ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժը» կետով.
«ժը) առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարը:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի բյուջեի նախագիծը, Կառավարության հետ համաձայնեցված և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված, Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ:»։
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը «շարունակել» բառից հետո լրացնել «առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճարների,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-470-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|