ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կանոնադրության, հիմնադրամի և հիմնադրամի կառավարման մարմինների ձևավորման, այդ թվում՝ ժամանակավոր խորհրդի և դրա գործունեության ժամկետների, կառավարման մարմինների իրավունքների և պարտականությունների, ծախսերի, սնանկ ճանաչվելու, լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-481-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական: