ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) աջակցել տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին՝ տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում՝ դիմումի հիման վրա հայցվող՝ իրենց հայտնի դարձած տվյալները (տեղեկությունները) տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին փոխանցելով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-458-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական: