ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 79
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/11, նոյեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
22.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.1995

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«22» նոյեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 1995 թ. N 79

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» պետական ձեռնարկությունը` «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

1.2. «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

1.3. «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 430662 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 344530 հազ. դրամ:

1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 42995 հազ. դրամ:

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 34453 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Վայքշին» ՀՊՁ» պետական ձեռնարկությունը` «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2.2. «Վայքշին» ՀՊՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

2.3. «Վայքշին» ՀՊՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 15502 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 12405 հազ. դրամ:

2.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 32481 հազ. դրամ:

2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2481 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

2.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» պետական ձեռնարկությունը` «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով (առանց տարածքի):

3.2. «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 13226 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 10580 հազ. դրամ:

3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1059,5 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1058 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկությունը` «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

4.2. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կազմից առանձնացնել Հրազդանի «Վանակատ» դուստր ձեռնարկությունը և այն սեփականաշնորհել բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով, նրա կանոնադրական հիմնադրամում ընդգրկելով նաև «Կեչառք» ԳԱՁ-ի կողմից 2012 հազ. դրամ արժեքով վարձակալական հիմունքներով հատկացված պետական գույքի արժեքը:

4.3. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կազմից առանձնացնել Թալինի շրջանի Զովասար գյուղի «Տալվորիկ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված գույքը:

4.4. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կազմից առանձնացնել Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղի «Արփի», Սևանի շրջանի Զովաբեր գյուղի «Զովաբեր» և Թումանյանի շրջանի Դսեղ գյուղի «Փարվանա» դուստր ձեռնարկությունները և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.5. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կազմից առանձնացնել Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղի «Ստելլա» դուստր ձեռնարկությունը և այն թողնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը` հետագայում սահմանված կարգով սեփականաշնորհելու նպատակով:

4.6. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 80397 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 64470 հազ. դրամ:

4.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 23773,2 հազ. դրամ:

4.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6447 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.11. Սահմանել, որ «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.12. Սահմանել, որ «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.13. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.14. Գաղտնի:

5.1. Սեփականաշնորհել «Կեչառք» ԳԱՁ-ի «Վանակատ» դուստր ձեռնարկությունը` «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. «Կեչառք» ԳԱՁ-ի «Վանակատ» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. «Կեչառք» ԳԱՁ-ի «Վանակատ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2150 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2150 հազ. դրամ:

5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1231 հազ. դրամ:

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1075 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել «Կեչառք» ԳԱՁ-ի Սևանի «Զովաբեր» դուստր ձեռնարկությունը` «Զովաբեր» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

6.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

6.3. «Կեչառք» ԳԱՁ-ի Սևանի «Զովաբեր» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.4. «Կեչառք» ԳԱՁ-ի Սևանի «Զովաբեր» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 340 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 272 հազ. դրամ:

6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 426 հազ. դրամ:

6.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 340 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 272 սովորական բաժնետոմսի:

6.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 8 լոտի` յուրաքանչյուրում 34 բաժնետոմս` 34 հազ. դրամ մեկնարկային գնով:

6.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

6.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Զովաբեր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.11. Սահմանել, որ «Զովաբեր» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

6.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Զովաբեր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

7.1. Թույլատրել «Կեչառք» ԳԱՁ-ի Թալինի շրջանի Զովասար գյուղի «Տալվորիկ» ՍՊԸ-ին գնել իր կողմից վարձակալած 251 հազ. դրամ արժեքով գույքը:

7.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.1. Սեփականաշնորհել «Կեչառք» ԳԱՁ-ի Թալինի «Արփի» դուստր ձեռնարկությունը` «Արփի» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

8.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

8.3. «Կեչառք» ԳԱՁ-ի Թալինի «Արփի» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

8.4. «Կեչառք» ԳԱՁ-ի Թալինի «Արփի» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 110 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 110 հազ. դրամ:

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 206 հազ. դրամ:

8.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 110 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 110 սովորական բաժնետոմսի:

8.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 11 բաժնետոմս` 11 հազ. դրամ մեկնարկային գնով:

8.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

8.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արփի» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.11. Սահմանել, որ «Արփի» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

8.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արփի» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

9.1. Սեփականաշնորհել «Կեչառք» ԳԱՁ-ի Թումանյանի «Փարվանա» դուստր ձեռնարկությունը` «Փարվանա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

9.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

9.3. «Կեչառք» ԳԱՁ-ի Թումանյանի «Փարվանա» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

9.4. «Կեչառք» ԳԱՁ-ի Թումանյանի «Փարվանա» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

9.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 50 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 50 հազ. դրամ:

9.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 145 հազ. դրամ:

9.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 50 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 50 սովորական բաժնետոմսի:

9.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 5 բաժնետոմս` 5 հազ. դրամ մեկնարկային գնով:

9.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

9.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Փարվանա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

9.11. Սահմանել, որ «Փարվանա» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

9.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Փարվանա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

10.1. Սեփականաշնորհել «Շիրակի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

10.2. «Շիրակի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

10.3. «Շիրակի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9691 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7755 հազ. դրամ:

10.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 19120 հազ. դրամ:

10.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1551 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

10.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

10.8. Սահմանել, որ «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

10.9. Սահմանել, որ «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

11.1. Սեփականաշնորհել «Կամոյի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը` «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

11.2. «Կամոյի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

11.3. «Կամոյի պանրի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9133 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7305 հազ. դրամ:

11.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6404,8 հազ. դրամ:

11.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1461 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

11.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

11.8. Սահմանել, որ «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

11.9. Սահմանել, որ «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

12.1. Սեփականաշնորհել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկությունը` «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

12.2. «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 2 արտադրամասը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.3. «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 6730 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 6730 հազ. դրամ:

12.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8694 հազ. դրամ:

12.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 673 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

12.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

12.8. Սահմանել, որ «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

12.9. Սահմանել, որ «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

13.1. Սեփականաշնորհել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության N 2 արտադրամասը` «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

13.2. «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության N 2 արտադրամասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

13.3. «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության N 2 արտադրամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

13.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 349 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 349 հազ. դրամ:

13.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

13.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 349 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

13.8. Սահմանել, որ «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

13.9. Սահմանել, որ «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

13.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

14.1. Սեփականաշնորհել «Շահումյանի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

14.2. «Շահումյանի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

14.3. «Շահումյանի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1425 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1140 հազ. դրամ:

14.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6101 հազ. դրամ:

14.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1140 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

14.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

14.8. Սահմանել, որ «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

14.9. Սահմանել, որ «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

14.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

15.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արմավիրի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

15.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 827 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 662 հազ. դրամ:

15.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

15.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արմավիրի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

16.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Վայքի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

16.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 456 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 365 հազ. դրամ:

16.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

16.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Վայքի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

17.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արտաշատի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

17.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 553 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 442 հազ. դրամ:

17.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

17.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արտաշատի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

18.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Եղեգնաձորի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

18.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 347 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 278 հազ. դրամ:

18.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

18.4.  Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Եղեգնաձորի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

19.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Աբովյանի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

19.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 297 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 238 հազ. դրամ:

19.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

19.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Աբովյանի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

20.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Ապարանի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

20.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 138 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 110 հազ. դրամ:

20.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

20.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Ապարանի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

21.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արարատի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

21.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 163 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 130 հազ. դրամ:

21.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

21.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արարատի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

22.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Բաղրամյանի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

22.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 110 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 88 հազ. դրամ:

22.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

22.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Բաղրամյանի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

23.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Նաիրիի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

23.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 122 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 98 հազ. դրամ:

23.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

23.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Նաիրիի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:

24.1. Սեփականաշնորհել «Արցախ» պանսիոնատ» պետական ձեռնարկությունը` «Արցախ» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

24.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

24.3. «Արցախ» պանսիոնատ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

24.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 612 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 612 հազ. դրամ:

24.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 43 հազ. դրամ:

24.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 612 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 612 սովորական բաժնետոմսի:

24.7. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 61 բաժնետոմս` 61 հազ. դրամ մեկնարկային գնով:

24.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

24.9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Արցախ» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

24.10. Սահմանել, որ «Արցախ» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

24.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արցախ» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

25.1. Սեփականաշնորհել «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» պետական ձեռնարկությունը` «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

25.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

25.3. «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

25.4. «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

25.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 90 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 90 հազ. դրամ:

25.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 103 հազ. դրամ:

25.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 90 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 90 սովորական բաժնետոմսի:

25.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 9 բաժնետոմս` 9 հազ. դրամ մեկնարկային գնով:

25.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

25.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

25.11. Սահմանել, որ «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

25.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:

26. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 22-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ