«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
նԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«22» նոյեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 1995 թ. N 79
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» պետական ձեռնարկությունը` «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
1.2. «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
1.3. «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 430662 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 344530 հազ. դրամ:
1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 42995 հազ. դրամ:
1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 34453 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի «Պոլիպլաստ» գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
2.1. Սեփականաշնորհել «Վայքշին» ՀՊՁ» պետական ձեռնարկությունը` «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2.2. «Վայքշին» ՀՊՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
2.3. «Վայքշին» ՀՊՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 15502 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 12405 հազ. դրամ:
2.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 32481 հազ. դրամ:
2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2481 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
2.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վայքշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» պետական ձեռնարկությունը` «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով (առանց տարածքի):
3.2. «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 13226 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 10580 հազ. դրամ:
3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1059,5 հազ. դրամ:
3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1058 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շարժական ռադիոհեռախոսային կապ «Ալթայ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկությունը` «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
4.2. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կազմից առանձնացնել Հրազդանի «Վանակատ» դուստր ձեռնարկությունը և այն սեփականաշնորհել բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով, նրա կանոնադրական հիմնադրամում ընդգրկելով նաև «Կեչառք» ԳԱՁ-ի կողմից 2012 հազ. դրամ արժեքով վարձակալական հիմունքներով հատկացված պետական գույքի արժեքը:
4.3. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կազմից առանձնացնել Թալինի շրջանի Զովասար գյուղի «Տալվորիկ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրված գույքը:
4.4. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կազմից առանձնացնել Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղի «Արփի», Սևանի շրջանի Զովաբեր գյուղի «Զովաբեր» և Թումանյանի շրջանի Դսեղ գյուղի «Փարվանա» դուստր ձեռնարկությունները և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.5. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կազմից առանձնացնել Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղի «Ստելլա» դուստր ձեռնարկությունը և այն թողնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության տնօրինությանը` հետագայում սահմանված կարգով սեփականաշնորհելու նպատակով:
4.6. «Կեչառք» գիտաարտադրական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 80397 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 64470 հազ. դրամ:
4.8. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 23773,2 հազ. դրամ:
4.9. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6447 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
4.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.11. Սահմանել, որ «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.12. Սահմանել, որ «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.13. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կեչառք» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4.14. Գաղտնի:
5.1. Սեփականաշնորհել «Կեչառք» ԳԱՁ-ի «Վանակատ» դուստր ձեռնարկությունը` «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
5.2. «Կեչառք» ԳԱՁ-ի «Վանակատ» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
5.3. «Կեչառք» ԳԱՁ-ի «Վանակատ» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2150 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2150 հազ. դրամ:
5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1231 հազ. դրամ:
5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1075 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
5.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.8. Սահմանել, որ «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.9. Սահմանել, որ «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Վանակատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
6.1. Սեփականաշնորհել «Կեչառք» ԳԱՁ-ի Սևանի «Զովաբեր» դուստր ձեռնարկությունը` «Զովաբեր» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
6.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
6.3. «Կեչառք» ԳԱՁ-ի Սևանի «Զովաբեր» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
6.4. «Կեչառք» ԳԱՁ-ի Սևանի «Զովաբեր» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
6.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 340 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 272 հազ. դրամ:
6.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 426 հազ. դրամ:
6.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 340 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 272 սովորական բաժնետոմսի:
6.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 8 լոտի` յուրաքանչյուրում 34 բաժնետոմս` 34 հազ. դրամ մեկնարկային գնով:
6.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
6.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Զովաբեր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
6.11. Սահմանել, որ «Զովաբեր» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
6.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Զովաբեր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
7.1. Թույլատրել «Կեչառք» ԳԱՁ-ի Թալինի շրջանի Զովասար գյուղի «Տալվորիկ» ՍՊԸ-ին գնել իր կողմից վարձակալած 251 հազ. դրամ արժեքով գույքը:
7.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.1. Սեփականաշնորհել «Կեչառք» ԳԱՁ-ի Թալինի «Արփի» դուստր ձեռնարկությունը` «Արփի» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
8.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
8.3. «Կեչառք» ԳԱՁ-ի Թալինի «Արփի» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
8.4. «Կեչառք» ԳԱՁ-ի Թալինի «Արփի» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 110 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 110 հազ. դրամ:
8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 206 հազ. դրամ:
8.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 110 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 110 սովորական բաժնետոմսի:
8.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 11 բաժնետոմս` 11 հազ. դրամ մեկնարկային գնով:
8.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
8.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Արփի» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
8.11. Սահմանել, որ «Արփի» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
8.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արփի» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
9.1. Սեփականաշնորհել «Կեչառք» ԳԱՁ-ի Թումանյանի «Փարվանա» դուստր ձեռնարկությունը` «Փարվանա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
9.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
9.3. «Կեչառք» ԳԱՁ-ի Թումանյանի «Փարվանա» դուստր ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
9.4. «Կեչառք» ԳԱՁ-ի Թումանյանի «Փարվանա» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
9.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 50 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 50 հազ. դրամ:
9.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 145 հազ. դրամ:
9.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 50 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 50 սովորական բաժնետոմսի:
9.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 5 բաժնետոմս` 5 հազ. դրամ մեկնարկային գնով:
9.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
9.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Փարվանա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
9.11. Սահմանել, որ «Փարվանա» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
9.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Փարվանա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
10.1. Սեփականաշնորհել «Շիրակի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
10.2. «Շիրակի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
10.3. «Շիրակի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9691 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7755 հազ. դրամ:
10.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 19120 հազ. դրամ:
10.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1551 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
10.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
10.8. Սահմանել, որ «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10.9. Սահմանել, որ «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շիրակի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
11.1. Սեփականաշնորհել «Կամոյի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը` «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
11.2. «Կամոյի պանրի գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
11.3. «Կամոյի պանրի գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
11.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9133 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7305 հազ. դրամ:
11.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6404,8 հազ. դրամ:
11.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1461 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:
11.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
11.8. Սահմանել, որ «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
11.9. Սահմանել, որ «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
11.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կամոյի պանրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
12.1. Սեփականաշնորհել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկությունը` «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
12.2. «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել N 2 արտադրամասը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12.3. «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 6730 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 6730 հազ. դրամ:
12.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 8694 հազ. դրամ:
12.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 673 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
12.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
12.8. Սահմանել, որ «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
12.9. Սահմանել, որ «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
13.1. Սեփականաշնորհել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության N 2 արտադրամասը` «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
13.2. «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության N 2 արտադրամասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
13.3. «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրո» պետական ձեռնարկության N 2 արտադրամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
13.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 349 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 349 հազ. դրամ:
13.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
13.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 349 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
13.8. Սահմանել, որ «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
13.9. Սահմանել, որ «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
13.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայանտառարդի հատուկ նախագծային-կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի N 2 արտադրամաս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
14.1. Սեփականաշնորհել «Շահումյանի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
14.2. «Շահումյանի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
14.3. «Շահումյանի թռչնաֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
14.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1425 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1140 հազ. դրամ:
14.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6101 հազ. դրամ:
14.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1140 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
14.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
14.8. Սահմանել, որ «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
14.9. Սահմանել, որ «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
14.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Շահումյանի թռչնաֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
15.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արմավիրի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
15.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 827 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 662 հազ. դրամ:
15.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
15.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արմավիրի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
16.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Վայքի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
16.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 456 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 365 հազ. դրամ:
16.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
16.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Վայքի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
17.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արտաշատի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
17.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 553 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 442 հազ. դրամ:
17.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
17.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արտաշատի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
18.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Եղեգնաձորի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
18.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 347 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 278 հազ. դրամ:
18.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
18.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Եղեգնաձորի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
19.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Աբովյանի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
19.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 297 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 238 հազ. դրամ:
19.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
19.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Աբովյանի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
20.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Ապարանի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
20.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 138 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 110 հազ. դրամ:
20.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
20.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Ապարանի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
21.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արարատի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
21.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 163 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 130 հազ. դրամ:
21.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
21.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Արարատի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
22.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Բաղրամյանի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
22.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 110 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 88 հազ. դրամ:
22.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
22.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Բաղրամյանի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
23.1. «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Նաիրիի անասնամթերման գրասենյակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
23.2. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 122 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 98 հազ. դրամ:
23.3. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
23.4. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության կազմից առանձնացված Նաիրիի անասնամթերման գրասենյակի գույքի վաճառքն իրականացնել մեկ ամսվա ընթացքում` «Երևանի «Ուրարտու» ԱՄ մսի կոմբինատ» պետական ձեռնարկության գնահատման ակտերի հիման վրա:
24.1. Սեփականաշնորհել «Արցախ» պանսիոնատ» պետական ձեռնարկությունը` «Արցախ» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
24.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
24.3. «Արցախ» պանսիոնատ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
24.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 612 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 612 հազ. դրամ:
24.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 43 հազ. դրամ:
24.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 612 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 612 սովորական բաժնետոմսի:
24.7. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 61 բաժնետոմս` 61 հազ. դրամ մեկնարկային գնով:
24.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
24.9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Արցախ» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
24.10. Սահմանել, որ «Արցախ» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
24.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արցախ» պանսիոնատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
25.1. Սեփականաշնորհել «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» պետական ձեռնարկությունը` «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
25.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:
25.3. «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
25.4. «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
25.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 90 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 90 հազ. դրամ:
25.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 103 հազ. դրամ:
25.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 90 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 90 սովորական բաժնետոմսի:
25.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 10 լոտի` յուրաքանչյուրում 9 բաժնետոմս` 9 հազ. դրամ մեկնարկային գնով:
25.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:
25.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`
ա) հաստատել «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
25.11. Սահմանել, որ «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:
25.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Տեղադրիչ-կարգավորիչ վարչություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը:
26. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 22-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|