Գլխավոր տեղեկություն
Համար
N 1204-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1204-Ա

 

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՀՕ-360-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-360-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1204-Ա որոշման

 

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՀՕ-360-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

N/N ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագծի ընդունման համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական հիմքը

1.

Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի «Հաշտարարների

որակավորման ստուգմանը

մասնակցելու համար հավակնորդների ուսուցման կարգը հաստատելու մասին» N 332-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին Արդարադատության նախարարի հրամանի

ընդունում

Արդարադատության նախարարություն

2025 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու

մասին» 2025 թվականի

հոկտեմբերի 22-ի ՀՕ-360-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս և 10-րդ հոդվածի 2-րդ կետ:

2.

Արդարադատության

նախարարի 2023 թվականի

հունիսի 22-ի «Հաշտարարի

ընտրության և նշանակման

էլեկտրոնային կարգը

սահմանելու մասին» N 333-Ն

հրամանում փոփոխություններ

և լրացումներ կատարելու

մասին Արդարադատության

նախարարի հրամանի

ընդունում

Արդարադատության

նախարարություն

2025 թվականի

դեկտեմբերի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Հաշտարարության մասին»

օրենքում լրացումներ և

փոփոխություններ կատարելու

մասին» 2025 թվականի

հոկտեմբերի 22-ի ՀՕ-360-Ն օրենքի

16-րդ հոդվածի 2-րդ մաս և 2-րդ

հոդվածի 1-3-րդ կետեր:

3.

Արդարադատության

նախարարի 2023 թվականի

հունիսի 22-ի «Արտոնագրված

հաշտարարների ռեեստրի

վարման կարգը սահմանելու

մասին» N 330-Ն հրամանում

փոփոխություններ և

լրացումներ կատարելու մասին

Արդարադատության

նախարարի հրամանի

ընդունում

Արդարադատության

նախարարություն

2025 թվականի

դեկտեմբերի 3-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Հաշտարարության մասին»

օրենքում լրացումներ և

փոփոխություններ կատարելու

մասին» 2025 թվականի

հոկտեմբերի 22-ի ՀՕ-360-Ն օրենքի

16-րդ հոդվածի 2-րդ մաս և 2-րդ

հոդվածի 1-3-րդ կետեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ