Գլխավոր տեղեկություն
Համար
N 827-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 827-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02505322) 2025 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 260/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում՝ 25,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արգա-Յուրոսթիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02641069) 2024 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N 262/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ընկերակցության «Շիին Շողիկ» ճամբարի համար խոհանոցային պարագաների մատակարարում` 8,357,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ