ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 823-Ա
«ՇՏԱՊԻՐ ԴԵՊԻ ԲԱՐԻՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից՝ անհատ բարերար Ազա Հարությունյանի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների երեխաներին անհատույց բաշխելու նպատակով «Շտապիր դեպի բարին» երեխաների և քաղաքացիների աջակցության հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (1,310 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ապրանքների ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Շտապիր դեպի բարին» երեխաների և քաղաքացիների աջակցության հիմնադրամին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն և անհատույց բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 823-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՇՏԱՊԻՐ ԴԵՊԻ ԲԱՐԻՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
|
NN ը/կ |
Ապրանքի նկարագրությունը |
Քանակը (հատ) |
Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուրը (ԱՄՆ-ի դոլար) |
|
1. |
Գիշերազգեստներ (նոր) |
330 |
3.25 |
1,072.50 |
|
2. |
Շարֆեր (նոր) |
12 |
0.60 |
7.20 |
|
3. |
Մարզաշապիկներ (նոր) |
4 |
1.50 |
6.00 |
|
4. |
Վերնաշապիկներ (նոր) |
4 |
1.50 |
6.00 |
|
5. |
Ուսապարկեր (նոր) |
27 |
3.50 |
94.50 |
|
6. |
Ընդմիջման համար նախատեսված տուփեր (նոր) |
36 |
3.00 |
108.00 |
|
7. |
Փողկապներ (նոր) |
3 |
1.10 |
3.30 |
|
8. |
Սուրբ Ծննդյան զարդարանքներ (նոր) |
12 |
0.85 |
10.20 |
|
9. |
Սուրբ Ծննդյան զարդարանքներ (նոր) |
2 |
1.15 |
2.30 |
|
Ընդամենը |
1,310 | |||
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|