Գլխավոր տեղեկություն
Համար
N 1934-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1934-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1864-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1864-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 4-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով.

2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածը (այսուհետ՝ հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-1.5-րդ կետերով.

«1.1. Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականի փոխանակման կամ կորստի դեպքում նորն ստանալու դիմումը կարող է մուտքագրվել երկու եղանակով՝ անձի կողմից համապատասխան դիմումը (վավեր էլեկտրոնային թվային ստորագրությամբ) մուտքագրելով առցանց եղանակով՝ Հարթակի միջոցով՝ անցնելով անհատի խիստ նույնականացում, կամ դիմումն առձեռն ներկայացնելով լիազոր մարմին։

1․2․ Դիմումը համարվում է ընդունված համապատասխան դիմումի էջում «Հաստատել» կոճակը սեղմելու պահից։

1.3. Դիմումը լիազորված անձի կողմից ներկայացնելիս լիազորված անձը համապատասխան դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել բացառապես առձեռն։

1.4. Հարթակ մուտք գործելիս անձը պարտադիր տրամադրում է իր ծանուցման հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն, որոնք կմշակվեն ծառայության կողմից և լիազորված մարմինը ծանուցումներ կուղարկի համապատասխան անձին՝ իր կողմից ներկայացված դիմումի կարգավիճակի (դիմումի՝ լիազորված մարմին մուտքագրված լինելը հաստատելու, ինչպես նաև դիմումի բավարարման կամ մերժման) վերաբերյալ։ Նշված ծանուցումներն ուղարկվում են էլեկտրոնային փոստի հասցեին և (կամ) բջջային հեռախոսահամարին՝ SMS (էսէմէս) հաղորդագրությամբ, որից հետո դիմումատուն համարվում է պատշաճ ծանուցված։

1․5. Սույն հավելվածի 1․4-րդ կետով նախատեսված դեպքերում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի` ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի դադարեցման, չեղյալ հայտարարելու, անձը հաստատող փաստաթղթերն անվավեր ճանաչելու վերաբերյալ ծանուցումները և որոշումները կտեղադրվեն հարթակում՝ անձի անհատական էջում, որից հետո անձը կհամարվի պատշաճ ծանուցված։».

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3․2-րդ կետերով.

«3.1. Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ է ներկայացնել՝

1) դիմում.

2) «070» ծածկագրով անձնագիր.

3) Իրավասու մարմնի պահանջով՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածներով սահմանված դեպքերում, եթե անհրաժեշտ է պարզել դիմումատուի քաղաքացիությունը՝ դիմումատուի ծննդյան վկայականը, ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը։

3․2․ Եթե անձի գործող անձնագիրն անվավեր է ճանաչվում ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ կորստի դեպքում նորն ստանալու համար դիմելուց հետո, ապա նոր անձնագիր ստանալիս ժամանակավոր պաշտպանության վկայականը նույնպես ենթակա է փոխանակման։».

4) հավելվածի 4-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերում «քաղաքացին» բառը՝ համապատասխան հոլովաձևերով փոխարինել «անձը» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան