ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1205-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 15.1-ին կետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց աշխատակարգերը հաստատելու մասին» N 978-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման N 4 հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«20. Ներկայացված գրավոր եզրակացությունների դրական լինելու, այդ թվում՝ սույն աշխատակարգի 24․1-ին կետի շրջանակներում տրված եզրակացությունների դեպքում հանձնաժողովի նախագահն իրավասու է առանց նիստ հրավիրելու փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին կամ նախագծող կազմակերպությանը տրամադրել դրական եզրակացություն, իսկ բացասական գրավոր եզրակացությունների առկայության դեպքում նախագծային փաթեթը վերադարձվում է լրամշակման (բացառությամբ սույն աշխատակարգի 25-րդ կետով նախատեսված դեպքի)՝ տրամադրելով բացասական գրավոր եզրակացությունները։».
2) որոշման N 4 հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«24. Հանձնաժողովում ընդգրկված բոլոր գերատեսչությունների դրական եզրակացությունների, այդ թվում՝ սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված պայմաններով տրամադրված, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փորձաքննությունների դրական եզրակացությունների առկայության դեպքում, նիuտի արձանագրությունը կազմելուց հետո 5 աշխատանքային oրվա ընթացքում կոմիտեն դիմումատուին է տրամադրում ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի դրական եզրակացությունը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է դիտողություններ և առաջարկություններ միայն մեկ անգամ։ Բնօրինակ՝ փոփոխություններ չկրած շրջանառված փաստաթղթում ուշադրությունից դուրս մնացած կամ տվյալ մարմնի տարբեր մասնագետների տարբեր մոտեցումների արդյունքում ծագած նոր դիտողություններն ու առաջարկությունները յուրաքանչյուր հաջորդ շրջանառության ընթացքում չեն ներկայացվում։ Երկրորդ անգամ ներկայացված նոր դիտողությունները հաշվի չեն առնվում, չեն ուղարկվում լրամշակման և մերժման համար հիմք հանդիսանալ չեն կարող։ Մեկից ավելի անգամ դիտողություն կամ առաջարկություն կարող է ներկայացվել հետևյալ բացառիկ դեպքերում.
1) եթե նախկինում ներկայացված էական (ոչ խմբագրական բնույթի) դիտողությունները կամ առաջարկությունները չեն ընդունվել կամ ուղղվել՝ առանց պատշաճ հիմնավորման։
2) Միջգերատեսչական հանձնաժողովի այլ անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված դիտողության կամ առաջարկության հիման վրա կատարված ուղղումները հանգեցրել են տվյալ մարմնի կողմից հստակ իրավական ակտի վրա հղում պարունակող նոր դիտողության կամ առաջարկի։»
3) որոշման N 4 հավելվածը 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետով՝
«24․1 Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանձնաժողովի անդամի կողմից տրամադրված բացասական եզրակացությունը պետք է առնչվի տվյալ կարծիքը ներկայացնող շահագրգիռ մարմնի գործառույթներին, լինի հստակ և չափելի, նշվի անճշտություն պարունակող և ճշտման ենթակա հանգամանքները և պարունակի իրավական ակտի համապատասխան դրույթներին հղումներ։ Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի վերաբերյալ կարծիքը չի կարող պարունակել հետևյալ արտահայտությունները՝ «նպատակահարմար չի», «խմբագրել N-րդ գլուխը», «առկա են անճշտություններ N-րդ էջում», «դիտողությունները լիովին հաշվի չեն առնվել», «առկա են անհամապատասխանություններ աղյուսակներում։ Հանձնաժողովի անդամներն իրենց կարծիքները տրամադրում են սույն աշխատակարգի 36.1-ին կետով նախատեսված դրույթների շրջանակներում։ Առանց իրավական ակտին հղում կատարելու, չպատճառաբանված, նշված արտահայտությունները պարունակող, ինչպես նաև տվյալ գերատեսչության ոլորտին չառնչվող իրավական ակտին արված հղումով բացասական եզրակացությունը՝ ոլորտային գերատեսչության կողմից տրված դրական եզրակացության պարագայում հաշվի չի առնվում:».
4) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին և 28.2-րդ կետերով՝
«28.1․ Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նախատեսվող փոփոխությունները (բացառությամբ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 171.3-րդ կետով բնութագրվող աշխատանքների), որոնք առաջացնում են հարկայնության կամ նիշի փոփոխություն, ծավալային փոփոխություններ (որոնք առաջացնում են կոնստրուկտիվ էական փոփոխություններ), ենթակա են կրկնակի համալիր փորձաքննության։
28.2․ Սույն աշխատակարգի 28.1-ին կետում չնախատեսված դեպքերում հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերում նախատեսվող փոփոխությունները կրկնակի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ենթակա լինելու կամ չլինելու վերաբերյալ եզրակացությունը տրվում է Կոմիտեի կողմից՝ անհրաժեշտության դեպքում համաձայնեցնելով տվյալ բնագավառի շահագրգիռ պետական մարմնի (մարմինների) հետ՝ սույն աշխատակարգով նախատեսված կարգով։».
5) որոշման N 4 հավելվածը 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-ին կետով՝
«36.1․ Հանձնաժողովի անդամները կարծիքները (դիտողությունները և առաջարկությունները) կարող են տրամադրել բացառապես N 1 ցանկով ամրագրված դրույթների շրջանակներում։
ՑԱՆԿ N 1
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|