ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1957-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման`
1) N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը «Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագրերի» բառերով.
2) N 3 հավելվածի 1-ին կետը «բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների» բառերից հետո լրացնել «, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպությունների» բառերով.
3) N 4 հավելվածի 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր ներկայացրած կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագիր իրականացնող կազմակերպությունների» բառերով.
4) N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, համայնքային փոքր տներում խնամքի տրամադրման սոցիալական ծառայությունների մատուցման դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են այդ պայմանագրերին համապատասխան՝ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, և պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է դրամաշնորհի պայմանագրով նախատեսված ժամկետով։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման՝
1) 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝
ա. պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվելու իրավունք ունեցող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ նախատեսված անձանց (ընտանիքների) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 4 հավելվածում նշված անձանց (ընտանիքների)) կացարաններով ապահովման և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձանց (ընտանիքների) կացարանով ապահովման և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը,
բ. որպես սոցիալական բնակարանային ֆոնդ կամ այլ նպատակով անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների սպասարկումը և պահպանումը,
գ. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային օգնության պահեստավորման և բաշխման ծառայությունների իրականացման ապահովումը.
2) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝
ա. Հայաստանի Հանրապետությունում պետական սոցիալական բնակարանային ֆոնդի և այլ նպատակով անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի պահպանման ու շահագործման ապահովումը, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձանց (ընտանիքների) տեղավորումը, համապատասխան պայմանագրի կնքումը, լուծումը, անձի կամ ընտանիքի անհատական կամ ընտանեկան սոցիալական միջամտության ծրագրերի իրականացման ապահովումը, պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայությունների մատուցումը,
բ. մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային օգնության պահեստավորման և բաշխման աշխատանքների կազմակերպմանը.».
2) 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման 3-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվող և վճարվող բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման գումարները։»։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման՝
1) հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետը «(իսկ տնային պայմաններում խնամք տրամադրելու դեպքում՝ սպասարկման տարածքը)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 8.1-ին կետով նախատեսված դեպքի».
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով`
«8.1. Ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման գործունեությունը հավաստագրող հայտատուները կարող են սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքը հավաստող փաստաթղթերը չներկայացնել, եթե ներկայացնում են պարտավորագիր այն մասին, որ նախքան համապատասխան սոցիալական ծառայություն տրամադրելը կապահովեն տվյալ սոցիալական ծառայության տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին բավարարող անշարժ գույքի առկայությունը (սեփականության կամ օգտագործման իրավունքով), ներառյալ՝ պատվիրատուի (պետություն, համայնք և այլն) կողմից սեփականության կամ օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքի միջոցով։ Սույն կետով սահմանված կարգով հավաստագրվելու դեպքում հայտատուն համապատասխան անշարժ գույքի առկայությունը պետք է ապահովի հավաստագրվելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում։».
3) հավելվածի 31-րդ կետի 6-րդ ենթակետը «(հասցեն)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 8.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով.
4) հավելվածի 46-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) սույն հավելվածի 8.1-ին կետով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունը հավաստագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում չի ապահովում սոցիալական ծառայության տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններին բավարարող անշարժ գույքի առկայությունը։».
5) հավելվածի 49-րդ կետում «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-4-րդ և 6-րդ» բառերով.
6) հավելվածի 52-րդ կետի 5-րդ ենթակետը «(հասցեն)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 8.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով.
7) հավելվածի 61-րդ կետը «(հասցեում)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հավելվածի 8.1-ին կետով նախատեսված դեպքի» բառերով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց դիմումները քննվում են նույն որոշմամբ սահմանված կարգով, եթե համապատասխան դիմումները ներկայացվել են մինչև ——————— որոշումն ուժի մեջ մտնելու օրը։
7. Սահմանել, որ՝
1) «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքներում բնակվող անձինք (ընտանիքները) շարունակում են բնակվել իրենց հատկացված կացարաններում մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը, եթե այդ անձի (ընտանիքի) հետ կնքված պայմանագիրն ավելի վաղ չի լուծվում պայմանագրով սահմանված դեպքերում.
2) սույն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձանց (ընտանիքների) հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալիս առնվազն մեկ ամիս առաջ անձը (ընտանիքը) կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 կամ N 5 հավելվածով սահմանված կարգով դիմել կացարանով ապահովման համար։ Նշված հավելվածներով սահմանված շահառուների խմբերին ներկայացվող պայմաններին բավարարելու դեպքում անձը (ընտանիքը) շարունակում է բնակվել նույն կացարանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման NN 1, 2 կամ 5 հավելվածներով սահմանված կարգով, ժամկետներում ու դեպքերում՝ առանց հերթացուցակում հաշվառվելու, բացառությամբ ք. Երևան, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ժամանակավոր բնակեցման համար օգտագործված հանրակացարանային սենյակներում բնակվող անձանց (ընտանիքների)։ Ք. Երևան, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի՝ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ժամանակավոր բնակեցման համար օգտագործված հանրակացարանային սենյակներում բնակվող անձանց (ընտանիքներին) պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ծառայության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով (ներառյալ՝ հերթացուցակում հաշվառում և այլն), որի արդյունքում անձը (ընտանիքը) պետք է ազատի իրեն հատկացված կացարանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով ապահովել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքներում բնակվող անձանց (ընտանիքների) հետ անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված շահառուների հետ կնքվող պայմանագրերի բովանդակությամբ՝ պայմանագրի գործողության սկիզբ սահմանելով «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման մեկնարկի օրը՝ 2026 թվականի փետրվարի 1-ը, իսկ ավարտը՝ 2027 թվականի փետրվարի 1-ը։ Այն անձինք (ընտանիքները), ովքեր սահմանված կարգով ու ժամկետում չեն կնքի պայմանագրեր, պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազատել կացարանները։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|