ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1943-Ն
ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները 2.5 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ)՝ դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի տրամադրման համար՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հաշվարկված` դրոշմավորման ծածկագրերի քանակի, որոնց տրամադրման գինը հաստատել 0.01 դրամ (առանց ԱԱՀ-ի)։
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված՝ դրոշմավորման ծածկագրի տրամադրման գինը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացված՝ դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ։
3. Սահմանել, որ դրոշմավորման ծածկագրերի տրամադրման 0.01 դրամ (առանց ԱԱՀ-ի) գինը կիրառվում է հարկ վճարողի՝ ներկայացված դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ տրամադրված դրոշմավորման ծածկագրերի քանակի և 2.5-ի հարաբերության արդյունքում ստացված քանակի նկատմամբ։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո նոր գին հաստատված չլինելու դեպքում մինչև դրա հաստատումը շարունակվում է կիրառվել սույն որոշման 1-ին կետով հաստատված 2.5 դրամ (առանց ԱԱՀ-ի) գինը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|