Գլխավոր տեղեկություն
Համար
N 1958-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2028-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2028

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1958-Ն

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՍՏԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը և մոնիտորինգի ցուցանիշները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումը գործող ռեֆերենս կայանների համար ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, ագլոմերացիայի (ք. Երևան) համար՝ 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ հավելվածի 17-րդ կետով սահմանված դրույթի։

3. Սույն որոշումն ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1958-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական: