ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 833-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 519,552,160 դրամ ընդհանուր արժողությամբ «Երևանում մանկալքության կանխարգելում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետիN 833-Ա որոշման |
«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության համահունչ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական առաջնահերթություն է մանկալքության կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացվելու են միջոցառումներ՝ մանկալքության դեպքերը նվազեցնելու, ծրագրի շահառու ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու, ծնողների ծնողավարության գիտելիքները և հմտությունները զարգացնելու, երեխաների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական իրավիճակը բարելավելու, Երևանում գործող պետական և ոչ պետական շահագրգիռ կողմերի (Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների, վարչական շրջաններում գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, Երևանում գործող հասարակական կազմակերպությունների), ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի կարողությունները բարձրացնելու նպատակով. 2) ծրագրի շահառուներն են հանդիսանալու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներ, որոնց ընտրությունը լինելու է մասնավորապես պայմանավորված հետևյալ ռիսկի գործոններով՝ խնամք իրականացնողի կամ երեխայի հաշմանդամությամբ, երեխայի փաստացի առանց ծնողական խնամքի մնալու, պարտադիր կրթությունից դուրս մնալու, վարքային խնդիրների դրսևորումների վտանգով, աղքատությամբ, անապահովությամբ կամ գործազրկությամբ, բռնության ենթարկված լինելու հանգամանքով: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
ՍՕՍ Մանկական Գյուղեր Համաշխարհային կազմակերպություն (Ռիդլերշտրասե 55, 80339 Մյունխեն, Գերմանիա) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի 8, բնակարան 18-19) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաք, բնագավառը` սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
519,552,160 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Երևանում բնակվող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 350 ընտանիքներից 875 երեխա և մոտ 500 խնամք իրականացնող |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) նախատեսվում է շահառուներին տրամադրել նյութական, կրթադաստիարակչական, առողջապահական և տնտեսական կայունություն ապահովող պարագաներ և ծառայություններ: Շահառուների համար կազմակերպել դասընթացներ, թերապիաներ, իրավաբանական խորհրդատվություններ, քննարկումներ, տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 147,496,578 դրամի չափով. 2) կատարվելու է ծրագրի իրականացման նպատակով ներգրավված մասնագիտական աշխատակիցների աշխատավարձի վարձատրություն: Իրականացվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 214,830,262 դրամի չափով. 3) նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ և գույք, տրանսպորտային ծառայություններ, իրականացնել տարածքի, գույքի և սարքավորումների վերանորոգում, պահպանում և արդիականացում: Իրականացվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 53,736,236 դրամի չափով. 4) միջոցառումների ընթացքում նախատեսվում է կազմակերպական ծախսեր` վարչական անձնակազմի աշխատակիցների վարձատրության, առողջության ապահովագրության, գործուղման, տպագրական, ֆիլմի նկարահանման, կոմունալ, բանկային և փոստային ծառայությունների, աշխատակիցների համար դասընթացների, սուպերվիզիաների կազմակերպման, գրասենյակային պարագաների ձեռքբերման, ինչպես նաև հանդիպումների ընթացքում հյուրասիրությունների համար ծախսեր: Իրականացվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում` 103,489,084 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) շահառուների համար սննդի ձեռքբերում` 12,846,768 դրամի չափով. 2) շահառուների համար լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 7,708,060 դրամի չափով. 3) շահառուների համար հագուստի, կոշիկի և այլ առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում` 12,204,430 դրամի չափով. 4) դպրոցական պարագաների (գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակ), դիդակտիկ նյութերի (ներկեր, բառագրքեր, քարտեր և այլն) և դասագրքերի ձեռքբերում`13,822,582 դրամի չափով, 5) նախասիրությունների խմբակների, մասնագիտական և ծնողավարման դասընթացների վճարում` 61,455,548 դրամի չափով. 6) մարզամշակութային միջոցառումների, մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, ազգային-ավանդական և միջազգային տոնական միջոցառումներին մասնակցության նպատակով ծառայությունների ձեռքբերում և մասնակցության վճարներ` 4,353,554 դրամի չափով. 7) առողջության առաջնային պահպանման նպատակով անհրաժեշտ դեղորայքի, բժշկական, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվությունների ծառայությունների ձեռքբերում` 35,595,391 դրամի չափով. 8) կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա, ջրամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն) ձեռքբերում` 3,623,370 դրամի չափով. 9) տարածքի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անհատույց տրամադրված՝ ժամանակավոր օգտագործման տարածքներ, որոնք օգտագործվում են ծրագրերի իրականացման նպատակով), գույքի և սարքավորումների վերանորոգման, պահպանման և արդիականացման ծառայությունների ձեռքբերում՝ 27,215,500 դրամի չափով. 10) գույքի և տեխնիկայի (կահույք, կահավորանք, կենցաղային տեխնիկա, համակարգչային սարքավորումներ և այլ անհրաժեշտ պարագաներ) ձեռքբերում՝ 6,292,700 դրամի չափով. 11) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրում) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)` 4,236,322 դրամի չափով. 12) աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում` 16,294,921 դրամի չափով. 13) հեռահաղորդակցության, փոստային ծառայությունների և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 17,059,922 դրամի չափով. 14) ծրագրային հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (ջուր, խմորեղեն, միրգ և այլն)` 3,154,139 դրամի չափով. 15) աշխատակիցների գործուղման համար ավիատոմսերի, հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում` 10,354,055 դրամի չափով. 16) տեղեկատվական արշավի կազմակերպման, ծրագրի լուսաբանման նպատակով ծառայությունների և նյութերի ձեռքբերում (տեսանյութերի նկարահանում, մամլո հաղորդագրություններ, հարցազրույցներ, հոդվածներ, սոցիալական ցանցերի էջերում հրապարակումներ, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ, նյութերի տպագրություն)` 7,284,150 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) աշխատակիցների աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ և բժշկական ապահովագրություն` 55,270,556 դրամի չափով. 2) դասընթացների, սեմինարների կազմակերպում աշխատակիցների համար` 9,505,104 դրամի չափով. 3) հեռահաղորդակցության, կոմունալ ծառայության և գրասենյակային պարագաների ձեռքբերում` 15,385,993 դրամի չափով. 4) տեղեկատվական արշավի կազմակերպման, ծրագրի լուսաբանման նպատակով ծառայությունների և նյութերի ձեռքբերում (տեսանյութերի նկարահանում, մամլո հաղորդագրություններ, հարցազրույցներ, հոդվածներ, սոցիալական ցանցերի էջերում հրապարակումներ, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ, նյութերի տպագրություն)` 7,284,150 դրամի չափով. 5) աշխատակիցների գործուղման համար ավիատոմսերի, հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում` 10,354,055 դրամի չափով. 6) չնախատեսված կազմակերպչական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր և այլն)` 5,689,227 դրամի չափով: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
25.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|