ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով:».
2) 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 9-րդ մասի «կանխիկ եղանակով նաև վճարվում է» բառերը փոխարինել «վճարվում է նաև» բառերով:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում «կանխիկ եղանակով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում» բառերը փոխարինել «Շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում» բառերով.
2) 1-ին մասի «բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն» բառերը փոխարինել «շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հաստատություններ կամ կազմակերպություններ (այսուհետ՝ սոցիալական պաշտպանության հաստատություն)» բառերով.
3) 2-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը: Այդ գումարները մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալը յուրաքանչյուր ամիս հաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով սոցիալական պաշտպանության հաստատությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ:
3. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:
4. Սոցիալական պաշտպանության հաստատությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում «Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում» բառերը փոխարինել «Սոցիալական պաշտպանության հաստատությունում» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 25 Երևան ՀՕ-483-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|