Գլխավոր տեղեկություն
Համար
N 1965-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1965-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ու որակավորման կարգը հաստատելու մասին» N 2106-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածի՝

1) 7-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ներդիրի ծածկագրով՝

 

«

13.

       

ինժեներական գեոդեզիա

».

 

2) 8-րդ կետը «անձը» բառից հետո լրացնել «, իսկ քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում գործունեության ինժեներական գեոդեզիա ենթատեսակի ներդիրի դեպքում «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորում ունեցող անձը:» բառերով.

3) 10-րդ կետի 1-ին ենթակետում՝

ա. «պաշտոնական կայքի անվանումը,» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ինժեներական գեոդեզիա ենթատեսակի ներդիրի դեպքում)» բառերը,

բ. «N 2 հավելվածով սահմանված կարգով հավաստագրված» բառերը փոխարինել «սույն կարգի 8-րդ կետով սահմանված» բառերով.

4) 10-րդ կետի 2-րդ ենթակետում հանել «հավաստագրված» բառը.

5) 10-րդ կետի 6-րդ ենթակետում «(հանձնման-ընդունման արձանագրություն կամ ավարտական ակտ կամ ծածկված աշխատանքների ակտեր և կատարողական ակտեր և այլն) բնօրինակներից արտատպված պատճենները, որտեղ հայտատուն հանդես է եկել որպես գլխավոր կապալառու.» բառերը փոխարինել «(ճարտարապետահատակագծային առաջադրանք կամ շինարարության թույլտվություն, ավարտական ակտ կամ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ կամ ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման ակտ, պայմանագիր, մասնագիտական եզրակացություն և այլն) բնօրինակներից արտատպված պատճենները, որտեղ հայտատուն հանդես է եկել որպես գլխավոր կապալառու կամ ենթակապալառու.» բառերով.

6) 10-րդ կետի 7-րդ ենթակետում «(հանձնման-ընդունման արձանագրություն կամ ավարտական ակտ կամ ծածկված աշխատանքների ակտեր և կատարողական ակտեր և այլն) բնօրինակներից արտատպված պատճենները, որտեղ հայտատուն հանդես է եկել որպես գլխավոր կապալառու.» բառերը փոխարինել «(ճարտարապետահատակագծային առաջադրանք կամ շինարարության թույլտվություն, ավարտական ակտ կամ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ կամ ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման ակտ, պայմանագիր, մասնագիտական եզրակացություն և այլն) բնօրինակներից արտատպված պատճենները, որտեղ հայտատուն հանդես է եկել որպես գլխավոր կապալառու կամ ենթակապալառու.» բառերով.

7) 10-րդ կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ ենթակետ՝

«10) սույն կետի 3-8-րդ ենթակետերով սահմանված պահանջները չեն տարածվում քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում գործունեության ինժեներական գեոդեզիա ենթատեսակի ներդիր ստանալու հայտերի վրա:».

8) 15-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ներդիրի ծածկագրով՝

 

«

13

-

-

-

».

 

9) 16-րդ կետում հանել «կամ թղթային» բառերը.

10) 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) 23-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝

«Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում գործունեության «ինժեներական գեոդեզիա» ենթատեսակի ներդիր կամ համապատասխան լիցենզիա տալու, համապատասխան ներդիրի կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինը ձևավորում է լիցենզավորող հանձնաժողով՝ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման հանձնաժողովի անդամների ներգրավվածությամբ: Ընդ որում՝ քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում գործունեության «ինժեներական գեոդեզիա» ենթատեսակի ներդիրի տրամադրման դեպքում լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համար հիմք է հանդիսանում «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքով նախատեսված՝ գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության գործող որակավորման վկայականը:».

12) 34-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետը «անվանումը» բառից հետո լրացնել «, բնակության վայրը» բառերով,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) փոփոխվել է սույն հավելվածի 11-15-րդ կետերով սահմանված լիցենզիայի և ներդիրի տրամադրման համար հիմք հանդիսացող տվյալներից որևէ մեկը.».

13) 31-րդ կետում «urban.e-gov.am» բառերը փոխարինել «verify.e-gov.am» բառերով.

14) 44-րդ կետում հանել «թղթային կամ» բառերը:

2. Որոշման N 4 հավելվածում՝

1) N 1-1 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.5.3-րդ կետով՝

 

«

2.5.3. ինժեներական գեոդեզիա

».

 

2) N 2-1 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.5.3-րդ կետով՝

 

«

2.5.3. ինժեներական գեոդեզիա

».

 

3) N 2-1 ձևի 3.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.3. Մասնագիտական գործունեության իրականացման գործնական ՇՄԶ կրեդիտների փաստը հիմնավորող իրավահաստատող փաստաթուղթ (ճարտարապետահատակագծային առաջադրանք կամ շինարարության թույլտվություն, ավարտական ակտ կամ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ կամ ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման ակտ կամ մասնագիտական եզրակացություն, պայմանագիր և այլն), որտեղ հայտատուն հանդես է եկել որպես համապատասխան ներդիրում պատասխանատու անձ կամ ընդգրկված է եղել ինժեներատեխնիկական անձնակազմում (ԻՏԱ)՝ բացառությամբ «Քաղաքաշինության մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված անձանց».

4) N 2-4 ձևում՝

ա. վերնագիրը «արտերկրում» բառից հետո լրացնել «տեսական կամ գործնական» բառերով,

բ. 2-րդ կետը «ՇՄԶ միջոցառման բնույթը» բառերից հետո լրացնել «(տեսական կամ գործնական)» բառերով,

գ. 3.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.2. Մասնագիտական գործունեության իրականացման գործնական ՇՄԶ կրեդիտների փաստը հիմնավորող իրավահաստատող փաստաթուղթ (ճարտարապետահատակագծային առաջադրանք կամ շինարարության թույլտվություն, ավարտական ակտ կամ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ կամ ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման ակտ կամ մասնագիտական եզրակացություն, պայմանագիր և այլն), որտեղ հայտատուն հանդես է եկել որպես համապատասխան ներդիրում պատասխանատու անձ կամ ընդգրկված է եղել ինժեներատեխնիկական անձնակազմում (ԻՏԱ)՝ բացառությամբ «Քաղաքաշինության մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված անձանց»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3-րդ ենթակետով՝

«3.3. Քաղաքաշինության բնագավառի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատճեններ, իսկ օտարերկրյա ուսումնական հաստատություն ավարտելու դեպքում` կրթության փաստը հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին, ՀՀ միջազգային պայմանագրի առկայության դեպքում՝ օտարերկրացի մասնագետի բարձրագույն մասնագիտական որակավորման փաստաթղթեր, իսկ ՀՀ միջազգային պայմանագրի բացակայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական կրթության փաստը հավաստող պետական նմուշի ավարտական փաստաթղթերի և մասնագիտական կրթության որակավորման ճանաչման մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված եզրակացություն (ընդգծել)»:

3. Որոշման NN 1 և 4 հավելվածներում՝

1) հանել «, հիդրոմելորացիա» բառը.

2) «վերաձևակերպվում», «վերաձևակերպման», «վերաձևակերպված», «վերաձևակերպում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ փոփոխվում», «կամ փոփոխման», «կամ փոփոխված», «կամ փոփոխում» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան