ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1968-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7․1. Սույն նպատակային ծրագրի շրջանակներում սուբսիդավորում ստանալու նպատակով ֆինանսական կազմակերպությունները յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, մինչև հաջորդ ամսվա 10 աշխատանքային օրը, իսկ ոչ աշխատանքային օրվա դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում սուբսիդավորման հայտը՝ ծրագրի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին կից հավելվածով հաստատված ձևաչափով։ Յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող հայտում ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքի գումարները։»․
2) 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝
Աղյուսակ 1
|
Նպատակը |
Սուբսիդավորման չափը |
|
Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ |
6% |
|
Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ |
8% |
|
Կապիտալ շինարարության վարկ |
6% |
|
Կապիտալ շինարարության լիզինգ |
8% |
|
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ։ Արտադրողականության խորհրդատվության վարկ |
6% |
|
Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ։ Արտադրողականության խորհրդատվության լիզինգ |
8% |
10. Արտարժույթով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝
Աղյուսակ 2
|
»: |
3) 16-րդ կետում «2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի շրջանակներում տրամադրված, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից հաստատված (դեռևս չտրամադրված) վարկի (փուլային վարկի)/լիզինգի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սպասարկումը շարունակվում է իրականացվել միևնույն պայմաններով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|