ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1967-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927–Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշման հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում, հավելվածի 1-ին և 3-րդ կետերում «2025» թիվը փոխարինել «2026» թվով․
2) հավելվածի 9-րդ կետի 4-րդ, 12-րդ կետի 6-րդ և 12-րդ, 13-րդ կետի 2-րդ և 5-րդ, 24-րդ կետի 1-ին և 15․1-ին ենթակետերում, ինչպես նաև 18-րդ կետում «խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում» բառերը փոխարինել «բազմամյա տնկարկներում» բառերով․
3) հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետում «այն այգիներում, որոնք հիմնված են N 1 աղյուսակում նշված՝ 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով, այգում ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չի գերազանցում 4.0 մետրը, այգում ներդրված է ոռոգման արդիական համակարգ` բացառությամբ խաղողի այգիների» բառերը փոխարինել «այն այգիներում, որոնց ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չի գերազանցում 4.0 մետրը» բառերով․
4) հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետը «խաղողի» բառից հետո լրացնել «, թզենու և նռնենու» բառերով, իսկ «պարտադիր չէ» բառերից հետո լրացնել «, իսկ պիստակենու դեպքում տնկիները պետք է պատվաստել վարկային կամ փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո 4 տավա ընթացքում» բառերով.
5) հավելվածի 12-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«10) այգեհիմնման դեպքում պտղատեսակի կամ տնկման սխեմայի փոփոխություն (ներառյալ հետներդրումային 1-2 տարվա ընթացքում) իրականացնել բավարար հիմնավորումների առկայության դեպքում՝ միայն նախարարության համաձայնությամբ.»․
6) հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետը «վարկային» բառից առաջ լրացնել «ծրագրի շրջանակում» բառերով, իսկ «ավարտի օրը,» բառերից հետո լրացնել «որն արձանագրվում է ֆինանսական կառույցի կողմից,» բառերով․
7) հավելվածի 12-րդ կետի 14-րդ ենթակետում «համակարգերում» բառից հետո լրացնել «(ոռոգման համակարգի խողովակները չպետք է լինեն սեզոնային, մեկանգամյա օգտագործման ժապավենաձև խողովակներ)» բառերով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
8) հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ ենթակետով՝
«15) այգեհիմնումից հետո պայմանագրի գործողության ընթացքում այգիներում ապահովել տնկիների առնվազն 75 % կպչողականություն:»․
9) հավելվածի 14-րդ կետը «արտադրության։» բառից և կետադրական նշանից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Կարկտապաշտպան և լարասյունային համակարգը պետք է բաղկացած լինի երկաթբետոնե հենասյուներից և ցինկապատ լարերից, խաղողի այգու և հատապտղանոցների դեպքում կարող են լինել այդ նպատակի համար նախատեսված ցինկապատ մետաղական կոնստրուկցիայով հենասյուներ։»․
10) հավելվածի 15-րդ կետը «համայնք» բառից առաջ լրացնել «ջրավազանի կառուցման դեպքում՝ նաև» բառերով․
11) հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «կոորդինատները։» բառից և կետադրական նշանից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Շահառուի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում գրանցված հողամասի մի մասում արդեն իսկ հիմնված այգու առկայության դեպքում նույն վկայականով հողամասում ծրագրի շրջանակներում նոր այգի հիմնելու, հողամասի փաստացի չափերը անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում նշված չափերից տարբերվելու, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում գրանցված հողամասի միայն մի մասում ներդրում կատարելու դեպքերում ներկայացնել նաև ներդրվող հողամասի կոորդինատները՝ WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով և ներդրվող հողամասի չափագրման արդյունքների վերաբերյալ տեղեկանք:».
12) հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«11) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի`
ա․ այգեհիմնման համար՝ 7 (արտարժույթի դեպքում՝ 3) տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին՝ 10 (արտարժույթի դեպքում՝ 6) տոկոսային կետով, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված առևտրային իրավաբանական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 8 (արտարժույթի դեպքում՝ 4) տոկոսային կետով,
բ․ առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցի ներդրման համար՝ 9 (արտարժույթի դեպքում՝ 5) տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված առևտրային իրավաբանական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 10 (արտարժույթի դեպքում՝ 6) տոկոսային կետով,
գ․ ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման համար՝ 12 (արտարժույթի դեպքում՝ 7) տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին` 18-ից 35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին, 63 տարեկանը լրացած ֆիզիկական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և սույն ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված առևտրային իրավաբանական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 13 (արտարժույթի դեպքում՝ 7) տոկոսային կետով,
դ․ սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերությունները գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների և 63 տարեկանը լրացածների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը համապատասխանում է սույն ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքին: Ընդ որում՝ նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի), բաժնետիրոջ փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը,
ե․ սույն ենթակետում նշված սուբսիդավորման տոկոսային կետը չի կարող ավելի լինել, քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը.»․
13) հավելվածի 23-րդ կետի 14-րդ ենթակետը «նկատմամբ։» բառից և կետադրական նշանից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Վարկի մայր գումարի և տոկոսադրույքի ամբողջական վաղաժամկետ մարում կարող է իրականացվել ֆինանսական կառույցի մոնիթորինգի և նախարարության կողմից սահմանված կարգով իրականացված մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո։».
14) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետը «չափերը» բառից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ շահառուն դիմում է «benefits.mineconomy.am» կայքէջով, որտեղ տվյալները կարող են լրացվել ինքնաշխատ եղանակով՝ դիմումատուի «ԵսԵմ» հարթակում նույնականացում անցնելուց հետո)» բառերով․
15) հավելվածի 24-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «կոորդինատները։» բառից և կետադրական նշանից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Շահառուի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում գրանցված հողամասի փաստացի չափերը անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում նշված չափերից տարբերվելու, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում գրանցված հողամասի միայն մի մասում ներդրում կատարելու դեպքերում ներկայացնել նաև ներդրվող հողամասի կոորդինատները՝ WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով և ներդրվող հողամասի չափագրման արդյունքների վերաբերյալ տեղեկանք:».
16) հավելվածի 25․2-րդ կետը «թերությունների դեպքում» բառերից հետո լրացնել «(երբ աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են, սակայն որոշ աշխատանքների մասով հայտնաբերվել են ծրագրի դրույթներից շեղումներ)» բառերով․
17) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.3-րդ կետով՝
«25.3. Եթե այգեհիմնումից հետո իրականացվող առաջին մոնիթորինգի ժամանակ տնկիների կպչողականությունը կազմել է 50%-ից մինչև 75%, ապա նախարարության կողմից շահառուին 1 անգամ կտրամադրվի մինչև 8 ամիս ժամկետ՝ այգու տնկման սխեմայով նախատեսված տնկիների քանակն այգում ապահովելու համար՝ առնվազն 75 % կպչողականությամբ։ Սույն կետում նշված ցուցանիշները չապահովելու, ինչպես նաև տրամադրված ժամկետում այգու տնկման սխեմայով նախատեսված տնկիների քանակը՝ առնվազն 75 % կպչողականությամբ չապահովելու դեպքերը կդիտարկվեն որպես ծրագրի պայմանների խախտում և մոնիթորինգի բացասական եզրակացության հիմք։»․
18) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում հանել «իսկ» բառը, «տարեկան 1000 հա,» բառերից հետո լրացնել «իսկ 2026 թվականին շուրջ 300 հա-ով,» բառերով․
19) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում հանել «իսկ» բառը, «տարեկան 1000 հա,» բառերից հետո լրացնել «իսկ 2026 թվականին շուրջ 500 հա-ով՝ ներառյալ այգեհիմնված տարածքները,» բառերով․
20) հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «2025» թիվը փոխարինել «2026» թվով․
21) հավելվածի N 1 աղյուսակի 11-րդ տողի 3-րդ սյունակում «417» թիվը փոխարինել «300» թվով, իսկ 16-րդ տողի 3-րդ սյունակում «1000» թիվը փոխարինել «800» թվով։
2․ Սույն որոշման 1-ին կետի 4-րդ և 8-րդ ենթակետերի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|