Գլխավոր տեղեկություն
Համար
N 1969-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 26.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1969-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4․1-ին ենթակետով․

«4․1) միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա) ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման, շինարարության թույլտվության տրամադրման, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման պարզեցված կարգը՝ համաձայն N 4․1 հավելվածի․»․

2) որոշման N 1 հավելվածում՝

ա․ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-րդ ենթակետով.

«29) տեխնիկական հետազննություն՝ քաղաքաշինական օբյեկտների տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը շենքերի անվտանգության, ամրության և երկարակեցության որոշման, դրանց հուսալիության գնահատման, անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու, վերանորոգման և վերակառուցման, քանդման, իսկ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դեպքում` ամրակայման, նորոգման, վերականգնման կամ բացառիկ դեպքերում փոփոխման վերաբերյալ եզրահանգումների և համապատասխան աշխատանքների պլանավորման նպատակով։»,

բ․ 27-րդ կետի 2-րդ ենթակետում «շինարարական կազմակերպության երաշխավորագրով» բառերից հետո «․» կետադրական նշանը փոխարինել «։» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«N 4․1 հավելվածում նախատեսված դեպքում նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության երաշխավորագրով, որով միաժամանակ հավաստվում է նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, իսկ շինարարության որակի տեխնիկական հսկողությունը փոխարինվում է տեխնիկական հետազննության եզրակացությամբ։»,

գ․ 132-րդ կետը «Il կատեգորիայի» բառերից հետո լրացնել «, բացառու թյամբ սույն որոշման N 4․1 հավելվածում նախատեսված դեպքի» բառերով,

դ․ 138-րդ կետը «23.1-ին կետով» բառերից հետո լրացնել «և N 4․1 հավելվածով» բառերով,

ե․ 144-րդ կետը «դրական եզրակացությամբ» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

«N 4․1 հավելվածում նախատեսված դեպքում կառուցված օբյեկտի շինարարության որակի տեխնիկական հսկողությունը փոխարինվում է, և օբյեկտի շինարարության ավարտն ու շահագործման ենթակա լինելու փաստը երաշխավորվում կամ հավաստվում է տեխնիկական հետազննության դրական եզրակացությամբ։».

3) որոշումը լրացնել նոր` N 4․1 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 1-ից։

3․ Սահմանել, որ սույն որոշման գործողությունը՝ ավարտված շինարարության շահագործման փաստագրման մասով, տարածվում է այն կառուցապատողների նկատմամբ, ովքեր դիմել են համապատասխան համայնքի ղեկավարին և ստացել շինարարության թույլտվություն՝ ինչպես մինչ urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի գործարկումը, այնպես էլ urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով՝ դրա գործարկումից հետո։

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2026 թվականի հունիսի 1-ը ապահովել հարթակի սույն որոշմամբ պայմանավորված անհրաժեշտ տեխնիկական փոփոխությունների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1969-Ն որոշման

 

«Հավելված N 4․1

ՀՀ կառավարության 2015 թվականի

մարտի 19-ի N 596-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՄԻՋԻՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (II ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ՈՉ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ, ՄԵՆԱՏՆԵՐԻ) ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա) ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության կառույցների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) մշակման, շինարարության թույլտվության տրամադրման, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման հետ կապված հարաբերությունները:

2․ Կառուցապատողին սեփականության կամ կառուցապատման իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության առնվազն 400 քառ․ մետր մակերեսով հողամասի վրա 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա (նկուղ, կիսանկուղ) հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության 50 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող շինությունների (այսուհետ՝ օբյեկտ) նախագծային փաստաթղթերի մշակումը, շինարարության թույլտվության տրամադրումը, շինարարական աշխատանքների իրականացումը և ավարտված շինարարության շահագործման փաստագրումն իրականացվում է սույն կարգով սահմանված պարզեցված ընթացակարգով:

3․ Սույն կարգի իմաստով կառուցապատող են համարվում միայն ֆիզիկական անձինք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք։

4․ Սույն կարգի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ քաղաքաշինական գործունեությունը նախատեսվում է իրականացնել պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտիներում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների (գոտիների) տարածքներում։

5. Ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) (այսուհետ՝ առաջադրանք) ստանալու նպատակով կառուցապատողը urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի (այսուհետ՝ հարթակ) միջոցով իրավասու մարմնին ներկայացնում է N Պ-ՃՀԱՀ ձևի հայտ՝ կից N Պ-ՃՀԱ ձևով, որին կցվում են՝

1) անձնագիրը կամ նույնականացման քարտը (էլեկտրոնային եղանակով)․

2) կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ.

3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ կառուցապատման իրավունքը հաստատող փաստաթուղթը:

6․ Եթե հայտում առկա են ձևական սխալներ կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ, եթե պահանջվում է սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պետական կառավարման լիազորված մարմնի եզրակացությունը, ապա իրավասու մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան, հարթակի միջոցով կառուցապատողին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել ձևական սխալները (համալրել փաստաթղթերի ցանկը) կամ տեղեկացնում է այն պետական կառավարման լիազորված մարմնի մասին, որի եզրակացությունն անհրաժեշտ է ներկայացնել: Բացի սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից կառուցապատողից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել։

7․ Իրավասու մարմինը սույն կարգի 5-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով․

1) կառուցապատողին տրամադրում է N Պ-ՃՀԱ-1 ձևին համապատասխան առաջադրանքը՝ վավերացված էլեկտրոնային ստորագրությամբ.

2) դիմում է մատակարար կազմակերպություններին՝ օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալները (միացման կետերի վերաբերյալ տեղեկատվություն) ստանալու համար։ Մատակարար կազմակերպությունները իրավասու մարմնին տրամադրում են ելակետային տվյալներն իրավասու մարմնի հարցումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Իրավասու մարմինը ելակետային տվյալները (միացման կետերի վերաբերյալ տեղեկատվություն) ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով կառուցապատողին է տրամադրում անհրաժեշտ ելակետային տվյալները (միացման կետերի վերաբերյալ տեղեկատվությունը)։

8․ Էլեկտրոնային առաջադրանքի տրամադրման պահից կառուցապատողին հասանելի է էլեկտրոնային համակարգում, որի ավտոմատ կարգավորումների միջոցով կառուցապատողին ծանուցում է ուղարկվում նաև հայտում նշված էլեկտրոնային հասցեով։

9․ Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում ելակետային տվյալների չտրամադրումը (ժամկետի երկարաձգումը) խոչընդոտ չի հանդիսանում նախագծային կապալի պայմանագիր կնքելու, շինարարության թույլտվություն տրամադրելու, այն տրամադրելուց հետո՝ շինարարական աշխատանքներ կատարելու համար։

10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ առաջադրանքի չտրամադրման կամ առաջադրանքի տրամադրման մերժման մասին որոշման չկայացման դեպքում առաջադրանքը ձևավորվում է ինքնաշխատ՝ սույն կարգի N Պ-ՃՀԱ-1 ձևին համապատասխան՝ հայտը իրավասու մարմնին ներկայացնելու պահից 7-րդ աշխատանքային օրը լրանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը:

11. Սույն կարգի 10-րդ կետի հիմքով ստացված առաջադրանքը պարունակում է ավտոմատ նշում իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում էլեկտրոնային ստորագրությամբ առաջադրանքի չտրամադրման հիմքով տրամադրման մասին:

12. Իրավասու մարմնի կողմից հայտը մերժվում է, եթե`

1) հայտում ամրագրված են այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի տարածական պլանավորման փաստաթղթերի կամ քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.

2) ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, կամ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվել.

3) Որոշման N 1 հավելվածի 63-րդ կետի 5-րդ ենթակետում նախատեսված դեպքում առաջադրանքը համաձայնեցնելու իրավասությամբ օժտված պետական կառավարման լիազորված մարմնի բացասական եզրակացության առկայության դեպքում։

13․ Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել մերժված հայտում ներկայացված փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմին:

14. Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետներում հարթակի միջոցով կառուցապատողին տալիս է առաջադրանք, եթե բացակայում են հայտի մերժման հիմքերը:

15․ Սույն կարգով առաջադրանքի գործողության ժամկետը սահմանվում է 1 տարի։

16. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված օբյեկտների կառուցման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով կառուցապատողը նախագծային փաստաթղթեր մշակող կապալառուի (այսուհետ՝ նախագծող) հետ կնքում է նախագծային կապալի պայմանագիր կամ օգտվում է բազմակի օգտագործման օրինակելի նախագծով։ Նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով նախագծային կապալի պայմանագրին կցվում է համայնքի պաշտոնական կայքում հասանելի, սույն կարգի N Պ- ՃՀԱՀ ձևի 3-րդ կետում կառուցապատողի կողմից լրացված տեղեկատվությունը՝ նախագծվող հողամասի բնութագիրը և N Պ-ՃՀԱ ձևում նշված նախագծային պահանջները։ Նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ապահովվում է նախագծողի երաշխավորագրով, որը միաժամանակ հանդիսանում է նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինող փաստաթուղթ։ Բազմակի օգտագործման օրինակելի նախագծով կառուցապատում իրականացնելու դեպքերում երաշխավորագիրը տրվում է միայն տեղակապման նախագծի վերաբերյալ։

17․ Հեղինակային հսկողությանը վերապահված գործառույթներն իրականացնում է աշխատանքը թողարկող պատասխանատու կապալառուն (նախագծողը)։

18. Սույն կարգի 16-րդ կետի պահանջներին համապատասխան նախագծային փաստաթղթերի մշակումից կամ բազմակի օգտագործման օրինակելի նախագծի ընտրությունից հետո կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման, իսկ բազմակի օգտագործման օրինակելի նախագծով կառուցապատում իրականացնելու դեպքում՝ տեղակապման նախագիծը հաստատելու նպատակով դիմում է իրավասու մարմնին՝ սույն կարգի N Պ-ՇԹԴ ձևին համապատասխան՝ կից ներկայացնելով.

1) օրենքով սահմանված տեղական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված վճարման հանձնարարականը կամ դրա 20-նիշանոց ծածկագիրը․

2) առաջադրանքը․

3) նախագծային փաստաթղթերը և նախագծողի գրավոր երաշխավորագիրը․

4) բազմակի օգտագործման օրինակելի նախագծով կառուցապատում իրականացնելու դեպքերում` տեղակապման նախագծի վերաբերյալ երաշխավորագիրը:

19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դիմումը իրավասու մարմնին է ներկայացվում հարթակի միջոցով։

20. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա իրավասու մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան, կառուցապատողին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել ձևական սխալները (համալրել փաստաթղթերի ցանկը): Բացի սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերից կառուցապատողից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել։

21. Նախագծային փաստաթղթերը չեն համաձայնեցվում և իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվության տրամադրման դիմումը մերժվում է, եթե`

1) նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում առաջադրանքով սահմանված պայմաններին և սահմանափակումներին կամ դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջներին.

2) սույն կարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերը պարունակում են ոչ հավաստի կամ ոչ լիարժեք տեղեկություններ, կամ սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվել.

3) նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման մասին դիմումը ներկայացվել է առաջադրանքի գործողության ժամկետը լրանալուց հետո։

22. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել մերժված դիմումում ներկայացված փաստաթղթերում և կրկին դիմում ներկայացնել իրավասու մարմին՝ առաջադրանքի գործողության ժամկետի սահմաններում: Տվյալ դեպքում թույլտվության տրամադրման ժամկետը վերահաշվարկվում է լրամշակած փաթեթի մուտքագրման օրվանից։

23. Իրավասու մարմինը սույն կարգի N Պ-ՇԹ ձևով սահմանված շինարարության թույլտվությունը կառուցապատողին տրամադրում է կամ մերժում է շինարարության թույլտվության տրամադրումը հարթակի միջոցով դիմումը իրավասու մարմնին ներկայացնելու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում:

24. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետում իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման կամ շինարարության թույլտվության տրամադրման մերժման մասին որոշման չկայացման դեպքում շինարարության թույլտվությունը ձևավորվում է ինքնաշխատ՝ 7-րդ աշխատանքային օրը լրանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն այն ուժի մեջ է մտնում և հասանելի է լինելու կառուցապատողին (կարող է ներբեռնվել) միայն սույն կարգի 26-րդ կետում սահմանված ժամկետում (10 աշխատանքային օր) իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվության առ ոչինչ լինելը հավաստումը հարթակի միջոցով կառուցապատողին չուղարկելու (չիրազեկելու) օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

25. Սույն կարգի 24-րդ կետի հիմքով ուժի մեջ մտած և ստացված շինարարության թույլտվությունը պարունակում է ավտոմատ նշում իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման հիմքով տրամադրման և ուժի մեջ մտնելու մասին: Սույն կարգի 24-րդ կետի հիմքով ստացված շինարարության թույլտվությունը չի կարող համարվել տրամադրված, եթե առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48- րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վարչական ակտի առ ոչինչ լինելու հիմքեր:

26․ Շինարարության թույլտվության առ ոչինչ լինելը հավաստվում է իրավասու մարմնի կողմից, ինչի մասին իրավասու մարմինը 3-օրյա ժամկետում հարթակի միջոցով իրազեկում է կառուցապատողին՝ միաժամանակ նշելով նախագծի լրամշակման ենթակա մասերը: Իրավասու մարմինը շինարարության թույլտվության առ ոչինչ լինելու հավաստումը հարթակի միջոցով ներկայացնում կառուցապատողին սույն կարգի 24-րդ կետում նշված ժամկետում շինարարության թույլտվության ինքնաշխատ ձևավորվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում։

27․ Սույն կարգով շինարարության թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է 3 տարի, որը կարող է երկարաձգվել օրենսդրությամբ սահմանված կարգով։

28․ Սույն կարգի համաձայն ինքնաշխատ ներբեռնված շինարարության թույլտվության փաստով հավաստվում է նախագծային փաստաթղթերի համաձայնեցված լինելու հանգամանքը իրավասու մարմնի կողմից։

29. Կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքները կարող են կատարվել միայն շինարարության թույլտվությունը սույն կարգի 24-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո՝ դրան հաջորդող օրվանից։

30. Իրավասու մարմինը՝ քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող նախագծային փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե (այսուհետ՝ կոմիտե)։ Կոմիտեն, վերոնշյալ անհամապատասխանությունը հաստատվելու դեպքում, ձեռնարկում է «Լիցենզավորման մասին» օրենքի 34-36-րդ հոդվածներով կամ «Քաղաքաշինության մասին» օրենքի 11․6-11․8-րդ հոդվածներով իրեն վերապահված գործողություններ։

31. Կառուցված օբյեկտի ավարտը և շահագործման ենթակա լինելու փաստը հավաստվում է տեխնիկական հետազննության եզրակացությամբ, իսկ ոչ էական շեղումներով կառուցված լինելու հանգամանքը հավաստվում է որակավորված չափագրողի կողմից կատարված չափագրության հիման վրա արտոնագրված ճարտարապետի կողմից տրված մասնագիտական եզրակացությամբ:

32․ Սույն կարգի 31-րդ կետում նշված «ոչ էական շեղումներ» հասկացությունը կիրառվում է այն իմաստով, որը սահմանված է Որոշման N 1 հավելվածի 171․3-րդ կետում։

33․ Կառուցապատողի կողմից սույն կարգի 31-րդ կետում նշված տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը և արտոնագրված ճարտարապետի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը, օրենքով սահմանված տեղական վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված վճարման հանձնարարականը կամ դրա 20-նիշանոց ծածկագիրը հարթակ մուտքագրելուց հետո ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևավորվում է ինքնաշխատ՝ սույն կարգի N Պ-ԱՇ ձևին համապատասխան:

34․ Սույն կարգի 33-րդ կետի համաձայն ինքնաշխատ ներբեռնված ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) պարունակում է ավտոմատ նշում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) իրավասու մարմնի կողմից տրամադրված համարվելու մասին։

 

Ձև N Պ-ՃՀԱՀ

 

I. ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ__________մարզի________

համայնքի ղեկավար

______________________________________________________ -ին

(համայնքի (իրավասու մարմնի) ղեկավարի անունը, ազգանունը)

 

Կառուցապատող _______________________________________-ից

______________________________________________________ -ից

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,

հանրային ծառայությունների համարանիշ, էլեկտրոնային հասցեն)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել ստորև ներկայացվող Ձև N Պ-ՃՀԱ ձևաչափում ամրագրված պայմաններին համապատասխան պարզեցված ճարտարապետահատակագծային առաջադրանք _________________

_________________________________________________________ 2 վերգետնյա և մեկ ստորգետնյա (նկուղային, կիսանկուղային) հարկով, 300 քմ չգերազանցող բնակելի տան և 50 քմ չգերազանցող օժանդակ շինության _______________ քաղաքաշինական

(օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը)

օբյեկտի նախագծի մշակման համար

Ինչպես նաև ինժեներական ցանցերին միանալու ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ելակետային տվյալներ (լրացվում է, եթե կառուցապատվող օբյեկտի համար առաջանում է ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտություն)

_____________________________________________________________________:

(ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, էլեկտրամատակարարում և այլն)

1. Հողամասի տվյալներ ________________________________________________

(մարզի, համայնքի, փողոցի անվանումը, հասցե, հողամասի ծածկագիրը)

2. Նախատեսում եմ __________ բնակելի տուն ___________________________

(օբյեկտի գործառնական նշանակությունը, նախատեսվող հարաչափերը՝

____________________________________________________________________:

բարձրությունը, հարկայնությունը, կառուցապատման և ընդհանուր մակերեսները)

3. Կից ներկայացվում են չափորոշիչները.

 

ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)

1. Հողամասը գտնվում է_______________________________________________

____________________________________________________________________

(Մարզ, համայնք, բնակավայրի անվանում, հասցե, ծածկագիրը)

1․1․ Հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը

 ___________ «Բնակավայրերի հողեր» նպատակային և բնակելի գործառնական նշանակություն ___________________________

(հողամասի դիրքը քաղաքաշինական միջավայրում, նպատակային և գործառնական նշանակությունը)

2. (*) Հողամասի չափերը համաձայն բնակավայրի գլխավոր հատակագծով սահմանված պահանջների, բայց ոչ պակաս, քան 400 քմ (0.04 հա)

___________________________________________________________________

(հողամասի սահմանները՝ կոորդինատային նշահարմամբ, մակերեսը (հա))

3. Հողամասի առկա վիճակը___________________________________________

(օգտագործումը, նշանակությունը, հարկայնությունը, շինարարական նյութերը և այլն), կանաչապատումը, բարեկարգումը և այլն)

(*) Տրանսպորտային պայմանները

 __________________առկա է/ նախատեսվում է_______________

(ճանապարհների/մոտեցումների առկայությունը)

4. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ (ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, տաք ջրի մատակարարման, էլեկտրամատակարարման, էլեկտրոնային հաղորդակցության համակարգեր)

_____________առկա են/նախատեսվում են______

(նախագծվող հողամասով կամ կից տարածքով անցնող ինժեներական ենթակառուցվածքները, այդ թվում` ստորգետնյա)

5. (*) Կից հողամասեր _______ բնակավայրերի

բնակելի/հասարակական/գյուղատնտեսական____________________________

(կից հողօգտագործումների անվանումը և դրանց սահմանները՝ համաձայն ներկայացված սխեմայի)

6. (*) Հատակագծային սահմանափակումներ

___________________________________________________________________

(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների, ինժեներատրանսպորտային

 ենթակառուցվածքների և այլ օբյեկտների նկատմամբ սահմանափակումները, այդ թվում՝ սերվիտուտները)

 

Ձև N Պ-ՃՀԱ

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)

 

1. Նախագծային պահանջներ

 ________________________________________________________________

(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից, առկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներից առաջարկություններ ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների և գունային լուծումների վերաբերյալ)

 

1.1. (*) օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից՝ (մետր) համաձայն համայնքի գլխավոր հատակագծով սահմանված պայմանների/քաղաքաշինական նորմերի պահանջների հետնահանջը կարմիր գծից՝ 3-5 մետր (ձևավորված կառուցապատման գծի պարագայում՝ կառուցապատման գծով),

1.2. (*) հեռավորությունը հարևան հողամասերից (օբյեկտներից) (մետր) 3 մ (բացառությամբ բլոկացված դեպքերի) համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով և այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների

________________________________________________________________

1.3. թույլատրելի բարձրությունը (մետր)՝ առավելագույն, համաձայն համայնքի գլխավոր հատակագծով/գոտևորման նախագծով սահմանված պահանջների՝ 8 մետր (վերգետնյա) երկու հարկ

1.4. կառուցապատման խտության գործակիցը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին)______0.4______

1.5. կառուցապատման տոկոսը (կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%)

1) հողամասի կառուցապատվող (անջրանցիկ) տարածքը՝ մինչև 40 %

1.6. կանաչապատման տոկոսը (կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%) ____________60 % _________

1.7. այլ պահանջներ

2. Ստորգետնյա (նկուղ), կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման պայմանները __________ ստորգետնյա (նկուղ) հարկ_________

3. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ

 

Պահանջներ՝ գոյություն ունեցող և նախագծվող ենթակառուցվածքների ու ցանցերի նկատմամբ

 

3.1. (*) ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրի մատակարարում

 ______________________Համաձայնեցումը կցվում է __________________________

(անհրաժեշտության դեպքում՝ համաձայն մատակարարող կազմակերպության կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ելակետային տվյալներ )

3.2. (*) էլեկտրամատակարարում

 _____________________Համաձայնեցումը կցվում է ___________________________

(անհրաժեշտության դեպքում՝ համաձայն մատակարարող կազմակերպության կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ելակետային տվյալներ )

3.3. (*) գազամատակարարում

________________Համաձայնեցումը կցվում է___________ (անհրաժեշտության դեպքում՝ համաձայն մատակարարող կազմակերպության կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ելակետային տվյալներ)

3.4. (*) էլեկտրոնային հաղորդակցության մալուխատար կոյուղու (ներառյալ դիտահորը) տեղադիրքը

____________________Համաձայնեցումը կցվում է ____________________________

(համաձայն N 1 հավելվածի 57-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ելակետային տվյալների)

3.5. թույլ հոսանքներ

3.6. աղբահանություն

 __________________կազմակերպված ______________________________________

4. Տարածքի ինժեներական նախապատրաստում_____________________________

___________________________համահարթեցում _____________________________

(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական պաշտպանության միջոցառումները)

5. Բարեկարգում _______ Ըստ ներկայացված առաջարկության ________________

(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ պահանջները՝ կանաչապատում, ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում և այլն)

6. Շինարարական նյութեր ________________ըստ համայնքի գոտևորման նախագծի

չափորոշիչների՝ լանջավոր, թիթեղ, կարմիր,քիվերը՝ նույն գծով, գլխավոր ճակատի

կողմից դռներն ու պատուհանները՝ սպիտակ________________________________

(շինարարական նյութերի օգտագործման առաջարկությունները տանիքների, ճակատների լուծումների, արտաքին դռների, պատուհանների վերաբերյալ)

7. Պաշտպանական կառույցներ __________________________________________

(ըստ սահմանամերձ բնակավայրերի պահանջների և կառուցապատողի համաձայնության՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների պաշտպանության միջոցառումները)

8. Հակահրդեհային պահանջներ ________ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով սահմանված պահանջների _____________________________

(հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները)

9. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության

միջոցառումներ __________________________

10. Քաղաքաշինական կանոնադրությամբ (առկայության դեպքում) սահմանված լրացուցիչ պայմաններ

__________________________________________________________________

11. Կից ներկայացնում եմ՝

1) Անձնագիրը կամ նույնականացման քարտը (էլեկտրոնային եղանակով)

2) տեղագրական հանույթի վրա կառուցապատվող հողամասի հատակագիծը (սխեման)՝ նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ

__________________________________________________________________

(կոորդինատային նշահարումը, կից հողօգտագործումների անվանումներն ու սահմանները և դրանց վրա կառուցված օբյեկտները)

3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթուղթը.

4) (*) պետական կառավարման լիազորված մարմնի եզրակացությունը (լրացվում է, եթե այն պահանջվում է իրավասու մարմնի կողմից՝ կրկին հայտ ներկայացնելու դեպքում)։

 

Կառուցապատող

________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

___ ______ 20_ թ.

   

 

Ձև N Պ-ՃՀԱ-1

 

 

Ներմուծեք նկարագրությունը_24456

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

___________________________________

(մարզը, համայնքը)

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)

 

1. Նախագծային պահանջներ

 ____________________________________________________________________

(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից, առկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներից առաջարկություններ ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների և գունային լուծումների վերաբերյալ)

 

1.1. (*) օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից՝ (մետր) համաձայն համայնքի գլխավոր հատակագծով սահմանված պայմանների/քաղաքաշինական նորմերի պահանջների հետնահանջը կարմիր գծից՝ 3-5 մետր (ձևավորված կառուցապատման գծի պարագայում՝ կառուցապատման գծով),

1.2. (*) հեռավորությունը հարևան հողամասերից (օբյեկտներից) (մետր) 3 մ (բացառությամբ բլոկացված դեպքերի) համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով և այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների

_____________________________________________________________________

1.3. թույլատրելի բարձրությունը (մետր)՝ առավելագույն, համաձայն համայնքի գլխավոր հատակագծով/գոտևորման նախագծով սահմանված պահանջների՝ 8 մետր (վերգետնյա) երկու հարկ

1.4. կառուցապատման խտության գործակիցը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին________0.4___________

1.5. կառուցապատման տոկոսը (կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%)

1) հողամասի կառուցապատվող (անջրանցիկ) տարածքը՝ մինչև 40 %

1.6. կանաչապատման տոկոսը (կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով ________________(%) 60 %_________

1.7. այլ պահանջներ

2. Ստորգետնյա (նկուղ), կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման պայմանները ______________ստորգետնյա (նկուղ) հարկ__________

3. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ

 

Պահանջներ՝ գոյություն ունեցող և նախագծվող ենթակառուցվածքների ու ցանցերի նկատմամբ

 

3.1. (*) ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրի մատակարարում

__________________Համաձայնեցումը կցվում է _______________

(անհրաժեշտության դեպքում՝ համաձայն մատակարարող կազմակերպության կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ելակետային տվյալներ )

3.2. (*) էլեկտրամատակարարում

 ________________Համաձայնեցումը կցվում է__________________

(անհրաժեշտության դեպքում՝ համաձայն մատակարարող կազմակերպության կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ելակետային տվյալներ )

3.3. (*) գազամատակարարում

_________________Համաձայնեցումը կցվում է_________________

(անհրաժեշտության դեպքում՝ համաձայն մատակարարող կազմակերպության կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ելակետային տվյալներ)

3.4. (*) էլեկտրոնային հաղորդակցության մալուխատար կոյուղու (ներառյալ դիտահորը) տեղադիրքը

 ________________Համաձայնեցումը կցվում է_________________

(համաձայն N 1 հավելվածի 57-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ելակետային տվյալների)

3.5. թույլ հոսանքներ

3.6. աղբահանություն

 ________________կազմակերպված__________________________

4. Տարածքի ինժեներական նախապատրաստում______________

___________համահարթեցում ______________________________

(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական պաշտպանության միջոցառումները)

5. Բարեկարգում __________Ըստ ներկայացված առաջարկության

(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ պահանջները՝ կանաչապատում, ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում և այլն)

6. Շինարարական նյութեր _____________ըստ համայնքի գոտևորման նախագծի

չափորոշիչների՝ լանջավոր, թիթեղ, կարմիր,քիվերը՝ նույն գծով, գլխավոր ճակատի կողմից դռներն ու պատուհանները՝ սպիտակ_____

(շինարարական նյութերի օգտագործման առաջարկությունները տանիքների, ճակատների լուծումների, արտաքին դռների, պատուհանների վերաբերյալ)

7. Պաշտպանական կառույցներ______________________________

(ըստ սահմանամերձ բնակավայրերի պահանջների և կառուցապատողի համաձայնության՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների պաշտպանության միջոցառումները)

8. Հակահրդեհային պահանջներ ________ համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով սահմանված պահանջների ____________

(հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները)

9. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության միջոցառումներ _____________

10. Քաղաքաշինական կանոնադրությամբ (առկայության դեպքում) սահմանված լրացուցիչ պայմաններ

______________________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

___________________ՄԱՐԶ_______________________ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

_______________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N Պ-ՇԹԴ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ համաձայնեցնել նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն

(կամ երկարաձգել ______ _______20_ թ. N շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը)

______________________________________________________________________________________

(նոր կառուցում, վերակառուցում) օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը,

-շահագործման թույլտվության ստացման ժամկետը՝ ավարտական ակտի տրամադրման օրը:

աշխատանքների կատարման համար

____________________________________________________________________________ հողամասի

վրա,

(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը)

 

Հայտնում եմ՝

 

1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը՝

1) մշակվել են

 __________________________________________________________________________

(նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը)

__________________________________________________________________________

կողմից.

2) ստացել են __ ________ 20 թ. N նախագծային աշխատանքների կապալառուի

գրավոր երաշխավորագիրը

____________________________________________________________________կողմից:

(նշել երաշխավորագիր ներկայացնող կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը)

2. Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են՝ _______________________________

(բարձրությունը, պարագծային չափերը, կառուցապատման մակերեսը,

__________________________________________________________________

ընդհանուր և օգտակար մակերեսները, շինարարական ծավալը,

 

3. Պարտավորվում եմ`

 

1) շինարարական աշխատանքներն իրականացնել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում և ստանալ ավարտական ակտ

______________________________________________________________________

(նշել շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամանակահատվածը)

2) ապահովել շահագործման թույլտվության ստացման համար անհրաժեշտ վիճակը՝ ավարտական ակտի տրամադրման օրը.

3) գործող կարգին համապատասխան և սույն դիմումում նշված տեղեկությունների հետ կապված բոլոր փոփոխությունների մասին հայտնել

__________________________________________________________________:

(նշել N 1 հավելվածի 133-րդ կետով սահմանված մարմինները)

 

4. Ներկայացնում եմ՝

1) օբյեկտի նախագծային փաստաթղթերը

_____________________________________________________________թերթ.

 

2) նախագծային աշխատանքները թողարկող պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագիրը

_____________________________________________________________թերթ,

3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթուղթը

______________________________________________________________ .

4) ____ ________ 20 թ. N առաջադրանքը.

5) շինարարության թույլտվության տեղական տուրքի (կամ սույն որոշման N 1 հավելվածի 98-րդ կետով սահմանված եղանակով) մուծման անդորրագիրը:

 

Կրկին ներկայացվող դիմումին կցվում են ստացված դիտողություններին համապատասխան լրամշակված նախագծային փաստաթղթերը (ներառյալ լրակազմն ամբողջացնող փաստաթղթերը)

___________________________________________________________________

Կառուցապատող ___________________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N Պ-ՇԹ

 

Ներմուծեք նկարագրությունը_24456

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ________________________________

(մարզը, համայնքը)

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

N ___________ _____________ 20__թ.

Օբյեկտ՝ բնակելի տուն (անհատական նախագծմամբ կամ բազմակի օգտագործման

օրինակելի նախագիծ)

Գյուղատնտեսական նշանակության օժանդակ կառույց (բազմակի օգտագործման

օրինակելի նախագիծ)

--------------------------------------------------------------------------------------------------------------------

(օբյեկտի անվանումը, կառուցում,)

 

1. Մակերես՝ _________ բնակելիի անվանումը՝ _____ 300 քմ չգերազանցող ընդհանու

ր մակերեսով

2. Գյուղատնտեսական նշանակության օժանդակ կառույցի _____________ 50 քմ

չգերազանցող _______________ տնտեսական

նշանակության _______________

______________________________________________________________________

(հակիրճ բնորոշումը, հզորությունը ______Նախագծի (բազմակի օգտագործման նախագծերի դեպքում՝ ____________տեղակապման)

________________________________ փաստաթղթերի հաստատման համար:

_____________________________________________________________________

Ռիսկայնության աստիճանը` միջին (II կատեգորիա),

 

Գտնվելու վայրը

_____________________________________________________________________

(մարզի, համայնքի, փողոցի անվանումները, շենքի համարը, հողամասի ծածկագիրը)

 

Կառուցապատող

 ____________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

____________________________________________________________________

բնակության վայրը, հեռախոսահամարը, հանրային ծառայությունների համարանիշ, էլեկտրոնային հասցեն)

 

Պարզեցված ընթացակարգով շինարարության թույլտվության տրամադրման հիմքը

N Պ-ՃՀԱ-1 ձևի առաջադրանքին համապատասխան 20__ թ. -ի N

__________դիմումով ներկայացված մշակված նախագծային փաստաթղթերի փաթեթը։

______________________________________________________________________

կարգով հողամասի տրամադրման, անշարժ գույքի փոփոխման իրավունքը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը)

 

Պարզեցված ընթացակարգով շինարարության թույլտվության գործողության ժամկետը՝ 3 տարի

 

ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)

 

1. Հողամասը գտնվում է

_____________ «Բնակավայրերի հողեր»

նպատակային նշանակության հողատեսքում

_____________

(հողամասի դիրքը քաղաքաշինական միջավայրում, նպատակային նշանակությունը)

2. (*) Հողամասի չափերը

համաձայն համայնքի գլխավոր հատակագծով

սահմանված պահանջների, բայց ոչ պակաս, քան

400 քմ (0.04 հա)

__________________________________

(հողամասի սահմանները՝ կոորդինատային

նշահարմամբ, մակերեսը (հա))

3. Հողամասի առկա վիճակը

___________________________________

(ռելիեֆի բնութագիրը, կանաչապատումը, բարեկարգումը և այլն)

4. (*) Տրանսպորտային պայմանները

___________________________________

(ճանապարհների/մոտեցումների առկայությունը)

5. (*) Ինժեներական ցանցեր

և սարքավորումներ

(ջրամատակարարման,

կոյուղու, գազամատակարարման,

տաք ջրի մատակարարման,

էլեկտրամատակարարման,

էլեկտրոնային հաղորդակցության

համակարգեր)

___________________________________

(նախագծվող հողամասով կամ կից տարածքով

անցնող ինժեներական ենթակառուցվածքները,

այդ թվում` ստորգետնյա)

6. (*) Կից հողամասեր

___________________________________

(կից հողօգտագործումների անվանումը և դրանց

սահմանները՝ համաձայն ներկայացված սխեմայի)

7. (*) Հատակագծային

սահմանափակումներ

___________________________________

(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների նկատմամբ սահմանափակումները, այդ թվում՝ սերվիտուտները)

   

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)

 

8. Նախագծային պահանջներ (ճարտարապետահատակագծային պահանջներ)

__________________________________________

(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից, առկա քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներից՝ առաջարկություններ ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների և գունային լուծումների վերաբերյալ)

8.1. (*) օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից (մետր)

համաձայն համայնքի գլխավոր հատակագծով (գոտևորման նախագծով) սահմանված

__________________________________________

8.2. (*) հեռավորությունը հարևան հողակտորներից (օբյեկտներից) (մետր)

համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով և այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջների

__________________________________________

8.3. թույլատրելի բարձրությունը (մետր)

համաձայն համայնքի գլխավոր հատակագծով (գոտևորման նախագծով) սահմանված պահանջների

8.4. կառուցապատման խտության գործակիցը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին)

_________________ 0.4 ____________________

8.5. կառուցապատման տոկոսը (կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%)

հողամասի կառուցապատվող (անջրանցիկ)

տարածքի մինչև 40 %,

8.6. կանաչապատման տոկոսը (կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին՝ տոկոսներով (%) __________60 %
8.7. այլ պահանջներ

__________________________________________

9. Ստորգետնյա՝ նկուղի, կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման պայմանները

__________________________________________

10. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ

Պահանջներ՝ գոյություն ունեցող և նախագծվող ենթակառուցվածքների ու ցանցերի նկատմամբ

10.1. (*) ջրամատակարարում,  կոյուղի, տաք ջրի մատակարարում

Համաձայնեցումը կցվում է

___________________________________

(անհրաժեշտության դեպքում համաձայն

մատակարարող կազմակերպության ելակետային տվյալների)

10.2. (*) էլեկտրամատակարարում

Համաձայնեցումը կցվում է

____________________________________

(անհրաժեշտության դեպքում համաձայն մատակարարող

կազմակերպության ելակետային տվյալների)

10.3. (*) գազամատակարարում

Համաձայնեցումը կցվում է

____________________________________

(անհրաժեշտության դեպքում համաձայն

մատակարարող կազմակերպության ելակետային տվյալների)

10.4. (*) էլեկտրոնային

Համաձայնեցումը կցվում է

____________________________________

հաղորդակցության մալուխատար

կոյուղու (ներառյալ դիտահորը) տեղադիրքը

(համաձայն N 1 հավելվածի 57-րդ կետի 2-րդ ենթակետով

սահմանված ելակետային տվյալների)

10.5. թույլ հոսանքներ

____________________________________

10.6. աղբահանություն

____________________________________

11. Տարածքի ինժեներական

նախապատրաստում

____________________________________

(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական

պաշտպանության միջոցառումները)

12. Բարեկարգում

Ըստ ներկայացված առաջարկության

__________________________________________

(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ

պահանջները, կանաչապատում, ճարտարապետական

փոքր ձևեր, ցանկապատում և այլն)

13. Շինարարական նյութեր

__________________________________________

(շինարարական նյութերի օգտագործման առաջարկությունները տանիքների, ճակատների լուծումների, արտաքին դռների, պատուհանների վերաբերյալ)

14. Պաշտպանական կառույցներ

(ըստ սահմանամերձ բնակավայրեր պահանջների և կառուցապատողի համաձայնության՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների պաշտպանության միջոցառումները)

15. Հակահրդեհային պահանջներ

____________համաձայն ՀՀ քաղաքաշինության

նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն

հրամանով սահմանված պահանջների_______

(հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները)

16. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության միջոցառումներ

__________________________________________

17. Շրջակա միջավայրի պահպանում

__________________________________________

(շրջակա միջավայրը վտանգավոր ազդեցությունից բացառելու միջոցառումները)

18. Շինարարության կազմակերպում

__________________________________________

(առաջարկություններ շինարարության հետ կապված անբարենպաստ ազդեցության բացառման, քաղաքային տնտեսության և տրանսպորտի անխափան աշխատանքի ապահովման վերաբերյալ)

19. Պ-ՇԹ-ի գործողության ժամկետը և նախագծի մշակման փուլերը

__________________________________________

(նշվում են առաջադրանքի գործողության ժամկետը և նախագծի մշակման փուլերը)

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

20. Նախագծային փաստաթղթերի

փորձաքննությանը ներկայացվող պահանջներ  նախագծողի երաշխավորագիր_ _

___________նախագծողի երաշխավորագիր___________

21. Համաձայնեցումների կամ մասնագիտական

եզրակացությունների ստացում

__________________________________________

(նշվում են տվյալ օբյեկտի համաձայնեցման՝ օրենքով սահմանված պահանջները՝ N 1 հավելվածի 56-րդ կետով սահմանված դեպքերում` ինժեներական ենթակառուցվածքի սեփականատիրոջ (օգտագործողի) հետ)

22. Փոստային բաժանորդային

պահարանների տեղադրում

__________________________________________

(ըստ պահանջի)

23. Այլ պայմաններ

__________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

______________ՄԱՐԶԻ________________________ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

____________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N Պ-ԱՇ

 

Ներմուծեք նկարագրությունը_24456

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

____________________________________________

(ՀՀ մարզը, համայնքը)

 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)

N ___ ______________ 20_ թ.

 

Կառուցապատող____________________________________________ կողմից

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

կառուցված _______________________________________________________,

(օբյեկտի անվանումը)

որը գտնվում է_____________________________________________ հասցեում՝

(օբյեկտի տեղադրությունը, հասցեն)

համարվում է ավարտված և պատրաստ է շահագործման, որի`

1. նախագծային փաստաթղթերը մշակվել են___________________________

(նախագծային կազմակերպության անվանումն օրենքով սահմանված դեպքերում` լիցենզիայի համարը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը, լիցենզիայի համարը)

____________________________________________________________ կողմից.

2. շինարարությունն սկսվել է ___________________________________ կողմից

(շինարարության թույլտվություն տվող մարմնի անվանումը)

 

տրված ____ ________ 20 թ. N ______ շինարարության թույլտվության համաձայն.

3. շինարարությունն իրականացվել է _________________________________ կողմից

_______________________________________________________________________

4. օբյեկտի հիմնական ցուցանիշներն են` ____________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

5. հատուկ պայմանները __________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

ՀԻՄՔԵՐ`

1) օբյեկտի տեխնիկական վիճակի մասին համապատասխան հետազննության

դրական եզրակացությունը ___________ թերթ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

____________ՄԱՐԶԻ____________________________ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

______________

(ստորագրությունը)

______________

(անունը, ազգանունը)

 

_______ _____________ 20 թ.»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

26.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան