ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«23» դեկտեմբերի 2025 թվական ք. Երևան |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով․
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ՝ Աղյուսակ/ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետի «162,375 ՄՀց)» բառերը փոխարինել «162,375 ՄՀց» բառերով, իսկ «147,350 ՄՀց» բառերը փոխարինել «147,350)» բառերով.
2) Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Մինչև 2026 թվականը քաղաքացիական նշանակության ՌԷՄ-ների շահագործման համար նախատեսված ներքո նշված հաճախականության շերտը/երը կարող են օգտագործվել Կառավարական նշանակության ՌԷՄ-ների կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հետ.
|
»: |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
12/23/2025
|
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|