ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
08.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«8» դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 1995 թ. N 98

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատ» պետական ձեռնարկությունը` «Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

1.2. «Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

1.3. «Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 436057 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 348850 հազ. դրամ:

1.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 23402.6 հազ. դրամ:

1.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 34885 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի պիտակ-փաթեթների կոմբինատ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

2.1. Սեփականաշնորհել «Մետաղական կառուցվածքների գործարան» պետական ձեռնարկությունը` «Մետաղական կառուցվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

2.2. «Մետաղական կառուցվածքների գործարան» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

2.3. «Մետաղական կառուցվածքների գործարան» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 45080 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 36060 հազ. դրամ:

2.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 12016 հազ. դրամ:

2.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3606 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Մետաղական կառուցվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Մետաղական կառուցվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Մետաղական կառուցվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`

ա) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մետաղական կառուցվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

բ) «Մետաղական կառուցվածքների գործարան» բաց բաժնետիրական ընկերության սեփականաշնորհման պայմանագրում նշել սարքավորումների և գործունեության բնույթի (պրոֆիլի) պահպանման մասին:

2.11. Գաղտնի:

3.1. Սեփականաշնորհել «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

3.2. «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ֆիրմային խանութը և սեփականաշնորհել կոլեկտիվին որպես «փոքր» օբյեկտ։

3.3. «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9940 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7950 հազ. դրամ:

3.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 9512 հազ. դրամ:

3.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1590 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

3.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Զեյթուն» կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

4.1. Սեփականաշնորհել «Խնձորեսկի N 2 բտման տնտեսություն» պետական ձեռնարկությունը` «Խնձորեսկի N 2 բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

4.2. «Խնձորեսկի N 2 բտման տնտեսություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

4.3. «Խնձորեսկի N 2 բտման տնտեսություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 6194 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 4955 հազ. դրամ:

4.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 3055 հազ. դրամ:

4.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 991 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

4.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Խնձորեսկի N 2 բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Խնձորեսկի N 2 բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Խնձորեսկի N 2 բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Խնձորեսկի N 2 բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

5.1. Սեփականաշնորհել «Հայարդկապ» ԱՁ-ի դուստր ձեռնարկություն» պետական ձեռնարկությունը` «Հայարդկապ» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

5.2. «Հայարդկապ» ԱՁ-ի դուստր ձեռնարկություն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր։

5.3. «Հայարդկապ» ԱՁ-ի դուստր ձեռնարկություն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 1725 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1380 հազ. դրամ:

5.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 229 հազ. դրամ:

5.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 690 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայարդկապ» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Հայարդկապ» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Հայարդկապ» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայարդկապ» դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

6.1. Սեփականաշնորհել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Մասիսի ԴՁ» պետական ձեռնարկությունը` «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Մասիսի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

6.2. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Մասիսի ԴՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել որպես գույքային համալիր։

6.3.  «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Մասիսի ԴՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2462 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2462 հազ. դրամ:

6.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 321.1 հազ. դրամ:

6.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2462 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Մասիսի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Մասիսի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Մասիսի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Մասիսի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

7.1. Սեփականաշնորհել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Երևանի թղթի մշակման և վերամշակման ԴՁ» պետական ձեռնարկությունը` «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Երևանի թղթի մշակման և վերամշակման ԴՁ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

7.2. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Երևանի թղթի մշակման և վերամշակման ԴՁ» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել որպես գույքային համալիր։

7.3.  «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Երևանի թղթի մշակման և վերամշակման ԴՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2229 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2229 հազ. դրամ:

7.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 664.9 հազ. դրամ:

7.6. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2229 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Երևանի թղթի մշակման և վերամշակման ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

7.8. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Երևանի թղթի մշակման և վերամշակման ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

7.9. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Երևանի թղթի մշակման և վերամշակման ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

7.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել  «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Երևանի թղթի մշակման և վերամշակման ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

8.1. Սեփականաշնորհել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Արմավիրի ԴՁ» պետական ձեռնարկությունը` «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Արմավիրի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

8.2. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Արմավիրի ԴՁ» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել Էջմիածնի «Ստիմուլ» խանութը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:

8.3. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

8.4. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Արմավիրի ԴՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

8.5. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 536 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 536 հազ. դրամ:

8.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2,2 հազ. դրամ:

8.7. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 536 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 536 սովորական բաժնետոմսի:

8.8. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 8 լոտի` յուրաքանչյուրում 67 բաժնետոմս` 67 հազ. դրամ մեկնարկային գնով:

8.9. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

8.10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Արմավիրի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

8.11. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Արմավիրի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

8.12. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Արմավիրի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը։

9.1. Սեփականաշնորհել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Սևանի ԴՁ» պետական ձեռնարկությունը` «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Սևանի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

9.2. Սեփականաշնորհումն իրականացնել բաց աճուրդով` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Աճուրդային վաճառքի ձևով արժեթղթերի տեղաբաշխման կարգի հաստատման մասին» N 197 որոշմամբ սահմանված կարգով:

9.3. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Սևանի ԴՁ» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը ձեռնարկության սեփականաշնորհման ժամանակ աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

9.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 248 հազ. դրամ, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 248 հազ. դրամ:

9.5. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 230,2 հազ. դրամ:

9.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամը համապատասխանում է 248 սովորական բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որից աճուրդային վաճառքի ենթակա մասը` 248 սովորական բաժնետոմսի:

9.7. Աճուրդային վաճառքն իրականացնել բաժնետոմսերի փաթեթներով (լոտերով), պետական բաժնեմասը տրոհելով 8 լոտի` յուրաքանչյուրում 31 բաժնետոմս` 31 հազ. դրամ մեկնարկային գնով:

9.8. Աճուրդում չտեղաբաշխված լոտերը համարվում են պետական սեփականություն և տնօրինվում են Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից` մինչև դրանց հետագա տեղաբաշխումը:

9.9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Սևանի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

9.10. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Սևանի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության աճուրդային վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո մեկ ամսվա ընթացքում:

9.11. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Սևանի ԴՁ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել աճուրդը։

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 8-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան