ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1972-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի կազմը, բովանդակությունը, ինչպես նաև դրանց մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն, 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի, համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի և բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին».
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 8-րդ կետերը, 14.3-րդ հոդվածի 33-րդ մասը և 17-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Համայնքի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև Համակցված փաստաթուղթը (այդ թվում` դրա կազմում մշակվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները) հաստատելու մասին համապատասխան որոշումներում առանձին դրույթներով ամրագրվում են հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները (հողամասերի կատեգորիաների տրանսֆորմացիան) և Կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված փուլերը:».
4) հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերը մինչև համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե (այսուհետ՝ Լիազոր մարմին)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) եզրակացությունը, իսկ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքների նախագծերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Միջգերատեսչական հանձնաժողով) Ձև N 5.5 եզրակացությունն ստանալու համար: Գլխավոր հատակագծերը և գոտևորման նախագծերը Լիազոր մարմին են ներկայացվում համայնքի ղեկավարի (այսուհետ նաև` Իրավասու մարմին) կողմից, իսկ Համակցված փաստաթղթերը՝ համապատասխան մարզպետի։».
5) հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10. Հաստատված գլխավոր հատակագիծ կամ Համակցված փաստաթուղթ ունեցող համայնքներում անշարժ գույքի միավոր հանդիսացող հողամասերի (այսուհետ՝ Առանձին հողամաս) նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում՝ հողերի գործառնական նշանակությունների փոփոխության վերաբերյալ առաջարկությունն Իրավասու մարմնի կողմից ներկայացվում է Լիազոր մարմին, ընդ որում, Համակցված փաստաթղթի դեպքում համապատասխան համայնքի ղեկավարն այն ներկայացնում է մարզպետին (բացառությամբ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերի), ով այն ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր դրական եզրակացության հետ միասին ներկայացնում է Լիազոր մարմին կամ պատճառաբանված որոշմամբ մերժում է դրական եզրակացություն տալը։ Քաղաքային բնակավայրերում քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների դիմումին կից փաստաթղթերի ցանկում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագիծը: Գյուղատնտեսական նշանակության հողերից կառուցապատման նպատակով բնակավայրերի նպատակային նշանակության փոփոխության դեպքում դիմումին կից ներկայացվում է հայտ՝ հարկայնություն սահմանելու վերաբերյալ։».
6) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «11. Լիազոր մարմինը Կարգի 10-րդ կետում նշված առաջարկություններն ուսումնասիրում է և ներկայացված առաջարկությունների փաստաթղթային կազմը լիարժեք չլինելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է առաջարկությունները ներկայացրած մարզպետին կամ Իրավասու մարմնին՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության մասին, իսկ լրակազմ փաթեթի դեպքում ներկայացնում է Միջգերատեսչական հանձնաժողովի շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի: Եթե Լիազոր մարմնի կողմից տվյալ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության փաթեթի ուսումնասիրման արդյունքում ի հայտ են գալիս սույն կարգի 17.2-րդ կետով սահմանված խախտումներ, որոնք ենթակա չեն լրամշակման, Լիազոր մարմինը՝ առանց ուղարկելու այլ շահագրգիռ մարմիններ՝ տեղեկատվություն կամ կարծիք ստանալու, մերժում է տվյալ փոփոխության փաթեթը, պատասխան գրությամբ նշելով մերժման հիմքերը՝ հղում կատարելով համապատասխան իրավական ակտերի համապատասխան դրույթներին։ Քաղաքաշինական գոտևորման չափորոշիչներին առնչվող փոփոխությունները համաձայնեցվում են միայն Լիազոր մարմնի հետ։».
7) հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Միջգերատեսչական հանձնաժողովը Կարգի 10-րդ կետում նշված առաջարկություններն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից հետո բացառապես թվային հարթակի միջոցով, իրենց կարծիքները՝ N 1 աղյուսակով սահմանված դրույթներին համապատասխան, ներկայացնում է Լիազոր մարմին:
Բացասական կարծիքները կամ կարծիք հայտնելու համար լրացուցիչ ժամկետի՝ առավելագույնը 5 օր, հայցման պահանջները պետք է լինեն հիմնավորված։ Լրացուցիչ ժամկետի անհրաժեշտության մասին հայտը պետք է ներկայացվի տվյալ գործընթացի համար Կարգի 14-րդ կետի համաձայն՝ Առանձին հողամասերի մասով սահմանված ժամկետի վերջին օրվանից ոչ ուշ։ Սույն կետով սահմանված՝ 7 աշխատանքային օրվա ժամկետում Առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքերում՝ գործառնական նշանակության փոփոխությունների դեպքում շահագրգիռ մարմինների (Միջգերատեսչական հանձնաժողովի) կողմից առարկություն չներկայացվելու դեպքում Լիազոր մարմինը պարտավոր է տվյալ մարմնի կարծիքը համարել դրական և սահմանված ժամկետում տրամադրել դրական եզրակացություն: Սահմանված ժամկետից ուշացումով տրված կարծիքները հաշվի չեն առնվում։ Սահմանված ժամկետում շահագրգիռ մարմնի կողմից չպատասխանելու արդյունքում պատասխանը դրական համարվելուն հաջորդող խնդիրների ծագման համար պատասխանատվությունը կրում է պատասխանը ժամկետում չտրամադրած շահագրգիռ մարմինը։».
8) հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13․ Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և սույն կարգի 10-րդ կետով սահմանված հողատեսքերը ներառող Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները Կարգով նախատեսված համապատասխան մարմինների կողմից կարող են հաստատվել միայն համապատասխանաբար Հանձնաժողովի և Միջգերատեսչական հանձնաժողովի (Հանձնաժողովը և Միջգերատեսչական հանձնաժողովը միասին հիշատակման դեպքում այսուհետ՝ Հանձնաժողովներ) դրական (այդ թվում՝ Կարգի համաձայն՝ դրական համարված) եզրակացությունների առկայության դեպքում։ Հանձնաժողովների եզրակացությունները ստորագրվում են Հանձնաժողովների նախագահի և քարտուղարի կողմից՝ համաձայն սույն կարգի N 1 հավելվածում ներկայացված Ձև N 5.5, Ձև N 5.5.1 և Ձև N 5.5.2-ի և ՀՀ վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման N 2 հավելվածի Ձևի։».
9) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին կետով․
«13.1. Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերում Առանձին հողամասի գործառնական նշանակության փոփոխությունները Կարգով նախատեսված Իրավասու մարմնի կողմից կարող է հաստատվել միայն Լիազոր մարմնի, իսկ Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում՝ Միջգերատեսչական հանձնաժողովի կամ շահագրգիռ մարմինների համաձայնության առկայության դեպքում:».
10) հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14․ Հանձնաժողովների դրական եզրակացությունը տրվում է, եթե համաձայնեցման ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ Հանձնաժողովների բոլոր անդամների կարծիքները դրական են (այդ թվում՝ Կարգի համաձայն՝ դրական համարված):
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, նախագծման առաջադրանքների վերաբերյալ կարծիքները Լիազոր մարմին են ներկայացվում դրանք ստանալուց հետո` 15, իսկ Առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝ գործառնական նշանակության փոփոխությունների վերաբերյալ կարծիքները՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Կարծիքները ներկայացվում են էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ կամ գրավոր փաստաթղթերի փոխանցմամբ: Սույն կետում նշված ժամկետում շահագրգիռ մարմինների՝ Հանձնաժողովի (Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դեպքում) և Միջգերատեսչական հանձնաժողովի (Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքների և Առանձին հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների դեպքում) անդամների, իսկ Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում՝ Միջգերատեսչական հանձնաժողովի կամ շահագրգիռ մարմինների կողմից առարկություն չներկայացվելու դեպքում՝ Լիազոր մարմինը պարտավոր է տվյալ մարմնի կարծիքը համարել դրական և սահմանված ժամկետում տրամադրել դրական եզրակացություն կամ համաձայնեցում: Սահմանված ժամկետից ուշացումով տրված կարծիքները հաշվի չեն առնվում։ Սահմանված ժամկետում շահագրգիռ մարմնի կողմից չպատասխանելու արդյունքում պատասխանը դրական համարվելուն հաջորդող խնդիրների ծագման համար պատասխանատվությունը կրում է պատասխանը ժամկետում չտրամադրած շահագրգիռ մարմինը։».
11) հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15․ Այն դեպքում, երբ Հանձնաժողովների անդամներից ստացվել են՝ յուրաքանչյուրից իրեն առնչվող մասով, համապատասխան իրավական ակտերի համապատասխան դրույթներին հղումներ պարունակող բացասական կարծիքներ (դիտողություններ և առաջարկություններ), կամ քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով Լիազոր մարմինն ունի դիտողություններ և առաջարկություններ, ապա Լիազոր մարմինը նախագիծը 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է լրամշակման՝ կցելով ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփ տեղեկանքը: Լիազոր մարմինն Իրավասու մարմնի կողմից ներկայացված լրամշակված փաթեթը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է միայն Հանձնաժողովների բացասական կարծիք ներկայացրած անդամին (մարմին)՝ կարծիքի: Հանձնաժողովների անդամների/(մարմինների) կողմից կարծիքը (կարծիքները)՝ Լիազոր մարմին են ներկայացվում այն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացում:».
12) հավելվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ կրկին բացասական կարծիք ստանալու դեպքում, Լիազոր մարմինը՝ բացասական կարծիքը Կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան հիմնավորված լինելու դեպքում, 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է Իրավասու մարմնին՝ կցելով մերժման հիմքերը։ Լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ Հանձնաժողովների անդամների կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական:».
13) հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Լիազոր մարմինը կարող է Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կարծիքը ստանալ նաև հարցման միջոցով՝ էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ: Հանձնաժողովների անդամ շահագրգիռ մարմնի կարծիքը համարվում է ստացված, եթե այն ներկայացվել է շահագրգիռ մարմնի կողմից ստորագրված փաստաթղթում:».
14) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17․1-ին, 17․2-րդ, 17․3րդ, 17․4-րդ, 17.5-րդ և 17.6-րդ կետերով.
«17․1․ Այն դեպքերում, երբ հիմնավորված նոր առաջացած կարիքների հիման վրա անհրաժեշտություն է առաջանում քաղաքաշինական գոտևորման չափորոշիչների վերանայման, Ձև N 5.2–ով սահմանված դիմումում նշված և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի փաթեթում միաժամանակ ներկայացվում են նոր հայցվող չափորոշիչների (համաձայն սույն կարգի N 2 հավելվածի «Գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևը» աղյուսակի) վերաբերյալ հիմնավորումները և համապատասխան տարածական պլանավորման փաստաթղթերում դրանց փոփոխության վերաբերյալ առաջարկը։
17.2 ․ Առանձին հողամասի փոփոխության վերաբերյալ դիմումը կարող է պատճառաբանված որոշմամբ մերժվել, եթե՝
1) հողամասի նախատեսվող նպատակային և (կամ) գործառնական նշանակության, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում՝ միայն գործառնական նշանակությունների փոփոխության վերաբերյալ առկա են քաղաքաշինական, բնապահպանական նորմերի խախտումներ կամ քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներ (այսուհետ՝ հատակագծային սահմանափակումներ),
2) գոտևորման չափորոշիչների, նպատակային նշանակության փոփոխությունների հերթականության փոփոխության վերաբերյալ առկա են քաղաքաշինական նորմերի խախտումներ կամ հատակագծային սահմանափակումներ,
3) տարածքում առկա են պետական գրանցում չստացած կամ չհաշվառված ինքնակամ շինություններ,
4) գույքի նկատմամբ առկա են սահմանափակումներ։
17.3. Կարգի 17.2-րդ կետով նախատեսված մերժումը պետք է պարունակի հղումներ համապատասխան իրավական ակտերի համապատասխան դրույթներին։ Մերժումը պետք է ներկայացվի թվային urban-landuse.e-gov.am համակարգի միջոցով՝ մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում։
17.4 ․ Քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունների մասին դրական պատասխանը տրվում է համայնքի կողմից առաջիկա ավագանու նիստով հաստատվելուց հետո առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում։
17.5 ․ Եթե ներկայացված փաթեթի նկատմամբ առկա չեն սույն կարգի 17.2-րդ կետով սահմանված մերժման հիմքերը, սակայն շահագրգիռ մարմնի (Միջգերատեսչական հանձնաժողովի անդամի) կողմից այնուհանդերձ առկա են դրական եզրակացության տրամադրման համար ոչ էական բնույթի լրամշակման ենթակա առաջարկություններ, ապա փաթեթի վերաբերյալ տվյալ առաջարկությունները ներկայացրած շահագրգիռ մարմնի (Միջգերատեսչական հանձնաժողովի անդամի) դիրքորոշումը համարվում է դրական՝ համապատասխան սյունակում ներկայացնելով նաև փաթեթում ոչ էական լրամշակման պայմանը։
17.6 ․ Առանձին հողամասի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝ միայն գործառնական նշանակությունների փոփոխությունը չի երաշխավորում դրա կառուցապատման նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվության) ստացումը, եթե հնարավոր չէ պահպանել գործող նորմատիվ իրավական կամ քաղաքաշինական փաստաթղթերի պահանջները։ Բացառություն են կազմում հավելվածի 10-րդ կետով սահմանված դեպքերը, եթե փաթեթին կից ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) նախագծում չեն կատարվում չափորոշիչների փոփոխություններ։»․
15) հավելվածի 22-րդ կետում «Առանձին հողամասերի» բառից հետո լրացնել «կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների» բառերը.
16) հավելվածի 24-րդ կետի՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հողամասերի գործառնական նշանակության, գլխավոր հատակագծի իրականացման հերթականության (ըստ առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) տեղափոխության փոփոխությունները, եթե դրանք չեն հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, կատարվում են համայնքների ղեկավարների կողմից և ներկայացվում համայնքի ավագանու հաստատմանը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերի, երբ հողամասի գործառնական նշանակությունը կարող է փոխվել միայն Լիազոր մարմնի համաձայնությամբ: Քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխությունների դեպքում հողամասի սեփականատերը կամ օգտագործման իրավունք ունեցող անձը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում՝ համաձայն Ձև N 5.2-ի ձևաչափի։ Քաղաքաշինական գործունեության իրականացում չնախատեսող դեպքերում, հողամասերի գործառնական նշանակության փոփոխության նպատակով հողամասի սեփականատերը կամ օգտագործման իրավունք ունեցող անձը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում՝ համաձայն սույն Կարգի Ձև N 4-ի, իսկ գլխավոր հատակագծի իրականացման հերթականության փոփոխության դեպքում՝ Ձև N 5.3-ի համաձայն: Համայնքի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում Կարգի պահանջների համաձայն ընթացք է տալիս դիմումին (փոփոխում է հողամասի գործառնական նշանակությունը կամ քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչները, հերթականությունը կամ համապատասխան հիմնավորմամբ մերժում է, կամ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում՝ ներկայացնում է Լիազոր մարմնի համաձայնեցմանը)։ Քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունները կատարվում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման շրջանակներում:»,
բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության և հերթականության փոփոխությունները համաձայնեցվում են Լիազոր մարմնի հետ, եթե՝»,
գ. 5-րդ ենթակետում «կամ համաձայնեցվել» բառերից հետո լրացնել «համապատասխան» բառը,
դ. 6-րդ և 7-րդ ենթակետերը «Առանձին հողամասի նպատակային նշանակության» բառերից հետո լրացնել «և քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների» բառերով,
ե. 8-րդ ենթակետում «հղում» բառից առաջ լրացնել «սույն Կարգի 15-րդ կետի պահանջներին համապատասխան՝» բառերը, «լիազորված մարմին (նպատակային» բառերից հետո լրացնել «և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքերում՝ միայն գործառնական» բառերը.».
17) հավելվածի 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ ենթակետերով.
«9) Հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակում կառուցապատման չափորոշիչների փոփոխություն կատարելու՝ նոր հապավումներին (դասիչներին) համապատասխան՝ փաստաթղթում չկիրառված չափորոշիչներ սահմանելու դեպքում փաթեթը ներկայացվում է Լիազոր մարմնի համաձայնեցմանը սույն կարգի 10-րդ կետով և Ձև N 5.2–ով սահմանված դիմումում նշված և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով (եթե միաժամանակ չի կատարվում հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխություն) սահմանված պահանջներին համապատասխան և հաստատվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում.
10) Հաստատված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակում առկա հապավումների (դասիչներին) համապատասխան չափորոշիչների՝ նույն փաստաթղթում արդեն իսկ կիրառված այլ հապավումների (դասիչներին) փոփոխությունները իրականացվում են սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան (բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի).
11) Այն դեպքերում, երբ նույն հողամասի սահմաններում իրականացվող քաղաքաշինական օբյեկտի/համալիրի ծավալատարածական հորինվածքը ներառում է N 2 հավելվածի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակի մեկից ավելի հապավումներին (դասիչներին) համապատասխան չափորոշիչներ, մասնավորապես՝ ԲՆԿԳ 3-ից ԲՆԿԳ 4-ի սահմաններում ներկայացված հարկայնություն, ապա սույն կարգի 17․1-ին կետով պահանջվող հիմնավորումներին կից ներկայացվում է տարածքի կառուցապատման սխեմա՝ ըստ սույն կարգի N 2 հավելվածի 6-րդ գլխի 10-րդ կետով սահմանված դրույթների՝ նշելով նախատեսվող շենքերի համար առավելագույն թույլատրելի բարձրության կառուցապատման գոտին։».
18) հավելվածի 25-րդ կետում, 1-ին և 3-րդ ենթակետերում «նպատակային» բառից հետո լրացնել «և գործառնական» բառերը.
19) հավելվածի 25-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերում Կարգի 56-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է Լիազոր մարմին, եթե տվյալ հողամասի համար գլխավոր հատակագծով սահմանված է այլ նպատակային և գործառնական նշանակություն։».
20) հավելվածի 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45․ Կարգի 56-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման փաթեթը լրակազմ լինելու դեպքում Լիազոր մարմինը այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը կամ առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է Իրավասու մարմնին՝ նշելով բացակայող փաստաթուղթը։».
21) հավելվածի 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Իրավասու մարմինը տարածական պլանավորման փաստաթղթի (սույն կարգի 10-րդ կետով սահմանված Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման) վերաբերյալ առարկություններն ստանալուց հետո ուղղում է թերությունները և լրամշակված փաթեթը ներկայացնում Լիազոր մարմին:».
22) հավելվածի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Հանձնաժողովների անդամ(ներ)ը տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները 15 աշխատանքային օրվա, իսկ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները՝
1) 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Լիազոր մարմին, եթե Կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքը (կամ դրոշմակնքված ուրվագիծը) ներկայացվում է փաթեթի կազմում և փաթեթը լրացուցիչ չի ուղարկվում մատակարար կազմակերպությունների համաձայնեցմանը.
2) 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են Լիազոր մարմին, եթե Կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքը չի ներկայացվում փաթեթի կազմում և իրավասու մարմնի կողմից փաթեթն ուղարկվում է մատակարար կազմակերպություններին՝ համաձայնեցման.
3) այն դեպքում, երբ համայնքը Կարգի 56-րդ կետի համաձայն ներկայացված լրակազմ փաթեթում ներկայացնում է մատակարար կազմակերպությունների հետ համաձայնեցումը հավաստող փաստաթուղթը (դրոշմակնքված ուրվագիծ կամ տեղեկանք), ապա Միջգերատեսչական հանձնաժողովի պատասխանատու անդամը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լրացուցիչ չի ուղարկում մատակարար կազմակերպություններին՝ կրկնակի համաձայնեցման.
4) այն դեպքում, երբ քաղաքացին կամ իրավաբանական անձը ներկայացնում է տարածքում պատմամշակութային-հնագիտական արժեքների բացակայության մասին տեղեկանք, Լիազոր մարմինը փաթեթը լրացուցիչ չի ուղարկում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կարծիքի, այլ ամփոփաթերթում կցվում է նշված տեղեկանքը։».
23) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 47.1-ին կետով.
«47.1. Կարգի 47-րդ կետում նշված ժամկետներում Հանձնաժողովների անդամ(ներ)ի կողմից կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ շահագրգիռ մարմինը քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չունի, ուստիև կարծիքը համարվում է դրական:».
24) հավելվածի 48-րդ կետում «ներկայացվեն» բառից հետո լրացնել «յուրաքանչյուրն իրեն առնչվող մասով, լինեն» բառերը.
25) հավելվածի 49-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) բոլոր շահագրգիռ մարմիններից դրական կարծիքներ ստանալու դեպքում, եթե Լիազոր մարմինը քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով դիտողություններ և առարկություններ չունի, ապա կազմում է Հանձնաժողովի դրական եզրակացությունը և 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում Իրավասու մարմին և Հանձնաժողովի անդամներին.
2) շահագրգիռ մարմիններից հիմնավորված դիտողություններ և առաջարկություններ ստանալու և (կամ) քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով դիտողություններ և առարկություններ ունենալու դեպքում, տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը կամ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխման փաթեթը վերադարձվում է Իրավասու մարմնին՝ լրամշակման:»․
26) հավելվածի 49-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) շահագրգիռ մարմինների կողմից ներկայացվող կարծիքները (դիտողությունները և առաջարկությունները) պետք է կազմվեն իրենց լիազորությունների շրջանակում, իրենց առնչվող մասով՝ սույն Կարգի N 1 աղյուսակի դրույթներին համապատասխան։».
27) հավելվածը 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 1 աղյուսակով.
«Աղյուսակ N 1
|
». |
28) հավելվածի 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«50. Կրկին ներկայացված փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովների անդամ(ներ)ից Կարգի համաձայն բացասական կարծիք ստանալու դեպքում նախագիծը կամ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության առաջարկությունը մերժվում է, կամ, եթե բացասական կարծիքը ներկայացվել է նորմատիվ իրավական ակտերի համապատասխան դրույթներին հղում կատարելով, սակայն լրամշակումից հետո դարձյալ չի տրվում դրական կարծիք և Հանձնաժողովների անդամների կողմից ընդհանուր կարծիք չի ձևավորվում՝ Լիազոր մարմնի կողմից հարցը ներկայացվում է Վարչապետի աշխատակազմ` Կոմիտեի առաջիկա նիստում զեկուցելու համար: Կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ Հանձնաժողովի վերջնական որոշումն ընդունելու համար:».
29) Հավելվածի 51-րդ կետում «հիմնավորումը» բառից հետո լրացնել «՝ իրեն առնչվող մասով և հղում կատարելով իրավական ակտի համապատասխան դրույթի վրա» բառերը.
30) հավելվածի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«56․ Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից համապատասխան մարզպետի միջոցով Լիազոր մարմնին ներկայացվող փաթեթում ներառվում են՝
1) համայնքի ղեկավարին քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը՝ սույն Կարգի Ձև N 5-ին համապատասխան (նպատակային նշանակության փոփոխության դեպքում) (ընդհանուր սեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ), իսկ պետական կամ համայնքային սեփականություն լինելու պարագայում համայնքի ղեկավարի գրությունը.
2) տվյալ հողամասի և հողամասի սահմաններից 100 մետր շառավղով տեղանքի օրթոֆոտոլուսանկարը կամ հատված գործող կադաստրային քարտեզից (կոորդինատային կապակցմամբ), որի վրա պետք է նշված լինեն հողամասի տեղադիրքը (հատված կադաստրային քարտեզից (ձեռք է բերվում համայնքից, կադաստրի էլեկտրոնային շտեմարանից)՝ դիմումին կից սեփականության վկայականի ծածկագրին համապատասխան հողամասի ուրվագիծը, այսուհետ՝ Հատակագիծը), հարևան հողօգտագործումները և մոտեցնող ճանապարհները (առկայության դեպքում), դրանց տարածքում գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը և նշանակությունը, շենքերի, շինությունների միջև, հողամասի սահմաններից հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհները, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները, հիմնական գոյություն ունեցող ճանապարհից դեպի հողամաս տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի կազմակերպման սխեման՝ երկրորդային գոյություն ունեցող մոտեցումից, սեփականության իրավունքով պատկանող կամ համայնքապատկան հողամասի սահմաններում նախատեսվող մոտեցումից։ Համայնքապատկան հողամասի (բնակավայրի ներսում՝ ՀՀ հողային օրենսգրքի բնակավայրի այլ կամ ընդհանուր օգտագործման հողերի, բնակավայրերից դուրս հատվածներում՝ գյուղատնտեսական այլ հողատեսքով ներկայացված դաշտամիջյան ճանապարհների) սահմաններում դրանց նախատեսման դեպքում՝ ներկայացվող ուրվագծում անհրաժեշտ է ապահովել համայնքի համաձայնությունը հավաստող դրոշմակնիք, ընդ որում, բնակավայրից դուրս հատվածներում գյուղատնտեսական այլ հողատեսքերը պահպանում են իրենց նպատակային և գործառնական նշանակությունը.
3) այն տարածքներում, որտեղ առկա է օրթոֆոտոլուսանկարում իրականացնելու սահմանափակում, ներկայացվում են հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները (առկայության դեպքում) և իրավիճակային հատակագիծը՝ 1:500, 1:1000 կամ 1:2000 (տարածքային մեծ ընդգրկումների դեպքում) մասշտաբով, որը կպարունակի սույն մասով նախատեսված տեղեկատվությունները.
4) տեղեկանքներ (կամ դրոշմակնքված ուրվագիծ)՝ տրամադրված մատակարար կազմակերպությունների կողմից` ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների (խողովակաշարեր, ստորգետնյա գազապահեստարաններ, մինչև 1000 Վ լարման էլեկտրական ցանցերի էլեկտրահաղորդման օդային գծեր, 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցեր, մալուխային գծեր, ինչպես նաև I և II դասերի գազատարներ, կապի ենթակառուցվածքներ) վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության գոտիներով, համաձայնեցված տնօրինող և շահագործող կազմակերպությունների հետ և Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների դիրքորոշումները պարունակող տեղեկանքներ։ Քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը համայնքի ղեկավարին առցանց ներկայացնելու դեպքում՝ ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների վերաբերյալ հայտը զուգահեռ ներկայացվում է նաև մատակարար կազմակերպությունների համաձայնեցմանը.
5) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը, որում նշվում են տեղեկություններ համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, սանիտարապաշտպանիչ գոտիներ ունեցող (առկայության դեպքում) օբյեկտների վերաբերյալ (այդ թվում` համայնքի վարչական սահմանից դուրս)՝ 500-ից մինչև 1000 մետր շառավղով՝ կախված տվյալ օբյեկտի սանիտարապաշտպանիչ գոտու նորմատիվային չափից, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում՝ տեղեկանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու, այլընտրանքի բացակայության դեպքում համայնքային սեփականության հողամասի միջով մոտեցում կազմակերպելու դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից համաձայնությունը հավաստող տեղեկանք և հողամասին առնչվող այլ սահմանափակումների վերաբերյալ.
6) հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները, որոնցում արտացոլված կլինեն հարակից հողամասերը և ճանապարհները (առկայության դեպքում):».
31) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 56.1-ին, 56.2-րդ, 56.3-րդ, 56.4-րդ և 56.5-րդ կետերով.
«56.1. Առանձին հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև պայմանագրի կնքումը հիմք է տվյալ բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթում (միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման նախագիծ, բնակավայրի գլխավոր հատակագիծ) Առանձին հողամասի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում՝ հողերի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ դրական եզրակացության տրամադրման համար։ Ձեռքբերողը (պետություն, համայնք կամ կազմակերպություն) գերակա շահի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը ներկայացնում է Իրավասու մարմին։ Իրավասու մարմինը 10-օրյա ժամկետում պարզեցված փաթեթ է ներկայացնում Լիազոր մարմին՝ կցելով՝
1) հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը.
2) ձեռքբերողի սեփականության վկայականի պատճենը՝ գերակա շահ ճանաչված հողամասի քարտեզով (կոորդինատային նշահարմամբ).
3) ձեռքբերողի կողմից Իրավասու մարմնին ներկայացված դիմումը՝ ըստ գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ հողամասին վերագրվող համապատասխան նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝ միայն գործառնական նշանակությունների հայցի վերաբերյալ՝ ըստ Ձև N 5.4-ի.
4) առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝ միայն գործառնական նշանակությունների փոփոխությունները՝ Ձև N 1 աղյուսակին համապատասխան:
56.2. Լիազոր մարմինը՝
1) ստանալով փոփոխությունների լրակազմ փաթեթը և հաշվի առնելով, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիք են ներկայացրել նաև Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինները (ովքեր տվյալ՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընդունել են նաև օտարվող գույքին նոր վերագրվող (փոփոխվող) Առանձին հողամաս(եր)ի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում՝ միայն գործառնական նշանակությունները), գերակա շահի առարկա հանդիսացող հողամաս(եր)ի նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում՝ միայն գործառնական, նշանակությունների փոփոխություններն իրականացնում է պարզեցված ընթացակարգով՝ 3-օրյա ժամկետում փաթեթը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին՝ Առանձին հողամասին առնչվող սահմանափակումները մատնանշելու համար.
2) կազմում է դրական եզրակացություն՝ Ձև N 5.5.2-ին համապատասխան և ներկայացնում է համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին)։
56.3. Միջգերատեսչական հանձնաժողովի Ձև N 5.5.2-ին համապատասխան դրական եզրակացությունն ստանալուց հետո մարզպետը 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարվող Առանձին հողամասին վերագրվող նպատակային և գործառնական, իսկ Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերում՝ միայն գործառնական նշանակությունների փոփոխությունների լրակազմ փաթեթը ներկայացնում են համայնքի ավագանու հաստատմանը, որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ավագանու որոշումը ներկայացվում է մարզպետին (բացառությամբ Երևան համայնքի)։
56.4. Համայնքի ավագանու դրական որոշումն ստանալուց հետո մարզպետը (բացառությամբ Երևան համայնքի) 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարվող Առանձին հողամասին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին։
56.5. Համապատասխան մարզպետը՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի և համայնքի ավագանու որոշումները, իսկ Երևան համայնքում՝ Երևանի քաղաքապետը, ներկայացնում է Լիազոր մարմին, ով 2 աշխատանքային օրվա ընթացքում գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ օտարվող Առանձին հողամասին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների լրակազմ փաթեթը և համապատասխան մարզպետի (բացառությամբ Երևան համայնքի) և համայնքի ավագանու որոշումները տրամադրում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին, ձեռքբերողին (պետություն, համայնք կամ կազմակերպություն)։».
32) հավելվածի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«57. Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հողամասերի գործառնական նշանակության փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը (համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու դեպքում՝ սույն կարգի 59-րդ կետով սահմանված ընթացակարգով) առաջարկություն է ներկայացնում Լիազոր մարմին, որը նախաձեռնում է Կարգի 24-րդ կետի 4-րդ և Կարգի 24-րդ կետի 5-րդ ենթակետերով նախատեսված գործողություններ։».
33) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 57.1-ին, 57.2-րդ, 57.3-րդ և 57.4-րդ կետերով.
«57.1. Քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների, գլխավոր հատակագծի իրականացման հերթականության փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացնում է առաջարկություն (բացառությամբ Երևան համայնքի): Առաջարկությանը դրական եզրակացություն տալու դեպքում՝ ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետը (Երևան համայնքի դեպքում՝ Երևանի քաղաքապետը) այն ներկայացնում է Լիազոր մարմին, իսկ բացասական եզրակացության դեպքում վերադարձնում է համայնքի ղեկավարին՝ հիմնավորելով բացասական եզրակացությունը և հղում կատարելով իրավական ակտի համապատասխան դրույթին:
57.2. Սույն կարգի 56-րդ և 57-րդ կետերում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ բացասական կարծիքը պետք է առնչվի տվյալ կարծիքը ներկայացնող շահագրգիռ մարմնի գործառույթներին, լինի հստակ և չափելի, նշվի անճշտություն պարունակող և ճշտման ենթակա հանգամանքները, պարունակի իրավական ակտի համապատասխան դրույթներին հղում, չպարունակի սույն կարգի պահանջներից դուրս լրացուցիչ պահանջներ և չպարունակեն հետևյալ արտահայտությունները՝ «նպատակահարմար չէ», «խմբագրել N-րդ գլուխը», «առկա են անճշտություններ N-րդ էջում», «դիտողությունները լիովին հաշվի չեն առնվել», «առկա են անհամապատասխանություններ աղյուսակներում»։
57.3. Միջգերատեսչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է կարծիք (դիտողություններ և առաջարկություններ) միայն մեկ անգամ։ Բնօրինակ՝ սկզբունքային նոր ներդրված փոփոխված դրույթներ չպարունակող, սակայն շրջանառված փաստաթղթում ուշադրությունից դուրս մնացած, կամ յուրաքանչյուր հաջորդ շրջանառության ընթացքում նույն մարմնի տարբեր մասնագետների տարբեր մոտեցումների արդյունքում ծագած նոր դիտողություններ ու առաջարկություններ չեն ներկայացվում։ Վերոնշյալ փաստաթղթի վերաբերյալ երկրորդ անգամ ներկայացված նոր դիտողությունները հաշվի չեն առնվում, չեն ուղարկվում լրամշակման և մերժման համար հիմք հանդիսանալ չեն կարող։ Մեկից ավելի անգամ դիտողություն կամ առաջարկություն կարող է ներկայացվել հետևյալ բացառիկ դեպքերում՝
1) եթե նախկինում ներկայացված էական (ոչ խմբագրական բնույթի) դիտողությունները կամ առաջարկությունները չեն ընդունվել կամ ուղղվել՝ առանց պատշաճ հիմնավորման․
2) Միջգերատեսչական հանձնաժողովի այլ անդամներից որևէ մեկի կողմից ներկայացված դիտողության կամ առաջարկության հիման վրա կատարված ուղղումները հանգեցրել են տվյալ մարմնի կողմից իրավական ակտի համապատասխան դրույթների վրա հղում պարունակող նոր դիտողության կամ առաջարկի։
57․4․ Եթե Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից որևէ մեկի կողմից ներկայացվել է այլ ոլորտի (բնագավառի) լիազոր մարմնի լիազորությունների մասով դիտողություն, որի վերաբերյալ տվյալ ոլորտի (բնագավառի) լիազոր մարմինը տվել է դրական կարծիք, ապա տվյալ դիտողությունը հաշվի չի առնվում։».
34) հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«58․ Համայնքի ղեկավարի կողմից մարզպետին հողամասի գործառնական նշանակության, քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների, գլխավոր հատակագծի իրականացման հերթականության փոփոխության համաձայնեցման ներկայացվող փաթեթում ներառվում է՝
1) քաղաքաշինական գործունեության իրականացում չնախատեսող դեպքերում՝ սույն Կարգի Ձև N 4-ին համապատասխան (ընդհանուր սեփականության կամ օգտագործման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) դիմումը և տվյալ հողամասի և հողամասի սահմաններից 100 մետր շառավղով տեղանքի օրթոֆոտոլուսանկարը (կոորդինատային կապակցմամբ) կամ քաղվածք գործող կադաստրային քարտեզից, որի վրա պետք է նշված լինի հողամասի տեղադիրքը։ Այն տարածքներում, որտեղ առկա է օրթոֆոտոլուսանկարում իրականացնելու սահմանափակում, ներկայացվում են հողամասի առկա վիճակը փաստող լուսանկարները.
2) քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում՝ սույն Կարգի Ձև N 5.1, Ձև N 5.2 և Ձև N 5.3-ին համապատասխան (ընդհանուր սեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) դիմումը և 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը։».
35) հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. Առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության և Կարգի 24-րդ կետի 4-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության փոփոխության մասով համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացնում է առաջարկություն՝ կցելով Կարգի 58-րդ կետում նշված փաստաթղթերը: Մարզպետն իր դրական եզրակացությամբ առաջարկությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Լիազոր մարմին, իսկ բացասական եզրակացության դեպքում, իրավական ակտի համապատասխան դրույթին հղմամբ հիմնավորելով կարծիքը, 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է համայնքի ղեկավարին:».
36) հավելվածի Ձև N 5-ի վերնագիրը «նպատակային» բառից հետո լրացնել «, գործառնական» բառով.
37) հավելվածի 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«60. Հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը համայնքի ավագանու կողմից կարող է հաստատվել միայն Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Պարզեցված ընթացակարգի դեպքում փոփոխությունը կատարվում է հետևյալ պետական մարմինները ներառող կազմով Միջգերատեսչական հանձնաժողովի (Հանձնաժողով 1)-ի կողմից տրված եզրակացությունների հիման վրա՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե (Լիազոր մարմին).
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
3) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե։»․
38) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 60․1-ին կետով.
«60.1․ Սույն կարգի 60-րդ կետով նախատեսված պարզեցված ընթացակարգով հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը կատարվում է ստորև ներկայացվող դեպքերում՝
1) մինչև 1000 քառ. մ մակերեսով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված գյուղատնտեսական հողերից բնակելի և հասարակական նշանակության հողատեսքերի փոփոխությունները.
2) մինչև 200 քառ. մ մակերեսով կապի օբյեկտների (բջջային, ռադիոռելեային և այլ նշանակության կայանների՝ բացառությամբ շենքերի) տեղադրման․
3) բնակավայրերի հատակագծային միավորների (թաղամասերի) տարածքներում ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների (ենթակայաններ, պոմպակայաններ, կաթսայատներ) տեղադրման․
4) ֆիզիկական անձին սեփականության իրավունքով պատկանող 5000 քառ. մ գերազանցող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասում մինչև 300 մակերեսով բնակելի և 50 քառ. մ օժանդակ, 300 քառ. մ մակերեսով հասարակական և գյուղատնտեսական արտադրական նպատակային նշանակության շինությունների կառուցման․
5) կոորդինատային սխալները կամ կադաստրային քարտեզի այլ անճշտությունները հիմք չեն հողամասի նպատակային նշանակությունը չփոփոխելու համար։ Նշված անճշտությունների առկայության վերաբերյալ ոլորտի շահագրգիռ մարմնի կողմից տրվում է տեղեկատվություն»․
39) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 60.2-րդ, 60.3-րդ, 60.4-րդ, 60.5-րդ և 60.6-րդ կետերով.
«60.2. Պարզեցված ընթացակարգով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը (բացառությամբ հանրության գերակա շահի դեպքերի) համարվում է կատարված՝ համայնքի ավագանու կողմից (սեփականատիրոջ հայտի համաձայն) այդ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որոնք արտացոլվում են հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում։
60.3. Հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունները սույն կարգի 56.2-րդ և 60-րդ կետերով սահմանված դեպքերում քաղաքացիներին և իրավաբանական անձանց չի ազատում տեղական տուրքերից և վճարներից։
60.4. Լիազոր մարմինը տալիս է եզրակացություն՝ կցելով միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթով սահմանված հատակագծային սահմանափակումների (ենթակառուցվածքներ, սանիտարապաշտպանիչ գոտի պահանջող օբյեկտներ, հուշարձանների պահպանական գոտիներ և այլն), նույն փաստաթղթերի գոտևորման բաժնով սահմանված չափորոշիչների մասին տեղեկատվություն (սահմանված կարգով բոլոր պետական մարմիների դրական եզրակացությունն ստացած և հաստատված)։ Այն դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում նոր առաջացած հիմնավորված կարիքների հիման վրա չափորոշիչների վերանայման, փաթեթում միաժամանակ ներկայացվում են նոր հայցվող չափորոշիչների վերաբերյալ հիմնավորումները և համապատասխան փաստաթղթերում դրանց փոփոխության առաջարկը։
60.5 ․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է փոփոխվող հողամասի նկատմամբ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների գծերի տեղադիրքի և դրանով պայմանավորված սահմանափակումների կամ տեղափոխման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկություն։
60.6 ․ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն ներկայացնում է տվյալ քաղաքաշինական գործունեության շրջանակում փոփոխվող հողամասերի կադաստրային քարտեզում առկա անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվություն, պետական գրանցում չստացած կամ չհաշվառված ինքնակամ շինությունների, գույքի նկատմամբ սահմանափակումների առկայությամբ պայմանավորված դիտողություններ։».
40) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 64.1-ին կետով.
«64.1. Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը (մինչև սույն կարգի N 2 հավելվածի գոտևորման աղյուսակների օրինակելի ձևերը հաստատելը) ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացություն ստացած միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի գոտևորման նախագծի չափորոշիչներն ընդունվում են նշված փաստաթղթերով հաստատված գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևերի սահմանված պահանջները աղյուսակներով ներկայացված ձևաչափերին համապատասխան։ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածի «ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» աղյուսակի դրույթները դրանց նկատմամբ կիրառելի չեն:».
41) որոշման 70-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«70. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի ելակետային նյութերի ցանկը ներառում է`
1) տարածքի տեղագրական հանույթը, 1:10 000 կամ 1: 5000, 1: 2000 կամ 1:1000 մասշտաբներով.
2) կադաստրային քարտեզագրման նյութերը (այդ թվում` տարածքի կառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, տարածքի չկառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, կադաստրի թեմատիկ շերտերի տեղեկատվությունը թվային տարբերակով).
3) փաստացի հողօգտագործումների և սեփականության սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն և հողերի հաշվետվությունը.
4) նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային և հողաշինական փաստաթղթերը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաստատված սեյսմամիկրոշրջանացման քարտեզը՝ 1:10 000 կամ 1:5000 մասշտաբներով (գլխավոր հատակագծի դեպքում), մանրամասն սեյսմաշրջանացման քարտեզը՝ 1:25 000 կամ 1:50 000 մասշտաբներով (Համակցված փաստաթղթերի դեպքում).
6) ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզը, 1:10 000 կամ 1:5000 մասշտաբներով և ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը.
7) տվյալներ պատմամշակութային հիմնավորման նախագծերի վերաբերյալ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների զբաղեցրած տարածքների և պահպանական գոտիների հաստատված նախագծերը և դրանց օգտագործման պայմանակարգերը.
8) տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, բնության հատուկ պահպանվող տարածքների (ներառյալ բնության հուշարձանների) և դրանց պահպանական գոտիների վերաբերյալ.
9) տվյալներ ընդհանուր (հանրային) օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքների, ջրային օբյեկտների վերաբերյալ.
10) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի (այդ թվում՝ գծային օբյեկտների) առկա վիճակի վերաբերյալ.
11) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.
12) տվյալներ ռեսուրսների` բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.
13) համայնքին վերաբերող արխիվային նյութերը (առկայության դեպքում).
14) տվյալներ առկա և նախատեսվող էներգատեղակայանքների ու դրանց զբաղեցրած հողատարածքների վերաբերյալ` համաձայնեցված տվյալ տեղակայանքները տնօրինող շահագործող ընկերությունների հետ.
15) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջներին վերաբերող նյութեր (առկայության դեպքում).
16) տվյալներ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ:
Սույն դրույթը տարածվում է որոշման նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկած քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի վրա։».
42) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին գլխով.
«3.1. ԹՎԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ ԱՌԱՆՁԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ, ԻՍԿ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝ ՄԻԱՅՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
71.1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են առանձին հողամասերի նպատակային և գործառնական, իսկ առանձին դեպքերում՝ միայն գործառնական նշանակությունների (այսուհետ՝ հողամասերի նպատակային և գործառնական նշանակություններ) փոփոխության թվային հարթակում տրամադրման ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
71.2. Հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների թվային հարթակը (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) գործում է առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության գործընթացը դյուրացնելու և փաստաթղթերի տրամադրման, ծանուցումերի և համաձայնեցումների ընթացակարգերը մասնակիցների կողմից թվային եղանակով, կարճ ժամկետներում և համակարգված իրականացնելու նպատակով: Էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս իրականացնելու միաժամանակյա տեղեկացումներ, մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումներ, ինչպես նաև ապահովում է ամբողջ ընթացակարգի թափանցիկությունը և գործընթացների մշտադիտարկումը:
71.3. Էլեկտրոնային համակարգի ավտոմատացման միջոցառումներն իրականացվում են երեք հիմնական ուղղություններով՝
1) գործառույթների ներքին ավտոմատացում՝ ընթացակարգին մասնակից շահագրգիռ մարմինների (գերատեսչությունների) կորպորատիվ ցանց.
2) հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների էլեկտրոնային միջավայրում (այսուհետ` ինստիտուցիոնալ ցանց), որտեղ պարտադիր հասանելիություն ունեն ընթացակարգին մասնակից բոլոր այն շահագրգիռ մարմինները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ՝ N 1 հավելված) պահանջների շրջանակում ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անմիջական լիազորություն կամ գործառույթ համապատասխան վարչական վարույթի արդյունքում տրվող կամ ձևակերպվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության համար։ Քաղաքացին, իրավաբանական անձը կամ իրավասու մարմինը հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության իրականացման համար իրավասու մարմնին ուղղված իր հայտը (դիմումը) ներկայացնում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առցանց (օոliոe) անձամբ կամ լիազորված անձի միջոցով, կամ իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության աշխատակցի միջոցով, N 1 հավելվածի Ձևերի պահանջներին համապատասխան։ Հանրային տեղեկությունների մասին օրենքի և կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններ ստանալու համար անձանց նույնականացումը պետք է իրականացվի "Ես Եմ" ազգային նույնականացման հարթակի միջոցով.
3) արտաքին (ինստիտուցիոնալ) ցանցի միջոցով հայտատուներին առցանց ծառայությունների մատուցման ապահովում՝ հայտատուի կողմից մուտքագրվող նույնականացման տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ արտաքին ցանցի միջոցով հայտատուներին առցանց ծառայությունների մատուցման ապահովում՝ հայտատուի կողմից մուտքագրվող նույնականացման տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանների և այլ թվային շտեմարանների տվյալների հետ ինքնաշխատ նույնականացնելու նպատակով՝ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման N 1849-Ն որոշման կարգի համաձայն:
71.4. Արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ինստիտուցիոնալ ցանցի միջոցով, որը համակարգվում է, ինչպես նաև անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից, իսկ ներքին փաստաթղթաշրջանառությունը՝ կորպորատիվ ցանցի միջոցով, որի անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր մարմնի կողմից, որով հայտատուի կողմից ներկայացված հայտը (դիմումը)՝ կից փաստաթղթերով և ինքնաշխատ գեներացված տվյալներով հասանելի է դառնում գործառույթի կատարման լիազորություն ունեցող իրավասու մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:
71.5. Էլեկտրոնային ընդունարանը (իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության էլեկտրոնային համարժեքը), հայտատու իրավասու մարմնի շղթայի միջանկյալ օղակն է, որի գործառույթները ներառում են հայտատուից դիմումներ (կից փաստաթղթերով) մուտքագրումը (տեղեկատվական մուտքի միասնական հարթակում գրանցման համար (ծածկագիր) տրամադրելու և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն մատուցելու), իսկ գործընթացի ավարտից հետո` հայտատուին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերը նրան արտածելու պարտականություններով:
71.6. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի միջոցով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխության տրամադրման ընթացակարգերն իրականացվում են N 1 հավելվածով սահմանված հաջորդականությամբ, պայմաններով և ժամկետներում:
71.7. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի միջոցով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունն ստանալու համար հայտատուն իրավասու մարմնի էլեկտրոնային ընդունարանում կարող է գրանցվել սույն կարգի 6-րդ կետում նշված գործառույթների իրականացման առաջին կամ յուրաքանչյուր հաջորդական փուլում, ընդ որում, գրանցման համարը (ծածկագիրը)՝ հայտատուի համար իր կողմից ներկայացված հայտի (դիմումի) հետագա շարժի մասին, հավաստի տեղեկություններ ստանալու միջոց է` ապահովելով գործընթացի թափանցիկությունը դրա իրականացման ամբողջ ընթացքում:
71.8. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի համակարգի միջոցով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունն ստանալու համար հայտատուն գրանցվում է տեղեկատվական մուտքի միասնական հարթակի վեբ կայքում՝ նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, ստեղծում է հաշիվ (account) համակարգում և լրացնում է ու իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում է N 1 հավելվածով սահմանված համապատասխան էլեկտրոնային հայտը (դիմումը): Իրավասու մարմնի մեկ պատուհանի աշխատակցի միջոցով հայտ ներկայացնելու դեպքում տվյալները տեղեկատվական մուտքի միասնական հարթակ են մուտքագրվում աշխատակցի կողմից՝ միաժամանակ ստեղծելով հայտատուի համար նոր օգտատիրոջ հաշիվ։ Նորաստեղծ հաշվի տվյալները (օգտատիրոջ անունը և գաղտնաբառը) ուղարկվում են հայտատուին՝ հայտում նշված էլեկտրոնային հասցեին կամ էլեկտրոնային կարճ հաղորդագրությամբ։ Օգտագործելով իր հաշիվը՝ հայտատուն հնարավորություն է ստանում հետևելու իր դիմումի համապատասխան գործառույթի ընթացքին։ Հայտին կից պահանջվող փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի կարգավորումների շնորհիվ ավտոմատ եղանակով նույնականացվում են համապատասխան մարմինների տվյալների շտեմարանների միջոցով կամ դրա անհնարինության դեպքում՝ հայտատուի կողմից կցվում են փաստաթղթերի տեսաներածված պատճենները:
71.9. Իրավասու մարմնի կողմից պետական լիազոր և այլ մարմիններին՝ N 1 հավելվածով սահմանված դեպքերում ու ժամկետներում ներկայացվող հարցումները, վերջիններիս հետ հետադարձ կապը, ինչպես նաև հայտատուներին իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ համապատասխան հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների տրամադրումն ապահովվում է էլեկտրոնային հաղորդակցության՝ թվային հարթակի ինստիտուցիոնալ ցանցի միջոցով:
71.10. Տեղեկատվական մուտքի միասնական հարթակի միջոցով հայտատուներին՝ իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված համապատասխան հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների (կամ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների տրամադրումը մերժելու մասին գրությունների) տրամադրման պահին, էլեկտրոնային համակարգի ավտոմատ կարգավորումների միջոցով հայտատուին ծանուցում է ուղարկվում նաև հայտում նշված էլեկտրոնային հասցեով, ընդ որում, հայտը (դիմումը) կարող է մերժվել N 1 հավելվածով սահմանված հիմքերով և իրավական ակտերին հղում կատարելով։
71.11. Այն դեպքում, երբ միջգերատեսչական հանձնաժողովի առանձին գերատեսչության կողմից պատասխանի համար սահմանված ժամկետում ստացվում է դիտողություն կամ առաջարկ, հայտատուն կարող է կատարել տվյալ դիտողության լրամշակում և մինչ սահմանված ժամկետի սպառվելը մուտքագրել նույն հայտի շրջանակում։ Դիտողությունը ներկայացրած մարմնի կողմից պատասխանն ընդունելու դեպքում կտրվի դրական կարծիք։
71.12 .Այն դեպքերում, երբ տեղեկատվական մուտքի միասնական հարթակի մուտքագրված փաստաթղթերի տվյալների ինքնաշխատ եղանակով նույնականացումը հնարավոր չէ իրականացնել Ես Եմ-ի և առկա տվյալների շտեմարանների հիման վրա, N 1 հավելվածով սահմանված պահանջներով և սույն կարգով նախատեսված ընթացակարգով հարուցված ցանկացած վարչական վարույթի շրջանակում իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է էլեկտրոնային ծանուցմամբ առաջարկել հայտատուին վերջինիս հայեցողությամբ, իրավասու մարմնին ներկայացնել նաև N 1 հավելվածով սահմանված կարգերի շրջանակներում նախատեսված թվային հայտին (դիմումին)՝ (մուտքագրվող տվյալների համակցությամբ) կցվող որոշ փաստաթղթերի բնօրինակները:
71.13 .Հայտատուն կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով։».
43) որոշման N 2 հավելվածի 14-րդ կետում «(այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ Միջգերատեսչական հանձնաժողով)» բառերով.
44) հավելվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 4
_________________________________________________________
(համայնքի անվանումը)
_________________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
_________________________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
_________________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐԻ)
Խնդրում եմ ___________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի (ծածկագիրը՝ ________________________________)
գործառնական նշանակությունը փոփոխել _________________________________ նշանակությամբ _____________________________ նպատակով:
1) հողամասի մակերեսը՝ _______________________________________, փոփոխվող հողամասի մակերեսը՝
2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները՝
_____________________________________________________________________
3) առաջարկվող գործառնական նշանակությունը`
_____________________________________________________________________
4) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության) կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը՝ _____________________ թերթ.
5) ինքնակամ շինություններ (հաշվառված)՝ ________________________________________
| Դիմող |
__________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
______ ______________ 20 թ.
Ձև N 5
______________________________________________
(համայնքի անվանումը)
______________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
______________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
______________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
________________________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը (հողամասի ծածկագիրը՝ _______________________)
1) հողամասի մակերեսը՝ ____________________ , փոփոխվող հողամասի մակերեսը՝ _________________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները՝
________________________________________________________________________
3) առաջարկվող նպատակային և գործառնական նշանակությունները՝
________________________________________________________________________
4) հողամասի նշանակությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)՝
________________________________________________________________________
5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝
________________________________________________________________________
6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը՝
________________________________________________________________________ թերթ.
7) ինքնակամ շինություններ (հաշվառված)՝ ___________________________________
| Դիմող |
__________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
_____ _____________ 20 թ.
Ձև N 6
ՀՀ մարզի համայնքի գլխավոր հատակագծում _______ թվականին կատարված առանձին հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների, քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխություններ
Համայնքի սահմաններում ընդգրկված մակերեսը _______________ հա
Բնակավայրի սահմաններում ընդգրկված մակերեսը _____________ հա
Բնակավայրի սահմաններում ընդգրկված հողամասերի նշանակության փոփոխություններ
|
N/N |
Հողամասի հասցե/ծածկագիր |
Գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակություն |
Փոփոխված նպատակային և գործառնական նշանակություն |
Մակերես |
Չափման միավոր |
Քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչներ (դասիչներ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
հա |
|||||
|
2 |
հա |
|||||
|
3 |
հա |
|||||
|
4 |
հա |
|||||
|
… |
հա |
|||||
|
Ընդամենը |
հա |
|||||
|
Ընդամենը՝ բնակավայրի սահմաններում ընդգրկված մակերեսի նկատմամբ տոկոսային արտահայտմամբ |
% |
|||||
Բնակավայրի սահմաններից դուրս գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների, քաղաքաշինական գոտևորման (կառուցապատման) չափորոշիչների փոփոխություններ
|
». | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
45) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 5.1, N 5.2, N 5.3, N 5.4 և NN 5.5, 5.5.1 և 5.5.2 ձևերով.
Ձև N 5.1
__________________________________________________
(համայնքի անվանումը)
__________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
__________________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
__________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ (ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴԵՊՔԵՐ) ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
__________________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը (հողամասի ծածկագիրը՝ _______________)
1) հողամասի մակերեսը՝ ______________, փոփոխվող հողամասի մակերեսը՝ _____________________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված նպատակային և գործառնական նշանակությունները՝
____________________________________________________________________
3) առաջարկվող գործառնական նշանակությունը՝
____________________________________________________________________
4) հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)՝
____________________________________________________________________
5) Հարկայնության հայտ (անհրաժեշտության դեպքում)
____________________________________________________________________
6) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝
____________________________________________________________________
7) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը՝
____________________________________________________________________ թերթ.
8) ինքնակամ շինություններ (հաշվառված)՝ ____________________________________
| Դիմող |
__________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
_____ _____________ 20 թ.
Ձև N 5.2
__________________________________________________
(համայնքի անվանումը)
__________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
__________________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
__________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ (ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
___________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի կառուցապատման չափորոշիչները (հողամասի ծածկագիրը՝ _____________________)
1) հողամասի մակերեսը՝ _____________, փոփոխվող հողամասի մակերեսը՝ __________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման չափորոշիչները (հապավումը)՝
____________________________________________________________________
3) առաջարկվող կառուցապատման չափորոշիչները (հապավումը)՝
____________________________________________________________________
4) կառուցապատման չափորոշիչները փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)՝
____________________________________________________________________
5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝
____________________________________________________________________
6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը՝
____________________________________________________________________ թերթ.
| Դիմող |
__________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
_____ _____________ 20 թ.
Ձև N 5.3
__________________________________________________
(համայնքի անվանումը)
__________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
__________________________________________________
(դիմողի անունը, ազգանունը (անվանումը)
__________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
______________________________________________________________
հասցեում գտնվող հողամասի հերթականությունը (հողամասի ծածկագիրը՝ ___________________)
1) հողամասի մակերեսը՝ ____________, փոփոխվող հողամասի մակերեսը՝ ____________________
2) գլխավոր հատակագծով նախատեսված հերթականությունը (հապավումը)՝
____________________________________________________________________
3) առաջարկվող հերթականությունը (հապավումը)՝
____________________________________________________________________
4) կառուցապատման հերթականությունը փոփոխելու նպատակը (նախատեսվող օբյեկտի բնույթը, ծավալը, հզորությունը)՝
____________________________________________________________________
5) բիզնեսի նպատակով նախատեսվող օբյեկտների մասին տեղեկատվություն (կատարվելիք ներդրումների չափի և ստեղծվելիք աշխատատեղերի վերաբերյալ)՝
____________________________________________________________________
6) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), իրավունքի վկայականի պատճենը՝
____________________________________________________________________ թերթ.
| Դիմող |
__________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
_____ _____________ 20 թ.
Ձև N 5.4
__________________________________________________
(համայնքի անվանումը)
__________________________________________________
(համայնքի ղեկավարի անունը, ազգանունը)
__________________________________________________
(դիմողի (ձեռքբերողի) ազգանունը (անվանումը)
__________________________________________________
(բնակության վայրը (գտնվելու վայրը)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ փոփոխել
__________________________________________________
հասցեում գտնվող հողամաս(եր)ի նպատակային նշանակությունը (հողամաս(եր)ի ծածկագիրը/ծածկագրերը՝ _______________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________)
1) փոփոխվող հողամաս (եր)ի մակերես(ներ)ը՝ ________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
2) օտարման նպատակը՝ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում
| Դիմող (ձեռքբերող) |
__________________ (ստորագրությունը) |
___________________ (անունը, ազգանունը) |
Ձև N 5.5
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 1/Ա __________________________
հերթական համարը
ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքը հաստատելու վերաբերյալ (ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը)
1. Հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն` _____________________________________ քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքին։
2. Հիմք ընդունելով սույն եզրակացությունը՝ ____________________________ համայնքների ղեկավարներին առաջարկվում է քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթի մշակման նախագծային առաջադրանքը սահմանված կարգով ներկայացնել ավագանիների հաստատմանը (միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի դեպքում հաստատել նաև մարզպետի համապատասխան որոշմամբ):
3. Հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
|
Հանձնաժողովի նախագահ` |
||
|
ստորագրություն |
անուն, ազգանուն | |
|
Հանձնաժողովի քարտուղար` |
||
|
ստորագրություն |
անուն, ազգանուն |
Երևան, «_____ » « ____________________ 20 թ.
Ձև N 5.5.1
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 1/փ ____________________________
հերթական համարը
Նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների վերաբերյալ (ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը)
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 13-րդ և 56.1-ին կետերի պահանջներով.
1. Հանձնաժողովը կամ Հանձնաժողով 1-ը տալիս է դրական եզրակացություն՝
գույքին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությանը`
|
…………… Մարզ,
……………… համայնք
................ բնակավայր)
Հողամաս(եր)ի մակերես(ներ)ը, ծածկագիրը կամ հասցեն, առկա նպատակային և գործառնական նշանակությունը |
Փոփոխությունից հետո հողամաս(եր)ի նպատակային և գործառնական նշանակություն(ներ)ը |
Փոփոխությունից հետո հարկայնությունը/հապավումն ըստ 2011 թ. N 1920-Ն որոշման N 2 հավելվածի կառուցապատման չափորոշիչների աղյուսակի, հապավմանը համապատասխան չափորոշիչները (կառուցապատման տոկոսը, կանաչապատման տոկոսը, կառուցապատման խտությունը) |
|
Ստորագրություն | ||
|
Հանձնաժողովի նախագահ` |
||
|
Հանձնաժողովի քարտուղար` |
||
Երևան, « « » 202.... թ.
2. Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով` ՀՀՇՆ 30-012023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում շինարարական նորմերի պահանջները:
3. …………… համայնքի ղեկավարին առաջարկվում է նշված փոփոխություններն արտացոլել համայնքի (……….. բնակավայրի) ընթացիկ քաղաքաշինական քարտեզում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ ..................ի մարզի …………….. համայնքի (……………… բնակավայրը) հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները:
Ձև N 5.5.2
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N 2/փ _____________________________
հերթական համարը
Գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության …….. որոշմամբ ……………………………. օտարվող գույքին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունների վերաբերյալ
(ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը)
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 13-րդ և 56.1-ին կետերի պահանջներով.
1.Հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն՝
Գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ օտարվող գույքին վերագրվող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությանը`
|
…………… Մարզ,
……………… համայնք
................ բնակավայր)
Հողամաս(եր)ի մակերես(ներ)ը, ծածկագիրը կամ հասցեն, առկա նպատակային և գործառնական նշանակությունը |
Փոփոխությունից հետո հողամաս(եր)ի նպատակային և գործառնական նշանակություն(ներ)ը |
Փոփոխությունից հետո հարկայնությունը/հապավումն ըստ 2011 թ. N 1920-Ն որոշման N 2 հավելվածի կառուցապատման չափորոշիչների աղյուսակի, հապավմանը համապատասխան չափորոշիչները (կառուցապատման տոկոսը, կանաչապատման տոկոսը, կառուցապատման խտությունը) |
|
Ստորագրություն | ||
|
Հանձնաժողովի նախագահ` |
||
|
Հանձնաժողովի քարտուղար` |
||
Երևան, « « » 202.... թ.
2. Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով` ՀՀՇՆ 30-012023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում շինարարական նորմերի պահանջները և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից ներկայացված Առանձին հողամասին առնչվող սահմանափակումները:
3. …………… համայնքի ղեկավարին առաջարկվում է նշված փոփոխություններն արտացոլել համայնքի (……….. բնակավայրի) ընթացիկ քաղաքաշինական քարտեզում,
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ՀՀ ..................ի մարզի …………….. համայնքի (……………… բնակավայրը) հաստատված գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ապահովել էլեկտրոնային հարթակում սույն որոշումից բխող անհրաժեշտ տեխնիկական փոփոխությունների կատարումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|