Գլխավոր տեղեկություն
Համար
N 1214-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1214-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 270-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 270-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`

1) ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոն:

2. Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 11-րդ կետում՝

ա․ լրացնել 5․1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5․1) հանցանքների և հանցանք կատարած անձանց, վարչական իրավախախտումների և վարչական իրավախախտում կատարած անձանց վերաբերյալ միասնական տեղեկատվական շտեմարանների, ինչպես նաև պետական վիճակագրության ձևավորումը․»․

բ․ 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6) հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության վիճակի, հանցավորության շարժընթացի համակողմանի վերլուծության իրականացումը, քրեածին իրավիճակի կանխատեսումը, դրա հիման վրա թեմատիկ, պարբերական հետազոտությունների իրականացումը և դրանց հրապարակումը, առկա մարտահրավերների ու ռիսկերի վերհանումը, դրանց չեզոքացման նպատակով համապատասխան որոշումների ընդունումը և իրականացման ապահովումը.».

2) 33-րդ կետում՝

ա․ 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․

բ․ լրացնել 6․1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«6․1) հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։»։

3. Սահմանել, որ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը գործում է վարչության կարգավիճակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

26.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան