Գլխավոր տեղեկություն
Համար
N 470-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
22.11.2025
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«22» նոյեմբերի 2025 թ.

N 470-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները․

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել.

1) Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ մեթոդական ուղեցույցը՝ համաձայն Հավելված N 1-ի.

2) Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության վերլուծական մասի ձևաչափի ուղեցույցը՝ համաձայն Հավելված N 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2019 թվականի մարտի 13-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի N 176-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի մարտի 28-ի N 324-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 254-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․

1) Հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 1-ին կետը լրացնել նոր 3-րդ և 4-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ մեթոդական ուղեցույցը՝ համաձայն Հավելված N 3-ի.»․

«4) Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության վերլուծական մասի ձևաչափի ուղեցույցը՝ համաձայն Հավելված N 4-ի։»:

2) Հրամանի Հավելված N 1-ի 15-րդ կետի 2-րդ ենթակետում «27» թիվը փոխարինել «15» թվով:

3) Հրամանի Հավելված N 1-ը 23-րդ կետից հետո լրացնել նոր 23.1-ին կետով հետևյալ բովանդակությամբ՝

«23.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական կայքում հրապարակում է.

1) ամսական պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը,

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին եռամսյակային հաշվետվությունները՝ յուրաքանչյուր եռամսյակն ավարտվելուց հետո 45 օրվա ընթացքում,

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:»:

4) Հրամանի Հավելված N 2-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետում և 8-րդ կետում «ծախսերի» բառերից հետո լրացնել «հիմնական գումարի մարման, ֆինանսական ակտիվների ձեռքբերման» բառերով»:

5) Հրամանի Հավելված N 2-ի 7-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«7.1. Էլեկտրոնային համակարգում Հ-2 և Հ-4 օրինակելի ձևերում ներառվող տեղեկատվությունն ընդգրկված է «Հաշվետվություններ» բաժնի «Պետբյուջե», «Պետբյուջե (դեֆիցիտ)», «Դրամաշնորհ/Վարկ» և «Դրամաշնորհ/Վարկ (դեֆիցիտ)» դաշտերում, Հ-5, Հ‑6 և Հ-7 օրինակելի ձևերում ներառվող տեղեկատվությունը` «Պետբյուջե» դաշտում, Հ-3 օրինակելի ձևում ներառվող տեղեկատվությունը` «Արտաբյուջե» դաշտում, իսկ Հ-8 օրինակելի ձևում ներառվող տեղեկատվությունը` «Արդյունքային ցուցանիշներ» և «Արդյունքային ցուցանիշներ (դեֆիցիտ)» դաշտերում:»:

6) Հրամանի Հավելված N 2-ի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության վերլուծական մասը պատրաստվում է սույն Հրամանի Հավելված N 3-ին և Հավելված N 4-ին համապատասխան:»:

7) Հրամանով հաստատված «Հաշվետվություն հիմնարկի կատարած բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին» Օրինակելի ձև Հ-2-ի աղյուսակի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Տողի NN

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի

Տարե-սկզբին հաս-տատ-ված տարե-կան նախա-հաշիվ

Փոփոխություններ տարեկան նախահաշվում

Տարե-կան ճշտված նախա-հաշիվ

Ֆինան-սա-վորում

Դրամ-արկ-ղային ծախս

Փաս-տացի ծախս

Վճարման ենթակա, սակայն չիրակա-նացված վճարումներ (պարտքեր)

Դրամ-արկղի մնա-ցորդ

անվանումները

NN

ՀՀ օրենք (հա-մայնքի ավա-գանու որոշում)

ՀՀ կառավ. կողմից (հա-մայնքի ղեկա-վարի որոշում)

Վերա-դասի կողմից

Ընդա-մենը

Որոն-ցից 30 օրից անց պարտ-քեր

Ա

Բ

Գ

Դ

Ե

Զ

Է

Ը=Դ+
Ե+Զ+է

Թ

Ժ

ԺԱ

ԺԲ

ԺԳ

ԺԴ

1100000

Ընթացիկ ծախսեր

X

                     
 

այդ թվում՝

                       

………

………

                     

1200000

Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություն-ներ (տող 1210000 - տող 1220000)

X

                     
 

այդ թվում՝

                       

1210000

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

X

                     
 

այդ թվում`

                       

………

………

                     

1220000

Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր

X

                     
 

այդ թվում՝

                       

………

………

                     

1300000

Վարկային և դրամաշնորհային միջոցներից մուտքեր

X

                     
 

այդ թվում՝

                       

………

………

                     

1000000

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (տող 1100000 + տող 1200000)

x

                     

6100000

Հիմնական գումարի մարում

X

                     
 

այդ թվում՝

                       

6110000

Ներքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարում

X

                     
 

այդ թվում՝

                       

………

………

                     

6120000

Արտաքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարում

X

                     
 

այդ թվում՝

                       

………

………

                     

6200000

Ֆինանսական ակտիվների ձեռքբերում

X

                     
 

այդ թվում՝

                       

6210000

Ներքին ֆինանսական ակտիվների ձեռքբերում

X

                     
 

այդ թվում՝

                       

………

………

                     

6220000

Արտաքին ֆինանսական ակտիվների ձեռքբերում

X

                     
 

այդ թվում՝

                       

………

………

                     
 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (տող 6100000 + տող 6200000)

X

                     

6300000

Վարկային և դրամաշնորհային միջոցներից մուտքեր

X

                     
 

այդ թվում՝

                       

………

………

                     
»:

 

8) Հրամանով հաստատված «Հաշվետվություն հիմնարկի դեբիտորական, կրեդիտորական պարտքերի և պահեստավորված միջոցների մասին» Օրինակելի ձև Հ-4-ի աղյուսակի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

 

«

Տողի NN

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի

Դեբիտորական պարտքեր

Կրեդիտորական պարտքեր

անվանումները

NN

տարեսկիզբ

տարեվերջ

տարեսկիզբ

տարեվերջ

ընդա-մենը

ն/թ բյու-ջեից

ընդա-մենը

ն/թ բյու-ջեից

ընդա-մենը

ն/թ բյու-ջեից

ընդա-մենը

ն/թ բյու-ջեից

Ա

Բ

Գ

1

2

3

4

5

6

7

8

1100000

Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ՝ ԸՆԴԱՄԵՆԸ,

x

               

1110000

1. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում՝

x

               

1110000

1.1 Աշխատանքի վարձատրություն

x

               

1111000

 - Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ

411100

               

1112000

 - Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ

411200

               

1113000

 - Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում

411300

               

1114000

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատողների պարգևատրում

411400

               

1115000

 - Այլ վարձատրություններ

411500

               

1116000

 - Բնեղեն աշխատավարձեր և հավելավճարներ

412100

               
 

 - Բնեղեն աշխատավարձերին և հավելավճարներին ուղղված պահեստավորված միջոցներ

412100*

               

1120000

2 Ծառայությունների և ապրանքների ձեռք բերում

x

               

1121000

2.1 Շարունակական ծախսեր

x

               

1121100

 - գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր

421100

               

1121200

 - էներգետիկ ծառայություններ

421200

               
 

 - էներգետիկ ծառայություններին ուղղված պահեստավորված միջոցներ

421200*

               

1121300

 - Կոմունալ ծառայություններ

421300

               
 

 - Կոմունալ ծախսերին ուղղված պահեստավորված միջոցներ

421300*

               

1121400

 - Կապի ծառայություններ

421400

               

1121500

 - Ապահովագրական ծախսեր

421500

               

1121600

 - Գույքի և սարքավորումների վարձակալություն

421600

               

1121700

 - Արտագերատեսչական ծախսեր

421700

               

1122000

2.2. Ծառայողական գործուղումների գծով ծախսեր

x

               

1122100

 - Ներքին գործուղումներ

422100

               

1122200

 - Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր

422200

               

1122300

 - Այլ տրանսպորտային ծախսեր

422900

               

1123000

2.3 Պայմանագրային այլ ծառայությունների ձեռք բերում

x

               

1123100

 - Վարչական ծառայություններ

423100

               
 

 - Վարչական ծառայություններին ուղղված պահեստավորված միջոցներ

423100*

               

1123200

 - Համակարգչային ծառայություններ

423200

               
 

 - Համակարգչային ծառայություններին ուղղված պահեստավորված միջոցներ

423200*

               

1123300

 - Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ

423300

               
 

 - Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններին ուղղված պահեստավորված միջոցներ

423300*

               

1123400

 - Տեղեկատվական ծառայություններ

423400

               
 

 - Տեղեկատվական ծառայություններին ուղղված պահեստավորված միջոցներ

423400*

               

1123500

 - Կառավարչական ծառայություններ

423500

               
 

 - Կառավարչական ծառայություններին ուղղված պահեստավորված միջոցներ

423500*

               

1123600

 - Կենցաղային և հանրային սննդի ծառայություններ

423600

               
 

 - Կենցաղային և հանրային սննդի ծառայություններին ուղղված պահեստավորված միջոցներ

423600*

               

1123700

 - Ներկայացուցչական ծախսեր

423700

               
 

 - Ներկայացուցչական ծախսերին ուղղված պահեստավորված միջոցներ

423700*

               

1123800

 - Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ

423900

               
 

 - Ընդհանուր բնույթի այլ ծառայություններին ուղղված պահեստավորված միջոցներ

423900*

               

1124000

2.4 Այլ մասնագիտական ծառայությունների ձեռք բերում

x

               

1124100

 - Մասնագիտական ծառայություններ

424100

               
 

Մասնագիտական ծառայությունների ձեռքբերման արդյունքում առաջացած պահեստավորված միջոցներ

424100*

               

1125000

2.5 Ընթացիկ նորոգում և պահպանում (ծառայություններ և նյութեր)

x

               

1125100

 - Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում

425100

               
 

- Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման գծով պահեստավորված միջոցներ

425100*

               

1125200

 - Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում

425200

               
 

- Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով պահեստավորված միջոցներ

425200*

               

1126000

2.6 Նյութեր (ապրանքներ)

x

               

1126100

 - Գրասենյակային նյութեր և հագուստ

426100

               
 

 - Պահեստավորված գրասենյակային նյութեր և հագուստ

426100*

               

1126200

 - Գյուղատնտեսական ապրանքներ

426200

               
 

 - Պահեստավորված գյուղատնտեսական ապրանքներ

426200*

               

1126300

 - Վերապատրաստման և ուսուցման նյութեր (աշխատողների զարգացման)

426300

               
 

 - Պահեստավորված վերապատրաստման և ուսուցման նյութեր

426300*

               

1126400

 - Տրանսպորտային նյութեր

426400

               
 

 - Պահեստավորված տրանսպորտային նյութեր

426400*

               

1126500

 - Շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր

426500

               
 

 - Պահեստավորված շրջակա միջավայրի պաշտպանության և գիտական նյութեր

426500*

               

1126600

 - Առողջապահական և լաբորատոր նյութեր

426600

               
 

 - Պահեստավորված առողջապահական և լաբորատոր նյութեր

426600*

               

1126700

 - Կենցաղային և հանրային սննդի նյութեր

426700

               
 

 - Պահեստավորված կենցաղային և հանրային սննդի նյութեր

426700*

               

1126800

 - Հատուկ նպատակային այլ նյութեր

426900

               
 

 - Պահեստավորված հատուկ նպատակային այլ նյութեր

426900*

               

1130000

3 Տոկոսավճարներ

x

               

1130100

 - Ներքին արժեթղթերի տոկոսավճարներ

441100

               

1130200

 - Ներքին վարկերի տոկոսավճարներ

441200

               

1130300

 - Արտաքին արժեթղթերի գծով տոկոսավճարներ

442100

               

1130400

 - Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ

442200

               

1131000

Փոխառությունների հետ կապված վճարներ

x

               

1131100

 - Փոխանակման կուրսերի բացասական տարբերություն

443100

               

1131200

 - Տույժեր

443200

               

1131300

 - Փոխառությունների գծով տուրքեր

443300

               

1140000

4. Սուբսիդիաներ

x

               

1141000

 - Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական կազմակերպություններին

451100

               

1142000

 - Սուբսիդիաներ ֆինանսական պետական կազմակերպություններին

451200

               

1143000

 - Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին

452100

               

1144000

 - Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին

452200

               

1150000

5. Դրամաշնորհներ

x

               

1151000

Դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

x

               

1151100

Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

461100

               

1151200

Կապիտալ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին

461200

               

1152000

Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին

x

               

1152100

Ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին

462100

               

1152200

Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին

462200

               

1153000

Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

x

               

1153100

Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին

463100

               

1153200

Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին

463200

               

1153300

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ

463300

               

1153400

Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում

463400

               

1153500

Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին

463500

               

1153700

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին

463700

               

1153800

Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների առևտրային կազմակերպություններին

463800

               

1153900

Այլ ընթացիկ դրամաշնորհներ

463900

               

1154000

Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին

x

               

1154100

Կապիտալ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին

465100

               

1154200

Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին

465200

               

1154300

Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին

465300

               

1154500

Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին

465500

               

1154600

Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին

465600

               

1154700

Այլ կապիտալ դրամաշնորհներ

465700

               

1160000

6. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

x

               

1161000

6.1 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ

x

               

1161100

 - Տնային տնտեսություններին դրամով վճարվող սոցիալական ապահովության վճարներ

471100

               

1161200

 -Սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին

471200

               
 

 - Պահեստավորված սոցիալական ապահովության բնեղեն նպաստներ ծառայություններ մատուցողներին

471200*

               

1162000

6.2 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏՆԵՐ (ԲՅՈՒՋԵԻՑ)

x

               

1162100

 - Հիվանդության և հաշմանդամության նպաստներ բյուջեից

472100

               

1162200

 - Մայրության նպաստներ բյուջեից

472200

               

1162300

 - Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

472300

               

1162400

 - Գործազրկության նպաստներ բյուջեից

472400

               

1162500

 - Կենսաթոշակի անցնելու հետ կապված և տարիքային նպաստներ բյուջեից

472500

               

1162600

 - Հուղարկավորության նպաստներ բյուջեից

472600

               

1162700

 - Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից

472700

               

1162800

 - Բնակարանային նպաստներ բյուջեից

472800

               

1162900

 - Այլ նպաստներ բյուջեից

472900

               

1163000

6.3 Կենսաթոշակներ

X

               

1163100

- Կենսաթոշակներ

474100

               

1170000

7. ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

x

               

1171000

7.1 ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՉ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ

x

               

1171100

 - Տնային տնտեսություններին ծառայություններ մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություն-ներին նվիրատվություններ

481100

               
 

 - Տնային տնտեսություններին ծառայություններ մատուցող` շահույթ չհետապնդող կազմակերպություն-ներին նվիրատվությունների գծով պահեստավորված միջոցներ

481100*

               

1171200

 - Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություն-ներին

481900

               
 

 - Պահեստավորված միջոցներ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրվող նվիրատվությունների գծով

481900*

               

1172000

7.2 ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ

x

               

1172100

 - Աշխատավարձի ֆոնդ

482100

               

1172200

 - Այլ հարկեր

482200

               

1172300

 - Պարտադիր վճարներ

482300

               

1172400

 - Պետական հատվածի տարբեր մակարդակների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող տույժեր

482400

               

1173000

7.3 ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ

x

               

1173100

 - Դատարանների կողմից նշանակված տույժեր և տուգանքներ

483100

               

1174000

7.4 ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

x

               

1174100

 - Բնական աղետներից առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում

484100

               

1174200

 - Այլ բնական պատճառներով ստացած վնասվածքների վերականգնում

484200

               

1175000

7.5 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

x

               

1175100

 - Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում

485100

               

1176000

7.6 ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

x

               

1176100

 - Այլ ծախսեր

486100

               
 

 - Այլ ծախսերի գծով պահեստավորված միջոցներ

486100*

               

1177000

7.7 ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

x

               

1177100

 -Պահուստային միջոցներ

489100

               

1200000

Բ. ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

x

               

1210000

1. ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

x

               

1211000

 - Շենքերի և շինությունների ձեռք բերում

511100

               
 

 - Շենքերի և շինությունների ձեռք բերման գծով պահեստավորված միջոցներ

511100*

               

1212000

 - Շենքերի և շինությունների կառուցում

511200

               
 

- Շենքերի և շինությունների կառուցման գծով պահեստավորված միջոցներ

511200*

               

1213000

 - Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

511300

               
 

 - Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման գծով պահեստավորված միջոցներ

511300*

               

1214000

 - Տրանսպորտային սարքավորումներ

512100

               
 

- Տրանսպորտային սարքավորում-ների գծով պահեստավորված միջոցներ

512100*

               

1215000

 - Վարչական սարքավորումներ

512200

               
 

- Վարչական սարքավորումների գծով պահեստավորված միջոցներ

512200*

               

1216000

 - Այլ մեքենաներ և սարքավորումներ

512900

               
 

- Այլ մեքենաներ և սարքավորումների գծով պահեստավորված միջոցներ

512900*

               

1217000

 - Աճեցվող ակտիվներ

513100

               
 

- Աճեցվող ակտիվների գծով պահեստավորված միջոցներ

513100*

               

1218100

 - Ոչ նյութական հիմնական միջոցներ

513200

               
 

 - Ոչ նյութական հիմնական միջոցների գծով պահեստավորված միջոցներ

513200*

               

1218200

 - Գեոդեզիական քարտեզագրական ծախսեր

513300

               
 

- Գեոդեզիական քարտեզագրական ծախսերի գծով պահեստավորված միջոցներ

513300*

               

1218300

- Նախագծահետազոտական ծախսեր

513400

               
 

- Նախագծահետազոտական ծախսերի գծով պահեստավորված միջոցներ

513400*

               

1220000

2. ՊԱՇԱՐՆԵՐ

x

               

1221000

- Ռազմավարական պաշարներ

521100

               
 

- Ռազմավարական պաշարների գծով պահեստավորված միջոցներ

521100*

               

1222000

- Նյութեր և պարագաներ

522100

               
 

- Նյութերի և պարագաների գծով պահեստավորված միջոցներ

521100*

               

1223000

- Վերավաճառքի համար նախատեսված ապրանքներ

523100

               
 

- Վերավաճառքի համար նախատեսված ապրանքների գծով պահեստավորված միջոցներ

523100*

               

1224000

- Սպառման նպատակով պահվող պաշարներ

524100

               
 

- Սպառման նպատակով պահվող պաշարների գծով պահեստավորված միջոցներ

524100*

               

1230000

3. ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԱԿՏԻՎՆԵՐ

x

               

1231000

- Բարձրարժեք ակտիվներ

531100

               

1240000

4. ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ

x

               

1241000

- Հող

541100

               

1242000

- Ընդերքային ակտիվներ

542100

               

1243000

- Այլ բնական ծագում ունեցող ակտիվներ

543100

               

1244000

- Ոչ նյութական չարտադրված ակտիվներ

544100

               

1300000

Վարկային և դրամաշնորհային միջոցներից մուտքեր, այդ թվում՝

x

               

1310000

Վարկային և դրամաշնորհային միջոցներից մուտքեր

005100

               

1000000

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ (տող1100000+ տող1200000)

x

               
 

այդ թվում`

                 
 

Ընդամենը դեբիտորական, կրեդիտորական պարտքեր

x

               
 

Ընդամենը պահեստավորված միջոցներ

x

               

6100000

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄ (տող 6110000 + տող 6120000), այդ թվում՝

X

               

6110000

Ներքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարում

X

               

6111000

- Ներքին արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի) հիմնական գումարի մարում

611100

               

6112000

- Վարկերի և փոխառությունների հիմնական գումարի մարում

611200

               

6120000

Արտաքին փոխառու միջոցների հիմնական գումարի մարում

X

               

6121000

- Արտաքին արժեթղթերի (բացի բաժնետոմսերից) հիմնական գումարի մարում

612100

               

6122000

- Արտաքին վարկերի հիմնական գումարի մարում

612200

               

6200000

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (տող 6210000 + տող 6220000), այդ թվում՝

X

               

6210000

Ներքին ֆինանսական ակտիվների ձեռքբերում

X

               

6211000

- Ներքին արժեթղթերի ձեռքբերում` բացի բաժնետոմսերից

621100

               

6212000

- Նեքին վարկեր և փոխատվություններ

621200

               

6213000

- Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում

621300

               

6214000

- Հաշվանցումներ` հիմնական գումարի մարումների և ֆինանսական ակտիվների ձեռք բերման գծով ծախսեր

699900

               

6220000

Արտաքին ֆինանսական ակտիվների ձեռքբերում

X

               

6221000

- Արտաքին արժեթղթերի ձեռքբերում (բացի բաժնետոմսերից)

622100

               

6222000

- Վարկեր այլ պետությունների կառավարություններին և կազմակերպություններին

622200

               

6223000

- Արտաքին բաժնետոմսերի և այլ կապիտալի ձեռքբերում

622300

               

6300000

Վարկային և դրամաշնորհային միջոցներից մուտքեր, այդ թվում՝

X

               

6310000

Վարկային և դրամաշնորհային միջոցներից մուտքեր

005100

               

6000000

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ (տող 6100000 + տող 6200000)

X

               
 

այդ թվում`

                 
 

Ընդամենը դեբիտորական, կրեդիտորական պարտքեր

x

               
»:

 

9) Հրամանով հաստատված Օրինակելի ձև Հ-8-ի «Լրացման պահանջներում» լրացնել նոր 14-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

«14. Եթե հաշվետու ժամանակահատվածի համար արդյունքի չափորոշիչներ սահմանված չեն, լրացվում են փաստացի ցուցանիշները, եթե դրանք հասանելի են, իսկ հաշվետու ժամանակահատվածի պլանային (ճշտված) և փաստացի ցուցանիշների տարբերության և վերջինիս պատճառի սյուները չեն լրացվում:»:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

2025-12-22
 

Վ. Հովհաննիսյան

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 22-ի

N 470-Ն հրամանի

 

«Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2019 թվականի մարտի 13-ի

N 254-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Բովանդակություն

 

I. ՆՊԱՏԱԿԸ

II. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

III. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

IV. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Բովանդակություն

Ամփոփագիր

1. Հարկաբյուջետային քաղաքականություն

1.1. Մակրոտնտեսական և հարկաբյուջետային ամփոփագիր

1.2. Մակրոտնտեսական զարգացումներ

1.3. Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները և հարկային վարչարարություն (եռամսյակային հաշվետվություններում՝ Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական զարգացումները)

1.4. Եկամուտներ

1.5. Ծախսեր (ըստ տնտեսագիտական դասակարգման)

1.5.1. Ընթացիկ ծախսեր

1.5.2. Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ

1.6. Ծախսեր (ըստ գործառական դասակարգման)

1.7. Պակասուրդ (հավելուրդ)

1.8. Պետական պարտք

1.9. Հավելվածներ

1.10. Տեղեկանքներ

2. Ծախսային քաղաքականություն

2.1. Տարեկան հաշվետվության ծախսային քաղաքականության ամփոփագիր

2.1.1. Ծախսային քաղաքականության ամփոփ նկարագիր

2.1.2. Հավելվածներ

2.1.3. Տեղեկանքներ

2.2. Ծրագրերի կատարման համար պատասխանատու մարմինների տարեկան հաշվետվություններ

2.2.X. ԲԳԿ

2.2.X.1. ԲԳԿ-ի հաշվետվության վերլուծական մաս

2.2.X.2. Հավելվածներ

2.2.X.3. Տեղեկանքներ

2.3. Եռամսյակային հաշվետվության ծախսային քաղաքականության ամփոփագիր.

2.4. Ծրագրերի եռամսյակային կատարման վերլուծությունն ըստ պատասխանատու պետական մարմինների

2.5. Հավելվածներ

2.6. Տեղեկանքներ

 

I. ՆՊԱՏԱԿԸ

 

Սույն ուղեցույցի նպատակն է՝ սահմանել ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունների կառուցվածքը, բովանդակությունը, հաշվետվություն-ների կազմման նպատակով ՀՀ ՖՆ կառուցվածքային ստորաբաժանումների և ծրագրերի կատարման համար պատասխանատու պետական մարմինների (բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների (այսուհետ՝ ԲԳԿ)) պատասխանատվությունը։

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունն ունի հետևյալ կառուցվածքը՝ համաձայն ստորև ներկայացված ձևի․

«Բովանդակություն

Ամփոփագիր

1. Հարկաբյուջետային քաղաքականություն

1.1. Մակրոտնտեսական և հարկաբյուջետային ամփոփագիր

1.2. Մակրոտնտեսական զարգացումներ

1.3. Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները և հարկային վարչարարություն

1.4. Եկամուտներ

1.5. Ծախսեր (ըստ տնտեսագիտական դասակարգման)

1.6. Ծախսեր (ըստ գործառական դասակարգման)

1.7. Պակասուրդ

1.8. Պետական պարտք

1.9. Հավելվածներ

1.10. Տեղեկանքներ

2. Ծախսային քաղաքականություն

2.1. Ծախսային քաղաքականության ամփոփագիր

2.1.1. Ծախսային քաղաքականության ամփոփ նկարագիր

2.1.2. Հավելվածներ

2.1.3. Տեղեկանքներ

2.2. Ծրագրերի կատարման համար պատասխանատու պետական մարմինների հաշվետվություններ

2.2.X. ԲԳԿ

2.2.X.1. Վերլուծական մաս

2.2.X.2. Հավելվածներ

2.2.X.3. Տեղեկանքներ»:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունն ունի հետևյալ կառուցվածքը՝ համաձայն ստորև ներկայացված ձևի․

«Բովանդակություն

Ամփոփագիր

1. Հարկաբյուջետային քաղաքականություն

1.1. Մակրոտնտեսական և հարկաբյուջետային ամփոփագիր

1.2. Մակրոտնտեսական զարգացումներ

1.3. Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական զարգացումները

1.4. Եկամուտներ

1.5. Ծախսեր (ըստ տնտեսագիտական դասակարգման)

1.6. Ծախսեր (ըստ գործառական դասակարգման)

1.7. Պակասուրդ (հավելուրդ)

1.8. Պետական պարտք

1.9. Հավելվածներ

1.10. Տեղեկանքներ

2. Ծախսային քաղաքականություն

2.1. Ծախսային քաղաքականության ամփոփագիր

2.2. Ծրագրերի վերլուծությունն ըստ պատասխանատու պետական մարմինների

2.3. Հավելվածներ

2.4. Տեղեկանքներ»:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Եռամսյակային և տարեկան հաշվետվությունները հիմնականում ունեն նույն բովանդակությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ յուրաքանչյուրի համար սահմանված են առանձին պահանջներ:

Հաշվետվություններում մակրոտնտեսական ցուցանիշները չեն ներկայացվում, եթե դրանք ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ՝ ՖՆ) կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ հաշվետվությունների ներկայացման նախորդող օրվա դրությամբ հրապարակված չեն:

Համախառն ներքին արդյունքի (այսուհետ՝ ՀՆԱ) նկատմամբ տարբեր ցուցանիշների հարաբերակցությունը ներկայացվում է միայն տարեկան հաշվետվությունում, եթե այն ՀՀ ՖՆ կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ հաշվետվությունների ներկայացման նախորդող օրվա դրությամբ հրապարակված չէ:

Տվյալների ներկայացման համար կարող են օգտագործվել աղյուսակներ և գծապատկերներ:

Ստորև ներկայացվում է հաշվետվությունների առանձին բաժինների բովանդակությունը։

 

Բովանդակություն

 

«Բովանդակություն» բաժինը տեղադրվում է Հաշվետվության սկզբում և ներկայացնում է Հաշվետվության բոլոր հիմնական բաժինների և ենթաբաժինների վերնագրերը՝ համապատասխան էջերի հետ միասին:

Սույն բաժնում ներկայացվում են նաև հաշվետվության մեջ օգտագործված հապավումները և դրանց բացատրությունները:

 

Ամփոփագիր

 

Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ամփոփագիրը պատրաստում է ՀՀ ՖՆ` մակրոտնտեսական քաղաքականության մշակման և պետական բյուջեի կատարման հաշվետվությունների կազմման համար պատասխանատու ստորաբաժանումները:

Ամփոփագրի ծավալը կազմում է մինչև 2 էջ:

Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ամփոփագիրն ունի ստորև ներկայացվող հատվածները․

1) հղում ՀՀ կառավարության համապարփակ ռազմավարական փաստաթղթին,

2) մակրոտնտեսական ցուցանիշներ (ՀՆԱ, գնաճ),

3) հարկաբյուջետային քաղաքականություն,

4) ծախսային քաղաքականություն,

5) պետական պարտքի հիմնական ցուցանիշներ:

Ամփոփագրում 1-2 նախադասությամբ ներկայացվում են ՀՀ կառավարության գործունեությունն ուղղորդող հիմնական փաստաթղթին հղումը (համապարփակ ռազմավարական փաստաթուղթ կամ ՀՀ կառավարության ծրագիր), ՀՆԱ իրական աճի, գնաճի, մեկ անձի հաշվով ՀՆԱ, եկամուտների, ծախսերի, պակասուրդի (հավելուրդի) և պետական պարտքի փաստացի (անհրաժեշտության դեպքում՝ նաև ծրագրային) մեծությունների բացարձակ և հարաբերական ցուցանիշները, նախորդ տարվա նույն ցուցանիշների հետ համեմատությունները։

Ամփոփագրում ներկայացվում են․

1) ՀՀ կառավարության ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը ծավալել է իր գործունեությունը, մասնավորապես՝ ՀՀ կառավարության համապարփակ ռազմավարական փաստաթուղթը, իսկ այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում՝ ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը։

2) Մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Ներկայացվում են հետևյալ տվյալները․

ա. անվանական ՀՆԱ, ծրագրային և փաստացի ցուցանիշներ, համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ.

բ. ՀՆԱ իրական աճ, ծրագրային և փաստացի ցուցանիշներ, համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ.

գ. մեկ անձի հաշվով ՀՆԱ-ն և համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ.

դ. գնաճ, ժամանակաշրջանի վերջում, ծրագրային և փաստացի ցուցանիշներ, համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ.

ե. գնաճ, ժամանակաշրջանի միջին, ծրագրային և փաստացի ցուցանիշներ, համեմատությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

3) Պետական բյուջեի կատարման ամփոփ ցուցանիշները։ Ներկայացվում են հետևյալ տվյալները․

ա. եկամուտների փաստացի ընդհանուր մեծության բացարձակ և հարաբերական (այդ թվում՝ ՀՆԱ նկատմամբ) ցուցանիշները, առավել խոշոր բաղադրիչների, այդ թվում՝ հարկային եկամուտների և պետական տուրքերի բացարձակ և հարաբերական մեծությունները, եկամուտների ընդհանուր մեծության փոփոխությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ.

բ. ծախսերի փաստացի ընդհանուր ցուցանիշները, այդ թվում՝ ծախսերի բացարձակ և հարաբերական (այդ թվում՝ ՀՆԱ նկատմամբ) մեծությունները, ծախսերի ընդհանուր մեծության փոփոխությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ.

գ. պետական բյուջեի պակասուրդի (հավելուրդի) փաստացի բացարձակ և հարաբերական (այդ թվում՝ ՀՆԱ նկատմամբ) մեծությունները, նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած փոփոխությունները.

դ. պետական պարտքի հիմնական բացարձակ և հարաբերական մեծությունները (ՀՆԱ նկատմամբ), նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած փոփոխությունները։

 

1. Հարկաբյուջետային քաղաքականություն

 

Սույն բաժնում ներկայացվում են ՀՀ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական զարգացումները, պետական բյուջեի եկամուտների, ծախսերի, պակասուրդի (հավելուրդի) և պետական պարտքի վերլուծությունը:

Հաշվետվության հարկաբյուջետային քաղաքականության հատվածի պատրաստմանը մասնակցում են ՀՀ ՖՆ՝ մակրոտնտեսական քաղաքականության մշակման և եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության մշակման համար պատասխանատու ստորաբաժանումները:

Տարեկան հաշվետվության հարկաբյուջետային քաղաքականության հատվածի պատրաստմանը մասնակցում են նաև ՀՀ ՖՆ՝ բյուջետային գործընթացի համակարգման և պետական պարտքի կառավարման համար պատասխանատու ստորաբաժանումները, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Հարկաբյուջետային քաղաքականության բաժինն ունի ստորև ներկայացվող հատվածները․

1) Մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամփոփագիր (ծավալը՝ մինչև 10 էջ),

2) Մակրոտնտեսական զարգացումներ (ծավալը՝ մինչև 30 էջ),

3) Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները և հարկային վարչարարություն (եռամսյակային հաշվետվություններում՝ Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական զարգացումները) (ծավալը՝ մինչև 20 էջ),

4) Եկամուտների վերլուծություն (ծավալը՝ մինչև 20 էջ),

5) Ծախսերի վերլուծությունն ըստ տնտեսագիտական (ծավալը՝ մինչև 10 էջ) և գործառական (ծավալը՝ մինչև 10 էջ) դասակարգումների,

6) Պակասուրդի (հավելուրդի) վերլուծություն (ծավալը՝ մինչև 10 էջ),

7) Պետական պարտքի վերլուծություն (ծավալը՝ մինչև 5 էջ),

8) Հավելվածներ,

9) Տեղեկանքներ:

 

1.1. Մակրոտնտեսական և հարկաբյուջետային ամփոփագիր

 

Մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամփոփագրում ներկայացվում են հետևյալ տվյալները․

1) Անվանական ՀՆԱ, ծրագրային և փաստացի ցուցանիշները, ՀՆԱ ամենամեծ բաղադրիչները,

2) ՀՆԱ իրական աճը, ծրագրային և փաստացի ցուցանիշները, ՀՆԱ իրական աճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցած 1-2 գործոնները,

3) Մեկ անձի հաշվով ՀՆԱ-ն, դրա փոփոխությունները, փոփոխություններին նպաստած հիմնական գործոնները,

4) Ընթացիկ հաշվի ծրագրային և փաստացի ցուցանիշները, այդ թվում՝ ՀՆԱ-ի նկատմամբ, ընթացիկ հաշվի փոփոխության հանգեցրած հիմնական 1-2 գործոնները,

5) Գնաճը ժամանակաշրջանի վերջում, ծրագրային և փաստացի ցուցանիշները, գնաճի փոփոխության հանգեցրած հիմնական գործոնները,

6) Ժամանակաշրջանի միջին գնաճը, ծրագրային և փաստացի ցուցանիշները,

7) Ռեզիդենտների վարկերի և ավանդների ծավալների վերլուծությունը, ամենամեծ վարկավորում ստացած ոլորտները, ավանդների վերլուծությունն ըստ ժամկետայնության և արժույթների,

8) Պետական պարտատոմսերի շուկայի զարգացումները, ծավալների և տոկոսադրույքների փոփոխությունները,

9) Հարկային եկամուտների և պետական տուրքերի բացարձակ և հարաբերական մեծությունների ծրագրային և փաստացի ցուցանիշները, այդ թվում՝ ՀՆԱ-ի նկատմամբ, նախորդ տարվա համեմատ փոփոխությունը, մասնավորապես․

ա. հավաքագրվող հարկերում և տուրքերում առավել խոշոր փոփոխությունները,

10) Ծախսերի բացարձակ և հարաբերական մեծությունների ծրագրային և փաստացի ցուցանիշները, այդ թվում՝ ՀՆԱ-ի նկատմամբ, նախորդ տարվա համեմատ փոփոխությունը.

ա. ընթացիկ և կապիտալ ծախսերի բացարձակ և հարաբերական մեծությունների ծրագրային և փաստացի ցուցանիշները, նախորդ տարվա համեմատ փոփոխությունը,

բ. խոշոր ոլորտների ծախսերի բացարձակ և հարաբերական մեծությունների ծրագրային և փաստացի ցուցանիշները, նախորդ տարվա համեմատ փոփոխությունը,

11) Պակասուրդի (հավելուրդի) բացարձակ և հարաբերական մեծությունների ծրագրային և փաստացի ցուցանիշները, այդ թվում՝ ՀՆԱ-ի նկատմամբ, ֆինանսավորման հիմնական աղբյուրները,

12) ՀՀ կառավարության պարտքի բացարձակ և հարաբերական մեծությունները դրամով և ԱՄՆ դոլարով արտահայտված, հիմնական 1-2 փոփոխությունները և դրանց պատճառները։

 

1.2. Մակրոտնտեսական զարգացումներ

 

Մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ բաժնում ներկայացվում են հետևյալ տվյալները և դրանց վերլուծությունը․

1) Աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող և գործընկեր երկրներում տնտեսական զարգացումները,

2) Հայաստանի տնտեսության համար կարևոր մի քանի ապրանքատեսակների գծով միջազգային գների փոփոխությունները և այդ փոփոխությունների պատճառները, ինչպես նաև դրանց ազդեցությունը ՀՀ տնտեսության և պետական բյուջեի վրա

3) Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները (վերլուծությունը պետք է ուղեկցվի գծապատկերներով և աղյուսակներով), անհրաժեշտության դեպքում ներկայացվում է նաև վերջին հինգ տարիների (ներառյալ հաշվետու տարին) դինամիկան, մասնավորապես.

ա. Համախառն առաջարկ,

բ. ՀՆԱ իրական աճ / Տնտեսական ակտիվության ցուցանիշ (ՏԱՑ),

գ. ՀՆԱ / ՏԱՑ աճին նպաստած գործոններ,

դ. ՀՆԱ կառուցվածք.

- Արդյունաբերություն,

- Գյուղատնտեսություն,

- Շինարարություն,

- Ծառայություններ և առևտուր.

ե. Համախառն պահանջարկ.

- Սպառում,

- Ներդրումներ,

- Զուտ արտահանում,

զ. Աշխատանքի շուկա (գործազրկություն),

է. Գնաճ և դրամավարկային քաղաքականություն,

ը. Արտաքին հատված.

- Ընթացիկ հաշիվ,

- Արտաքին առևտուր,

- Արտահանում,

- Ներմուծում,

- Արտաքին առևտուրն ըստ գործընկեր երկրների,

- Ծառայություններ,

- Դրամական փոխանցումներ.

թ. Արժութային շուկա և փոխարժեքներ.

- Ֆիզիկական անձանց փոխանցումներ,

- Արժութային շուկա,

- Երկկողմանի փոխարժեքներ,

- Արդյունավետ փոխարժեքներ,

ժ. Ֆինանսական շուկաներ.

- Վարկեր և ավանդներ,

- Վարկերի և ավանդների տոկոսադրույքներ,

- ՀՀ պետական պարտատոմսերի շուկա,

- ՀՀ եվրապարտատոմսերի շուկա:

 

1.3. Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները և հարկային վարչարարություն (եռամսյակային հաշվետվություններում՝ Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական զարգացումները)

 

1.3.1. Տարեկան հաշվետվության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին և հարկային վարչարարությանը վերաբերող բաժնում ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը․

1) Ներածական մաս.

2) Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները․

ա. Պետական բյուջեի եկամուտները․

- եկամուտների բացարձակ և հարաբերական մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը,

- հարկային եկամուտների բացարձակ և հարաբերական մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը,

բ. Պետական բյուջեի ծախսերը.

- ընթացիկ ծախսերի բացարձակ և հարաբերական մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը,

- ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների բացարձակ և հարաբերական մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը,

- պետական աջակցության ծրագրերը,

գ. Այլ առանցքային ցուցանիշների վերլուծություն․

- պետական բյուջեի պակասուրդը (հավելուրդը),

- ՀՀ կառավարության պարտքը,

- հարկաբյուջետային կանոնները,

- հարկաբյուջետային դիրքը և ազդակը.

Եկամուտների, ծախսերի, պակասուրդի (հավելուրդի) և պարտքի հարաբերական մեծությունները ներկայացվում են որպես ՀՆԱ տոկոս։ Ներկայացվում են նաև եկամուտներում և ծախսերում դրանց առանձին բաղադրիչների տեսակարար կշիռները։

3) Հարկային քաղաքականության հիմնական ուղղությունները.

- Հարկային օրենսդրությունում տեղի ունեցած փոփոխությունները։

4) Պետական պարտքի կառավարում,

5) Պետական բյուջեի կազմման բնագավառ.

ա. Բյուջեների կազմման բնագավառում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց ազդեցությունը բյուջեի տեսանկյունից։

6) Հարկային և մաքսային ոլորտների վարչարարության հիմնական ուղղությունները․

ա. Վարչարարության բնագավառում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց ազդեցությունը եկամուտների հավաքագրման տեսակետից։

1.3.2. Եռամսյակային հաշվետվության հարկաբյուջետային քաղաքականության հիմնական զարգացումներին վերաբերող բաժնում ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը․

1) Ներածական մաս.

2) Պետական բյուջեի եկամուտները․

ա. եկամուտների բացարձակ և հարաբերական մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը,

բ. հարկային եկամուտների բացարձակ և հարաբերական մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը,

3) Պետական բյուջեի ծախսերը.

ա. ընթացիկ ծախսերի բացարձակ և հարաբերական մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը,

բ. ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների բացարձակ և հարաբերական մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը,

գ. պետական աջակցության ծրագրերը,

4) Պետական բյուջեի հաշվեկշիռը,

5) Հարկաբյուջետային ազդակը:

Ներկայացվում են նաև եկամուտներում և ծախսերում դրանց առանձին բաղադրիչների տեսակարար կշիռները։

 

1.4. Եկամուտներ

 

Ներկայացվում և բացատրվում են ծրագրային ցուցանիշների և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ էական շեղումների պատճառները, տարեկան հաշվետվությունում՝ նաև տնտեսական զարգացումների և վարչարարության ազդեցությունը։ Էական շեղում է համարվում շեղման ընդհանուր մեծության առնվազն 10%‑ը։

Համեմատաբար փոքր եկամուտները և դրանց հավաքագրման գործում տեղի ունեցած ոչ էական շեղումները հաշվետվության շրջանակներում չեն վերլուծվում։ Վերլուծության տեսակետից փոքր են համարվում այն եկամուտները, որոնց տեսակարար կշիռը չի գերազանցում եկամուտների յուրաքանչյուր խմբի 5%-ը:

Ներկայացվում է ՀՆԱ-ի նկատմամբ ընդհանուր եկամուտների և հարկային եկամուտների հարաբերակցության ցուցանիշների վերլուծությունը, այդ թվում՝ ծրագրային և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ համեմատություն:

Եկամուտների առանձին խմբերի ծրագրային և փաստացի ցուցանիշների բացարձակ և հարաբերական մեծությունների վերլուծություն, համեմատություն նախորդ տարվա համապատասխան ցուցանիշների հետ, այդ թվում.

1) Հարկային եկամուտներն ըստ հարկատեսակների, այդ թվում՝ արտաքին և ներքին շրջանառությունից գանձված հարկերը, պետական տուրքերն ըստ տեսակների,

2) Պաշտոնական դրամաշնորհներն ըստ աղբյուրների,

3) Այլ եկամուտներն ըստ տեսակների:

Ագրեգացված ցուցանիշների համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում է նաև վերջին հինգ տարիների (ներառյալ հաշվետու տարին) դինամիկան:

 

1.5. Ծախսեր (ըստ տնտեսագիտական դասակարգման)

 

Ներկայացվում են ծախսերի վերլուծություն ըստ տնտեսագիտական դասակարգման, ծրագրային և փաստացի ցուցանիշների բացարձակ և հարաբերական մեծությունների վերլուծություն, համեմատություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ընթացիկ և կապիտալ ծախսերի տեսակարար կշիռներն ընդամենը ծախսերում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց բացարձակ և հարաբերական ցուցանիշների փոփոխությունները։ Ագրեգացված ցուցանիշների համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում է նաև վերջին հինգ տարիների (ներառյալ հաշվետու տարին) դինամիկան:

Վերլուծվում են ծրագրային ցուցանիշների և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էական շեղում ունեցող հոդվածների ծախսերը, բացարձակ և հարաբերական մեծությունները (որպես ծախսերի, ընթացիկ ծախսերի, անհրաժեշտության դեպքում՝ նաև ՀՆԱ տոկոս)։ Անհրաժեշտության դեպքում կարելի է վերլուծել առանձին հոդվածների առավել խոշոր խմբերում տեղի ունեցած փոփոխությունները։ Օրինակ, եթե աշխատավարձին կատարվող հատկացումների աճը հիմնականում պայմանավորված է մեկ ոլորտում աշխատավարձերի աճով, ապա այդ մասին կարելի է նշել հաշվետվության մեջ։ Ներկայացվում և բացատրվում են ծախսերի ծրագրային ցուցանիշների և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ էական շեղումների պատճառներն ըստ հոդվածների։ Էական շեղում է համարվում ծախսերի շեղման ընդհանուր մեծության առնվազն 10%‑ը:

 

1.5.1. Ընթացիկ ծախսեր

 

1.5.1.1. Աշխատավարձ

Ներկայացվում են պետական բյուջեից վճարված աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվությունը, նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և դրանց պատճառները, դրանց մեծությունը որպես ՀՆԱ տոկոս և պետական բյուջեի ընթացիկ ծախսերում տեսակարար կշիռը։

 

1.5.1.2. Ծառայությունների և ապրանքների ձեռքբերում

Ներկայացվում են պետական բյուջեից միջոցների հաշվին կատարված ծառայությունների, ապրանքների և աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը, նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և դրանց պատճառները, դրանց մեծությունը որպես ՀՆԱ տոկոս և պետական բյուջեի ընթացիկ ծախսերում տեսակարար կշիռը։ Անհրաժեշտության դեպքում ներկայացվում են առավել խոշոր ձեռքբերումների վերաբերյալ տվյալները։

 

1.5.1.3. Տոկոսավճարներ

Ներկայացվում են պետական բյուջեից կատարված ներքին և արտաքին տոկոսավճարների վերաբերյալ տեղեկատվությունը, նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և դրանց պատճառները, դրանց մեծությունը որպես ՀՆԱ տոկոս և պետական բյուջեի ընթացիկ ծախսերում տեսակարար կշիռը։

 

1.5.1.4. Սուբսիդիաներ

Ներկայացվում են պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների վերաբերյալ տեղեկատվությունը, նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և դրանց պատճառները, դրանց մեծությունը որպես ՀՆԱ տոկոս և պետական բյուջեի ընթացիկ ծախսերում տեսակարար կշիռը։

Ներկայացվում են հիմնական սուբսիդավորվող ոլորտների վերաբերյալ տվյալները։

 

1.5.1.5. Դրամաշնորհներ

Ներկայացվում են պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվությունը, նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և դրանց պատճառները, դրանց մեծությունը որպես ՀՆԱ տոկոս և պետական բյուջեի ընթացիկ ծախսերում տեսակարար կշիռը։

Ներկայացվում են դրամաշնորհ ստացած առավել խոշոր ոլորտների վերաբերյալ տվյալները։

 

1.5.1.6. Սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ

 

1.5.1.6.1. Նպաստներ

Ներկայացվում են պետական բյուջեից տրամադրված նպաստների վերաբերյալ տեղեկատվությունը (ըստ նպաստի տեսակի), նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և դրանց պատճառները, դրանց մեծությունը որպես ՀՆԱ տոկոս և պետական բյուջեի ընթացիկ ծախսերում տեսակարար կշիռը։

 

1.5.1.6.2. Կենսաթոշակներ

Ներկայացվում են պետական բյուջեից վճարված կենսաթոշակների վերաբերյալ տեղեկատվությունը (ըստ կենսաթոշակի տեսակի), նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և դրանց պատճառները, դրանց մեծությունը որպես ՀՆԱ տոկոս և պետական բյուջեի ընթացիկ ծախսերում տեսակարար կշիռը։

 

1.5.1.7. Այլ ծախսեր

Ներկայացվում են պետական բյուջեի այլ ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և դրանց պատճառները, դրանց մեծությունը որպես ՀՆԱ տոկոս և պետական բյուջեի ընթացիկ ծախսերում տեսակարար կշիռը։

Ներկայացվում են այլ ծախսերի առավել խոշոր բաղադրիչներն ըստ ոլորտների, մասնավորապես, եթե դրանք գերազանցում են պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 1 տոկոսը։

 

1.5.2. Ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ

 

1.5.2.1. Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

Ներկայացվում են պետության ոչ ֆինանսական ակտիվներում տեղի ունեցած բարելավումների վերաբերյալ տեղեկատվությունը (հիմնանորոգումների, ձեռքբերումներ և այլ), նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները և դրանց պատճառները, դրանց մեծությունը որպես ՀՆԱ տոկոս և պետական բյուջեի ծախսերում տեսակարար կշիռը։

Ներկայացվում են ոչ ֆինանսական ակտիվներում տեղի ունեցած բարելավումների հետ կապված առավել խոշոր ծախսերը, մասնավորապես, եթե դրանք գերազանցում են պետական բյուջեի ծախսերի 1 տոկոսը։

 

1.5.2.2. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքեր

Ներկայացվում են պետության ոչ ֆինանսական ակտիվների օտարումից պետական բյուջե մուտքագրված գումարները, նախորդ տարվա համեմատ տեղի ունեցած հիմնական փոփոխությունները, էական փոփոխությունների դեպքում՝ դրանց պատճառները։

 

1.6. Ծախսեր (ըստ գործառական դասակարգման)

 

Ներկայացվում է ծախսերի վերլուծություն ըստ գործառական դասակարգման, ծրագրային և փաստացի ցուցանիշների բացարձակ և հարաբերական մեծությունների վերլուծություն, համեմատություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ագրեգացված ցուցանիշների համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում է նաև վերջին հինգ տարիների (ներառյալ հաշվետու տարին) դինամիկան:

Կատարվում է ծախսերի վերլուծություն ըստ գործառական դասակարգման բաժինների, անհրաժեշտության դեպքում՝ նաև ըստ խմբերի և դասերի, ծրագրային և փաստացի ցուցանիշների բացարձակ և հարաբերական մեծությունների վերլուծություն, համեմատություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Վերլուծվում են ընդհանուր ծախսերի՝ ծրագրային ցուցանիշների և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էական շեղում ունեցող բաժինների ծախսերը։

Ներկայացվում և բացատրվում են բաժնի ծախսերի ծրագրային ցուցանիշների և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ էական շեղումների պատճառներն ըստ խմբերի/դասերի, ինչպես նաև դրանց հարաբերական մեծությունները (որպես ծախսերի, անհրաժեշտության դեպքում՝ նաև ՀՆԱ տոկոս)։ Էական շեղում է համարվում ծախսերի շեղման ընդհանուր մեծության առնվազն 10%‑ը:

 

1.7. Պակասուրդ (հավելուրդ)

 

Կատարվում է պակասուրդի (հավելուրդի) ծրագրային և փաստացի ցուցանիշների բացարձակ և հարաբերական մեծությունների վերլուծություն, այդ թվում՝ ՀՆԱ-ի նկատմամբ պակասուրդի (հավելուրդի) հարաբերակցությունը, համեմատություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ագրեգացված ցուցանիշների համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում է նաև վերջին հինգ տարիների (ներառյալ հաշվետու տարին) դինամիկան:

Ներկայացվում են պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների վերլուծություն ըստ ֆինանսավորման աղբյուրների տարրերի, վերջիններիս ծրագրային ցուցանիշների և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շեղումները և դրանց պատճառները:

Ներկայացվում են պակասուրդի ֆինանսավորման առանձին բաղադրիչների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը:

 

1.7.1. Ներքին աղբյուրներ

 

1.7.1.1. Փոխառու զուտ միջոցներ․

Ներկայացվում են գանձապետական պարտատոմսերի և մուրհակների թողարկումից և տեղաբաշխումից զուտ մուտքերի վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշները, համեմատությունը նախորդ տարվա ցուցանիշների հետ, շեղումների պատճառները։

 

1.7.1.2. Ֆինանսական զուտ ակտիվներ

Ներկայացվում են բաժնետոմսերի իրացումից մուտքերի վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշները, համեմատությունը նախորդ տարվա ցուցանիշների հետ։ Ներկայացվում են առավել խոշոր գործարքների վերաբերյալ տվյալները, որոնց ծավալը գերազանցում է բաժնետոմսերի իրացումից ընդհանուր մուտքերի 5%-ը։

Ներկայացվում են բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշները, համեմատությունը նախորդ տարվա ցուցանիշների հետ։ Ներկայացվում են բաժնետոմսերի և կապիտալում առավել խոշոր ձեռքբերումների վերաբերյալ տվյալները, որոնց ծավալը գերազանցում է բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերման գծով ելքերի 5%-ը։

Ներկայացվում են ելքերի ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշները, շեղումների պատճառները։

Ներկայացվում են վարկերի և փոխատվությունների տրամադրման վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշները, համեմատությունը նախորդ տարվա ցուցանիշների հետ։ Ներկայացվում են տրամադրված առավել խոշոր վարկերի և փոխատվությունների վերաբերյալ տվյալները, որոնց ծավալը գերազանցում է տրամադրված վարկերի և փոխատվությունների 5%-ը։ Ներկայացվում են ծրագրայինից փաստացի ցուցանիշների շեղումների հիմնական պատճառները։

Ներկայացվում են տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքերի վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշները, համեմատությունը նախորդ տարվա ցուցանիշների հետ։ Ներկայացվում են վարկերի և փոխատվությունների վերադարձման առավել խոշոր գործարքների վերաբերյալ տվյալները, որոնց ծավալը գերազանցում է վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքերի 5%-ը։ Ներկայացվում են ծրագրայինից փաստացի ցուցանիշների շեղումների հիմնական պատճառները։

Ներկայացվում են պակասուրդի ֆինանսավորման այլ գործառնությունների, մասնավորապես՝ կայունացման դեպոզիտային հաշվի վերաբերյալ ծրագրային և փաստացի ցուցանիշները, շեղումների հիմնական պատճառները։

 

1.7.2. Արտաքին աղբյուրներ

 

1.7.2.1. Փոխառու զուտ միջոցներ

Ներկայացվում են փոխառու զուտ միջոցների ծրագրային և փաստացի բացարձակ մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը, շեղումների պատճառները, մասնավորապես.

1) ստացված վարկերը և փոխատվությունները,

2) նախկինում ստացված վարկերի և փոխատվությունների մարումները,

3) պետական արտարժութային պարտատոմսերի թողարկումից և տեղաբաշխումից ստացված զուտ մուտքերը (տեղաբաշխումների և մարումների տարբերությունը)։

Ըստ անհրաժեշտության, ներկայացվում են նաև ըստ վարկատուների առանձին խմբերի՝ օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, առևտրային բանկերից ստացված վարկերի և փոխատվությունների և դրանց մարումների գծով ծրագրային և փաստացի ցուցանիշները, նախորդ տարիների համանման ցուցանիշների հետ համեմատությունը, շեղումների պատճառները։

 

1.7.2.2. Ֆինանսական զուտ ակտիվներ

Ներկայացվում են ֆինանսական զուտ ակտիվների ծրագրային և փաստացի բացարձակ մեծությունները, նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատությունը, շեղումների պատճառները, մասնավորապես.

1) տրամադրված վարկերը և փոխատվությունները,

2) տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքերը,

3) բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերումը,

4) ելքերի ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի տարեսկզբի ազատ միջոցների օգտագործումը:

 

1.8. Պետական պարտք

 

Ներկայացվում են պետական պարտքի փաստացի ցուցանիշների բացարձակ և հարաբերական մեծությունները, համեմատություն նախորդ հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշների հետ, ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը․

1) ՀՀ կառավարության պարտք, այդ թվում՝

ա. ՀՀ կառավարության արտաքին պարտք,

բ. ՀՀ կառավարության ներքին պարտք.

2) ՀՀ կենտրոնական բանկի պարտք:

Ներկայացվում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով արտահայտված տվյալները։

Ագրեգացված ցուցանիշների համար, անհրաժեշտության դեպքում, ներկայացվում է նաև վերջին հինգ տարիների (ներառյալ հաշվետու տարին) դինամիկան: Կարող են ներկայացվել նաև պետական պարտքը բնութագրող այլ ցուցանիշներ:

 

1.9. Հավելվածներ

 

Հավելվածները կցվում են տվյալ տարվա պետական բյուջեով սահմանված հավելվածներին ու պահանջներին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։ Ներառվում են այն հավելվածները, որոնք ներկայացված չեն ծախսային քաղաքականության բաժնում:

 

1.10. Տեղեկանքներ

 

Տեղեկանքները կցվում են իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։ Ներառվում են այն տեղեկանքները, որոնք ներկայացված չեն ծախսային քաղաքականության բաժնում:

 

2. Ծախսային քաղաքականություն

 

Այս բաժնում ներկայացվում են ՀՀ կառավարության ծախսային քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ծրագրերի կատարման համար պատասխանատու մարմինների ծախսերը: Այս բաժնում ներառվում է նաև ֆինանսական ակտիվների գծով ելքերի, ինչպես նաև մարմնի կողմից գանձված պետական տուրքերի և այլ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը:

Հաշվետվության ծախսային քաղաքականության հատվածը պատրաստում են.

1) ՀՀ ՖՆ՝ բյուջեների կատարման հաշվետվությունների կազմման համար պատասխանատու ստորաբաժանումը,

2) ԲԳԿ-ները:

 

2.1. Տարեկան հաշվետվության ծախսային քաղաքականության ամփոփագիր

 

Տարեկան հաշվետվության ծախսային քաղաքականության ամփոփագիրը բաղկացած է հետևյալ հատվածներից.

1) Ծախսային քաղաքականության ամփոփ նկարագիր,

2) Հավելվածներ,

3) Տեղեկանքներ.

 

2.1.1. Ծախսային քաղաքականության ամփոփ նկարագիր

 

Ծախսային քաղաքականության ամփոփ նկարագրում ներկայացվում են․

1) Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) առջև ծառացած հիմնական մարտահրավերների հետ կապված խնդիրները հաղթահարելու ուղղությամբ ՀՀ կառավարության արձանագրած հաջողությունները, տվյալ տարվա պետական բյուջեի ուղերձով սահմանված թիրախների կատարողականը, ձեռք բերված հիմնական արդյունքները:

2) Գծապատկերի միջոցով ներկայացվում է հաշվետու տարվա և նախորդ տարվա պետական բյուջեի ծախսերի բաշխումն ըստ միջոցառումների տեսակների՝

ա.Ծառայությունների մատուցում,

բ. Տրանսֆերտների տրամադրում,

գ. Ֆինանսավորման ծախսերի իրականացում,

դ. Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ,

ե. Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ,

զ. Այլ պետական կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ:

Օրինակ՝

 

Գծապատկեր …. ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերի կառուցվածքն ըստ միջոցառումների տեսակների (մլրդ դրամ և տեսակարար կշիռները պետական բյուջեի ծախսերում)

Ներմուծեք նկարագրությունը_24482

 

3) Նախատեսված և փաստացի ֆինանսավորված բյուջետային ծրագրերի և միջոցառումների թիվը,

4) Պետական բյուջեի ծրագրերի և միջոցառումների թիվը՝ ըստ կատարողականի աստիճանի.

 

Աղյուսակ … . 20—թ. պետական բյուջեի ծրագրերը և միջոցառումները՝ ըստ ճշտված պլանի կատարողականի (հատ)

 

Ընդամենը

≥90%
(բարձր)

75–89%
(բավարար)

50–74%
(միջին)

<50%
(անբավարար)

Ծրագրեր

         

Միջոցառումներ

         

5) Վերոնշյալ աղյուսակում ցուցանիշները ներկայացվում են կլորացված մինչև թվի միավորների դասը, օրինակ՝ 89.46%-ը կլորացվում է մինչև 89%:

6) Ծախսային քաղաքականությունում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները` կապիտալ և ընթացիկ ծախսերի կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները, առավել խոշոր ծախսերի հետ կապված ՀՀ կառավարության մոտեցումները: Խոշոր են համարվում այն ծախսերը, որոնց մեծությունը գերազանցում է ընդամենը ծախսերի 5%-ը: Ներկայացվում են․

ա. նախորդ տարվա համեմատ ՀՀ կառավարությանը հասու լրացուցիչ և/կամ պակաս ֆինանսական միջոցները,ա

բ. այն ԲԳԿ-ները / ծրագրերը, որոնց ֆինանսավորմանն է ուղղվել լրացուցիչ ռեսուրսների մեծ մասը և/կամ,

գ. այն ԲԳԿ-ները / ծրագրերը, որոնց գծով է կրճատվել ռեսուրսների մեծ մասը։

7) Վերը նշված տեղեկատվությունը համեմատվում է բյուջեի նախագծի ուղերձում ներկայացված տեղեկատվության հետ: Նշվում է ընդհանուր ծախսերի աճի կամ նվազման մեջ առնվազն 10% նպաստում ունեցող առավելագույնը 5 ուղղություն.

8) Տեղեկություններ առավել խոշոր ծրագրերի ֆինանսավորման (որոնց մեծությունը գերազանցում է ընդամենը ծախսերի 5%-ը) և առավել խոշոր ֆինանսավորում ստացած ԲԳԿ-ների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփ տեղեկատվություն բյուջեով սահմանված այն ծրագրերի վերաբերյալ, որոնց գծով պատասխանատու սահմանվել է ՀՀ կառավարությունը։

Աղյուսակի միջոցով ներկայացվում են պետական բյուջեի ծախսերն ըստ պատասխանատու մարմինների, որում առանձին տողերով ներկայացվում են ՀՀ նախարարությունների, անհրաժեշտության դեպքում՝ նաև պետական բյուջեի ծախսերում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ և/կամ կարևորություն ունեցող 1 կամ 2 պետական մարմինների ծախսերը, իսկ մնացած պետական մարմինների ծախսերը ներկայացվում են խմբավորված՝ մեկ տողում:

 

Աղյուսակ .... ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ պատասխանատու մարմինների (մլրդ դրամ)

 

20--թ. (նշվում է նախորդ տարին) փաստ

20--թ. (նշվում է հաշվետու տարին) ծրագիր

20--թ. (նշվում է հաշվետու տարին) ճշտված ծրագիր

20--թ. (նշվում է հաշվետու տարին) փաստ

Կատարո-ղական ճշտված ծրագրի նկատ-մամբ
(%)

20--թ. (նշվում է հաշվետու տարին) / 20--թ. (նշվում է նախորդ տարին) (%)

20--թ. (նշվում է հաշվետու տարին) և 20--թ. (նշվում է նախորդ տարին) տարբե-րությունը

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

             

Նախարարություն 1

             

             

Այլ պետական մարմիններ

             

 

2.1.2. Հավելվածներ

 

Հավելվածները կցվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։ Ներառվում են այն հավելվածները, որոնք վերաբերում են մեկից ավելի ԲԳԿ-ների:

 

2.1.3. Տեղեկանքներ

 

Տեղեկանքները կցվում են իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։ Ներառվում են այն տեղեկանքները, որոնք վերաբերում են մեկից ավելի ԲԳԿ-ների:

 

2.2. Ծրագրերի կատարման համար պատասխանատու մարմինների տարեկան հաշվետվություններ

 

ԲԳԿ-ների տարեկան հաշվետվությունները ներառում են.

1) ԲԳԿ-ի քաղաքականության հիմնական գերակայությունները,

2) ԲԳԿ-ի բյուջեի կատարման ամփոփ նկարագիր,

3) ԲԳԿ-ի ծախսերի կատարման վերլուծություն,

4) ԲԳԿ-ի ֆինանսական ակտիվների գծով ելքերը,

5) Հավելվածներ,

6) Տեղեկանքներ:

ԲԳԿ-ների տարեկան հաշվետվությունների հերթական համարակալումը կատարվում է հաջորդաբար՝ 2.2.1., 2.2.2., 2.2.3. և այլն, իսկ դրանց ենթաբաժինների համարակալումը՝ հետևյալ ձևաչափով՝ 2.2.1.1., 2.2.1.2., 2.2.1.3.; 2.2.2.1., 2.2.2.2., 2.2.2.3. և այլն։

 

2.2.X. ԲԳԿ

 

Նշվում է ԲԳԿ-ի լրիվ անվանումը, առկայության դեպքում՝ նաև հապավումը, իսկ նույն հատկանիշներով խմբավորված ԲԳԿ-ների դեպքում՝ խմբավորման լրիվ, առկայության դեպքում՝ նաև կրճատ անվանումները։

Ոլորտային քաղաքականության մշակման համար պատասխանատու ԲԳԿ-ների կողմից նշվում է վարվող քաղաքականության ազդեցությունը հաշվետու տարվա պետական բյուջեի վրա։

ԲԳԿ-ների կողմից անդրադարձ է կատարվում ծախսերի ծրագրային և փաստացի, բացարձակ և հարաբերական մեծություններին և շեղումների պատճառներին։

 

2.2.X.1. ԲԳԿ-ի հաշվետվության վերլուծական մաս

 

2.2.X.1.1. ԲԳԿ-ի քաղաքականության հիմնական գերակայությունները

 

Սույն բաժնում ներկայացվում են ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները ներկայացնող մասում տվյալ ԲԳԿ-ի ոլորտային քաղաքականության թիրախները (վերջնական արդյունքները), դրանց ապահովման նպատակով պետական մարմնի կողմից իրականացված հիմնական ծրագրերը կամ գործողությունները, ինչպես նաև հիմնական ծախսային գերակայությունները: Ներկայացվում է համապատասխան ոլորտում ՀՀ կառավարության հիմնական թիրախների կապը ՀՀ կառավարության ծրագրով և այլ ռազմավարական փաստաթղթերով սահմանված քաղաքականության նպատակների և թիրախների հետ: Ներկայացվում են այն վերջնական արդյունքները, որոնց հասել է պետական մարմինը տվյալ ոլորտում և որոնք իրենց հերթին ուղղված են ՀՀ կառավարության ծրագրով և այլ ռազմավարական փաստաթղթերով սահմանված կոնկրետ թիրախների և նպատակների ապահովմանը: Յուրաքանչյուր հնարավոր դեպքում անհրաժեշտ է հստակ հղումներ կատարել ՀՀ կառավարության ծրագրի և/կամ այլ ռազմավարական փաստաթղթի համապատասխան դրույթներին:

Ծախսային գերակայությունների սահմանումը ենթադրում է, որ բնագավառին հատկացված լրացուցիչ միջոցները բաշխվել են գերակա ուղղությունների միջև:

Ծախսային գերակայությունները սահմանելիս անհրաժեշտ է ներկայացնել ոլորտային ծախսերի գերակա ուղղություններն ըստ գերակայությունների նվազման հաջորդականության, ընդ որում, նպատակահարմար է ներկայացնել առավելագույնը 5 գերակա ուղղություն:

ԲԳԿ-ները ներկայացնում են ոլորտում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ կատարված օրենսդրական փոփոխությունները, դրանց ազդեցությունը բյուջեի վրա (եկամուտների կամ ծախսերի աճը կամ նվազումը), ԲԳԿ ֆինանսավորման ծավալները և վերջնական ու ուղղակի արդյունքի չափորոշիչների վերաբերյալ տեղեկատվությունը, շեղումների պատճառները։

ԲԳԿ-ի քաղաքականության հիմնական գերակայությունները ներկայացվում են միայն տարեկան հաշվետվություններում:

 

2.2.X.1.2. ԲԳԿ-ի բյուջեի կատարման ամփոփ նկարագիր

 

2.2.X.1.2.1. Ծախսերի ամփոփագիր

 

ԲԳԿ-ի ծախսերի կատարողականը՝ --- %:

Այս բաժնում ներկայացվում է հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերի և հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանի հարաբերական մեծությունը տոկոսային արտահայտությամբ:

Տարեկան հաշվետվություններում ներկայացվում է տեղեկատվություն ԲԳԿ-ի ծրագրերի և միջոցառումների քանակների և դրանց փոփոխության վերաբերյալ՝ համաձայն հետևյալ աղյուսակի.

 

Աղյուսակ … . 20—թ. ԲԳԿ-ի ծրագրերը և միջոցառումները

 

Հաստատված

Ճշտված

Փոփոխության բացատրություն

Փաստ

Ծրագիր (հատ)

       

Միջոցառում (հատ)

       

Հատկացում (մլն դրամ)

       

Գծապատկերի միջոցով ներկայացվում է ԲԳԿ-ի հաշվետու տարվա ծախսերի բաշխումն ըստ միջոցառումների տեսակների: Օրինակ՝

 

Գծապատկեր …. 20—թ. ԲԳԿ-ի փաստացի ծախսերի կառուցվածքն ըստ միջոցառումների տեսակների (մլն դրամ և տեսակարար կշիռները ԲԳԿ-ի ծախսերում)

Ներմուծեք նկարագրությունը_24483

 

Եթե մեկից ավելի միջոցառումների տեսակներ ընդհանուր ծախսերում ունեն 1%‑ից ցածր տեսակարար կշիռներ, ապա դրանք գծապատկերում ներկայացվում են խմբավորված՝ «Այլ միջոցառումներ» կամ այլ համապատասխան անվանմամբ: Նշված դեպքերում աղյուսակից հետո ներկայացվում է ծանոթագրություն, որում բացահայտվում է յուրաքանչյուր միջոցառման տեսակի գծով ցուցանիշը:

Ներկայացվում է ԲԳԿ-ի ծրագրերի և միջոցառումների թիվը՝ ըստ կատարողականի աստիճանի.

 

Աղյուսակ … . 20—թ. ԲԳԿ-ի ծրագրերը և միջոցառումները՝ ըստ ճշտված պլանի կատարողականի (հատ)

 

Ընդամենը

≥90%
(բարձր)

75–89%
(բավարար)

50–74%
(միջին)

<50%
(անբավարար)

Ծրագրեր

         

Միջոցառումներ

         

Վերոնշյալ աղյուսակում ցուցանիշները ներկայացվում են կլորացված մինչև թվի միավորների դասը, օրինակ՝ 89.46%-ը կլորացվում է մինչև 89%:

 

2.2.X.1.2.2. Ֆինանսական ակտիվներ

 

Այս բաժնում ներկայացվում են ֆինանսական ակտիվների գծով ելքերը՝ վարկերի և փոխատվությունների տրամադրումը, բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների / կապիտալում այլ մասնակցությունների ձեռքբերումը (միջոցառումների դասիչները՝ 42 և 44): Առանձին ներկայացվում են խոշոր գործառնությունները, այսինքն` նրանք, որոնց համար պահանջվում են խոշոր գումարներ և/կամ որոնք ունեն ռազմավարական կարևոր նշանակություն՝ նշելով դրանց գծով ելքերը (մլրդ դրամով), կատարողականը (տոկոսով) և տեսակարար կշիռները սույն բաժնի ելքերում: Ֆինանսական ակտիվներին առնչվող գործառնությունները ներկայացնելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ գործառնությունների իրականացումից ակնկալվող արդյունքները: Այս տեղեկատվությունը պետք է ներկայացվի հակիրճ, առանց ավելորդ մանրամասնությունների:

 

2.2.X.1.2.3. Պետական տուրքեր և այլ եկամուտներ

 

Աղյուսակ … . 20--թ. ԲԳԿ-ի և նրան ենթակա պետական մարմինների կողմից գանձված պետական տուրքերը և այլ եկամուտները (մլն դրամ)

 

Ճշտված պլան

Փաստ

Կատարողական
ճշտված պլանի
նկատմամբ (%)

Պետական տուրքեր

     

Այլ եկամուտներ

     

Ներկայացվում են ԲԳԿ-ի և նրան ենթակա պետական մարմինների կողմից գանձված պետական տուրքերի և այլ եկամուտների ընդհանուր գումարները, իսկ առանձին եկամտատեսակների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է «Տեղեկանքներ» բաժնում:

 

2.2.X.1.3. Ծախսերի կատարման վերլուծություն

 

ԲԳԿ-ի ծախսը՝ --- մլրդ դրամ, կատարողականը՝ ---%:

Այստեղ ներկայացվում են հաշվետու տարում ԲԳԿ-ի պատասխանատվությամբ կատարված ծախսերը, ինչպես նաև կատարողականի ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանի նկատմամբ:

 

Աղյուսակ … .ԲԳԿ-ի բյուջետային ծրագրերը (մլն դրամ)

Ծրագրեր

20--թ. (նշվում է նախորդ տարին) փաստ

20--թ. (նշվում է հաշվետու տարին) ճշտված ծրագիր

20--թ. (նշվում է հաշվետու տարին) փաստ

Կատարո-ղական ճշտված ծրագրի նկատմամբ (%)

20--թ. (նշվում է հաշվետու տարին) 20--թ.-ի (նշվում է նախորդ տարին) նկատմամբ (%)

20--թ. (նշվում է հաշվետու տարին) և
20--թ. (նշվում է նախորդ տարին) տարբե-րությունը

Ընդամենը

           

Ծրագիր 1

           

….

           

Այլ ծրագրեր

           

Աղյուսակի առաջին սյունակում լրացվում են հաշվետու տարվա խոշոր ծրագրերը, ինչպես նաև փաստացի ծախսերի՝ ծրագրի (ճշտված պլանի) ու նախորդ տարվա փաստացի ծախսերի նկատմամբ էական շեղումներ արձանագրած ծրագրերը: Մնացած ծրագրերի հանրագումարը լրացվում է «Այլ ծրագրեր» տողում: Խոշոր են համարվում այն ծրագրերը, որոնց փաստացի մեծությունը գերազանցում է ԲԳԿ-ի փաստացի ծախսերի 5%‑ը։ Էական շեղում է համարվում շեղման ընդհանուր մեծության առնվազն 10%-ը։

Բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության մեջ վերլուծելու նպատակով ընտրվում են այն ծրագրերը և միջոցառումները, որոնք համեմատաբար մեծ ռեսուրս են կլանում, որոնց փաստացի մեծությունը գերազանցում է ԲԳԿ-ի փաստացի ծախսերի 5%-ը։

Կախված տվյալ տարվա պետական բյուջեի կատարման առանձնահատկություն-ներից՝ վերլուծվում են նաև այն ծրագրերը և միջոցառումները, որոնք ենթարկվել են էական փոփոխության (ֆինանսավորումը կտրուկ ավելացել է կամ նվազել է), ունեն հասարակական հնչեղություն կամ տնտեսական հատուկ կարևորություն։

Ծրագրերը վերլուծելիս ներկայացվում են ծրագրային ցուցանիշների և նախորդ տարվա նկատմամբ էական շեղումներ արձանագրած հիմնական միջոցառումները (նպատակահարմար է մինչև 5 միջոցառում), և բացատրվում են շեղումների պատճառները:

95% և ավելի բարձր կատարողական ունեցող ծրագրերի և միջոցառումների գծով փաստացի ծախսերի՝ ծրագրային ցուցանիշների նկատմամբ շեղումների, ինչպես նաև նախորդ տարվա փաստացի ցուցանիշի նկատմամբ +/-5% և պակաս շեղումների բացատրությունը կարող է չներկայացվել:

Ներկայացվում են նաև այն օրենսդրական փոփոխությունները, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա՝ հնարավորինս ներկայացնելով նաև դրանց թվային գնահատականը:

 

2.2.X.1.4. Ֆինանսական ակտիվների գծով ելքերը

 

Աղյուսակ … . 20—թ. ԲԳԿ-ի ֆինանսական ակտիվների գծով ելքերը (մլն դրամ)

 

Ճշտված պլան

Փաստ

Կատարողական
ճշտված պլանի նկատմամբ (%)

Արտաքին աղբյուրների աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի շրջանակներում ենթավարկերի տրամադրում՝ ըստ ծրագրերի

     

     

Բյուջետային վարկերի տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին՝ ըստ ծրագրերի

     

     

Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում՝ ըստ սուբյեկտների

     

     

Ներկայացվում են ԲԳԿ-ի ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (վարկերի և փոխատվությունների տրամադրում, բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների / կապիտալում այլ մասնակցությունների ձեռքբերում), հաշվետու տարվա փաստացի ցուցանիշի՝ ծրագրված ցուցանիշի (ճշտված պլանի) նկատմամբ շեղումները և դրանց պատճառները: Ֆինանսական ակտիվներին առնչվող գործառնությունները ներկայացնելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ գործառնությունների իրականացումից ակնկալվող արդյունքները:

 

2.2.X.2. Հավելվածներ

 

Հավելվածները կցվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։ Ներառվում են այն հավելվածները, որոնք վերաբերում են տվյալ ԲԳԿ-ին և վերջինիս ենթակա պետական մարմիններին:

 

2.2.X.3. Տեղեկանքներ

 

Տեղեկանքները պարունակում են տեղեկություններ, որոնք ՀՀ կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար: Ներառվում են այն տեղեկանքները, որոնք վերաբերում են տվյալ ԲԳԿ‑ին և վերջինիս ենթակա պետական մարմիններին:

 

2.3. Եռամսյակային հաշվետվության ծախսային քաղաքականության ամփոփագիր

 

Եռամսյակային հաշվետվության ծախսային քաղաքականության ամփոփագրում գծապատկերի միջոցով ներկայացվում է հաշվետու ժամանակահատվածի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի պետական բյուջեի ծախսերի բաշխումն ըստ միջոցառումների տեսակների՝

1) Ծառայությունների մատուցում,

2) Տրանսֆերտների տրամադրում,

3) Ֆինանսավորման ծախսերի իրականացում,

4) Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ,

5) Պետական մարմինների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ,

6) Այլ պետական կազմակերպությունների կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ:

Օրինակ՝

 

Գծապատկեր …. ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերի կառուցվածքն ըստ միջոցառումների տեսակների (մլրդ դրամ և տեսակարար կշիռները պետական բյուջեի ծախսերում)

Ներմուծեք նկարագրությունը_24484

 

Նախատեսված և փաստացի ֆինանսավորված բյուջետային ծրագրերի և միջոցառումների թիվը.

Պետական բյուջեի ծրագրերի և միջոցառումների թիվը՝ ըստ կատարողականի աստիճանի.

 

Աղյուսակ … . 20—թ. (նշել հաշվետու ժամանակահատվածը) պետական բյուջեի ծրագրերը և միջոցառումները՝ ըստ ճշտված պլանի կատարողականի (հատ)

 

Ընդամենը

≥90%
(բարձր)

75–89%
(բավարար)

50–74%
(միջին)

<50%
(անբավարար)

Ծրագրեր

         

Միջոցառումներ

         

Վերոնշյալ աղյուսակում ցուցանիշները ներկայացվում են կլորացված մինչև թվի միավորների դասը, օրինակ՝ 89.46%-ը կլորացվում է մինչև 89%:

Ծախսային քաղաքականությունում տեղի ունեցած հիմնական փոփոխությունները` կապիտալ և ընթացիկ ծախսերի կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները, առավել խոշոր ծախսերի հետ կապված ՀՀ կառավարության մոտեցումները: Խոշոր են համարվում այն ծախսերը, որոնց մեծությունը գերազանցում է ընդամենը ծախսերի 5%-ը: Ներկայացվում են․

1) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ կառավարությանը հասու լրացուցիչ և/կամ պակաս ֆինանսական միջոցները,

2) այն ԲԳԿ-ները / ծրագրերը, որոնց ֆինանսավորմանն է ուղղվել լրացուցիչ ռեսուրսների մեծ մասը և/կամ,

3) այն ԲԳԿ-ները / ծրագրերը, որոնց գծով է կրճատվել ռեսուրսների մեծ մասը։

Նշվում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ծախսերի աճի կամ նվազման մեջ առնվազն 10% նպաստում ունեցող առավելագույնը 5 ուղղություն.

Տեղեկություններ առավել խոշոր ծրագրերի ֆինանսավորման (որոնց մեծությունը գերազանցում է ընդամենը ծախսերի 5%-ը) և առավել խոշոր ֆինանսավորում ստացած ԲԳԿ-ների վերաբերյալ, ինչպես նաև ամփոփ տեղեկատվություն բյուջեով սահմանված այն ծրագրերի վերաբերյալ, որոնց գծով պատասխանատու սահմանվել է ՀՀ կառավարությունը։

Աղյուսակի միջոցով ներկայացվում են պետական բյուջեի ծախսերն ըստ պատասխանատու մարմինների, որում առանձին տողերով ներկայացվում են ՀՀ նախարարությունների, անհրաժեշտության դեպքում՝ նաև պետական բյուջեի ծախսերում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ և/կամ կարևորություն ունեցող 1 կամ 2 պետական մարմինների ծախսերը, իսկ մնացած պետական մարմինների ծախսերը ներկայացվում են խմբավորված՝ մեկ տողում:

 

Աղյուսակ .... ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ պատասխանատու մարմինների (մլրդ դրամ)

 

20--թ. (նշվում է նախորդ տարվա համապա-տասխան ժամանա-կահատվա-ծը) փաստ

20--թ. (նշվում է հաշվետու ժամանա-կահատ-վածը) ծրագիր

20--թ. (նշվում է հաշվետու ժամանա-կահատ-վածը) ճշտված ծրագիր

20--թ. (նշվում է հաշվետու ժամանա-կահատ-վածը) փաստ

Կատարո-ղական ճշտված ծրագրի նկատ-մամբ
(%)

20--թ. (նշվում է ընթացիկ տարին) / 20--թ. (նշվում է նախորդ տարին) (%)

20--թ. (նշվում է ընթացիկ տարին) և 20--թ. (նշվում է նախորդ տարին) տարբե-րությունը

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

             

Նախարարություն 1

             

             

Այլ պետական մարմիններ

             

 

2.4. Ծրագրերի եռամսյակային կատարման վերլուծությունն ըստ պատասխանատու պետական մարմինների

 

Սույն բաժնում ԲԳԿ-ների հերթական համարակալումը կատարվում է հաջորդաբար՝ 2.2.1., 2.2.2., 2.2.3. և այլն, իսկ դրանց ենթաբաժինների համարակալումը՝ հետևյալ ձևաչափով՝ 2.2.1.1., 2.2.1.2., 2.2.1.3.; 2.2.2.1., 2.2.2.2., 2.2.2.3. և այլն։

 

2.2.X. Ծրագրերի կատարման համար պատասխանատու մարմին

 

Նշվում է ԲԳԿ-ի լրիվ անվանումը, առկայության դեպքում՝ նաև հապավումը, իսկ նույն հատկանիշներով խմբավորված ԲԳԿ-ների դեպքում՝ խմբավորման լրիվ, առկայության դեպքում՝ նաև կրճատ անվանումները։

Անդրադարձ է կատարվում ԲԳԿ-ի ծախսերի ծրագրային և փաստացի, բացարձակ և հարաբերական մեծություններին և շեղումների պատճառներին։

ԲԳԿ-ի ծախսերի կատարման վերլուծությունն իրականացվում է ՖՆ կողմից՝ ԲԳԿ‑ի կողմից ներկայացվող ֆինանսական և արդյունքային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա:

 

2.2.X.1. Ծախսերի կատարման վերլուծություն

 

ԲԳԿ-ի ծախսը՝ --- մլրդ դրամ, կատարողականը՝ ---%:

Այստեղ ներկայացվում են հաշվետու ժամանակահատվածում ԲԳԿ-ի պատասխանատվությամբ կատարված ծախսերը, ինչպես նաև կատարողականի ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածի ճշտված պլանի նկատմամբ:

Գծապատկերի միջոցով ներկայացվում է ԲԳԿ-ի հաշվետու ժամանակահատվածի ծախսերի բաշխումն ըստ միջոցառումների տեսակների: Օրինակ՝

 

Գծապատկեր 1. 20—թ. (նշվում է հաշվետու ժամանակահատվածը) ԲԳԿ-ի փաստացի ծախսերի կառուցվածքն ըստ միջոցառումների տեսակների (մլն դրամ և տեսակարար կշիռները ԲԳԿ-ի ծախսերում)

Ներմուծեք նկարագրությունը_24485

 

Եթե մեկից ավելի միջոցառումների տեսակներ ընդհանուր ծախսերում ունեն 1%‑ից ցածր տեսակարար կշիռներ, ապա դրանք գծապատկերում ներկայացվում են խմբավորված՝ «Այլ միջոցառումներ» կամ այլ համապատասխան անվանմամբ: Նշված դեպքերում աղյուսակից հետո ներկայացվում է ծանոթագրություն, որում բացահայտվում է յուրաքանչյուր միջոցառման տեսակի գծով ցուցանիշը:

Ներկայացվում է ԲԳԿ-ի ծրագրերի և միջոցառումների թիվը՝ ըստ կատարողականի աստիճանի.

 

Աղյուսակ … . 20—թ. ԲԳԿ-ի ծրագրերը և միջոցառումները՝ ըստ ճշտված պլանի կատարողականի (հատ)

 

Ընդամենը

≥90%
(բարձր)

75–89%
(բավարար)

50–74%
(միջին)

<50%
(անբավարար)

Ծրագրեր

         

Միջոցառումներ

         

Վերոնշյալ աղյուսակում ցուցանիշները ներկայացվում են կլորացված մինչև թվի միավորների դասը, օրինակ՝ 89.46%-ը կլորացվում է մինչև 89%:

Ներկայացվում են հաշվետու ժամանակահատվածում ԲԳԿ-ի պատասխանա-տվությամբ կատարված ծախսերը, ինչպես նաև կատարողականի ցուցանիշը ճշտված պլանի նկատմամբ:

 

Աղյուսակ … . ԲԳԿ-ի ծրագրերը (մլն դրամ)

Ծրագրեր

20--թ. (նշվում է նախորդ տարվա համապատասխան ժամանակա-հատվածը) փաստ

20--թ. (նշվում է հաշվետու ժամանակա-հատվածը) ճշտված պլան

20--թ. (նշվում է հաշվետու ժամանակա-հատվածը) փաստ

Կատարո-ղական ճշտված պլանի նկատմամբ (%)

20--թ. (նշվում է ընթացիկ տարին) 20--թ.-ի (նշվում է նախորդ տարին) նկատմամբ (%)

20--թ. և 20--թ. (նշվում է նախորդ տարվա տարեթիվը) տարբե-րությունը

Ընդամենը

           

Ծրագիր 1

           

….

           

Այլ ծրագրեր

           

Աղյուսակի առաջին սյունակում լրացվում են հաշվետու ժամանակահատվածի խոշոր ծրագրերը, ինչպես նաև հաշվետու ժամանակահատվածի փաստացի ծախսերի՝ ծրագրի (ճշտված պլանի) ու նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փաստացի ծախսերի նկատմամբ էական շեղումներ արձանագրած ծրագրերը: Մնացած ծրագրերի հանրագումարը լրացվում է «Այլ ծրագրեր» տողում: Խոշոր են համարվում այն ծրագրերը, որոնց փաստացի մեծությունը գերազանցում է ԲԳԿ-ի փաստացի ծախսերի 5%-ը։ Էական շեղում է համարվում շեղման ընդհանուր մեծության առնվազն 10%-ը։

Բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության մեջ վերլուծելու նպատակով ընտրվում են այն ծրագրերը և միջոցառումները, որոնք համեմատաբար մեծ ռեսուրս են կլանում, որոնց փաստացի մեծությունը գերազանցում է ԲԳԿ-ի փաստացի ծախսերի 5%-ը։

Կախված տվյալ տարվա պետական բյուջեի կատարման առանձնահատկություն-ներից՝ վերլուծվում են նաև այն ծրագրերը և միջոցառումները, որոնք ենթարկվել են էական փոփոխության (ֆինանսավորումը կտրուկ ավելացել է կամ նվազել է), ունեն հասարակական հնչեղություն կամ տնտեսական հատուկ կարևորություն։

Ծրագրերը վերլուծելիս ներկայացվում են ծրագրային ցուցանիշների և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ էական շեղումներ արձանագրած հիմնական միջոցառումները (նպատակահարմար է մինչև 5 միջոցառում), և բացատրվում են ճշտված ծրագրային ցուցանիշների նկատմամբ շեղումների պատճառները:

95% և ավելի բարձր կատարողական ունեցող ծրագրերի և միջոցառումների գծով փաստացի ծախսերի՝ ծրագրային ցուցանիշների նկատմամբ շեղումների, ինչպես նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ +/-5% և պակաս շեղումների բացատրությունը կարող է չներկայացվել:

Ներկայացվում են նաև այն օրենսդրական փոփոխությունները, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա՝ հնարավորինս ներկայացնելով նաև դրանց թվային գնահատականը:

 

2.2.X.2. Ֆինանսական ակտիվների գծով ելքերը

 

Աղյուսակ … . 20—թ. (նշվում է հաշվետու ժամանակահատվածը) ԲԳԿ-ի ֆինանսական ակտիվների գծով ելքերը (մլն դրամ)

 

Ճշտված պլան

Փաստ

Կատարողական
ճշտված պլանի նկատմամբ (%)

Արտաքին աղբյուրների աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի շրջանակներում ենթավարկերի տրամադրում՝ ըստ ծրագրերի

     

     

Բյուջետային վարկերի տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին՝ ըստ ծրագրերի

     

     

Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում՝ ըստ սուբյեկտների

     

     

Ներկայացվում են ԲԳԿ-ի ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (վարկերի և փոխատվությունների տրամադրում, բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների / կապիտալում այլ մասնակցությունների ձեռքբերում, կայունացման դեպոզիտային հաշվի համալրում (միջոցառումների դասիչները՝ 42 և 44)), հաշվետու ժամանակահատվածի փաստի՝ ծրագրի (ճշտված պլանի) նկատմամբ շեղումները և դրանց պատճառները: Ֆինանսական ակտիվներին առնչվող գործառնությունները ներկայացնելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ գործառնությունների իրականացումից ակնկալվող արդյունքները:

 

2.5. Հավելվածներ

 

Հավելվածները կցվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։

 

2.6. Տեղեկանքներ

 

Տեղեկանքները պարունակում են տեղեկություններ, որոնք ՀՀ կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար:

»

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 22-ի

N 470-Ն հրամանի

 

«Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2019 թվականի մարտի 13-ի

N 254-Ն հրամանի

 

ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԱՍԻ ՁԵՎԱՉԱՓԻ

 

Բովանդակություն

 

I. Ուղեցույցի մասին

II. Տեքստին ներկայացվող ընդհանուր պահանջներ

III. Պարբերությանը ներկայացվող պահանջներ

IV. Էջերի համարակալում

V. Վերնագրեր

VI. Հապավումներ

VII. Հերթականության կետերի (bullet) օգտագործում

VIII. Օրեր

IX. Իրավական ակտերին կատարվող հղումները

X. Թվեր

XI. Դրամական մեծություններ

XII. Հիմնական օգտագործվող արժույթների վերաբերյալ նշումները

XIII. Նախարարությունների և գերատեսչությունների անվանումներ

XIV. Ծանոթագրություններ

XV. Հղումներ ինտերնետային կայքերին

XVI. Աղյուսակներ

XVII. Գծապատկերներ

 

I. Ուղեցույցի մասին

 

1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կարևորագույն բյուջետային փաստաթուղթ է, որը հանրությանը ներկայացնում է ՀՀ կառավարության գործունեության արդյունքները։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտ է կոնկրետ ձևաչափերի և ձևերի հետևողական կիրառում և պահպանում, բարձր կարգի ճշտություն և գրագիտություն։

Սույն ուղեցույցը կարող է օգտագործվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքային բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման ժամանակ։

Սույն ուղեցույցը սահմանում է պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության տեքստային հատվածների ձևաչափին ներկայացվող պահանջները։

 

II. Տեքստին ներկայացվող ընդհանուր պահանջներ

 

2. Բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունների տեքստերը գրվում են MS Word ծրագրի օգնությամբ, միայն հայերեն.

3. Անհրաժեշտ է զերծ մնալ երկար նախադասություններ գրելուց.

4. Էջի լուսանցքների չափերը՝ վերևից և ձախից՝ 2.0 սմ, ներքևից և աջից՝ 1 սմ.

5. Էջագլխի (header) և էջատակի (footer) չափերը՝ 1.27 սմ.

6. Տառատեսակ՝ «Գրապալատ» (համակարգչային անվանումը՝ «ՂԷԱ Գրապալատ» (GHEA Grapalat, հիմք՝ ՀՀ կառավարության 2010թ․ սեպտեմբերի 24-ի N 1259-Ն որոշում).

7. Տառերի չափը` 11.

8. Տողերի միջև հեռավորությունը՝ 1.15:

 

III. Պարբերությանը ներկայացվող պահանջներ

 

9. Պարբերություններից առաջ հեռավորությունը՝ 0pt.

10. Պարբերություններից հետո հեռավորությունը՝ 0pt.

11. Աջ և ձախ լուսանցքի մոտ տեքստը՝ հավասար (Justify).

12. Պարբերության առաջին տողի հեռավորությունը ձախ լուսանցքից՝ 1.0 սմ:

 

IV. Էջերի համարակալում

 

13. Փաստաթղթի բոլոր էջերը պետք է համարակալվեն արաբական թվերով.

14. Էջի համարը պետք է նշվի էջի ստորին աջ անկյունում, «ՂԷԱ Գրապալատ» (GHEA Grapalat) տառատեսակով, 11 չափով։

 

V. Վերնագրեր

 

15. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության առանձին բաժինների վերնագրերը պետք է լինեն կարճ, կոնկրետ և գրված լինեն թավ (bold) տառերով.

16. Հաշվետվությունների հստակ կառուցվածք և նավարկելու հնարավորություն ապահովելու նպատակով անհրաժեշտ է կիրառել վերնագրերի տարբեր մակարդակներ (heading).

17. Վերնագրի և նախորդող պարբերության միջև հեռավորությունը՝ 1 տող.

18. Վերնագրի պարբերությունից առաջ հեռավորությունը՝ 0pt.

19. Վերնագրի պարբերությունից հետո հեռավորությունը՝ 12pt։

 

VI. Հապավումներ

 

20. Այն արտահայտությունը, որը ներկայացվում է հապավման տեսքով, առաջին անգամ օգտագործվելիս պետք է նշվի ամբողջությամբ, ինչին փակագծերում պետք է հետևի «այսուհետ՝ հապավումը» արտահայտությունը.

 

VII. Հերթականության կետերի (bullet) օգտագործում

 

21. Օգտագործվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է թվարկել ինչ-որ փաստեր, հանգամանքներ, ենթադրություններ և այլն.

22. Նպատակահարմար է օգտագործել առավելագույնը երկու մակարդակի հերթականության կետեր.

23. Առաջին մակարդակի bullet կետերի դեպքում տեքստը սկսվում է ձախ լուսանցքից 1.0 սմ խորությունից, երկրորդ մակարդակի bullet կետերի դեպքում՝ 1.5 սմ խորությունից։

 

VIII.Օրեր

 

24. Բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության մեջ օրերը նշելիս պետք է օգտագործել որոշակի կոնկրետ ձևաչափեր։ Եթե ցանկանում ենք նշել որևէ իրադարձության օրը, առաջարկվում է օգտագործել հետևյալ ձևաչափերը․

1) Տեքստից հետո տարի, ամիս, օր (․․․ տեղի է ունեցել 2025թ. ապրիլի 25-ին).

2) Տարի, ամիս, օր, ինչին հետևում է տեքստ (2025թ. ապրիլի 25-ին տեղի է ունեցել ․․․):

 

IX. Իրավական ակտերին կատարվող հղումները

 

25. Հաճախ անհրաժեշտություն է առաջանում հղում կատարել ՀՀ օրենքներին, ՀՀ կառավարության կամ ՀՀ վարչապետի որոշումներին, նախարարների ու այլ գերատեսչությունների ղեկավարների հրամաններին։ Նման դեպքում նշվում է օրենքի անվանումը, որոշումը կայացրած կամ հրամանն արձակած մարմինը, որոշման կամ հրամանի օրը, անհրաժեշտության դեպքում՝ որոշման կամ հրամանի համառոտ բովանդակությունը և համարը։ Օրինակ՝ «ՀՀ կառավարության 2024թ. մայիսի 15-ի N․․․-Ն որոշմամբ հաստատվել է …»։

Այդ իրավական ակտերը շատ հաճախ նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների աշխատանքային հիմնական փաստաթղթերի մաս են կազմում, և նրանք լավ տիրապետում են դրանց բովանդակությանը՝ հաճախ միմյանց հետ շփումներում հիշատակելով միայն որոշման կամ հրամանի համարը։ Սակայն լայն հանրության համար որոշումների և հրամանների համարները հիմնականում որևէ էական տեղեկատվություն չեն պարունակում։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ բյուջետային հաշվետվություններում ցանկալի է ներկայացնել իրավական ակտերի վերաբերյալ ավելի ընդգրկուն տեղեկատվություն։

 

X. Թվեր

 

26. Բոլոր թվային տվյալները գրվում են թվերի օգնությամբ։ Բյուջետային փաստաթղթերում բառերի օգնությամբ թվեր գրելը չի թույլատրվում։ Օրինակ, պետք է գրել «370» այլ ոչ թե «երեք հարյուր յոթանասուն».

27. Թվերի ընթեռնելիությունը հեշտացնելու նպատակով հազարները, միլիոնները, միլիարդները և այլն առանձնացվում են ստորակետով (comma style), օրինակ՝ 1,000․0 դրամ, 2,865,740․0 դրամ, 4,567,812,691․0 դրամ.

28. Եթե թվի ամբողջ մասը պարունակում է 1-3 նիշ, տեքստում թիվը ներկայացվում է տասնորդականի ճշտությամբ, եթե այլ ձևաչափ ընդունված չէ, օրինակ՝ 234.5 մլն դրամ, հակառակ դեպքում նշվում է միայն թվի ամբողջ մասը՝ կլորացված, օրինակ՝ 1,568.6 մլն դրամի փոխարեն նշվում է 1,569 մլն դրամ.

29. Աղյուսակներում բոլոր թվերը ներկայացվում են տասնորդականի ճշտությամբ.

30. Բացասական մեծությունները տեքստում նշվում են «-» նշանով, աղյուսակներում՝ փակագծերում.

31. Տեքստում տոկոսները նշվում են «%» նշանով՝ տասնորդականի ճշտությամբ։ Փոփոխություններ ցույց տվող թվերը (աճ, նվազում, գերակատարում և թերակատարում) տեքստում ներկայացվում են %-ով, եթե դրանց ամբողջ մասը պարունակում է 1 կամ 2 նիշ, օրինակ, եթե ցուցանիշների հարաբերակցությունը կազմում է 111.2%, ապա աճը ներկայացվում է հետևյալ ձևաչափով՝ 11.2%: Հակառակ դեպքում թիվը ներկայացվում է անգամներով, օրինակ, եթե ցուցանիշների հարաբերակցությունը կազմում է 335.2%, աճը կներկայացվի հետևյալ ձևաչափով՝ 3.4 անգամ:

32. Եթե տասնորդականի ճշտությամբ կլորացման արդյունքում ստացվում է ամբողջ թիվ, նշվում է միայն թվի ամբողջ մասը, օրինակ՝ 125.0-ի փոխարեն նշվում է 125:

33. Աղյուսակներում, եթե տվյալ վանդակի մեծությունը «0» է, «0»-ի փոխարեն գրվում է «-»։ Եթե տվյալ վանդակի մեծության տվյալն առկա չէ, ապա գրվում է «…»՝ աղյուսակից հետո ներկայացնելով հետևյալ ծանոթագրությունը՝ «տվյալն առկա չէ»։ Եթե ցուցանիշի հաշվարկում հայտարարը «0» է կամ առկա չէ, ապա գրվում է «x»՝ աղյուսակից հետո ներկայացնելով հետևյալ ծանոթագրությունը՝ «ցուցանիշը կիրառելի չէ»:

34. Եթե ցուցանիշը կամ տեղեկատվությունը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք, ապա գրվում է «*»՝ աղյուսակից հետո ներկայացնելով հետևյալ ծանոթագրությունը՝ «ցուցանիշը հրապարակման ենթակա չէ» կամ «տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»:

 

XI. Դրամական մեծություններ

 

35. Տեքստում և աղյուսակներում դրամական մեծությունները նշվում են նվազագույնը 1000 դրամի ճշտությամբ.

36. Խոշոր գումարները տեքստային հատվածում նշվում են միլիոնով կամ միլիարդով՝ տասնորդականի ճշտությամբ։ Օրինակ, «հատկացվել է 1․6 մլրդ դրամ» կամ «ճշտված պլանը կազմել է 634․8 մլն դրամ»։

 

XII. Հիմնական օգտագործվող արժույթների վերաբերյալ նշումները

 

37. ՀՀ դրամ կամ դրամ,

38. ԱՄՆ դոլար,

39. եվրո,

40. ՌԴ ռուբլի,

41. ճապոնական իեն,

42. ԱՄԷ դիրհամ,

43. չինական յուան:

 

XIII.Նախարարությունների և գերատեսչությունների անվանումներ

 

44. Նախարարությունների և գերատեսչությունների անվանումներում երկրի անունը կամ վերջինիս հապավումը նշելու դեպքում նախարարության կամ գերատեսչության անվանումը գրվում է փոքրատառով, օրինակ՝

1) ՀՀ Ազգային ժողով,

2) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

3) ԱՄՆ գանձապետարան,

4) ՌԴ պաշտպանության նախարարություն:

 

XIV. Ծանոթագրություններ

 

45. Առաջարկվում է հնարավորինս քիչ օգտագործել էջի վերջում ներկայացվող ծանոթագրություններ (footnote).

46. Եթե ծանոթագրության միջոցով ներկայացվող տեղեկատվությունը կարևոր է, անհրաժեշտ է այն ներկայացնել հաշվետվության բուն տեքստում.

47. Անհրաժեշտ է զերծ մնալ տեքստի վերջում ծանոթագրությունների (endnote) ներկայացումից.

48. Էջի վերջում ներկայացվող ծանոթագրությունները (footnote) գրվում են «9» տառաչափով, տողերի միջև հեռավորությունը՝ 1.0, աջ և ձախ լուսանցքների մոտ տեքստը՝ հավասար (Justify):

 

XV. Հղումներ ինտերնետային կայքերին

 

49. Ինտերնետային էջին հղում կատարելիս անհրաժեշտ է այն ներկայացնել տեքստում կամ էջի վերջում՝ ծանոթագրության տեսքով։

 

XVI. Աղյուսակներ

 

50. Աղյուսակների վերնագրերը գրվում են թավ (bold) տառերով, «9» տառաչափով` վերջում նշելով ներկայացված հիմնական ցուցանիշների չափման միավորը: Այլ չափման միավոր ունեցող ցուցանիշների չափման միավորը նշվում է տվյալ ցուցանիշի անվանումից հետո.

51. Աղյուսակների վերնագրերի տողերի միջև հեռավորությունը՝ 1.15.

52. Աղյուսակների վերնագրերից առաջ և հետո հեռավորությունը՝ 0pt.

53. Աղյուսակների վերնագրերը գրվում են ձախ լուսանցքին հավասար.

54. Աղյուսակային տեսքով ներկայացվում են հիմնականում թվային տվյալներ և տվյալների անվանումները, որոնք գրվում են «9» տառաչափով.

55. Աղյուսակների առաջին սյունը և առաջին տողը պետք է ներկայացնեն տվյալների անվանումները և/կամ ժամանակահատվածները.

56. Աղյուսակի առաջին տողը լրացվում է թավ (bold) տառերով կամ գունանշվում է.

57. Աղյուսակների՝ հանրագումարներ ներկայացնող տողերը գրվում են թավ (bold) տառերով.

58. Աղյուսակներում առաջին տողի տվյալները վանդակներում տեղադրվում են կենտրոն (center) և վերև (top) դիրքով, մյուս տողերում՝ տեքստը՝ ձախ (left) և վերև (top) դիրքով, իսկ թվերը՝ աջ (right) և վերև (top) դիրքով.

59. Աղյուսակներում տվյալների անվանումներ պարունակող սյունակներում բաղադրիչները տեղադրվում են հանրագումար ներկայացնող տողից անմիջապես հետո՝ հանրագումարային տողի համեմատ ձախից 0.5 սմ խորությամբ.

60. Աղյուսակներից անմիջապես հետո, ստորին ձախ անկյունում, «8» տառաչափով, շեղատառերով պետք է նշվի տեղեկատվության աղբյուրը, եթե վերջինս ՀՀ ֆինանսների նախարարությունը չէ։ Օրինակ․

«Աղբյուր․ ՀՀ վիճակագրական կոմիտե».

61. Անհրաժեշտության դեպքում, աղյուսակներից անմիջապես հետո, ստորին ձախ անկյունում, աղբյուրից մեկ տող ներքև, «8» տառաչափով, շեղատառերով պետք է ներկայացվեն ծանոթագրություններ։ Օրինակ․

«Ծանոթագրություն․ 2019-24թթ. դեպքում ներկայացվել են փաստացի, 2025թ. դեպքում՝ ՀՀ 2025թ. պետական բյուջեի մասին օրենքով, իսկ 2026թ. դեպքում՝ ՀՀ 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ցուցանիշները».

62. Նման դեպքում «աղբյուր» և «ծանոթագրություն» պարբերությունների միջև հեռավորությունը պետք է լինի 0։

 

XVII. Գծապատկերներ

 

63. Բյուջեի հաշվետվությունները կարող են պարունակել տարբեր տեսակի և չափի գծապատկերներ։

64. Գծապատկերների վերնագրերը գրվում են թավ (bold) տառերով, «9» տառաչափով` վերջում նշելով ներկայացված հիմնական ցուցանիշների չափման միավորը: Այլ չափման միավոր ունեցող ցուցանիշների չափման միավորը նշվում է գծապատկերի վրա.

65. Գծապատկերների վերնագրերից առաջ և հետո հեռավորությունը՝ 0pt.

66. Գծապատկերների վերնագրերը գրվում են ձախ լուսանցքին հավասար.

67. Առաջարկվում է օգտագործել երեք հիմնական տեսակի գծապատկեր, ընդ որում, գծապատկերի վրա կարող են ներկայացվել ինչպես թվերի բացարձակ, այնպես էլ հարաբերական մեծությունները.

68. Սյուների օգնությամբ ներկայացվող գծապատկերներ (Column chart կամ Bar chart). Հիմնականում օգտագործվում են, երբ անհրաժեշտ է ներկայացնել ծավալային ցուցանիշներ, ինչպես նաև երկուսից ավելի ժամանակահատվածներում որևէ կատեգորիայի տարբեր բաղադրիչների տեսակարար կշիռները կամ միաժամանակ որևէ կատեգորիայի ծավալային ցուցանիշները և դրանց բաղադրիչները:

69. Գծերի օգնությամբ ներկայացվող գծապատկերներ (Line chart) Հիմնականում օգտագործվում են, երբ անհրաժեշտ է ներկայացնել աճի կամ նվազման միտումներ.

70. Շրջանի օգնությամբ ներկայացվող գծապատկերներ (Pie chart) Հիմնականում օգտագործվում են, երբ անհրաժեշտ է ներկայացնել մեկ կամ երկու ժամանակահատվածում որևէ կատեգորիայի տարբեր բաղադրիչների տեսակարար կշիռները.

71. Գծապատկերներից անմիջապես հետո, ստորին ձախ անկյունում, «8» տառաչափով, շեղատառերով պետք է նշվի տեղեկատվության աղբյուրը, եթե վերջինս ՀՀ ֆինանսների նախարարությունը չէ.

72. Անհրաժեշտության դեպքում, գծապատկերներից անմիջապես հետո, ստորին ձախ անկյունում, աղբյուրից մեկ տող ներքև, «8» տառաչափով, շեղատառերով ներկայացվում են ծանոթագրություններ:

»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան