ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«15» դեկտեմբերի 2025 թ. |
N 27-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ 31-03.10-2025 «ՄԵԿՈՒՍԻՉ ԵՎ ՀԱՐԴԱՐՄԱՆ ՊԱՏՎԱԾՔՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի ՍՆիՊ 3.04.01-87 «Մեկուսիչ և հարդարման պատվածքներ» 56-րդ կետը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
12/15/2025 |
Ե. ՎարդանՅԱՆ
|
|
Հավելված ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
ՀՀՇՆ 31-03.10-2025 «ՄԵԿՈՒՍԻՉ ԵՎ ՀԱՐԴԱՐՄԱՆ ՊԱՏՎԱԾՔՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1․ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն նորմերը (այսուհետ՝ Նորմեր) սահմանում են նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների (շենքերի ու շինությունների), ինչպես նաև բաց տիպի մարզական, կրթական, մշակութային և հասարակական այլ օբյեկտների խաղահրապարակների, մարզահրապարակների, ավտոկայանատեղերի, կենցաղային սպասարկման և առևտրի օբյեկտների, բակային հրապարակների մեկուսիչ և հարդարման պատվածքների ընտրության, նախագծման և աշխատանքների իրականացման պահանջները։
2. Սահմանված դրույթները պարտադիր են Նորմերով և այլ գործող նորմատիվային փաստաթղթերով նախատեսված դեպքերում:
2․ ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
3. Նորմերում հղումներ են կատարված հետևյալ օրենսդրական ակտերին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:
|
1) |
ՀՀ Օրենք |
2012 թվականի փետրվարի 8-ին ընդունված «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
|
2) |
Կառավարության որոշում |
ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N113-Ն որոշմամբ հաստատված «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» |
|
3) |
ՀՀՇՆ 20-02-2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 9-ին N 07-Ն հրամանով հաստատված «Բեռնվածքներ և ազդեցություններ» շինարարական նորմեր |
|
4) |
ՀՀՇՆ 31-04.04-2023 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ին N 17-Ն հրամանով հաստատված «Սառնարանային շենքեր և շինություններ» շինարարական նորմեր |
|
5) |
ՀՀՇՆ IV-10.01.01 - 2006 |
ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված «Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմեր |
|
6) |
ՀՀՇՆ 31-02-2022 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 7-ին N 27-Ն հրամանով հաստատված «Բնակելի շենքեր. Մաս II. Անհատական բնակելի տներ» շինարարական նորմեր |
|
7) |
ՀՀՇՆ 31-03.05-2023 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 27-ին N 08-Ն հրամանով հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ» շինարարական նորմեր |
|
8) |
ՀՀՇՆ 31-03.06-2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ին N 09-Ն հրամանով հաստատված «Մարզական նշանակության օբյեկտներ. Ծածկված շենքեր և համալիրներ» շինարարական նորմեր |
|
9) |
ՀՀՇՆ 31-03.07-2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ին N 12-Ն հրամանով հաստատված «Առողջապահական կազմակերպություններ. Հիվանդանոցային բուժօգնության (ստացիոնար) օբյեկտների շենքեր և շինություններ» շինարարական նորմեր |
|
10) |
ՀՀՇՆ 31-03.04-2022 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ին N 25-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների շենքեր. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր |
|
11) |
ՀՀՇՆ 31-03.01-2014 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմեր |
|
12) |
ՀՀՇՆ 31-03.09-2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 30-ին N 32-Ն հրամանով հաստատված «Մարզական օբյեկտներ. Բաց տիպի մարզական շենքեր և շինություններ. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր |
|
13) |
ՀՀՇՆ 31-04․01-2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 2-ի N 06-Ն հրամանով հաստատված «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի և շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» շինարարական նորմեր |
|
14) |
ՀՀՇՆ 20-04-2020 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմեր |
|
15) |
ՀՀՇՆ 20-06-2014 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2014 թվականի մարտի 24-ի N 87-Ն հրամանով հաստատված «Շենքերի և կառուցվածքների վերակառուցում, վերականգնումև ուժեղացում․ Հիմնական դրույթներ» շինարարական նորմեր |
|
16) |
ՀՀՇՆIV-11-07.01-2006 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմեր |
|
17) |
ՀՀՇՆ-53-01-2020 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված «Պողպատե կառուցվածքներ» շինարարական նորմեր |
|
18) |
ՀՀՇՆ 31-03-2020 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ին N 95-Ն հրամանով հաստատված «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմեր |
|
19) |
ՀՀՇՆ 31-01-2014 |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ին N93-Ն հրամանով հաստատված «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմեր |
|
20) |
ՀՀՇՆ 31-04-2022 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված «Տանիքներ և տանիքածածկեր» շինարարական նորմեր |
|
21) |
ՀՀՇՆ 20-05-2022 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով հաստատված «Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից» շինարարական նորմեր |
|
22) |
ՀՀՇՆ 31-04.05 - 2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված «Հատակներ» շինարարական նորմեր |
|
23) |
ՀՀՇՆ 52-01-2021 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմեր |
|
24) |
ՀՀՇՆ 24-01-2016 |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի հունիսի 16-ի «Շենքերի ջերմային պաշտպանություն» շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում լրացում կատարելու մասին» N 120-Ն հրաման |
|
25) |
ՀՀՇՆ 13-03-2022 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված «Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմեր |
|
26) |
ՀՀՇՆ 32-01-2022 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմեր |
|
27) |
ՀՀՇՆ 22-01-2024 |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված «Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմեր |
|
28) |
ՀՀՇՆ 21-01-2014 |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմեր հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում լրացում կատարելու մասին» N 78-Ն հրաման |
|
29) |
ԳՕՍՏ 30693-2000 |
Տանիքածածկի և ջերմամեկուսիչ մածիկներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
30) |
ԳՕՍՏ 32805-2014 |
Ճկուն գլանափաթեթավոր տանիքածածկման բիտում պարունակող նյութեր։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
31) |
ԳՕՍՏ 31899-1-2011 |
Տանիքային և ջրամեկուսիչ բիտում պարունակող ճկուն նյութեր. Ձևափոխելիության և ամրության հատկությունների որոշման մեթոդներ |
|
32) |
ԳՕՍՏ 10923-93 |
Ռուբերոիդ. Տեխնիկական պայմաններ |
|
33) |
ԳՕՍՏ 2697-83 |
Պերգամին տանիքածածկի։ Տեխնիկական պայմաններ |
|
34) |
ԳՕՍՏ ԻԷԿ ՏՌ 61340-5-2-2021 |
«Էլեկտրաստատիկա. Էլեկտրական սարքավորումների պաշտպանությունը էլեկտրաստատիկ երևույթներից. Կիրառման ուղեցույց» |
|
35) |
ԳՕՍՏ 31610.32-1-2015 |
«Պայթուցիկ միջավայրեր. Մաս 32-1. Էլեկտրաստատիկա. Վտանգավոր դրսևորումներ։ Ձեռնարկ» |
|
36) |
ԳՕՍՏ ԻՍՕ 14644-1-2002 |
«Մաքուր սենքեր և դրանց հետ կապված վերահսկվող միջավայրեր. Մաս 1. Օդի մաքրության դասակարգում» |
|
37) |
ԳՕՍՏ 26633-2015 |
«Ծանր և մանրահատիկ բետոններ. Տեխնիկական պայմաններ» |
|
38) |
ԳՕՍՏ 31108-2020 |
«Ցեմենտներ համաշինարարական. Տեխնիկական պայմաններ» |
|
39) |
ԳՕՍՏ 9179-2018 |
«Կիր շինարարական. Տեխնիկական պայմաններ» |
|
40) |
ԳՕՍՏ 25100-2020 |
«Գրունտներ. Դասակարգում» |
|
41) |
ԳՕՍՏ 23161-2012 |
«Գրունտներ. Նստելիության բնութագրերի լաբորատոր որոշման մեթոդ» |
|
42) |
ԳՕՍՏ 12.1.005-88 |
Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Աշխատանքային գոտու օդի նկատմամբ ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ |
|
43) |
ԳՕՍՏ 125-2018 |
Գիպսային կապակցանյութ. Տեխնիկական պայմաններ |
|
44) |
ԳՕՍՏ 4148-78 |
Ռեակտիվներ։ Երկաթ (II) սուլֆատ 7-ջրային։ Տեխնիկական պայմաններ |
|
45) |
ԳՕՍՏ 13015-2012 |
Բետոնե և երկաթբետոնե պատրաստվածքներ շինարարության համար։ Ընդհանուր տեխնիկական պահանջներ։ Ընդունման, մակնշման, տեղափոխման և պահպանման կանոններ։ |
|
46) |
ԳՕՍՏ 22690-2015 |
Բետոներ. Չքայքայող վերահսկման ամրության որոշումը մեխանիկական մեթոդներով |
|
47) |
ԳՕՍՏ 23279-2012 |
Ամրանային զոդման ցանցեր երկաթբետոնե կոնստրուկցիաների և արտադրանքի համար. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
48) |
ԳՕՍՏ 23732-2011 |
Ջուր բետոնների և շաղախների համար. Տեխնիկական պայմաններ |
|
49) |
ԳՕՍՏ 28013-2023 |
Շաղախներ շինարարական. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
50) |
ԳՕՍՏ 30256-94 |
Նյութեր և շինվածքներ շինարարական. Ջերմահաղորդականության որոշման մեթոդ գլանաձև զոնդով |
|
51) |
ԳՕՍՏ 31189-2015 |
Խառնուրդներ չոր շինարարական. Դասակարգում |
|
52) |
ԳՕՍՏ 31357-2007 |
Ցեմենտային կապակցությամբ չոր շինարարական խառնուրդներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|
53) |
ԳՕՍՏ 31358-2019 |
Ցեմենտային կապակցանյութով հատակի շինարարական չոր խառնուրդներ. Տեխնիկական պայմաններ |
|
54) |
ԳՕՍՏ 33083-2014 |
Ցեմենտային հիմքով չոր շինարարական խառնուրդներ սվաղային աշխատանքների համար։ Տեխնիկական պայմաններ |
|
55) |
ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 57256-2021 |
Փակ տարածքների օդ. Օդի նմուշառում ամոնյակի որոշման համար |
3. ՏԵՐՄԻՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
4. Նորմերում կիրառվում են հետևյալ տերմինները՝ համապատասխան սահմանումներով՝
1) ամրացնող խառնուրդ՝ հատուկ ընտրված՝ կազմությամբ չոր խառնուրդ, որը բաղկացած է չափազատված կոշտ լցանյութից (քվարց, կորունդ, մետաղ, ֆերոսիլիկատներ), պորտլանդցեմենտի կապակցանյութից, ձևափոխող հավելանյութերից, երբեմն՝ գունանյութերից և օգտագործվում է ամրացված վերին շերտով, բարձր հղկամաշունակությամբ բետոնե հատակների արտադրության համար,
2) ամրացված վերին շերտ՝ շերտ, որն իրականացվում է նոր լցված բետոնի մակերևույթի վրա՝ բետոնե հատակի հարվածադիմացկունությունը և մաշակայունությունը բարձրացնելու համար։ Իրականացվում է ամրացնող խառնուրդ։ Իրականացվում է չոր խառնուրդի բաժնավորված (դոզավորված) ցրման եղանակով, հատուկ բաշխիչ սարքերի միջոցով կամ ձեռքով, կամ ամրացնող խառնուրդի ջրային լուծույթից երեսասվաղ իրականացվնելու եղանակով,
3) արտահոսքի դիմադրություն (հողանցման դիմադրություն), Օհմ՝ չափվող մակերեսի հետ շփվող էլեկտրոդի և հողի միջև դիմադրությունը,
4) բետոնե նախապատրաստական շերտ՝ միջանկյալ շերտ գրունտային հիմնատակի և տապաստակի շերտի միջև, որի վրաից իրականացվում է ջրամեկուսացում,
5) գոլորշամեկուսիչ շերտ՝ պատող կոնստրուկցիաներում տեղակայված փաթթոցային կամ մածիկային նյութերից կազմված շերտ՝ շինարարական կոնստրուկցիաները ջրային գոլորշիների ազդեծությունից պաշտպանելու նպատակով,
6) գրունտային հիմնատակ՝ հողի շերտ, որի վրա պատրաստվում են տապաստակի շերտը կամ տափագերանների հենարանները,
7) դեֆորմացման կար՝ տապաստակի շերտի, երեսասվաղի կամ հատակի ծածկույթի խզում, որն ապահովում է առանձին հատվածների անկախ տեղաշարժի հնարավորությունը,
8) դրենաժ՝ անձրևաջրերի և գրունտային ջրերի հեռացման համակարգ,
9) երեսասվաղ (ծածկույթի հիմնատակ)՝ հատակի շերտ, որը ծառայում է հատակի կամ հատակի ստորին շերտի մակերևույթը հավասարեցնելու, հատակի ծածկույթին պահանջվող թեքություն տալու, դրված խողովակաշարերը ծածկելու, ինչպես նաև հատակի ոչ կոշտ շերտերի երկայնքով բեռնվածքի հավասարաչափ բաշխման համար,
10) թաղանթ՝ տանիքածածի, որպես կանոն պոլիմերային, սոսնձվող, մեխանիկորեն ամրացվող կամ ջրամեկուսիչ գորգի հիմնատակի վրա ազատ տեղադրվող, հետագա բեռնման ենթակա նյութ,
11) խտվածք՝ գազային մարմինները հեղուկ վիճակի փոխակերպվելու արդյունք,
12) լանջ՝ տանիքի նիստ, թեք մակերևույթ,
13) լանջավոր տանիք՝ փոխհատվող հարթությունների համակարգով կազմված տանիք՝ 6° (10%)-ից ավելի թեքությամբ,
14) լուսանց՝ բնական լուսավորություն և օդափոխություն ապահովող տանիքի վրա նախատեսված վերնակառույց,
15) ծածկ՝ տանիքածածկի տարր, որն անմիջականորեն ենթարկվում է շահագործման ազդեցությանը,
16) ծածկույթ՝ հատակի վերին շերտը, որն ուղղակիորեն ենթարկվում է շահագործման ազդեցությունների,
17) կավարամած՝ ծպեղներին ամրացվող և տանիքածածկի համար հիմնատակ ծառայող տախտակներից կամ չորսուներից կազմված ենթատանիքածածկի երեսարկ,
18) հատակ՝ կոնստրուկցիա, որը ներառում է տարբեր շինանյութերից պատրաստված տարբեր ֆունկցիոնալ նշանակության կոնստրուկտիվ շերտեր՝ տեղադրված ըստ գրունտային հիմնատակի կամ վրածածկի սալի։ Հատակի հիմնական կոնստրուկտիվ շերտերն են՝ ծածկույթը, միջնաշերտը, հիդրո-, շոգե- և ջերմաձայնամեկուսիչ շերտերը, երեսասվաղը, տապաստակի շերտը, բետոնե նախապատրաստական շերտը և գրունտային հիմնատակը,
19) հատակի պոլիմերային ծածկույթ՝ 2 մմ-ից ոչ պակաս հաստությամբ միաձույլ ծածկույթ, որը կազմված է ջերմառեակտիվ խեժերի (էպоքսիդային, պոլիուրեթանային, բազմաեթերային, ակրիլատային) կոմպոզիցիաներից (համակարգերից) և բաղկացած է երկու կամ ավելի բաղադրիչներից, որոնք հեղուկ վիճակում քսածածկվում են հենաշերտի վրա, ապա, դրանց խառնման ընթացքում, բաղադրիչների քիմիական փոխազդեցության արդյունքում ամրանում են,
20) հատակի ձայնամեկուսացնող ունակություն՝ ծածկի վրա տեղադրված հատակի միջով թափանցող աղմուկի թուլացում,
21) հարթ տանիք՝ շենքի կոնստրուկտիվ տարրերի վրա հենված տանիք, որի թեքությունը չի գերազանցում 6° (10%)-ը,
22) հոսանոց՝ ծածկի գուգավոր հատվածներում լանջերի թեքությունների հատման տեղ՝ նախատեսված ջրհոսի համար,
23) հոսարան՝ լանջավոր տանիքի լանջերի հատումից առաջացած, դեպի ցած ուղղված անկյունը,
24) ձայնամեկուսիչ շերտ՝ հատակի տարր, որը բարձրացնում է հատակի ձայնամեկուսացնող ունակությունը,
25) ձեղնահարկ՝ շենքի տանիքի ծածկույթի, արտաքին պատերի և վերջին հարկի ծածկի միջև պարփակված տարածություն,
26) ձեղնահարկի ծածկ՝ վերջին հարկը ձեղնահարկից բաժանող ծածկ,
27) ճակտոն՝ երկլանջ տանիքի կողային ճակատի վերին մաս: Տանիքի լանջերի միջև կառուցվածք՝ հաճախ եռանկյան կամ բազմանկյան տեսքով,
28) մաշելիություն՝ քերամաշող ուժերի ազդեցությամբ նյութի ծավալի և զանգվածի փոփոխության ունակությունը,
29) մեկուսացնող կար՝ հատակի ամբողջ հաստությամբ իրականացված կար, որն իրականացվում է պատերի, սյուների, շենքի և սարքավորումների հիմնատակերի հետ հատակի միացման վայրերում մեկուսիչ նյութի տեղադրման միջոցով՝ ազատ (միմյանցից մեկուսացված) ուղղահայաց և հորիզոնական շարժումների հնարավորություն ապահովելու նպատակով,
30) մետաղական կղմինդր՝ պողպատե սառնագլոցված, շիկացինկապատ պոլիմերային պատվածքով գլոցվածք՝ թիթեղների տեսքով,
31) մշակված գրունտ՝ պատրաստման վայրում կամ աշխատանքների կատարման վայրում հանքային կապակցանյութերով մշակված գրունտ,
32) միջնաշերտ՝ հատակի միջանկյալ շերտ, որը ծածկույթը կապում է հատակի ստորև դասավորված շերտի հետ կամ հիմնատակ է ծառայում առաձգական անկողնակով ծածկելու համար,
33) շահագործվող տանիքածածկ՝ ուղղակի նշանակությամբ, ինչպես նաև այլ նպատակներով՝ որպես հանգստի գոտի, սպորտային հրապարակ, կանաչապատման, ավտոկայանման, ավտոճանապարհի կիրառվող շենքի կամ շինության հարթ տանիք,
34) ջերմակծկումային կար՝ միաձույլ տապաստակի շերտի, երեսասվաղի կամ հատակի ծածկույթի հաստության մի մասով կտրված կար, որն առաջացնում է թուլացած հատվածք, որում տեղի է ունենում կծկման, ջերմաստիճանի և խոնավության նվազման հետևանքով առաջացած ձգման լարումների խզում,
35) ջերմամեկուսիչ շերտ՝ հատակի տարր, որը նվազեցնում է հատակի ընդհանուր ջերմահաղորդունակությունը,
36) ջրամեկուսիչ գորգ՝ հարթ կամ փոքր թեքությամբ տանիքներում որպես ջրամեկուսիչ կիրառվող բիտումային և խեժային նյութերով տոգորված, մի քանի գլանափաթեթից կազմված շերտ,
37) ջրամեկուսիչ շերտ՝ շերտ, որը կանխում է կեղտաջրերի կամ ստորերկրյա ջրերի և այլ հեղուկների ներթափանցումը հատակով,
38) վերնակառույց՝ տանիքից բարձր փակ ոչ բնակելի տարածք, օգտագործվում է միայն մեխանիկական, էլեկտրատեխնիկական սարքավորումների և բաքերի համար,
39) տանիք՝ շենքի վերին պատող կոնստրուկցիա՝ կազմված ձյան, քամու և սեփական քաշից առաջացած բեռնվածքները պատերին և հիմնակմախքին փոխանցող կրող մասերից (ծպեղներ, ֆերմաներ, պանելներ, մարդակներ),
40) տանիքածածկ՝ շենքի կամ շինության վերնածածկի վերին՝ ջրամեկուսիչ շերտը,
41) տանիքածածկի թեքություն՝ տանիքածածկի տեղամասի բարձրության հարաբերությունը նրա հորիզոնական պրոյեկցիային,
42) տապաստակի շերտ՝ հատակի շերտ, որը բեռնվածքը բաշխում է գրունտին,
43) տեխնոլոգիական կար՝ տարբեր տարիքի բետոնի շերտերի շփման վայրում կար, որը պայմանավորված է բետոնե աշխատանքների կատարման տեխնոլոգիայով։ Տեխնոլոգիական կարը ձևավորում են կաղապարամածի միջոցով (բետոնալցման ուղղորդիչներ), ինչպես նաև մեկուսիչ կարերով: Տեխնոլոգիական կարերը տեղադրվում են բետոնալցման քարտեզների (աշխատամասերի) սահմանների երկայնքով և համատեղում են ջերմակծկումային, դեֆորմացման և մեկուսիչ կարերի հետ այնպես, որ կատարվեն դրանց գործառույթները,
44) քիվ՝ պատի տրամատավորված հորիզոնական տարր, որը ելուստված է պատի հարթությունից,
45) քիվապատ՝ շենքը պսակող քիվից վեր և բազրիքի դեր կատարող ոչ բարձր պատ,
46) ֆերմա՝ երկրաչափորեն անփոփոխելի համակարգ՝ կազմված հանգույցներում միացված ուղղագիծ ձողերով:
5. Սույն նորմերում կիրառվում են հետևյալ հապավումները.
1) ԱԹՔ – առավելագույն թույլատրելի քանակ,
2) ՈւՏՍ–ուղղորդված տաշեղային սալ:
4․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
6. Մեկուսիչ և հարդարման աշխատանքները հարկավոր է կատարել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-04-2020 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2014 թվականի մարտի 24-ի N 87-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-06-2014 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 2-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04․01-2024 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
7. Մեկուսիչ և հարդարման նյութերի ընտրությունը անհրաժեշտ է կատարել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ին N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ին N93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարկան նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 7-ին N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-02-2022 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 27-ին N 08-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.05-2023 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ին N 09-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.06-2024 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ին N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ին N 25-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.04-2022 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 30-ին N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.09-2024 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-01-2024 շինարարական նորմերի պահանջներին, որոնցում հաշվի են առնվում ՀՀ բնակլիմայական պայմանները, նորագույն նյութերի, արտակարգ իրավիճակների, շրջակա միջավայրի, քաղաքաշինության, առողջապահության, ինժեներական ենթակառուցվածքների առանձնահատկությունները և կարգավորումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջները՝ ըստ օբյեկտի նշանակության։
8. Մեկուսիչ և հարդարման նյութերի ծառայության հաշվարկային ժամկետը պետք է որոշել նյութերի կոնկրետ խմբերի համար գործող նորմատիվ փաստաթղթերի (կամ սահմանված կարգով հաստատված մեթոդիկաների) պահանջներին համապատասխան, որոնք կանոնակարգում են արագացված փորձարկումների անցկացումը կանխատեսվող ծառայության ժամկետը որոշելու համար։
9. Նախագծային փաստաթղթերով նախատեսված մեկուսիչ և հարդարման նյութերի փոխարինումը թույլատրվում է միայն պատվիրատուի և նախագծող կազմակերպության հետ համաձայնեցնելու դեպքում և հաշվի առնելով Նորմերի 6-րդ կետը։
10. Շինարարական հրապարակում անցկացվող մեկուսիչ և հարդարման աշխատանքները պետք է կատարել սույն նորմերի և նախագծային փաստաթղթերի համապատասխան:
11. Փոքր մեխանիզացիայի միջոցների կիրառմամբ հարդարման աշխատանքները պետք է կատարել ըստ աշխատանքների իրականացման տեխնոլոգիական քարտի՝ հաշվի առնելով նյութը և սարքավորումներն արտադրողի ցուցումները:
12. Շրջակա միջավայրի 5°С-ից ցածր ջերմաստիճանի դեպքում հարդարման աշխատանքները պետք է կատարվեն հատուկ միացությունների կամ չսառչող հավելումների կիրառմամբ աշխատանքների իրականացման տեխնոլոգիական քարտին համապատասխան և դրա տեխնիկական բնութագրերի՝ կառուցվող օբյեկտի ջերմաստիճանախոնավային ռեժիմին համապատասխանության պարտադիր հաստատման դեպքում:
13. Մինչ մեկուսիչ և հարդարման աշխատանքներ սկսելը պետք է կատարվեն և ընդունվեն դրանց նախորդող բոլոր շինմոնտաժային աշխատանքները:
14. Մակերեսի որակի նկատմամբ պահանջները և հարդարված մակերեսի՝ ուղղահայացից, հորիզոնականից շեղումները ծավալաբլոկային շենքերում կիրառվող ամբողջական ձևավորված երկաթբետոնե ծավալային բլոկների և խոշոր եզրաչափքերով մոդուլների համար որոշվում են բլոկներ և մոդուլներ արտադրողի կողմից՝ կախված ծավալային բլոկների տեսակից, ձևի տեխնոլոգիական կաղապարամածային թեքություններից, բլոկի չափերի թույլատրելի շեղումներից և պատրաստման այլ տեխնոլոգիական առանձնահատկություններից։
15. Մեկուսիչ և հարդարման աշխատանքները, երբ դրանք ամբողջովին կամ մասնակի ծածկում են նախորդ շինմոնտաժային աշխատանքների արդյունքները, թույլատրվում են միայն կոնստրուկցիների և նյութերի փակվող տարրերի տեղադրման աշխատանքների ճշտությունը ստուգելուց հետո՝ թաքնված աշխատանքները հավաստող ակտի պատրաստմամբ։ Բազմաշերտ ծածկույթներ տեղադրելու դեպքում թաքնված աշխատանքները հավաստող ակտերը պետք է կազմվեն տակի շերտերից յուրաքանչյուրի տեղադրման համար։
16. Մեկուսիչ և հարդարման աշխատանքները պետք է հաշվառվեն աշխատանքների կատարման ընդհանուր կամ հատուկ հաշվառման մատյանում, որի նկատմամբ կազմման և վարման պահանջները բերված են։
17. Մեկուսիչ և հարդարման աշխատանքների ընթացքում հայտնաբերված խախտումները, ինչպես նաև դրանց վերացմանն ուղղված միջոցառումները ենթակա են պարտադիր արձանագրման և որակի վերահսկման վերաբերյալ կարգադրության։
18. Մեկուսիչ և հարդարման աշխատանքների ընդունումը պետք է իրականացվի շինարարական աշխատանքների կատարման ընթացքում մինչև շահագործման հանձնելը՝ կատարված աշխատանքների ընդունման համապատասխան ակտի կազմմամբ։
19. Հարդարման աշխատանքների որակի նկատմամբ պահանջները սահմանվում են պատվիրատուի և կապալառուի միջև կնքած պայմանագրով։ Օբյեկտը շահագործման հանձնելիս հարդարման աշխատանքների որակի նկատմամբ պահանջների կատարման վերահսկողությունն իրականացնում է պատվիրատուն։ Հարդարման աշխատանքների որակի նկատմամբ պահանջները չեն պատկանում այն պահանջներին, որոնք ապահովում են շենքերի և շինությունների անվտանգության պահանջներին համապատասխանությունը, և չեն կարող կիրառվել որպես պահանջներ, որոնց կատարումն ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-04-2020 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2014 թվականի մարտի 24-ի N 87-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-06-2014 շինարարական նորմերի պահանջների իրականացումը։
20. Նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների (շենքերի ու շինությունների), ինչպես նաև մարզական, կրթական, մշակութային և հասարակական այլ օբյեկտների, փակ ավտոկայանատեղերի, կենցաղային սպասարկման և առևտրի օբյեկտների արտաքին պատերի և տանիքների մեկուսիչ և հարդարման պատվածքները, նախագծման և աշխատանքների իրականացման դեպքում նախատեսել և կառուցել հրակայուն նյութերով կամ մշակել հրակայուն լուծույթով։
5. ՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՎ ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐԻ ՄԵԿՈՒՍԻՉ ՇԵՐՏԵՐ
5.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
21. Մեկուսիչ աշխատանքները պետք է իրականացնել սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
22. Չի թույլատրվում աշխատանքների կատարումը մերկասառույցի, աշխատանքային ճակատի տեսանելիությունը բացառող մառախուղի, ամպրոպի և 15 մ/վ և ավելի արագությամբ քամու ժամանակ։
23. Մինչ մեկուսիչ աշխատանքներ սկսելը պետք է իրականացվեն և ընդունվեն հետևյալ աշխատանքները․
1) դեֆորմացիոն կարանների, խողովակաոստերի (կամ բաժակների) փոխհատուցիչների տեղադրում և ամրացում երկաթբետոնե սալերին՝ ինժեներական սարքավորումների անցումն ապահովելու համար,
2) հատավոր նյութերից պատրաստված կոնստրուկցիաների ուղղահայաց հատվածների մակերեսների սվաղում (աղյուս, բետոնե բլոկներ, փրփրաբլոկ և այլն) լրացուցիչ ջրամեկուսիչ ներքնակի սոսնձման բարձրության վրա տանիքածածկի և կոնստրուկցիայի հարման մասում, բայց ոչ ավել քան 300 մմ։ Շրջական միջավայրի 5°С–ից ցածր օդի ջերմաստիճանի դեպքում մեկուսիչ աշխատանքներ իրականացնելիս թույլատրվում է կոնստրուկցիաների ուղղահայաց մակերեսների հատվածների պատում ֆիբրոցեմենտային սալերով։
24. Հատավոր նյութերից պատրաստված կոնստրուկցիաների ուղղահայաց մակերեսների հատվածները պետք է ունենան նախագծային փաստաթղթերին համապատասխան անհրաժեշտ ներկառուցված մասեր։
25. Մեկուսիչ աշխատանքները սկսելուց առաջ հիմնատակ մակերեսը պետք է շինարարական աղբից մաքրված և չորացված լինի։
26. Տանիքածածկի տակի հիմնատակին ներկայացվող պահանջները բերված են Նորմերի աղյուսակ 1-ում։
Տանիքածածկի տակի հիմնատակին ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 1․
|
Պահանջ |
Թույլատրելի արժեք |
Վերահսկման մեթոդ |
|
1.Թեքություն (բոլոր տեսակի հիմնատակերի համար) |
0,5% -ից ոչ պակաս |
Չափման` մակարդակաչափի և ձողաքանոնի կիրառմամբ |
|
2. Հարթություն 1) կրող երկաթբետոնե սալեր 2) ցեմենտավազային խառնուրդով երեսասվաղ 3) ավազային ասֆալտբետոնե երեսասվաղ 4) թեքություն ձևավորող միաձույլ շերտ 5) հավաքական երեսասվաղ 6) պրոֆիլավորված թիթեղ7) փայտե հիմնատակ |
Հիմնատակի մակերեսի շեղում թեքության երկայնքով և հորիզոնական մակերեսի վրա ±5 մմ, թեքության լայնքով և ուղղահայաց մակերեսի վրա ±10 մմ |
Չափման՝ երեք մետրանոց ձողաքանոնի կիրառմամբ |
|
Հարակից պատրաստվածքների միջև բարձրության տատանումները՝ 5 մմ-ից ոչ ավել | ||
|
3. Խոնավություն. 1) կրող երկաթբետոբե սալեր |
5 % -ից ոչ ավել |
Չափման՝ խոնավության էլեկտրոնային չափիչ սարքի կիրառմամբ՝ բետոնի համար |
|
2) ցեմենտավազային խառնուրդով երեսասվաղ |
Ջրամեկուսիչ ներքնակի համատարած սոսնձման դեպքում՝ 5 % -ից ոչ ավել, այլ կերպ փակցնելու դեպքում՝ նախագծի համաձայն, սակայն 10 % -ից ոչ ավել | |
|
3) ավազային ասֆալտբետոնե երեսասվաղ |
5 % -ից ոչ ավել | |
|
4) թեքություն ձևավորող միաձույլ շերտ |
2,5 % -ից ոչ ավել | |
|
5) հավաքական երեսասվաղ |
12 % -ից ոչ ավել | |
|
6) փայտե հիմնատակ |
20 % -ից ոչ ավել |
27. Փայտե հիմնատակ, կրող երկաթբետոնե սալերից, ցեմենտավազային խառնուրդի և ավազային ասֆալտբետոնե երեսասվաղներից, թեքություն ձևավորող միաձույլ շերտից, հավաքական երեսասվաղներից հիմնատակ ընդունելիս պետք է ստուգել.
1) նախագծային թեքությունների պահպանումը,
2) հիմնատակի հարթությունը,
3) հիմնատակի խոնավությունը (սոսնձման/միաձուլման մեթոդով գոլորշամեկուսիչ նյութերի տեղադրման դեպքում),
4) երեսասվաղներում դեֆորմացիոն կարանների ճիշտ դասավորվածությունը,
5) ամրակման տարրերի պոկման ճիգը և դրա համապատասխանությունը հաշվարկային արժեքին (մեխանիկական ամրակմամբ տանիքածածկերի համար):
28. Պրոֆիլավորված երեսարկից հիմնատակն ընդունելիս պետք է ստուգել.
1) պրոֆիլավորված երեսարկի ապրանքանիշի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերի պահանջներին,
2) պրոֆիլավորված երեսարկի ճիշտ տեղադրումը (երեսարկը պետք է տեղադրել լայն նիստով դեպի վեր),
3) պրոֆիլավորված երեսարկի ամրակման քանակի և տեսակի համապատասխանությունը նախագծային փաստաթղթերի պահանջներին,
4) ձևավոր տարրերի առկայությունը պրոֆիլավորված պողպատե երեսարկների` լապտերների պարապետներին ու պատերին հարվող հատվածներում, ինչպես նաև կոմունիկացիաների և ջրահեռացման ձագարների պրոֆիլավորված թիթեղի միջով անցնող միջանցիկ հատվածներում,
5) պրոֆիլավորված թիթեղի մակերեսի վրա և ծալքերում շինարարական աղբի, խոնավության, ձյան կամ սառույցի բացակայությունը,
6) պրոֆիլավորված երեսարկի ծալքերի դատարկությունների լցված լինելը՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի, դատարկությունների լրացված լինելը պրոֆիլավորված երեսարկման բացվածքների կտրման հատվածներում, գագաթնագծում և հոսանոցում պրոֆիլավորված երեսարկի թիթեղների միացումներում, դրա՝ տանիքի այլ շինարարական կոմստրուկցիաներին հարման հատվածներում:
29. Հավաքովի երկաթբետոնե սալերից հիմնատակների համար նախագծի համաձայն՝ հարթեցնող երեսասվաղներում անհրաժեշտ է կատարել ջերմաստիճանակծկումային կարաններ։
30. Թեք տանիքների հիմնատակերի հակասեպտիկ մշակումը և հրդեհային պաշտպանությունը պետք է ձևակերպվի թաքնված աշխատանքները հավաստող ակտերով։
31. Կոնստրուկցիայի նախապատրաստումը գոլորշամեկուսիչ նյութերի տեղադրման համար պետք է իրականացնել հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի պահանջները՝ նախագծի և գոլորշամեկուսիչ շերտի կիրառվող տեսակի տեղադրման տեխնոլոգիային համապատասխան։
32. Ջրային հիմնատակով և չսառչող հավելումներով միացությունների օգտագործմամբ աշխատանքները, ինչպես նաև միաբաղադրիչ սոսնձային միացություններով և լուծիչի վրա հիմնված մածիկներով նյութերի և համակարգերի օգտագործմամբ աշխատանքները պետք է իրականացնել շրջակա միջավայրի 50С –ից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում։ Պոլիմերային մածիկներ թույլատրվում է օգտագործել 50С –ից ցածր ջերմաստիճանի դեպքում, եթե առկա են արտադրողի համապատասխան ցուցումներ։
33. Մեկուսիչ աշխատանքներ սկսելուց առաջ անհրաժեշտ է փոշեզրկել մակերեսը (անհրաժեշտության դեպքում՝ յուղազրկել)։ Բիտում պարունակող գլանափաթեթավոր նյութերից գոլորշամեկուսիչ շերտի տեղադրման դեպքում պետք է ամբողջ մակերեսը գրունտավորել բիտում պարունակող պրայմերով։ Պոլիմերային գլանափաթեթավոր նյութերից գոլորշամեկուսիչ շերտ տեղադրելու դեպքում և մետաղական պրոֆիլավորված երեսարկից հիմնատակի համար հիմնատակի մակերեսի գրունտավորում չի պահանջվում։
34. Սոսինձի և մեկուսիչ միացությունների կիրառումից առաջ մակերեսի գրունտավորումը պետք է կատարել ամբողջակական շերտով, առանց բացթողումների և ճեղքերի։
35. Հիմնատակերի խոնավությունը մինչև գրունտային շերտի կիրառումը չպետք է գերազանցի Նորմերի աղյուսակ 1-ում նշված արժեքները։ Խոնավ հիմնատակի վրա թույլատրվում է կիրառել միայն ջրային հիմնատակով գրունտային կամ մեկուսիչ միացություններ։ Ջրային հիմնատակով գրունտային միացություններ կիրառելիս չի թույլատրվում մակերևութային խոնավության առկայություն։
36. Գրունտային միացության չորացման աստիճանը որոշվում է հետևյալ կերպ․ կիրառվող տամպոնի վրա չպետք է մնան կապակցանյութի հետքեր։
37. Մեկուսիչ ծածկույթների տեղադրման ժամանակ տանիքածածկի նյութերը պետք է տեղադրել (քսել) ամբողջական և հավասար շերտերով կամ մեկ շերտով, առանց բացթողումների կամ մակահոսուկների: Գլանափաթեթավոր նյութերը տեղադրում են աշխատանքների կատարման նախագծով պահանջվող եզրածածկվածքով։ Եզրածածկվածքներին ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերում։
38. Բացասական ջերմաստիճանների դեպքում բիտում պարունակող գլանափաթեթավոր մեկուսիչ նյութերրը պետք է պահել 150С–ից ոչ ցածր ջերմաստիճանում 24 ժամից ոչ պակաս և առաքել տեղադրման վայր անմիջապես աշխատանքը սկսելուց առաջ։ ՊՎՔ հիմնատակի վրա պոլիմերային գլանափաթեթավոր նյութեր կիրառելուց առաջ դրանք պետք է պահել 10 –ից մինչև 250С ջերմաստիճանում 6 ժամից ոչ պակաս։
39. Սառը բիտումային մածիկները 50С-ից ցածր ջերմաստիճանում կիրառելու դեպքում պետք է նախապես պահել տաք շինությունում 200С ջերմաստիճանում 24 ժամից ոչ պակաս:
40. Սառը բիտումային մածիկների հարկադիր տաքացումը և դրանց կիրառումը բաց կրակի մոտ չի թույլատրվում։
41. Բոլոր սորուն նյութերը պետք է տեսակավորվեն և լվացվեն (ցրտադիմացկուն նյութերի համար)։
5.2. ԳՈԼՈՐՇԱՄԵԿՈՒՍԻՉ ՇԵՐՏ
42. Գոլորշամեկուսացումը տանիքներում անհրաժեշտ է իրականացնել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2016 թվականի հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-01-2016 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի և սույն նորմերի պահանջներին:
43. Գոլորշամեկուսիչ շերտը պետք է տեղակայվի ջերմապահպանիչի տաք կողմից և կիպ տեղադրվի հարթ մակերևույթի վրա: Գոլորշամեկուսիչը պետք է լինի չընդհատվող՝ կոնստրուկցիայի ողջ մակերևույթով, որի վրա այն տեղադրված է, իսկ փաթթոցային նյութերի եզրածածկվածքները՝ հերմետիկորեն սոսնձված, եռակցված կամ համահալված: Գոլորշամեկուսիչ փաթթոցային նյութերի երկայնական եզրածածկվածքները պետք է կազմեն 100 մմ, իսկ լայնականները՝ առնվազն 150մմ:
44. Այն վայրերում, որտեղ ջերմամեկուսիչ շերտը հարում է պատերին, լուսանցների պատերին, հորաններին և վերնածածկի ու ձեղնահարկի ծածկի միջով անցնող սարքավորումներին, գոլորշամեկուսիչ շերտը պետք է բարձրացվի ոչ պակաս ջերմամեկուսիչ շերտի բարձրության և սոսնձվի ուղղահայաց մակերևույթի վրա, իսկ դեֆորմացիոն կարանների տեղերում՝ անցկացվի մետաղական փոխհատուցչի վրայով՝ ձևավորելով ծալք:
45. Ջրամեկուսիչ գորգը, ջերմամեկուսիչ սալերը և հավաքովի հարթեցնող շերտը՝ տանիքի երեսարկին մեխանիկական եղանակով ամրացման ժամանակ խորհուրդ է տրվում գոլորշամեկուսացումը նախատեսել բիտումե-պոլիմերային փաթթոցային նյութերից:
46. Թաց և խոնավ ռեժիմներով շահագործվող շենքների տանիքներում ջրամեկուսիչ գորգի, ջերմամեկուսիչ սալերի և հավաքովի հարթեցնող շերտի մեխանիկական ամրացումը գոլորշամեկուսիչի միջով չի թույլատրվում:
47. Գոլորշամեկուսիչը արդյունավետ է ,աշխատումե միայն այն դեպքում, երբ այն ճիշտ է ընտրված կլիմայական պայմանների, տանիքածածկի կառուցվածքի և տանիքածածկի նյութի տեսակի համար: Ոչ համապատասխան գոլորշամեկուսիչ շերտը ոչ միայն անօգուտ կլինի, այլև կուժեղացնի խտվածքի գոյացման գործընթացը։
5.3. ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԻՉ ՇԵՐՏԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
48. Ջերմամեկուսիչ շերտի տեղադրումը պետք է իրականացնել հաշվի առնելով սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի պահանջները։
49. Չի թույլատրվում տարբեր հաստության սալերի կիրառումը ջերմամեկուսիչ շերտերում։
50. Ջերմամեկուսիչ աշխատանքների կատարման ժամանակ տեղադրված ջերմամեկուսիչ սալերի մակերեսը պետք է պաշտպանել մթնոլորտային տեղումների ազդեցությունից՝ ծածկելով բրեզենտով կամ պոլիէթիլենային թաղանթով։
51. Թույլատրվում է ջերմամեկուսիչ սալերի և գոլորշամեկուսիչ շերտի համատեղ տեղադրումը պայմանով, որ ապահովվեն Նորմերի 47-րդ կետով նախատեսված գոլորշամեկուսիչ շերտի նյութի տեղադրման պահանջները։
52. Այն դեպքերում, երբ որպես ջերմամեկուսիչ սալերի տեղադրման հիմնատակ է հանդիսանում պրոֆիլավորված երեսարկը, ջերմամեկուսիչ սալերի տեղադրումը պետք է իրականացնել երկար կողմով՝ ծալքերի լայնքով:
53. Պրոֆիլավորված երեսարկի վրա ջերմամեկուսիչ սալեր տեղադրելու ժամանակ պրոֆիլավորված երեսարկի վերին նիստերի վրա ջերմամեկուսիչ սալերի հենման մակերևույթի նվազագույն մակերեսը պետք է կազմի ջերմամեկուսիչ սալերի մակերևույթի 30%-ը, ջերմամեկուսիչ սալերի յուրաքանչյուր առանձին շերտի նվազագույն հաստությունն ընդհանուր հաստության սահմաններում՝ որոշված ջերմատեխնիկական հաշվարկով, պետք է լինի պրոֆիլավորված երեսարկի սանդերքների միջև եղած հեռավորության կեսից ավելին և (կամ) ընդունվի հաշվի առնելով արտադրողի ցուցումները:
54. Պրոֆիլավորված թիթեղի ծալքերի լիցքը պետք է իրականացնել գործարանային արտադրության հանքային բամբակից ձևավոր տարրերով կամ կտրել տեղին համապատասխան (սորուն ջերմամեկուսիչ տարրերի կիրառումը չի թույլատրվում):
55. Ջերմամեկուսիչ սալերի մեխանիկական ամրակումը պրոֆիլավորված երեսարկին պետք է իրականացնել ջրամեկուսիչ ներքնակի ամրակումից առանձին և միայն ջերմամեկուսիչ սալերի վերին շերտի համար, ընդ որում պետք է տեղադրել առնվազն երկու ամրակման տարր մեկ ջերմամեկուսիչ սալի վրա:
56. Հեռավորությունը ջերմամեկուսիչ սալերի ծայրից մինչև ամրակման տարրը չշահագործվող տանիքածածկերի կոնստրուկցիաների կազմում ֆիքսելու ժամանակ պետք է լինի 200 մմ-ից ոչ պակաս:
57. Ջերմամեկուսիչ սալերը տեղադրում են մեկ կամ մի քանի շերտով և իրար կպած:
58. Ջերմամեկուսիչ սալերը երկու կամ ավելի շերտով տեղադրելու դեպքում անհրաժեշտ է խուսափել տեղաշարժումից ջերմամեկուսիչ ստորին շերտերով, իսկ տեղաշարժման անհրաժեշտության դեպքում պետք է տեղադրել շարժական կամրջակներ (տանիքածածկի հատականցք):
59. Ջերմամեկուսիչ սալերն ըստ հաստության երկու և ավելի շերտով տեղադրելու դեպքում պետք է դնել շեղումով և իրար կպած:
60. Ջերմամեկուսիչ սալերի տեղադրման ժամանակ անհրաժեշտ է պահպանել կից շարքերի կարանների 150 մմ-ից ոչ պակաս շեղումը: Ջերմամեկուսիչ սալերը երկու և ավելի շերտով տեղադրելու ժամանակ յուրաքանչյուր հաջորդ շերտի միացումների շեղումը նախորդի համեմատ պետք է լինի 300 մմ-ից ոչ պակաս:
61. Ինժեներական սարքավորումների՝ ջերմամեկուսիչ շերտով անցումն ապահովելու համար անհրաժեշտ է նախատեսել հատուկ պարկուճներ, որոնց բարձրությունը տանիքածածկի մակերեսից բարձր պետք է լինի առնվազն 350 մմ:
62. Ջերմամեկուսիչ սալերի սոսնձումը հիմնատակին և իրար (երկու և ավելի շերտի դեպքում) պետք է իրականացնել տարբեր բաղադրության սոսինձներով, սառը և տաք բիտումային մածիկներով, կետավոր կամ գծավոր՝ նախագծային և աշխատանքային փաստաթղթերի պահանջներին համապատսխան: Ջերմամեկուսիչ շերտի համար որպես նյութ փրփրապակե բլոկներ կամ սալեր օգտագործելիս, դրանք տեղադրելուց առաջ երեսպատում չունեցող սալերը պետք է պատել բիտումային մածիկով բոլոր կողմերից, իսկ երեսպատման շերտերով սալերը պետք է պատել բիտումային մածիկով միայն հարակից եզրերը: Տեղադրումից հետո պետք է վերահսկել, որպեսզի բոլոր սալերի (բլոկների) միացումները լցված լինեն բիտումային մածիկով:
63. Մինչև 75 մ բարձրություն ունեցող շենքերի դեպքում կետավոր կամ գծավոր սոսնձումը պետք է լինի հավասարաչափ և կազմի սոսնձվող մակերեսների 25-ից մինչև 35 %-ը:
64. Եթե շենքի բարձրությունը 75 մ-ից ավելի է, ջերմամեկուսիչ սալերը պետք է սոսնձել հիմնատակին ամբողջական շերտով:
65. Ջերմամեկուսիչ շերտին ներկայացվող պահանջները բերված են Նորմերի աղյուսակ 2-ում:
Ջերմամեկուսիչ շերտին ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 2
|
Պահանջներ |
Թույլատրելի արժեք |
Վերահսկման մեթոդ |
|
1. Ջերմամեկուսիչ շերտի հարթության շեղում նախագծով սահմանված թեքությունից (ողջ մակերեսով) |
0,2%-ից ոչ ավել |
Չափման, ստուգաչափված թեքաչափի օգտագործմամբ: Առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 50-70 մ2 մակերեսի համար կամ ավելի փոքր մակերեսով տարածքներում՝ տեսողական զննմամբ որոշված վայրերում |
|
2. Ջերմամեկուսիչ շերտի հարթության շեղում. 1) հորիզոնական 2) ուղղահայաց |
±5 մմ ±10 մմ |
Չափման, փայտե կամ մետաղյա (ալյումինե) առնվազն 2000Χ20Χ50 մմ ձողի և մետաղական քանոնի օգտագործմամբ: Առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 50-70 մ2 մակերեսի համար կամ ավելի փոքր մակերեսով տարածքներում՝ տեսողական զննմամբ որոշված վայրերում |
|
3. Ջերմամեկուսիչ շերտի նյութի խոնավությունը |
5% - ից ոչ ավել |
Չափման, գլանաձև զոնդի օգտագործմամբ՝ ըստ ԳՕՍՏ 30256-94: Առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 50-70 մ2 մակերեսի համար կամ ավելի փոքր մակերեսով տարածքներում՝ տեսողական զննմամբ որոշված վայրերում |
|
4. Ջերմամեկուսիչ սալերի միջև կարանների լայնությունը |
2 մմ-ից ոչ ավել |
Չափման, ձողակարկինի մետաղյա քանոնի օգտագործմամբ: Առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 50-70 մ2 մակերեսի համար կամ ավելի փոքր մակերեսով տարածքներում՝ տեսողական զննմամբ որոշված վայրերում |
66. Փրփրապոլիստիրոլի, փքեցված պեռլիտից, էքստրուդացված պոլիստիրոլի փրփուրի, պոլիիզոցիանուրատ փրփուրի և այլնի հիմնատակով սալերը՝ որպես ջերմամեկուսիչ շերտի նյութ կիրառելիս պետք է օգտագործել սառը մածիկ կամ օրգանական լուծիչներ չպարունակող սոսինձային միացություններ: Թույլատրվում է պոլիիզոցիանուրատ փրփուրի հիմնատակով ջերմամեկուսիչ սալերի սոսնձումը տաք բիտումին:
67. Սորուն ջերմամեկուսիչ նյութերը տեղադրելուց առաջ պետք է տեսակավորել ըստ տեսակների: Ջերմամեկուսացումը պետք է կատարել 2-4 մ լայնությամբ փարոսային ձողերի երկայնքով: Երկրորդ և հաջորդ (անհրաժեշտության դեպքում) շերտերի տեղադրումն իրականացնում են առաջին (նախորդ) շերտի խտացումից հետո. յուրաքանչյուր հաջորդ շերտի մեջ լցնում են ավելի մանր տեսակի սորուն ջերմապահպանիչ:
68. Շերտերը պետք է տեղադրել 60 մմ-ից ոչ ավել հաստությամբ և խտացնել: Խտացման գործակիցը պետք է լինի նախագծային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Խտացման գործակցի շեղումը պետք է լինի 5%-ից ոչ ավել:
69. Չի թույլատրվում սորուն ջերմամեկուսիչ նյութերի օգտագործումը որպես ջրամեկուսիչ շերտի հիմնատակ՝ առանց դրա վրա հարթեցնող երեսասվաղ տեղադրելու։
70. Թեք տանիքների կոնստրուկցիաներում ջերմամեկուսիչ շերտի տեղադրումը պետք է սկսել ստորին հատվածներից:
71. Թեք տանիքների կոնստրուկցիաներում ջերմամեկուսիչ սալերի շարումը պետք է իրականացնել տարահրմամբ` փայտամածերի (հեծաններ, հենագերաններ) կամ լրացուցիչ գերանների միջև:
72. Փայտամածե տանիքների դեպքում հանքային բամբակից ջերմամեկուսիչ նյութեր օգտագործելիս՝ դրանք պետք է կտրվեն 5 մմ թողվածքով յուրաքանչյուր կողմից՝ իրար շատ մոտ տեղադրելու համար:
73. Բիտումային պեռլիտը, որը պատրաստված է փքեցված պեռլիտից, արտադրվում է տարբեր սիլիկատային լցոնիչներով և օգտագործվում է կառույցների ջերմամեկուսացման և ջրամեկուսացման համար։ Բիտումային պեռլիտի արդյունավետությունը պայմանավորված է դրա առավելություններով՝ համեմատած ջերմամեկուսացման այլ տեսակների հետ (ընդլայնված կավե բետոն, տարբեր տեսակի սալերի մեկուսացում)՝ բացառվում է գլանաձև տանիքի տակ հարթեցնող շերտի տեղադրումը, գլանաձև տանիքի նյութերի հիմնատակ (բիտումային պեռլիտ) կպչումը կատարվում է առանց նախաներկման, բիտումային պեռլիտի բարձր հիդրոֆոբիկությունը և ջերմունակությունը հնարավորություն են տալիս աշխատանքներ կատարել անբարենպաստ եղանակային պայմաններում՝ աննշան տեղումներ և բացասական ջերմաստիճաններ, բացահայտվել է բարձր շահագործման հուսալիություն, որն արտահայտվում է բիտումային պեռլիտի կառուցվածքի կայունությամբ և հատկություններով շենքերի շահագործման երկար (մինչև 20 տարի) ժամանակահատվածներից հետո, աշխատանքի արտադրողականությունը մեծանում է 1.5-2 անգամ։
74. Փքեցված պեռլիտից խիճը և ավազը, ջերմամեկուսիչ սալեր տեղադրելիս չեն պահանջում նախնական տաքացում շարելուց առաջ: Պեռլիտային հետլիցքը լայնորեն օգտագործվում է թեք տանիքների ջերմամեկուսացման համար: Սկզբում գերանների վրա դրվում են դիֆուզիոն թափանցելի ստորին ծածկույթային թիթեղներ, ինչպիսիք են գիպսաստվարաթղթե սալերը: Այնուհետև պեռլիտը լցվում է պատյանի և կավաշերտի միջև ընկած խոռոչի մեջ և խտացվում է 10%-ով:
75. Փքեցված պեռլիտից սալերը հիգրոսկոպիկության շնորհիվ լավագույնս օգտագործվում են ինչպես ներքին ջերմամեկուսացման, այնպես էլ արտաքին ջերմամեկուսացման համար։
5.4 ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ ՓԱԹԹՈՑԱՅԻՆ ԵՎ ՄԱԾԻԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ
76. Տանիքածածկերի կառուցումը փաթթոցային և մածիկային նյութերից կատարվում է տարբեր հիմնատակով բիտում պարունակող նյութերից, պոլիմերային (ջերմապլաստիկե և էլաստոմերային) և նմանատիպ փաթթոցային տանիքածածկի նյութերից, ինչպես նաև բիտում պարունակող կամ պոլիմերային մածիկներից, ամրանավորող ապակեթելքային նյութերով կամ պոլիմերային թելքերից միջադիրներով:
77. Փաթթոցային և մածիկային նյութերից տանիքածածկերը կառուցվում են ավանդական (երբ ջրամեկուսիչ գորգը տեղադրվում է ջերմամեկուսիչ շերտի վրայից) կամ ինվերսիոն (երբ ջրամեկուսիչ գորգը տեղադրվում է ջերմամեկուսիչ շերտի ներքո) տարբերակներով:
78. Ջրամեկուսիչ գորգի շերտերի քանակը կախված է տանիքածածկի թեքությունից, ճկունության ցուցանիշից, կիրառվող նյութի ջերմակայունությունից և պետք է ընդունվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի, ինչպես նաև ԳՕՍՏ 32805-2014, ԳՕՍՏ 10923-93, ԳՕՍՏ 31899-1-2011, ԳՕՍՏ 30693-2000, ԳՕՍՏ 2697-83 ստանդարտների պահանջներին:
79. Բիտումե և բիտում-ռետինե մածիկները մինչև 10 % թեքությամբ տանիքածածկի (եռաշերտ ռուբերոիդ, և շահագործվող տանիքածածկի համար հնգաշերտ ռուբերոիդ կամ ջրամեկուսիչ այլ նյութ) ջրամեկուսիչ գորգերի պատրաստման համար պետք է լինեն մանրէազերծված (ծլարձակման դեմ) փոշենման հերբիցիդների հավելումների՝ բիտումի զանգվածի 0,3 - 0,5% չափով մոնուրոնի կամ 1 - 1,5 % չափով ամինի, նատրիումի աղի միջոցով:
80. Արտադրական հիմնային արտանետումների ազդեցության պատճառով տանիքածածկի 10% և ավելի թեքությամբ հատվածամասում ջրամեկուսիչ գորգը պետք է պատել 0,5 մմ հաստությամբ նաիրիտի հիմնատակի վրա պատրաստված ռետինապատող բաղադրության կամ քլորասուլֆացված պոլիէթիլենի և բիտումի հիմնատակի վրա պատրաստված 1 : 2 հարաբերակցությամբ կրովլելիտ մածիկներով:
81. Այն տեղերում, որտեղ տանիքածածկը հարում է քիվապատերին, լուսանցների պատերի կողեզրերին, ջրհոս ձագարներին, օդափոխության հորաններին, ինչպես նաև խողովակների անցման տեղերում նախատեսել լրացուցիչ ջրամեկուսիչ գորգ։
82. Տանիքածածկը մածիկներով սոսնձելու դեպքում իրար հարող հատվածները կպցնելու համար պետք է կիրառել միայն բարձր ջերմակայունությամբ տաք մածիկներ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի պահանջներին:
83. Փաթթոցային գորգը սոսնձելուց առաջ, հարկավոր է կատարել քիվի ցվիքների, ներքին ջրհոս ձագարների, հոսարանների և հոսանոցների պաստառում ջրամեկուսիչ նյութերից պատրաստված լրացուցիչ շերտերով:
84. Փաթթոցային նյութերի սոսնձումը թաղերի վրա կատարվում է ավելի բարձրադիր նիշերից դեպի ավելի ցածր նիշեր: Ավելի քան 25% թեքվածք ունեցող տանիքածածկերի վրա փաթթոցային նյութերը պետք է լրացուցիչ կերպով ամրացվեն հիմնատակին։
85. Ծածկույթային փաթթոցային նյութերը սոսնձվում են ինչպես տաք, այնպես էլ սառը մածիկների վրա, իսկ ոչ ծածկույթայինները՝ միայն տաք մածիկներով: Ծածկույթային նյութերը ոչ ծածկույթային նյութերից տարբերվում են փաթթոցի երկու կողմերում հանքային լցանյութով, դժվարահալ օրգանական կապակցանյութից շերտի առկայությամբ:
86. Փաթթոցային բիտումե նյութերը (ռուբերոիդ, իզոգամ և պերգամին) հարկավոր է սոսնձել բիտումե մածիկներով, ջրամեկուսիչ նյութը՝ տաք բիտումե կամ բիտում-ռետինե մածիկներով, փաթթոցային ձյութե նյութերը (տոլ, տոլ-կաշի)՝ ձյութե մածիկներով, փաթթոցային ձյութաբիտումե նյութերը՝ բիտումե կամ ձյութե մածիկներով, փաթթոցային գուդրոկամային նյութերը՝ գուդրոկամային, բիտումե կամ ձյութե մածիկներով, պոլիմերային փաթթոցային նյութերը (պոլիէթիլենե թաղանթ)՝ գուդրոկամապոլիմերային մածիկով:
87. Փաթթոցային նյութերը սոսնձվում են եզրածածկվածքով երկայնական և լայնական ուղղություններով և հաջորդական շերտերում տեղաշարժով:
88. Այրվող նյութերից ջերմամեկուսիչ սալերը նախատեսվում են, որպես փաթթոցային նյութերից ջրամեկուսիչ գորգի հիմնատակ՝ առանց հարթեցնող շերտի, միայն նրա ազատ շարվածքի դեպքում, բեռնավորումով կամ շարման սոսնձային եղանակի կիրառությամբ (ինքնասոսնձվող փաթթոցային նյութեր, շարվածք սոսնձվող մածիկների և պոլիմերային սոսնձող բաղադրությունների վրա) կամ նրա մեխանիկական ամրացման դեպքում: Բիտում պարունակող փաթթոցային նյութերի մակահալման հնարավորությունը ջերմաեկուսիչի վրա սահմանվում է փորձարկումների արդյունքների հիման վրա:
89. Բիտում պարունակող փաթթոցային նյութերից կառուցվող տանիքածածկերում՝ դրանց հոծ սոսնձման դեպքում, և մածիկային տանիքածածկերի դեպքում հարկավոր է նախատեսել փաթթոցային նյութերից 150-200 մմ լայնությամբ համակշռիչ գոտիներ ջերմաային նստվածքային կարանների երկայնքով, որոնք պետք է սոսնձել դրանց երկու եզրերի երկայնքով՝ մոտ 50 մմ լայնությամբ:
90. Տանիքածածկերում կիրառվող շինանյութերը պետք է համատեղելի լինեն հարակից շերտերի նյութերի հետ: Նյութերի անհամատեղելիության դեպում անհրաժեշտ է նրանց միջև նախատեսել բաժանարար շերտ, որը կապահովի նրանց ֆիզիկական և մեխանիկական բնութագրերի պահպանումը շինարարական կառույցների շահագործման ողջ ժամկետի ընթացքում:
91. Ցեմենտավազե կամ բետոնե հարթեցնող շերտի և ջերմամեկուսիչ շերտի միջև պետք է նախատեսված լինի բաժանարար շերտ, որը կբացառի ջերմամեկուսիչի խոնավացումը հարթեցնող շերտի իրականացման ժամանակ:
92. Ջրամեկուսիչ գորգը, ջերմամեկուսիչ սալերը և հավաքովի հարթեցնող շերտը՝ տանիքի երեսարկին մեխանիկական եղանակով ամրացման ժամանակ խորհուրդ է տրվում գոլորշամեկուսացումը նախատեսել բիտումե-պոլիմերային փաթթոցային նյութերից:
93. Ցեմենտավազե, բետոնե շաղախներից հարթեցնող շերտին կամ միաձույլ ջերմամեկուսիչ շերտին գորգի ամրացման հնարավորությունը որոշվում է այդ նյութերից ամրացման տարրերի պոկման ամրության փորձարկումների արդյունքների հիման վրա:
94. Ջրամեկուսիչ գորգի ստորին շերտի՝ տանիքածածկի հիմնատակին կպչելու ամրությունը և շերտերի միջև կպչելու ամրությունը պետք է լինի առնվազն 0,05 ՄՊա:
95. Փաթթոցային և մածիկային նյութերից լրացուցիչ ջրամեկուսիչ գորգը ուղղահայաց մակերևույթների վրայով պետք է տեղադրվի տանիքածածկի (հիմնական ջրամեկուսիչ գորգի կամ պաշտպանիչ շերտի) մակերևույթից առնվազն 300 մմ բարձրության վրա:
96. Տանիքածածկից դուրս եկող կոնստրուկցիաներին հարելու տեղերում փաթթոցային նյութերից կամ ամրանավորող միջնաշերտերով մածիկներից լրացուցիչ ջրամեկուսիչ գորգի վերին մասը պետք է ամրացված լինի կոնստրուկցիային մետաղական ճնշումային եզրաձողի կամ անուրի միջոցով և պաշտպանված լինի հերմետիկով:
97. Մինչև 600 մմ բարձրությամբ քիվապատերին տանիքածածկի հարման տեղերում լրացուցիչ ջրամեկուսիչ գորգը պետք է անցնի քիվապատի վերին նիստի վրայով:
98. Սոսնձման կամ ազատ շարվածքի մեթոդով կառուցվող տանիքածածկերի վրա փաթթոցային նյութերից ջրամեկուսիչ գորգի պաստառների եզրածածկվածքը բազմաշերտ գորգերի դեպքում ընդունում են 100 մմ, միաշերտ գորգերի դեպքում՝ 120 մմ, իսկ ճակատային եզրածածկվածքը՝ առնվազն 150մմ:
99. Ջրամեկուսիչ գորգի մեխանիկական ամրացման ժամանակ բազմաշերտ գորգերի դեպքում կողային եզրածածկվածքը ընդունում են առնվազն 100 մմ, և առնվազն 120մմ՝ միաշերտ գորգերի դեպքում, իսկ ճակատային եզրածածկվածքը՝ առնվազն 120 մմ պոլիմերային նյութերի համար, և առնվազն 150 մմ՝ բիտում պարունակող փաթթոցային նյութերի համար:
100. Տանիքածածկի միջով ներքին ջրհոս ձագարների անցկացման տեղերում՝ 0,5-1,0 մ շառավղով նախատեսում են ջրամեկուսիչ գորգի մակարդակից իջեցում 15-20 մմ-ով: Ձագարի առանցքը պետք է գտնվի քիվապատից և տանիքածածկից վեր խոյացող շենքի այլ մասերից առնվազն 600 մմ հեռավորության վրա:
101. Բիտում պարունակող տաք և սառը մածիկների և փաթթոցային նյութերի ջերմակայունությունը որոշվում են համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի պահանջներին։
5.5 ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ ՀԱՏԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ, ԱԼԻՔԱՎՈՐ ԹԻԹԵՂՆԵՐԻՑ ԵՎ ԾԱԼՔԱՎՈՐ ԹԻԹԵՂՆԵՐԻՑ
102. Հատավոր նյութերից և ծալքավոր թիթեղներից պատրաստված տանիքածածկերում օգտագործվում են կղմինդր, տանիքածածկի սալեր, ցեմենտթելքային, պողպատե, պղնձե և ալյումինե թիթեղներ և ծալքավոր թերթավոր տրամատներ, այդ թվում մետաղական կղմինդրի սալեր:
103. Այդպիսի տանիքածածկերով տանիքներում օգտագործվում են հետևյալ կոնստրուկտիվ լուծումները.
1) ջերմամեկուսիչ շերտի հաստությունը հավասար է ծպեղների բարձրությանը՝ դիֆուզիոն հողմաջրակայուն թաղանթը տեղադրվում է ջերմամեկուսիչ շերտի մակերևույթի վրա՝ դրա վերևում մեկ օդափոխման անցուղու ձևավորմամբ,
2) ջերմամեկուսիչ շերտի հաստությունը ավելի մեծ է, քան ծպեղների բարձրությունը՝ ներքևից կամ վերևից ծպեղներին ամրացվում են չորսուներ,որոնց բարձրությունը հավասար է լրացուցիչ ջերմամեկուսացման հաստությանը: Ջերմամեկուսացման մակերեսին տեղադրվում է դիֆուզիոն հողմակայուն թաղանթ՝ դրա վերևում մեկ օդափոխման անցուղու ձևավորմամբ,
3) ջերմամեկուսիչ շերտի հաստությունը փոքր է ծպեղների բարձրությունից՝ դիֆուզիոն հողմաջրակայուն թաղանթը տեղադրվում է ջերմամեկուսիչ շերտի մակերևույթի վրա՝ դրա վերևում օդափոխման անցուղու ձևավորմամբ, իսկ անջրանցիկ թաղանթը տեղադրվում է ծպեղների վրա՝ օդափոխման երկրորդ անցուղու ձևավորմամբ:
104. Կրկնակի օդափոխման անցուղի օգտագործվում է միայն պարզ երկրաչափական ձևի՝ մեկ կամ երկլանջավոր տանիքների վրա:
5.6 ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԹԻԹԵՂՆԵՐԻՑ
105. Տանիքածածկերի համար օգտագործվում են.
1) թիթեղային և փաթթոցային մետաղական նյութեր՝ այդ թվում պոլիմերային պատվածքով պողպատյա փաթթոցային 0,5-0,6 մմ ընդհանուր հաստությամբ,
2) պղնձե՝ 0,6-0,7 մմ հաստությամբ, 600 և 670 մմ փաթթոցի լայնությամբ, թերթերի լայնությունը՝ 1000 մմ-ից ոչ ավելի,
3) ցինկե՝ առնվազն 0,6 մմ հաստությամբ,
4) ցինկ-տիտանից՝ առնվազն 0,7 մմ հաստությամբ, փաթթոցի լայնությունը՝ 500, 600 և 670 մմ, թերթերի լայնությունը՝ 1000 մմ-ից ոչ ավելի,
5) ալյումինե՝ 0,7 մմ հաստությամբ, փաթթոցի լայնությունը՝ 500 կամ 650 մմ, թերթերի լայնությունը՝ 1000 մմ-ից ոչ ավելի,
6) կապարե՝ 1,5-2,5 մմ հաստությամբ,
7) վերը նշված նյութերից (բացառությամբ կապարի թիթեղների) պատրաստված մետաղական ծալակցվանքային կղմինդրներ:
106. Մետաղական թիթեղներից տանիքածածկի նյութը ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել դրանց ֆիզիկա-մեխանիկական հատկությունները: Պղնձի, ալյումինի, ցինկ-տիտանի պես մետաղները ունեն գծային ընդարձակման բարձր ցուցանիշներ, հետևաբար տանիքածածկի դեֆորմացիաների համակշռումը պետք է ապահովվի ինչպես լանջերի երկայնքով, այնպես էլ դրանց լայնքով: Այս մետաղներից տանիքածակի լանջի օպտիմալ երկարությունը, երբ ամրացվում է սահող կցակով, չպետք է գերազանցի 10 մ-ը: Լանջի ավելի մեծ թեքության դեպքում պետք է նախատեսվեն համակշռող կցվանքներ, ջերմային կարաններ և սահող երկար կցակներ, որոնք տեղադրվում են լանջի երկայնքով՝ կանգնած ծալակցվանքում: Դեֆորմացիայի համակշռիչները նախատեսվում են նաև պոլիմերային նյութերից պատրաստված առաձգական տարրերից:
107. Կցակները, ամրակցման տարրերը, ջրհոս ճոռերը և խողովակները, ինչպես նաև տանիքածածկից վեր խոյացող կոնստրուկցիաներին տանիքածածկի հարումների իրականացման համար անհրաժեշտ լրակազմող պատրաստվածքները պետք է նախատեսել հաշվի է առնելով դրանց համատեղելիությունը՝ կոռոզիայից խուսափելու համար:
108. Որպես ցինկ-տիտանե, պղնձե, կապարե և մետաղական ծալակցվանքային կղմինդրից թիթեղների հիմնատակ են ծառայում առնվազն 25 մմ հաստությամբ տախտակներից հոծ երեսարկը, առնվազն 18 մմ հաստությամբ բարձր ջրակայունությամբ նրբատախտակը, առնվազն 22 մմ հաստությամբ ՈւՏՍ - 3 կամ ՈւՏՍ-4 սալերը: Տախտակների, նրբատախտակի թիթեղների և ՈւՏՍ-ի միջև կցվանքներում նախատեսում են 3-5 մմ բացվածք։ Թիթեղների հիմնատակի կրողունակությունը ըստ բեռնվածքների պետք է որոշվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 9-ին N 07-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-02-2024 շինարարական նորմերի։
109. Հոծ երեսարկի վրա տեղադրվող մետաղական թիթեղներից և ծալակցվանքային կղմինդրից պատրաստված տանիքածածկերում թիթեղների և երեսարկի միջև պետք է նախատեսվի ծավալային դիֆուզիոն թաղանթ խտվածքի հեռացման համար:
110. Պողպատե և ալյումինե թիթեղների համար հիմնատակ է ծառայում չորսվակներից, փշատերև ծառատեսակների փայտից կամ պողպատե ցինկապատված բարակապատ տրամատներից պատրաստված կավարամածը: Այն նաև կարող է պատրաստված լինել փայտյա համատարած երեսարկի տեսքով:
111. Պողպատե և ալյումինե թիթեղներից պատրաստված տանիքածածկի ցվիքի վրա տանիքածածկի թիթեղների հիմնատակ պետք է նախատեսված լինի առնվազն 700մմ հաստությամբ համատարած տախտակաշեն երեսարկից, այնուհետև պպի ուղղությամբ՝ այն պետք է լինի կավարամածի՝ առնվազն 150 մմ քայլով, ցվիքին զուգահեռ տեղակայված չորսվակներից: Թիթեղների հիմնատակի կրողունակությունը ըստ բեռնվածքների պետք է որոշվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 9-ին N 07-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-02-2024 շինարարական նորմերի։
112. Մետաղական թիթեղների և ծալակցվանքային կղմինդրի ամրակումը տանիքածածկի հիմնատակին պետք է իրականացվի կցակների օգնությամբ: Ամրակման համար կցակների քանակը որոշվում է քամու բեռնվածքի հաշվարկի միջոցով՝ հաշվի առնելով կցակի պոկման լարումը: Կցակների միջև առավելագույն հեռավորությունը պետք է լինի ոչ ավելի, քան 500 մմ: Մետաղական ծալակցվանքային կղմինդրի ամրակման համար կցակների թիվը յուրաքանչյուր տարրի համար առնվազն չորս է: Տանիքի պպի, քիվի, ճակտոնի վրա և տանիքից վեր խոյացող կոնստրուկցիաներին հարող տեղերում կցակների թիվը պետք է կրկնապատկվի:
113. Անշարժ (կոշտ) սեղմակների գոտիները (3 մ լայնություն) գտնվում են հետևյալ հեռավորության վրա.
1) 5- 90 թեքությամբ տանիքածածկի քիվից սկսվող լանջի երկարության 2/3-ը,
2) 10- 290 թեքությամբ տանիքածածկի քիվից սկսվող լանջի երկարության 3/4- ը,
3) 300 և ավելի թեքությամբ տանիքածածկի պպի մոտ:
114. Թիթեղների լայնական միացումներում դեֆորմացիոն բացակը պետք է լինի առնվազն 10 մմ:
115. Անշարժ (կոշտ) կցակները հարկավոր է նախատեսել նաև տանիքածածկին՝ նրանից վեր խոյացող կոնստրուկցիաների կավարամածին ամրացնելու համար:
116. Մետաղական թիթեղներից տանիքածածկերի միացումը դեֆորմացիոն լայնական կարաններում իրականացվում է 5-90 թեքությամբ տանիքածածկերի դեպքում՝ երկակի պառկած ծալակցվանքի կամ "աստիճանի" տեսքով, 10-290 թեքության դեպքում՝ առնվազն 250 մմ եզրածածկվածքով, երկակի պառկած ծալակցվանքի տեսքով և 30՛-ից ավելի թեքության դեպքում՝ մեկ մասից բաղկացած պարկած ծալակցվանքի տեսքով:
117. Լանջի երկայնքով և տանիքածածկից վեր խոյացող կոնստրուկցիաներին (օրինակ՝ պատերին, ծխատար խողովակներին) հարելու տեղերում տանիքածածկերի միավորումը պետք է նախատեսել միայն կրկնակի կանգնած ծալակցվանքներով:
118. Անհրաժեշտ է հերմետիկացնել տանիքածածկի՝ իրենից բարձր խոյացող կոնստրուկցիաներին և հոսարանին հարելու տեղում գտնվող, քիվի ցվիքի մետաղական թիթեղների և պատային ճոռի (վաքի), ինչպես նաև 220-ից փոքր թեքությամբ տանիքածածկերի վրա գտնվող ծալակցվանքները:
119. 350-ից ավելի թեքվածք ունեցող տանիքների վրա անկյունային տանիքածածկերի կցվանքները լանջի երկայնքով թույլատրվում է նախատեսել կանգնած ծալակցվանքների տեսքով: Տանիքածածկի առնվազն 3% թեքությունների դեպքում թույլատրվում է օգտագործել ծալակցվանքային միացումով տանիքածածկի ալյումինե թիթեղներ, թիթեղի ողջ երկայնքով ունենալով կցվանքի ներսում ջրահեռացման ակոսիկ:
5.7 ՄԵՏԱՂԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՋՐԱՄԵԿՈՒՍԻՉ ՊԱՏՎԱԾՔՆԵՐ (ԳՈԳՆՈՑՆԵՐ)
120. Քիվապատերը պետք է թիթեղված լինեն ծալակցվանքով փոխկապակցված մետաղական պաշտպանիչ գոգնոցներով պատվածքներով: Պաշտպանիչ գոգնոցների ծածկույթների լայնությունը չպետք է պակաս լինի քիվապատի հաստությունից:
121. Մետաղական պաշտպանիչ գոգնոցները քիվապատին ամրացվում են կեռագլխիկների միջոցով, իսկ միմյանց հետ՝ ծալակցվանքով: Քիվապատի պաշտպանիչ մետաղական գոգնոցների տեղակայումը ծայրածածկումով կամ կցվանքով եռակցելու միջոցով արգելվում է:
122. Մետաղական պաշտպանիչ գոգնոցները պատվածքները կամ քիվապատի սալերը պետք է դուրս գան քիվապատի կողային եզրերից առնվազն 60 մմ և ունենան նվազագույնը 3% թեքություն դեպի տանիքածածկ:
123. Տանիքի քիվի ցվիքների երեսումը (մետաղական պաշտպանական ծածկույթ), դրա ամրացման կոնստրուկցիաների չափերը և տեղակայման վայրերը որոշվում են հաշվի առնելով քամու բեռնվածքների ազդեցությունը:
124. Տանիքածածկը պատերին հարելու տեղերում նախատեսվում են ցինկի կամ պոլիմերային պատվածքով պողպատե թիթեղներից գոգնոցներ, որոնք միմյանց են միացվում ծալակցվանքով: Պպի և քիվի ձևավոր տարրերը, ինչպես նաև տանիքածածկի միջով անցումների երեսամշակման համար նախատեսված գոգնոցները պետք է ունենան ,սանրիկե տրամատի լայնական հատույթի տեսքով:
125. Պղնձե թիթեղներից տանիքածածկերը չի թույլատրվում տեղադրել այլ մետաղական թիթեղներից տանիքածածկերից վեր` դրանց վրա պղնձի օքսիդների ներթափանցման պատճառով վերջիններիս կոռոզիան կանխելու համար: Պղնձե տանիքի վրա նախատեսվում են միմիայն պղնձե ջրհոս վաքեր (ճոռեր) և խողովակներ։
126. Ջրամեկուսիչ պաշտպանիչ գոգնոցը կիրառվում է կարանների փակման համար և պետք է տեղակայված լինի այնպես, որպեսզի կանխարգելի կարաններից խոնավության թափանցումը պատի և տանիքածածկի մեջ պատի պաշտպանիչ թասակի կարաններից, խոնավության հանդեպ ընկալունակ նյութերի միջոցով, պատերի պատվածքների կցվանքների, քիվապատի ու տանիքածածկի լանջի այլ բացվածքների (պենետրացիաների) հետ փոխհատումների տեղերում, ինչպես նաև պատերի և տանիքածածկի փոխհատման տեղերում, ջրհոս ճոռերի մոտ, ամենուրեք, որտեղ տեղի է ունենում տանիքի թեքության և ուղղության փոփոխություն, ինչպես նաև տանիքածածկի ընդհատման տեղերում և տանիքի ծայրերին:
127. Տանիքի հոսանոցներում պաշտպանիչ գոգնոցը պետք է պատրաստված լինի կոռոզիակայուն մետաղե թիթեղից: Այն պետք է տարածվի կենտրոնական մասից առնվազն 200 մմ դեպի յուրաքանչյուր կողմ և պետք է ունենա առնվազն 25 մմ բարձրությամբ ցայտերի բաժանիչի կող՝ որպես գոգնոցի մաս: Գոգնոցի հատվածամասերը պետք է ունենան առնվազն 100 մմ ծայրային անցամաս:
128. Պաշտպանական գոգնոցների նյութը պետք է համատեղելի լինի տանիքի ծածկույթի նյութի հետ: Չի թույլատրվում կիրառել կապարե պաշտպանական գոգնոցներ, սակայն, եթե դրանք ցեմենտված են լինում տանիքի կրող կոնստրուկցիաների մեջ տանիքածածկի վերանորոգման կան վերաերեսարկման ժամանակ՝ վերջիններս չեն ապամոնտաժվում: Նման դեպքերում անհրաժեշտ է.
1) կապարե գոգնոցի մակերևույթը ներկել բարձրորակ ներկով (գոգնոցից ցած հոսող ջրում կապարի միացություններով աղտոտվածության սահմանափակման համար),
2) կապարե գոգնոցի և տանիքածածկի երեսվածքի միջև տեղակայել անջրպետ՝ պլաստիկե գոտուց (օրինակ՝ պոլիէթիլենային թրթռամարիչ):
5.8 ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ ՑԵՄԵՆՏԹԵԼՔԱՅԻՆ ԹԻԹԵՂՆԵՐԻՑ
129. Ցեմենտթելքային թիթեղները արտադրվում են 920x585 մմ և 920x875 մմ չափերով 177 մմ ալիքի քայլով, առաջին երկու եզրածածկվածքները՝ 125 մմ երկարությամբ, և 1130х1750 մմ ալիքի քայլով՝ 150 մմ երկարությամբ եզրածածկվածքով:
130. Ցեմենտթելքային թիթեղների հիմնատակերը, ինչպես նաև ցեմենտթելքային թիթեղներից պատրաստված տանիքածածկի մասերի ընտրությունը պետք է իրականացվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի պահանջների։
5.9 ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ՎԱՔԱՅԻՆ ՍԱԼԵՐԻՑ
131. Երկաթբետոնե վաքային սալերից տանիքածածկերը նախատեսվում են օդափոխվող ձեղնահարկ ունեցող շենքերում: Դրանց կազմում մտնում են՝ տանիքածածկի երկաթբետոնե վաքային սալերը, ջրամեկուսիչով երկաթ-բետոնե ջրահավաք վաքերը (ներքին ջրահեռացման դեպքում)՝ մածիկային (սառը բիտում-պոլիմերային կամ պոլիմերային մածիկից) ներկվածքի բաղադրություններից և լրահավաքման տարրերը (ծոփորային սալեր, հենարանային սյուներ, հեծաններ):
132. Արտաքին ջրահեռացման դեպքում տանիքածածկի սալերի քիվերը արտաքին պատից կարող են դուրս բերվել առնվազն 600 մմ-ի չափով, իսկ ներքին ջրահեռացման դեպքում՝ առնվազն 100 մմ-ի չափով:
133. Արտաքին պատերի ծոփորային սալերում պետք է նախատեսված լինեն օդանցքներ, որոնց ընդհանուր մակերևույթը երկայնական պատերից յուրաքանչյուրի մեջ ընդունվում է համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի պահանջներին:
134. Ջրահավաքման վաքերը պետք է լինեն միաթռիչք: Ջրահավաքման վաքերի հատակի միջով չի թույլատրվում անցկացնել օդափոխության արտածման խողովակները, ռադիոալեհավաքների և հեռուստաալեհավաքների հենարանները:
135. Եկաթբետոնե վաքային սալերի մեջ՝ օդափոխության բլոկների, խողովակների և այլ ինժեներական սարքավորումների անցկացման վայրերում հարկավոր է նախատեսել առնվազն 100 մմ բարձրությամբ երիզվածքով բացվածքներ: Տանիքածածկի սալերը օդափոխության արտածման խողովակասյուների հետ լծորդման տեղերում կարելի է նախատեսել ցինկապատ պողպատից ծածկոցներ մետաղական շրջասեղմիչ օղակներով:
5.10 ՏԱՆԻՔԱԾԱԾԿԵՐ ՍԵՆԴՎԻՉ-ՍԱԼԵՐԻՑ
136. Սենդվիչ-սալերից տանիքածածկի կառուցվածքի հիմնական տարրերն են՝
1) պողպատե սենդվիչ-տրամատները (ՍՏ),
2) ջերմամեկուսիչ շերտը,
3) բարակ թիթեղյա պողպատից տանիքածածկի ծածկույթ (տրամատավորված թիթեղ, մետաղական կղմինդր),
4) կոնստրուկտիվ և հարդարման տարրեր:
137. Տանիքածածկի սենդվիչ-սալերի երկրաչափական չափերը բերվում են աշխատանքային գծագրերում, համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04-2022 շինարարական նորմերի պահանջներին:
138. Տանիքի հենագերաններին սոսնձվում են միջադիր ջերմաբաժան շերտեր, ինչը նվազեցնում է ցանկապատող կոնստրուկցիաների կցվանքներով օդի թափանցելությունը և սենդվիչ-պանելների ձայնային թրթռումները:
139. Որպես տանիքածածկի ջերմամեկուսիչ շերտ են օգտագործվում առնվազն 17 կգ/մ3 խտությամբ, չայրվող հանքաբամբակե սալերը:
140. Պոլիմերային պատվածքով, 0,5-1 մմ հաստությամբ բարակաթիթեղ ցինկապատ պողպատից տանիքածածկի ծածկույթը (տարամատավորված թիթեղը, մետաղական կղմինդրը) կատարում է պաշտպանիչ-դեկորատիվ դեր. պաշտպանում է ջերմամեկուսիչ շերտը և սենդվիչ-տրամատները մթնոլորտային ազդեցություններից:
141. Տանիքածածկի կոնստրուկտիվ և հարդարման տարրերը՝ ջրթափները, ձնապահիչները, պպի և ճակտոնային շերտաձողերը, ճեղքակալները նախատեսված են ջրահեռացման և տանիքածածկի անվտանգ սպասարկման համար:
142. Խոնավությունից ջերմամեկուսիչը պաշտպանելու համար ջերմամեկուսիչ շերտի վրայից տեղադրվում է ջրա-հողմապաշտպանիչ գոլորշաթափանց թաղանթ: Ցրտի կամրջակների վերացման համար սենդվիչ-տրամատի և տանիքածածկի ծածկույթի միջև կիրառվում է ջերմաբաժան գոտի իզոլոնից կամ ջերմամեկուսիչ սալերից: Որպես ամրակման մասեր կիրառվում են ինքնապարուրակվող պտուտակներ:
143. Սալերի նախընտրելի հաստությունները՝ 50, 60, 80, 100, 120, 150, 175, 200 և 250 մմ:
144. Սենդվիչ-սալի խորության ընտրության և լրացուցիչ ջերմացման կիրառության համար օգտագործվում են ջերմափոխանկման դիմադրության հաշվարկների և բնապայման փորձարկումների արդյունքների տվյալները: Զանազան տարբերակներով ըստ տարրերի հավաքման սենդվիչ-սալերից տանիքածածկերի կոնստրուկցիաների ջերմափոխանակման դիմադրությունը ներկայացված է Նորմերի աղյուսակ 3-ում:
Տանիքածածկերի կոնստրուկցիաների ջերմափոխանակման դիմադրություններ
Աղյուսակ 3․
|
Ջերմացման տարբերակ |
Սենդվի-տրամատի խորությունը, մմ |
Ջերմամեկուսիչ շերտի ընդհանուր հաստությունը, մմ |
Ջերմափոխանակման դիմադրությունը R0, մ2● օС/Վտ շահագործման պայմանների համար | |||
|
Ա |
Բ | |||||
|
1. Առանց լրացուցիչ ջերմացման |
Կ-100 տարբերակ ՏՊ(ТП) |
100 |
100 |
1,45 |
1,43 | |
|
Կ-100 տարբերակ ՄՎ(МВ) |
100 |
2,10 |
1,99 | |||
|
Կ-150 տարբերակ ՏՊ(ТП) |
150 |
150 |
2,14 |
2,02 | ||
|
Կ-150 տարբերակ ՄՎ(МВ) |
150 |
2,64 |
2,53 | |||
|
2. Լրացուցիչ ջերմացմամբ |
Կ-100+50 |
100 |
150 |
3,28 |
3,13 | |
|
Կ-150+50 |
150 |
200 |
4,02 |
3,85 | ||
|
Կ-150+100 |
250 |
4,96 |
4,73 | |||
|
Կ-150+150 |
300 |
6,05 |
5,76 | |||
|
Կ-150+200 |
350 |
7,13 |
6,79 | |||
145. Սալերի վրա միջավայրերի ագրեսիվ ազդեցության աստիճանը գնահատվում է համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի պահանջներին:
146. Անհրաժեշտ է պաշտպանել սալերի պողպատե թիթեղները կոռոզիայից համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի պահանջներին:
147. Ցինկապատ պողպատից թիթեղների մակերևույթը ջերմամեկուսիչի կողմից պետք է լինի հանքաբամբակե սալերին կցորդելու համար հարմար պատվածքով:
148. Ամրակման տարրերի պաշտպանիչ պատվածքները և կցվանքների լցափակումները կոռոզիակայունությամբ պետք է համապատասխանեն սալերի մետաղական թիթեղների պատվածքներին և չպետք է առաջացնեն հպումային կոռոզիա:
149. Լրացուցիչ ջերմամեկուսիչ պատրաստելու համար օգտագործում են մինչև 2 մմ հաստությամբ Z-ձև մարդակներ:
150. Սենդվիչ-տրամատների կցվանքների և մարդակներին հարող մասերի կիպ հպման համար կիրառում են փրփրապոլիէթիլենից կիպարար ժապավեններ: Տրամատների միջև լայնական կցվանքները ամրակցում են ալյումինե կպչուն ժապավենով: Ցրտի կամրջակների վերացման համար սենդվիչ-տրամատի և տանիքածածկի պատվածքի միջև կիրառվում է իզոլոնից կամ ջերմամեկուսիչ սալերից:
5.11 ԼԻԱԼՑՄԱՆ ՄԵԹՈԴՈՎ ՏԱՆԻՔԻ/ՏԱՆԻՔԱԾԱԾԿԻ ՀԻԴՐԱՎԼԻԿ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
151. Տանիքածածկի փորձարկումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի N113-Ն որոշման համաձայն։
152. Տանիքի/տանիքածածկի տեղակայված ջրամեկուսիչ համակարգը պետք է փորձարկվի՝ հոսաթողումները բացառելու նպատակով դրա ամբողջականության հաստատման համար: Փորձարկումների նպատակը պետք է կայանա տանիքածածկի թաղանթի ամբողջականության ստուգման և հոսաթողման հետևանքով առաջացած խոնավ տարածքների հայտնաբերման մեջ:
153. Ջրալցման միջոցով տանիքածածկի փորձարկման մեթոդը հոսաթողումների ստուգման ամենապարզ և հիմնական մեթոդն է հանդիսանում: Նախքան այս մեթոդը դիտարկելը կամ կիրառելը, խիստ կարևոր է ուսումնասիրել շենքի կառուցվածքային համակարգը և հասկանալ դրա նախագծային անվտանգ կրողունակությունը:
154. Տանիքի/տանիքածածկի ջրահեռացման համակարգը ժամանակավորապես հերմետիկացվում կամ արգելափակվում է, իսկ տանիքի դիտարկվող տարածքի վրա ջուր է լցվում և պահվում է 12-ից 48 ժամվա ընթացքում: Ջրի նվազագույն խորությունը պետք է լինի 5 սմ, ինչը ապահովում է բավարար հիդրավլիկ ճնշամղում՝ դեպի ցանկացած տիպի մեծ անցքեր, որոնք կարող են առաջանալ փորձարկման ժամանակ, այս ժամանակահատվածում ստուգվում է նաև ջրի ներթափանցման ցանկացած նշանների առկայությունը փորձարկման հրապարակի ստորին մասում:
155. Փորձարկման ավարտից հետո ջուրը պետք է ապահով կերպով հեռացվի թաղանթից: Տանիքը չորացվում է՝ ջրահեռացման համակարգերում արմունկների/արտուղիների փքումը կանխելու համար: Ներքևից տեսանելի ցանկացած հոսաթողում պետք է տեսողական զննության միջոցով հայտնաբերվի և անմիջապես վերացվի:
156. Ջրալցման փորձարկման մեթոդի հետ մեկտեղ կան տանիքածածկի փորձարկման բազմաթիվ այլ մեթոդներ, ինչպիսիք են հերմետիկության ստուգման էլեկտրական մեթոդները, ինֆրակարմիր ջերմագրությունը, ցածրավոլտ էլեկտրահաղորդականությունը և բարձրավոլտ կայծով փորձարկումը:
6 ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
6.1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
157. Շինություններում հարդարման աշխատանքները պետք է իրականացվեն շրջակա միջավայրի և հարդարման ենթակա մակերեսի 5-ից մինչև 30 °С ջերմաստիճանի, օդի հարաբերական խոնավության առավելագույնը 60%-ի պայմաններում, եթե նյութն արտադրողի կողմից այլ բան նշված չէ։ Այս ջերմաստիճանախոնավային ռեժիմը շինությունում պետք է պահպանել շուրջօրյա, հարդարման աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում և առնվազն 2 օր մինչև աշխատանքները սկսելը և 12 օր դրանք ավարտելուց հետո։
158. Պաստառապատման աշխատանքներ կատարելիս նշված ջերմաստիճանախոնավային պայմանները պետք է պահպանվեն մինչև օբյեկտի շահագործման հանձնելը:
159. Շինարարական լուծույթների կիրառմամբ ճակատային հարդարման աշխատանքները պետք է կատարել շրջակա միջավայրի միջին օրական և հիքմի 5-ից մինչև 30°С ջերմաստիճանի դեպքում, եթե նախագծով այլ բան նախատեսված չէ։ Շրջակա միջավայրի միջին օրական ջերմաստիճանը նշված միջակայքում պետք է պահպանել 2 օրվա ընթացքում մինչև հարդարման աշխատանքները սկսելը և առնվազն 7 օր դրանք ավարտելուց հետո։
160. Թույլատրվում է կատարել ներկման աշխատանքներ օրգանական լուծիչների հիմքով ներկերի օգատգործմամբ 10°С-ից ցածր ջերմաստիճանի դեպքում։
161. Մինչև հարդարման աշխատանքներ սկսելը պետք է կատարվեն և ընդունվեն հետևյալ աշխատանքները, եթե այլ բան նախատեսված չէ շինարարության կազմակերպման կամ աշխատանքների կատարման նախագծերի կողմից․
1) Պետք է ամբողջովին ավարտված լինեն շինարարական կոնստրուկցիաների տեղակայման աշխատանքները։
2) Տեղակայված և մամլված լինեն սանիտարատեխնիկական կոմունիկացիաները։
3) Տեղակայված և փորձարկված լինեն թաքնված էլեկտրատեխնիկական ցանցերը։
4) Տեղադրված լինեն հիդրոմեկուսիչ, ջերմամեկուսիչ շերտերը, ինչպես նաև կատարված լինի ծածկերը հարթեցնող սվաղը։
5) Կատարված լինի բլոկների և սալիկների միջև կարանների լցափակումը։
6) Լցափակված և մեկուսացված լինեն լուսամուտների, դռների և պատշգամբների բլոկների կցորդման հատվածները։
7) Ապակեպատ լինեն լուսային բացվածքները, տեղակայված լինեն ներկառուցվող պատրաստվածքները։
8) Հավաքովի սալիկների և պանելների մակերեսները պետք է բավարարեն համապատասխան պատրաստվածքների վերաբերյալ ստանդարտների պահանջները։
9) Ծավալաբլոկային շենքերում ամբողջական ձևավորված երկաթբետոնե ծավալային բլոկների և խոշոր գաբարիտի մոդուլների մակերեսները պետք է բավարարեն այդ կոնստրուկցիաների վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ-53-01-2020 շինարարական նորմերի պահանջները։
162. Մինչ ճակատային հարդարման աշխատանքներ սկսելը պետք է կատարվեն և ընդունվեն հետևյալ լրացուցիչ աշխատանքները․
1) պետք է տեղադրված լինի արտաքին հիդրոմեկուսացումը։
2) տանիքածածկը պատրաստ լինի իր մասերով և ամրակապերով։
3) պատշգամբներում տեղադրված լինեն հատակի կոնստրուկցիաները։
4) տեղադրված լինեն ամրակման բոլոր տարրերը (ջրահեռացման խողովակների, դեկորատիվ տարրերի և այլնի տեղադրման համար)՝ նախագծային փաստաթղթերի համաձայն։
163. Շենքի հիմնատակի ամրությունը պետք է պակաս չլինի, քան հարդարման ծածկույթինը և համապատասխանի նախագծային փաստաթղթերի պահանջներին։
164. Յուրաքանչյուր հաջորդ շերտը քսելուց առաջ պետք է փոշեզրկել մակերեսը և, անհրաժեշտության դեպքում, հիմնատակի մշակել գրունտային միացությամբ՝ ներծծող հատկությունը նվազեցնելու կամ հավասարեցնելու համար։
165. Հիմնատակի նախնական մշակումը պետք է իրականացնել գործարանային արտադրության ջրում լուծվող պոլիմերների հիմքով գրունտային միացությունների օգնությամբ, թույլատրվում է այլ կապակցանյութի օգտագործում, եթե կա ծածկույթի նյութն արտադրողի ցուցում։ Հիմնատակի մշակման համար գրունտավորման տեսակն ընտրում են Նորմերի աղյուսակ 4–ում բերված պահանջներին համապատասխան։
Գրունտավորման տեսակների ընտրության համար պահանջներ
Աղյուսակ 4․
|
Գրունտային միացության տեսակը |
Նշանակությունը |
Կիրառման ոլորտը |
|
1. ԳՄ 1 |
Հիմնատակի ներծծման հատկության նվազում |
Ուժեղ ներծծման հատկություն ունեցող (հիգրոսկոպիկ) հիմնատակերի մշակման համար |
|
2. ԳՄ 2 |
Հիմնատակի ներծծման հատկության հավասարեցում |
Տարբեր նյութերից պատրաստված հիմնատակների մշակման համար |
|
3. ԳՄ 3 |
Թույլ հիմնատակերի ամրացում |
Փշրվող և կավճային հիմնատակերի մշակման համար |
|
4. ԳՄ 4 |
Հարթ, ներծծման հատկություն չունեցող հիմնատակերի նախապատրաստում |
Միաձույլ կամ հավաքովի երկաթբետոնից պատրաստված հիմնատակերի մշակման համար: Դրանք իրենց կազմում ներառում են հանքային լցոնիչներ մակերեսին անհարթություն տալու համար |
|
5. ԳՄ 5 |
Հիմնատակի և ծածկույթի միջև բաժանարար շերտի ստեղծում |
Օգտագործվում են ծածկույթի նյութի հանդեպ ցածր կպչունություն ունեցող հիմնատակերի մշակման, կամ վատ համատեղելիություն ունեցող նյութերի միջև պաշտպանիչ շերտի ստեղծման համար |
|
6. ԳՄ 6 |
Կոռոզիայի կանխարգելում |
Օգտագործվում են վերանորոգման աշխատանքների ժամանակ բետոնի և ամրանների մշակման համար, հարմար են նաև շենքերի ճակատային մասի մետաղական տարրերի, այդ թվում ներկառուցվող մասերի համար |
|
7. ԳՄ 7 |
Մակերեսի նախապատրաստում ներկման կամ դեկորատիվ ձևավորման համար |
Օգտագործվում են մակերեսի մշակման համար ներկման կամ դեկորատիվ ձևավորման աշխատանքներից առաջ, կարող են պատրաստվել ծածկույթի նյութից այն նոսրացնելու ճանապարհով |
|
8. ԳՄ 8 |
Հատուկ նշանակության գրունտային միացություններ |
Մտնում են հարդարման կամ մեկուսիչ ծածկույթների համակարգի մեջ, օգտագործվում են արտադրողի ցուցումների համաձայն |
166. Գրունտային միացությունները պետք է կիրառել գլանիկի կամ վրձինի միջոցով, թույլատրվում է նաև փոքր մեխանիզացիայի սարքավորումների կիրառումը։
167. Շինարարական կոնստրուկցիաները կոռոզիայից պաշտպանելու համար պետք է կատարել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան աշխատանքներ։
6.2 ՍՎԱՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
168. Սվաղային աշխատանքներից առաջ անհարժեշտ է իրականացնել հիմնատակի՝ Նորմերի 5-րդ աղյուսակի պահանջներին համապատասխանության ստուգում։ Հիմնատակերի թերությունների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ձեռնարկել դրանց վերացման միջոցառումներ։
Հիմնատակերի ստուգմանը և նախապատրաստմանը ներկայացվող պահանջներ սվաղային և ծեփման աշխատանքներից առաջ
Աղյուսակ 5․
|
Վերահսկվող հարաչափ |
Նկարագրություն |
Վերահսկողություն (մեթոդ, ծավալ, թույլատրելի շեղում) |
Թերությունների վերացման միջոցառումներ |
|
1. Օտար մարմինների և միացումների առկայություն մակերեսի վրա |
Ստուգում են. 1) օտար մարմինների առկայությունը հիմնատակի մակերերսի վրա (կեղտ, լուծույթի ցայտեր, փայտի մնացորդներ փայտամածումից հետո, մոխիր և այլն), 2) կրային աղերի առկայությունը մակերեսի վրա |
Ընդհանուր տեսողական ստուգում, օտար մարմինների և միացումների առկայություն չի թույլատրվում |
Իրականացնել մեխանիկական հեռացում կամ տալ անհարթություն (մետաղական խոզանակով, քերակով կամ ավազաշիթային սարքերով և այլն) |
|
2. Հիմնատակի փոշոտությունը |
Ձեռքով անցնում են մակերեսի վրայով և որոշում են փոշու և կեղտի առկայությունը |
Ընդհանուր տեսողական ստուգում, փոշու և կեղտի առկայությունը չի թույլատրվում |
Հեռացնում են փոշին և կեղտը |
|
3. Հիմնատակի մակերեսային ամրությունը |
Մետաղական գործիքի սուր ծայրով անցնում են հիմնատակի վրայով (մածկիչ, մալա և այլն), միևնույն ժամանակ նշում են պոկվածքն ու թափումը: Շերտազատումը որոշվում է թակելով |
Գործիքային, առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 100 մ2 մակերեսի համար, թափում չի թույլատրվում
|
Շերտավորվող հատվածները պետք է հեռացնել: Թույլ հիմնատակերը մաքրում են մինչև ամուր շերտը և (կամ) կիրառում են գրունտային միացություն ԳՄ 3 ըստ աղյուսակ 4 |
|
4. Հիմնատակի ներծծման ունակություն |
Մաքուր ջուր են քսում լավ թաց խոզանակով կամ գլանով, եթե 2 րոպեից պատի վրայով դեռևս հոսում է ջուրը կամ հիմնատակի գույնը չի փոխվում՝ պատճառները կարող են լինել. 1) հիմնատակի վրա փայտամածի յուղի առկայությունը, 2) հիմնատակի խոնավության թույլատրելի արժեքի գերազանցումը, 3) փափուկ և շերտավորված մասերի առկայություն |
Տեսողական, առնվազն 3 չափում յուրաքանչյուր 100 մ2 մակերեսի համար, անհամասեռությունը չի թույլատրվում |
Յուղով կեղտոտված մակերեսը մաքրում են ջրով և խոզանակով՝ ավելացնելով մաքրող միջոցներ, որից հետո լվանում են մաքուր ջրով: Հնարավոր է նաև մեխանիկական մաքրում |
|
5. Հիմնատակի խոնավությունը |
Հիմնատակի վերին շերտի (20-30 մմ) մնացորդային խոնավությունը չափում են ստուգաչափված խոնավաչափով |
Գործիքային, առնվազն 3 չափում յուրաքանչյուր 100 մ2 մակերեսի համար, հիմնատակի խոնավությունը՝ 5%-ից ոչ ավել ըստ զանգվածի |
Ամռան ընթացքում առնվազն չորս շաբաթ տեխնոլոգիական դադար վերցնել, ձմռան ընթացքում՝ առնվազն 60 օր 00С -ից 5 0С ջերմաստիճանի դեպքում՝ փայտամածումը առանձնացնելուց հետո |
|
6. Հիմնատակի ջերմաստիճանը |
Չափումներն իրականացնում են կոնտակտային ջերմաչափով |
Գործիքային, առնվազն 3 չափում յուրաքանչյուր 100 մ2 մակերեսի համար, հիմնատակի ջերմաստիճանը՝ 5 0С-ից 300С |
Իրականացնում են ջեռուցում կամ պաշտպանություն արևի ուղիղ ճառագայթներից |
169. Սվաղից առաջ՝ կախված հիմնատակի տեսակից և կիրառվող սվաղի նյութերից, պետք է իրականացնել հիմնատակի նախապատրաստական աշախատանքներ:
170. Խոնավության բարձր ներծծման հատկություն ունեցող կերամիկական աղյուսից, գազա- և փրփրաբլոկներից և այլնից հիմնատակերը պետք է մշակել գրունտային միացություններով ԳՄ 1 ըստ Նորմերի 4-րդ աղյուսակի՝ քսելով այն պատերին գլանիկով, վրձինով կամ փոշոտիչով: Չի թույլատրվում սկսել սվաղային աշխատանքներ մինչև ստորին շերտի չորանալը: Գրունտային շերտը քսելուց հետո և մինչև դրա չորանալը անհրաժեշտ հիմնատակը պաշտպանել փոշուց:
171. Աշխատանքները սկսելուց առաջ անհրաժեշտ է կրկին որոշել հիմնատակի ներծծման հատկությունը: 2 րոպեի ընթացքում մակերեսի գույնը պետք հավասարաչափ փոխվի մուգից մինչև բաց ամբողջ տարածքով: Այն դեպքում, երբ առանձին հատվածներ ավելի արագ են ներծծում խոնավությունը քան մյուսները, անհրաժեշտ է դրանք լրացուցիչ մշակել գրունտային միացությամբ ԳՄ 2 ըստ Նորմերի 4-րդ աղյուսակի՝ հիմնատակի մակերեսի ներծծման հատկությունը հավասարեցնելու համար:
172. Խոնավություն չներծծող, խիտ և բետոնե հիմնատակների գիպսային կամ կրագիպսային սվաղի կիրառման դեպքում պետք է մշակել գրունտային միացությամբ ԳՄ 4 ըստ Նորմերի 4-րդ աղյուսակի կամ կիրառել հանքային գրունտավորում կամ ջուր շաղ տալ՝ ցեմենտային և կրացեմենտային սվաղի դեպքում: Ջուր շաղ տալու դեպքում սվաղային աշխատանքները պետք է սկսել 24 ժամից ոչ շուտ, գրունտային միացություն կիրառելու դեպքում՝ ԳՄ 4 ըստ Նորմերի 4-րդ աղյուսակի։ Հետագա աշխատանքներ կատարել չի թույլատրվում մինչև ստորին շերտը չչորանա:
173. Ցեմենտային կամ կրացեմենտային կապակցանոյւթի հիմքով սվաղը թույլատրվում է քսել ինչպես մեկ շերտով, այնպես էլ շերտ առ շերտ՝ համաձայն նյութն արտադրողի ցուցումների: Բազմաշերտ սվաղի դեպքում յուրաքանչյուր շերտ պետք է քսել նախորդի կապակցումից հետո: Կախված աշխատանքների տեսակից, սվաղից, հիմնատակի տեսակից, պատի անհարթությունից և շերտի հաստությունց, եթե նախագծով նախատեսված է, անհրաժեշտության դեպքում, ընտրվում է սվաղի ցանց և ամրացվում է պատին: Սվաղի ցանցի ընտրությունն ու ամրացման եղանակը կատարվում է համաձայն Նորմերի 6-րդ աղյուսակում ներկայացված պահանջների: Սվաղի ցանցերի բոլոր տեսակները տեղակայվում են եզրածածկվածքով (բացառությամբ միայն ծայրակցվանքով/ծայրերով իրար կից/ տեղակայվող սվաղի ցանցերի) առնվազն 100 մմ ծածկումով:
174. Գիպսային հիմքով շաղախներով ներքին սվաղային աշխատանքներ իրականացնելիս թույլատրվում է առանց սվաղի ցանց օգատգործման: Գիպսային հիմքով սվաղը քսում են մեկ շերտով, եթե այլ բան սահմանված չէ նյութն արտադրողի կողմից: Առաստաղի՝ 20 մմ ավել շերտով սվաղման դեպքում անհրաժեշտ է տեղադրել սվաղի ցինկապատ ամրապնդող ցանց: Չտաշված քարերը և տարատեսակ նյութերից միացումները սվաղում են ամրապնդելով շերտը 5 մմ բջիջի չափով և առնվազն 120 գ/մ2 խտությամբ ապակեպլաստե սվաղի ցանցով:
Սվաղի ցանցի տեսակները
Այուսակ 6․
|
Սվաղի ցանցի տեսակը |
Կիրառման ոլորտը |
Տեղակայման հերթականությունը |
|
1. Գործած մետաղական ցանց |
Մինչև 30 մմ բարակ շերտով սվաղներ՝ ճակատային մասի սվաղային աշխատանքներ կատարելիս |
Ցանցը պատին ամրացնելուց առաջ այն պետք է յուղազրկել: Մետաղական ցանցի տեղակայումը սկսում են առաստաղից, ամրացնելով ցանցի վերին եզրը ողջ երկայնքով ամրակման տարրերի միջոցով, այնուհետև տեղադրում են ամրակները շախմատային դասավորվածությամբ պատի ողջ մակերեսով: Միացումներում ցանցերը պետք է լինեն 80-100 մմ եզրածածկվածքով: Ցանցի և պատի միջև պետք է ապահովել 5-10 մմ արանք՝ կախված սվաղի շերտի հաստությունից |
|
2. Հյուսված պողպատե ցանց (ռաբիցա) |
100 մ2 -ից ավել մակերեսով պատերի ճակատային մասերի սվաղային աշխատանքներ իրականացնելու համար՝ 50 մմ -ից ոչ ավել շերտի հաստության դեպքում | |
|
3. Ամրանային եռակցված ցանց |
Նստման ենթարկված մակերեսների ճակատային մասերի սվաղային աշխատանքների ժամանակ (տեղաշարժվող գրունտերի վրա կանգնած նորակառույցներ, շենքեր) շերտի առավելագույնը 50 մմ հաստության դեպքում | |
|
4. Հատող-ձգվող ցանց՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կամ արտադրողի տեխնիկական պայմանների համաձայն |
Բարակ շերտով սվաղ. ցանկացած մակերեսով պատերի ճակատային մասերի սվաղային աշխատանքներ իրականացնելու ժամանակ՝ 50 մմ-ից ոչ ավել շերտի հաստության դեպքում |
175. Մակերեսի հարթությունն ապահովելու համար նախապատրաստված հիմնատակի վրա անհրաժեշտության դեպքում տեղադրում են սվաղային փարոսներ (բարձրորակ և բարելավված սվաղի համար) հետևյալ հաջորդականությամբ․ սահմանում են եզրային փարոսի ուղղահայց դիրքը (պրոֆիլի դիրքի վերահսկողությունն իրականցնում են շինարարական հարթաչափի օգնությամբ), հարթաչափը տեղադրելուց հետո ֆիքսում են պրոֆիլը, նույն կերպ տեղադրում են եզրային փարոսը հակառակ կողմում, մյուս ուղղորդիչները տեղադրում են երկու եզրային փարոսների կողմից ձևավորված հարթության վրա՝ քայլով, որն առնվազն 10 սմ-ով պակաս է կիրառվող կանոնում տրված երկարությունից։ Ցեմենտային կամ կրացեմենտային սվաղով սվաղային աշխատանքներ իրականացնելիս փարոսների ֆիքսում գիպսե նյութերից չի թույլատրվում։
176. Եթե այլ բան նախատեսված չէ նախագծով կամ խառնուրդն արտադրողի ցուցումներով, սվաղային աշխատանքներ իրականացնելու ժամանակ կամ ավարտին փարոսներն անհրաժեշտ է հեռացնել և վերականգնել մակերեսի ամբողջականությունը նույն կազմության սվաղով։
177. Սվաղային աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է կիրառել չոր շինարարական սվաղային խառնուրդներ համաձայն ԳՕՍՏ 33083-2014 պահանջներին։ Եթե նախագծով նախատեսված է, թույլատրվում է պատրաստի սվաղային խառնուրդների կիրառումը՝ ըստ ԳՕՍՏ 28013-2023։
1) Շինարարական աշխատանքներն ավելի արագ կազմակերպելու համար մեխանիզացված եղանակով կատարվող սվաղային աշխատանքների դեպքում պետք է կիրառել գիպսի հիմքով խառնուրդներ։ Կիրառված խառնուրդը համահարթեցնում են՝ սվաղային փարոսների վերաբերյալ կանոնների համաձայն։
178. Սվաղային աշխատանքների որակը պետք է համապատասխանի պատվիրատուի պահանջներին։ Այն դեպքում, երբ սվաղային աշխատանքների որակի գնահատման չափանիշները սահմանված չեն պատվիրատուի կողմից, թույլատրվում է ղեկավարվել Նորմերի 7-րդ աղյուսակով սահմանված պահանջներով։ Մակերեսի որակի դասը սահմանում են նախագծով և գնահատում են Նորմերի 8-րդ աղյուսակի համապատասխան։ Կ3 և Կ4 մակերեսի որակի դասը սահմանում են միայն բարձրորակ սվաղի համար։
Սվաղապատ հիմնատակերին ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 7․
|
Վերահսկվող հարաչափ |
Առավելագույն շեղում |
Վերահսկողություն (գրանցման եղանակ, ծավալ, տեսակ) | |
|
Հասարակ սվաղ | |||
|
1. Շեղում ուղղահայացից |
6 մմ-ից ոչ ավել 1 մ համար, սակայն 10 մմ-ից ոչ ավել շինության ամբողջ բարձրության համար |
Չափման հսկողություն, առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 70 մ2-ի համար | |
|
2. Շեղում հորիզոնականից |
6 մմ-ից ոչ ավել 1 մ համար | ||
|
3. Լուսամուտների և դռների շեպերի, որմնասյուների, սյուների և այլնի շեղում ուղղահայացից և հորիզոնականից |
4 մմ-ից ոչ ավել 1 մ համար, սակայն 10 մմ-ից ոչ ավել ամբողջ տարրի համար |
Չափման հսկողություն, առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 70 մ2-ի համար | |
|
4. Շեպի լայնության շեղում նախագծից |
5 մմ-ից ոչ ավել | ||
|
Բարելավված սվաղ | |||
|
5. Շեղում ուղղահայացից |
1 մ-ից 4 մմ-ով ոչ ավելի, բայց 10 մմ-ից ոչ ավելի սենքի ամբողջ բարձրության համար |
Չափման հսկողություն առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 50 մ2-ի համար | |
|
6. Հորիզոնական շեղում |
1մ-ից 4մմ-ով ոչ ավելի |
Չափման հսկողություն, առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 50 մ2-ի համար | |
|
7. Պատուհանների և դռների թեքությունների, որմնասյուների, սյուների և այլնի շեղումը ուղղահայացից և հորիզոնականից |
4 մ2 մակերեսի վրա՝ ոչ ավելի, քան 4 մմ 1 մ-ի համար, բայց ոչ ավելի, քան 10 մմ ամբողջ տարրի համար |
Չափման հսկողություն, առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 50 մ2-ի համար | |
|
8. Թեքության լայնության շեղումը նախագծից |
3մմ-ից ոչ ավելի | ||
|
Բարձրորակ սվաղ | |||
|
9. Շեղում ուղղահայացից |
1 մ-ից 2 մմ-ով ոչ ավելի, բայց 5 մմ-ից ոչ ավելի ամբողջ տարածքի բարձրությունից |
Չափման հսկողություն, առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 50 մ2-ի համար | |
|
10. Հորիզոնական շեղում |
1 մ-ից 2 մմ-ով ոչ ավելի | ||
|
11. Պատուհանների և դռների թեքությունների, որմնասյուների, սյուների և այլնի շեղումը ուղղահայացից և հորիզոնականից |
4 մ2 մակերեսի վրա՝ ոչ ավելի, քան 2 մմ 1 մ-ի համար, բայց ոչ ավելի, քան 5 մմ ամբողջ տարրի համար |
Չափման հսկողություն, առնվազն հինգ չափում յուրաքանչյուր 50 մ2-ի համար | |
|
12. Թեքության լայնության շեղումը նախագծից |
2 մմ-ից ոչ ավելի | ||
179. Սվաղային արտադրանքի տեղադրումը պետք է իրականացնել սվաղի կարծրացումից և չորացումից հետո: Շենքերի ճակատների ներկառուցված մասերը՝ նախքան դրանց վրա ճարտարապետական տարրեր տեղադրելը, անհրաժեշտ է մշակել հակակոռոզիոն միացություններով։
6․3 ԾԵՓԱՄԱԾԻԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
180. Ծեփամածիկի աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է ստուգել հիմնատակի համապատասխանությունը Նորմերի աղյուսակ 5-ում ներկայացված պահանջներին: Եթե հիմնատակում հայտնաբերվում են թերություններ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև պաշտպանել հիմնատակը արևի ուղիղ ճառագայթներից կիրառման ընթացքում և մինչև ծեփամածիկի ծածկույթը լիովին չորանալը:
181. Ծեփամածիկի քսումը թույլատրվում է 5-ից 30°C ջերմաստիճան ունեցող շինությունների մակերեսների վրա, եթե նյութի արտադրողի կողմից այլ բան նախատեսված չէ։
182. Մակերեսը, որին քսվում է ծեփամածիկային միացությունը, պետք է լինի մաքուր, չոր և ամուր։ Ծեփամածիկը քսելիս նախ շպատուլայի միջոցով լցվում են փոսիկները, ճաքերը և անհարթ հատվածները, ապա շպատուլայի միջոցով կամ մեխանիզացված եղանակով պետք է քսել հիմնական շերտը, որը հարթեցվում է շպատուլայի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում ամրացումից հետո ծեփամածիկը հղկվում է։
183. Գիպսային սվաղեր օգտագործելիս թույլատրվում է ծեփամածիկային աշխատանքներ կատարել գիպսային կաթով, որը ձևավորվում է թարմ գիպսային սվաղի մակերեսը ջրով թրջված սպունգային լողակով մշակելուց հետո:
184. Սվաղային և/կամ ծեփամածիկային հարդարման աշխատանքներ կատարելուց հետո ստացված մակերեսի որակը պետք է համապատասխանի պատվիրատուի պահանջներին։ Առաջարկվող հարաչափերը բերված են Նորմերի աղյուսակ 8-ում։
Մակերեսի որակին ներկայացվող պահանջները՝ կախված վերջնական ծածկույթի տեսակից
Աղյուսակ 8․
|
Մակե-րեսի որակի կատե-գորիա |
Նշանակությունը |
Պահանջներ (վերահսկողության մեթոդներ) |
|
1. Կ1(К1) |
Մակերեսներ, որոնց համար դեկորատիվ հատկությունների պահանջներ չկան (մակերեսներ, որոնք նախատեսված են տարբեր տեսակի սալիկներով և թերթային նյութերով երեսպատման աշխատանքների համար) |
Թույլատրվում է 3 մմ-ից ոչ ավելի խորությամբ քերծվածքների, խոռոչների, ճաքերի և գործիքի հետքերի առկայություն (շարունակական տեսողական զննում): Կողային լույսից ստվերները թույլատրվում են։ |
|
2. Կ2(К2) |
Մակերեսներ, որոնց դեկորատիվ հատկություններին ներկայացվում են սովորական պահանջներ (մակերեսներ, որոնք նախատեսված են առնվազն 900 սմ2 մակերեսով տարրերով երեսպատման աշխատանքներ կատարելու, 1 մմ-ից ավելի հատիկի չափսի դեկորատիվ սվաղերի կիրառման, կառուցվածքային ներկերի և ծածկույթների կիրառման, ծանր պաստառների սոսնձման համար) |
Թույլատրվում է 1 մմ-ից ոչ ավելի խորությամբ քերծվածքների, խոռոչների և փոսերի առկայություն (շարունակական տեսողական զննում): Կողային լույսից ստվերները թույլատրվում են |
|
3. Կ3(К3) |
Մակերեսներ, որոնց դեկորատիվ հատկությունների նկատմամբ ներկայացվում են բարձրացված պահանջներ (մակերեսները նախատեսված են մանր կտորներով և թափանցիկ տարրերով երեսպատման աշխատանքների համար, 1 մմ-ից պակաս հատիկի չափի դեկորատիվ սվաղներ, ոչ կառուցվածքային անփայլ ներկեր և ծածկույթներ կիրառելու համար, թղթե և ոչ հյուսված հիմնատակի վրա պաստառների սոսնձման համար) |
Մակերեսային հղկման ժամանակ օգտագործվող հղկող նյութի հետքերի առկայությունը թույլատրվում է, բայց 0.3 մմ ոչ ավելի խորությամբ (շարունակական տեսողական զննում): Կողային լույսից ստվերները թույլատրվում են |
|
4. Կ4(К4) |
Մակերեսներ, որոնց դեկորատիվ հատկություններին ներկայացվում են ամենաբարձր պահանջները (մակերեսները նախատեսված են փայլուն երեսպատման համար, ինչպիսիք են մետաղական կամ վինիլային պաստառները, փայլուն ներկերի, փայլերի կամ ծածկույթների քսումը, պոլիմերային, բարակ շերտավոր, վենետիկյան սվաղի կամ այլ տեսակի բարձրորակ փայլի քսումը, մակերեսը բարակ շերտավոր և կիսամատ կամ փայլուն ծածկույթներով ներկելու համար՝ օգտագործելով օդազուրկ ցողիչ սարքեր, ամենանուրբ մետաղացված պաստառները և փայլուն լուսանկարչական պաստառները սոսնձելու համար): Խորհուրդ է տրվում կողային լուսավորություն տեղադրելիս։ |
ՉիԲ թույլատրվում քերծվածքների, խոռոչների, ճաքերի և գործիքի հետքերի առկայություն (լրիվ տեսողական զննում): Թույլատրելի չեն ստվերներ կողային լույսից (ձեռքի կողային լամպի օգնությամբ շարունակական տեսողական գնահատում): |
6․4 ԵՐԵՍՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
185. Երեսպատման աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել համաձայն նախագծային և աշխատանքային փաստաթղթերի պահանջների։
186. Ներքին տարածքների պատերի, սյուների և որմնասյուների երեսպատումը պետք է իրականացնել հատակի ծածկույթները տեղադրելուց առաջ։
187. Մակերեսի կատեգորիային ներկայացվող պահանջները սահմանվում են նախագծով՝ կախված երեսպատման տարրերի չափսերից: Կպչուն շերտի վրա երեսպատումը խորհուրդ է տրվում իրականացնել Կ1(К1), Կ2(К2) և Կ3(К3) մակերեսային որակի կատեգորիաներով հիմնատակերի վրա՝ համաձայն Նորմերի աղյուսակ 8-ի։
188. Բնական քարե ապրանքներով սոսնձի շերտի վրա երեսպատում իրականացնելիս դրանք պետք է լվացվեն ջրով և չորացվեն՝ մակերեսից փոշին հեռացնելու համար: Արհեստական նյութերը լրացուցիչ չեն խոնավացնում։ Նախքան երեսպատման աշխատանքներն սկսելը, անհրաժեշտ է համոզվել, որ սոսնձի շաղախի խառնուրդը համատեղելի է օգտագործվող քարի տեսակի հետ:
189. Սոսնձվող շաղախի խառնուրդը հավասարաչափ քսվում է պատին հարթ քերիչով կամ մածկիչով, որից հետո այն հարթեցվում է ատամնավոր մածկիչով [ատամավոր մածկիչի չափը ընտրվում է՝ ելնելով երեսպատման նյութի չափսերից, որպեսզի պատի և սալիկի (քարի) միջև դատարկ տարածություն չմնա]: Հողամասի մակերեսը պետք է լինի այնպիսին, որ աշխատանքներ կատարողը կարողանա ավարտել այս տեղամասի երեսպատումը սոսնձի շաղախի խառնուրդի բաց ժամանակը չգերազանցող ժամանակահատվածում:
190. 900 սմ-ը գերազանցող մակերեսով բնական քար կամ արհեստական նյութ օգտագործելիս, նախքան դրանց նախագծային դիրքում տեղադրելը, անհրաժեշտ է սոսնձի շաղախի խառնուրդը կիրառել նաև այդ նյութերի հետևի մասում:
191. Առաջին հարկից բարձր սոսնձի շերտի վրա երեսպատում իրականացնելիս կամ 12 մմ-ից ավելի հաստությամբ խոշոր չափի տարրեր, բնական քար և արհեստական սալիկներ օգտագործելիս անհրաժեշտ է տեղադրել լրացուցիչ ամրակներ՝ նախագծային և աշխատանքային փաստաթղթերի պահանջներին համապատասխան։
192. Տարածքի և ներքին ու ճակատային մասի ամբողջ մակերեսի հարդարումը տարբեր գույների, հյուսվածքների և չափերի երեսպատման տարրերով պետք է իրականացվի երեսպատման դաշտի ամբողջական պատկերի ընտրությամբ՝ նախագծային և աշխատանքային փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
193. Երեսպատումը կարող է իրականացվել բնական քարե սալերով՝ լցոնելով ծոցերը շաղախով։ Այս դեպքում խարիսխներով ամրացվում են ամրացանցերին կամ աշխատանքային ձողերին, որոնք ամրացվում են պատի կառուցման ընթացքում ներդրված չժանգոտվող պողպատե օղակներին (միաձույլ երկաթբետոնե պատերի համար թույլատրվում է օղակներ տեղադրել դրա կառուցումից հետո): Կախոցները պատրաստում են առնվազն 6 մմ տրամագծով պողպատից, իսկ աշխատանքային ձողերը՝ առնվազն 10 մմ տրամագծով պողպատից։
194. Ծոցերը շաղախով լցնելը պետք է իրականացվի երեսպատման դաշտի մշտական ամրացումը տեղադրելուց հետո: Լուծույթը պետք է լցվի հորիզոնական շերտերով՝ լուծույթի վերջին շերտը լցնելուց հետո թողնելով 50 մմ հեռավորություն մինչև ծածկույթի վերին մասը։ Ծոցերի մեջ լցված լուծույթը՝ 8 ժամը գերազանցով տեխնոլոգիական դադարների ժամանակ պետք է պաշտպանված լինի խոնավության կորստից: Աշխատանքը շարունակելուց առաջ ծոցի չլցոնված մասը պետք է մաքրվի փոշուց սեղմված օդով:
195. Երեսպատումից հետո սալիկների և ապրանքների մակերեսները անմիջապես պետք է մաքրվեն շաղախի և մածիկի նստվածքներից, մինչդեռ ոչ կլանող նյութերի մակերեսները լվացվեն տաք ջրով, իսկ կլանող նյութերի մակերեսները մշակվեն հատուկ միացություններով և գոլորշով։ Ջրում լուծվող պոլիմերների և ռեակտիվ խեժերի վրա հիմնված կպչուն շերտի սարքի համար նյութեր օգտագործելիս մաքրող միջոցի տեսակը պետք է նշվի նյութի արտադրողի կողմից:
196. Երեսպատման կարերը պետք է լինեն հավասար և նույն լայնությամբ։ Նյութերի կարծրացումից կամ պոլիմերացումից մեկ օր անց (տեխնոլոգիական դադարի կրճատում թույլատրվում է, եթե դա նախատեսված է ծածկույթի համար օգտագործվող աշխատանքների կատարման նախագծով կամ սոսնձող շերտի նյութի արտադրողի պահանջով), կարերն պետք է լցվեն հատուկ միացման նյութերով (շաղախներ): Նախքան ծածկույթի կարերի լրացման աշխատանքները սկսելը, անհրաժեշտ է համոզվել, որ շաղախի կազմը համատեղելի է ծածկույթի քարի հետ:
197. Կարի նյութերի կարծրացումից կամ պոլիմերացումից հետո, բնական կլանող քարից (կրաքար, մարմար, տուֆ և այլն) պատրաստված երեսպատումը պետք է մշակվի ջրակայուն միացությամբ։ Կիրառվող ջրակայուն կազմի շերտերի տեսակը և քանակը սահմանվում են նախագծով և պետք է նկարագրված լինեն աշխատանքային փաստաթղթերում։
198. Շաղախից և մածիկից պատրաստված սոսնձի շերտի հաստությունը չպետք է գերազանցի նյութի արտադրողի կողմից տեխնիկական փաստաթղթերում նշված արժեքը:
199. Անհրաժեշտության դեպքում կամ պատվիրատուի պահանջով հնարավոր է իրականացնել սալիկների միջև կարերի ընդլայնման գործողություն:
200. Երեսպատման աշխատանքներ կատարելիս պետք է պահպանվեն պատվիրատուի պահանջները։ Առաջարկվող հարաչափերը տրված են Նորմերի աղյուսակ 9-ում։
Երեսպատման ծածկույթներին ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 9․
|
Երեսպատված մակերես |
Հարաչափերն ու պահանջվող արժեքները | ||||
|
Ուղղա-հայացից շեղումներ, 1 մ երկարու-թյան համար մմ-ից ոչ պակաս |
Կարանների դիրքի շեղումներ ուղղա-հայացից և հորիզոնա-կանից, ոչ պակաս, քան մմ 1 մ համար |
Ճարտարապետական մասերի և կարերի միացման կետերում պրոֆիլների անհամապատաս-խանություններ, ոչ պակաս, քան մմ 1 մ համար |
Երեսպատման մակերեսի անհարթությունը (երբ փորձարկվում է երկու մետրանոց ձողով), մմ, ոչ պակաս, |
Կա-րանի լայնու-թյան շեղում-ներ, մմ, ոչ պա-կաս | |
|
1) հայելային, փայլեցրած |
2 (4 ամեն հարկում) |
1,5 |
0,5 |
2 |
±0,5 |
|
2) հղկված, կետավոր, անհարթ, ակոսավոր |
3 (8 ամեն հարկում) |
3 |
1 |
4 |
- |
|
3) «ժայռ» տիպի մակատեսակ |
- |
3 |
2 |
- |
±2 |
|
4) գրանիտից և արհեստական քարից |
- |
- |
- |
- |
±0,5 |
|
5) մարմարից |
- |
- |
- |
- |
±0,5 |
|
2.Կերամիկական, ապակե-կերամիկական և այլ արտադրատեսակներից՝ 1) արտաքին երեսպատում 2) ներքին երեսպատում |
3 (8 ամեն հարկում) 2 (5 ամեն հարկում) |
2 2 |
4 3 |
3 3 |
±0,5 ±0,5 |
|
1. Հսկողություն (մեթոդ, ծավալ, գրանցման տեսակ) |
Չափում․ առնվազն հինգ չափում 50-70 մ2 մակերեսի վրա կամ ավելի փոքր մակերեսով տարածքի առանձին հատվածում,որոնք բացահայտվում են ամբողջական տեսողական զննությամբ։ |
Չափում․ առնվազն հինգ չափում 70-100 մ2 մակերեսի վրա կամ ավելի փոքր մակերեսի առանձին հատվածում, որոնք բացահայտվում են ամբողջական տեսողական զննությամբ։ | |||
201. Բնական քարով և ճենապակյա սալիկներով երեսպատման հիմնատակի սեղմման ամրությունը պետք է լինի առնվազն 10 МПа (պատերի համար), առնվազն 20 МПа (հատակների համար), կերամիկական սալիկներով երեսպատման համար՝ ոչ պակաս, քան 10 МПа (պատերի համար), ոչ պակաս, քան 15 МПа (հատակների համար), եթե նախագծով այլ բան նախատեսված չէ։
6․5 ՆԵՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
202. Ներկման աշխատանքները կատարվում են Նորմերի աղյուսակ 7-ի պահանջներին համապատասխանող մակերեսների վրա: Մակերեսի կատեգորիային ներկայացվող պահանջները՝ համաձայն Նորմերի աղյուսակ 8-ի։
203. Ներկման աշխատանքներն սկսելուց առաջ անհրաժեշտ է ապահովել մակերեսի պաշտպանությունը (մինչև լուծույթի չորանալը) արևի ուղիղ ճառագայթներից:
204. Գրունտային և ներկման լուծույթները պետք է կիրառվեն արտադրողի հրահանգներին համապատասխան։ Մակերեսի գրունտավորումն իրականացնում են մինչև մակերեսի ներկումը ներկման լուծույթով։ Գրունտավորված մակերեսը պետք է լինի ամուր, միատարր, առանց փոշու կամ փշրվելու նշանների։ Ներկումն իրականացվում է գրունտային շերտի չորանալուց հետո։
205. Ներկման լուծույթները քսվում են ամբողջ շերտով՝ պահպանելով աշխատանքների կատարման նախագծի պահանջներն ու պատվիրատուի առաջարկությունները։ Հաջորդ շերտի քսումն իրականացնում են նախորդ շերտի չորանալուց հետո։ Ներկման լուծույթի հարթեցումը կամ ճակատատաշումը պետք է իրականացվի թարմ քսված լուծույթի վրա: Չի թույլատրվում թաց գործիքի օգտագործումը հարթեցման համար։
206. Ներկման աշխատանքների ընդունումն իրականացվում է պատվիրատուի կողմից սահմանված պահանջներին համապասխան։ Առաջարկվող հարաչափերը տրված են Նորմերի աղյուսակ 10-ում։
Ներկման աշխատանքների որակին ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 10․
|
Տեխնիկական պահանջներ |
Թույլատրելի շեղումներ |
|
Ջրաէմուլսիոն ներկերով ներկված մակերեսներ | |
|
1. Գունային տարբերություններ |
Մեկ երանգի սահմաններում ըստ արտադրողի կատալոգի |
|
2. Գծեր, բծեր, կաթոցներ, ցայտքեր |
Չեն թույլատրվում բնակելի և հասարակական տարածքների համար։ Պետք է լինեն աննկատ տեխնիկական և օժանդակ տարածքների մակերեսից 2 մ հեռավորությամբ իրականացվող ամբողջական տեսողական զննության ժամանակ։ |
|
3. Մակերեսի կավճացում |
Չի´ թույլատրվում |
|
4. Շտկումներ, որոնք առանձնանում են ընդհանուր ֆոնին |
Չե´ն թույլատրվում բնակելի և հասարակական տարածքների համար։ Պետք է լինեն աննկատ տեխնիկական և օժանդակ տարածքների մակերեսից 2 մ հեռավորությամբ իրականացվող ամբողջական տեսողական զննության ժամանակ։ |
|
Անջուր լուծույթներով ներկված մակերեսներ | |
|
5. Գծեր, բծեր, կաթոներ, ցայտքեր, հետքեր վրձինից կամ գլանիկից, անհարթություններ |
Չի´ թույլատրվում
|
|
6. Գունային տարբերություններ |
Մեկ երանգի սահմաններում ըստ արտադրողի կատալոգի |
|
Լաքերով ներկված մակերեսներ | |
|
7. Ճաքեր |
Չի´ թույլատրվում
|
|
8. Տեսանելի խտացումներ |
Չի´ թույլատրվում
|
|
9. Լաքի հետքեր տամպոնի վրա (չորանալուց հետո) |
Չի´ թույլատրվում
|
207. Տարբեր գույներով ներկված մակերեսների միացման կետերում ներկման գծի կորությունները թույլատրելի չեն (բացառությամբ օժանդակ և տեխնիկական շինությունների, եթե նախագծային փաստաթղթերում այլ բան նախատեսված չէ):
208. Անհրաժեշտության դեպքում, կատարված աշխատանքի որակը որոշելու համար թույլատրվում է ներկի մասնակի հեռացում մինչև հիմնատակը։ Նման ստուգումները պետք է իրականացվեն այնպիսի վայրերում, որտեղ ծածկույթների հետագա ուղղումը չի խախտի դրանց միատարրությունը։
6․6 ՊԱՍՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
209. Պաստառապատման համար պատրաստված մակերեսի որակը պետք է համապատասխանի պատվիրատուի պահանջներին։ Առաջարկվող հարաչափերը (ըստ ընտրված պաստառների տեսակի) տրված են Նորմերի աղյուսակ 8-ում:
210. Պաստառապատման աշխատանքներն սկսելուց առաջ ուժեղ կլանող մակերեսները պետք է լրացուցիչ մշակել թույլ սոսնձե լուծույթով (լուծույթը պատրաստվում է պաստառների սոսինձ արտադրողի առաջարկություններին համապատասխան) կամ ԳՄ 2 գրունտային լուծույթով՝ ըստ Նորմերի 4-րդ աղյուսակի։ Այս լուծույթը կարող է օգտագործվել նաև փոշոտ մակերեսները ամրացնելու համար։
211. Պաստառապատելուց առաջ անհրաժեշտ է ուղղահայաց նշան անել առաջին շերտի եզրագծի երկայնքով։
212. Սոսինձը պատրաստվում է արտադրողի հրահանգներին համապատասխան։ Պաստառապատման համար օգտագործվող սոսինձը պետք է համապատասխանի ընտրված պաստառներին։
213. Սոսնձի տեսակն ընտրում են պաստառների փաթեթավորման վրա նշված նշումների հիման վրա․
1) սոսինձը քսվում է պատին,
2) սոսինձը քսվում է պաստառին։
214. Պատին սոսինձ քսելիս անհրաժեշտ է աշխատել պաստառի գլանափաթեթի լայնությունից մի փոքր ավելի լայն հատվածներով։ Սոսինձը քսվում է հավասարաչափ, առնվազն 1 մմ հաստությամբ շերտով:
215. Պաստառներին սոսինձ քսելիս անհրաժեշտ է դրանք մակերեսին դասավորել հակառակ կողմով դեպի վերև և սոսինձը քսել առնվազն 1 մմ հաստությամբ շերտով։ Սոսինձը քսելուց հետո անհրաժեշտ է պաստառի ժապավենի ձախ և աջ եզրերը ծալել դեպի մեջտեղը (սոսնձած կողմերը դեպի ներս), այնուհետև պաստառի ժապավենը կարելի է ծալել չոր կողմերով և թողնել մինչև սոսինձը ներծծվի։ Չորացման ժամանակը սահմանվում է պաստառների արտադրողի կողմից։
216. Սոսինձը քսելուց հետո առաջին շերտը կպցվում է ուղղահայաց և հավասարեցվում է ըստ նշանի։ Ծալքերի հարթեցումը և պաստառի տակի օդային պղպջակների հեռացումը կատարվում է կենտրոնից վերև, ապա ներքև։ Սոսնձի ավելցուկն անհրաժեշտ է անմիջապես հեռացնել:
217. Պաստառի երկրորդ կտորը ամուր սոսնձվում է առաջինի երկայնքով, ծալքերը հարթեցվում և պղպջակները հեռացվում են համաձայն նախորդ՝ 212 կետում նկարագրված ընթացակարգի։ Գործընթացը կրկնվում է մինչև ամբողջ աշխատանքային մակերեսի ծածկումը:
218. Ներքին անկյուններում պաստառի մեկ շերտը սոսնձվում է այնպես, որ այն փակի անկյունը 10-20 մմ-ով: Ուղղալարի օգնությամբ հաջորդ շերտը սոսնձվում է հենց անկյունում, համընկացնելով առաջինի վրա, որից հետո անհրաժեշտ է հեռացնել սոսնձի ավելցուկը։
219. Արտաքին անկյուններում պաստառի մեկ շերտը սոսնձվում է այնպես, որ այն փակի անկյունը 10-20 մմ-ով, հաջորդ շերտը ամուր սոսնձում են նախորդի երկայնքով, որից հետո անհրաժեշտ է հեռացնել սոսնձի ավելցուկը։
220. Ջեռուցման ռադիատորների ետևում պաստառներ կպցնելու համար անհրաժեշտ է կտրել պաստառների շերտերը այնպես, որ դրանց լայնությունը համապատասխանի ջեռուցման ռադիատորի ամրակման ճարմանդների միջև հեռավորությանը։ Սոսնձելուց առաջ անհրաժեշտ է ստուգել պաստառների համընկնումն ըստ նկարի: Դժվարամատչելի տեղերում պաստառները հարթեցնելու համար պետք է օգտագործել բարակ գլան կամ ռետինե մածկիչ:
221. Անջատիչների և վարդակների շուրջ պաստառներ սոսնձելուց առաջ պետք է համոզվել, որ էլեկտրաէներգիան անջատված է վահանակից։ Անջատիչներն ու վարդակները ծածկում են պաստառներով՝ առանց սեղմելու, այնուհետև կատարվում է անկյունագծային կտրվածք համընկման հատվածում, եզրերը զգուշորեն կտրվում են, որից հետո պաստառները սեղմվում են պատին։ Համընկնման կետում եզրերի վերջնական կտրումը կատարվում է սոսինձը չորանալուց հետո:
222. Պաստառապատման աշխատանքներ կատարելիս տարածքը պետք է պաշտպանված լինի քամուց և արևի ուղիղ ճառագայթներից մինչև պաստառի լրիվ չորացումը՝ պահպանելով մշտական խոնավության ռեժիմ։ Սոսնձված պաստառների չորացման ընթացքում օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 230C-ը։
223. Աշխատանքների ընդունումը կատարվում է տեսողական ստուգմամբ։ Տեսողական զննման ժամանակ պաստառով ծածկված մակերեսի վրա չեն թույլատրվում օդային պղպջակներ, փոսիկներ, բծեր, այլ աղտոտիչներ, ինչպես նաև լրացուցիչ սոսնձում և շերտազատում։
6․7 ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔՈՒՄ ԿԱԽՈՎԻ ԱՌԱՍՏԱՂՆԵՐԻ, ՊԱՆԵԼՆԵՐԻ ԵՎ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՄԲ ՍԱԼԻԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
224. Կախովի առաստաղների տեղադրումը պետք է իրականացնել կարկասի բոլոր տարրերի մոնտաժից և ամրակապումից հետո (աշխատանքների կատարման նախագծին համապատասխան), բոլոր շրջանակային տարրերի տեղադրումից և ամրացումից հետո (համաձայն աշխատանքների կատարման նախագծի), ստուգելով դրա հարթության հորիզոնականությունը և համապատասխանությունը նշաններին:
225. Սալիկների, պանելների և կախովի առաստաղի տարրերի տեղադրումը պետք է իրականացնել մակերեսը գծանշելուց հետո, սկսելով երեսպատվող մակերեսի անկյունից: Նախագծում չնախատեսված թերթերի (պանելների) հորիզոնական միացումները չեն թույլատրվում։
226. Պանելներով և սալիկներով երեսպատված մակերեսային հարթությունը պետք է լինի հարթ, առանց միացման կետերում կախվելու, կոշտ, առանց պանելների և թերթերի տատանումների և մակերեսից պոկվելու (սոսնձման ժամանակ):
227. Շենքերի ներքին հարդարանքում կախովի առաստաղներ, պանելներ և ճակատային հարդարմամբ սալիկներ տեղադրելիս պետք է պահպանել պատվիրատուի պահանջները: Առաջարկվող հարաչափերը տրված են Նորմերի աղյուսակ 11-ում։ Ծավալաբլոկային շինարարության տեխնոլոգիայով կառուցված շենքերի համար ներքին հարդարանքում կախովի առաստաղների, պանելների և ճակատային հարդարմամբ սալիկների տեղադրումն իրականացվում է հաշվի առնելով տեխնոլոգիական և կոնստրուկտիվ առանձնահատկություններն ու միաձուլված երկաթբետոնե ծավալային բլոկների և խոշոր գաբարիտներով մոդուլների տեղափոխման պայմանները։
Շենքերի ներքին հարդարանքում կախովի առաստաղների, պանելների և ճակատային հարդարմամբ սալիկների տեղադրմանը ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 11․
|
Ընդհանուր պահանջներ |
Թույլատրելի շեղումներ, մմ-ից ոչ ավելի |
Հսկողություն |
|
1. Սալիկների և պանելների, ինչպես նաև ձողերի (կախովի առաստաղների) միջև պատրաստի ծածկույթի աստիճանների, առավելագույն արժեքները |
2 |
Չափում, առնվազն հինգ չափում 50-70 մ2 մակերեսի կամ ավելի փոքր մակերեսի առանձին հատվածների վրա, որոնք հայտնաբերվել են ամբողջական տեսողական զննմամբ։ |
|
2. Ամբողջ հարդարման դաշտի հարթության շեղումը (նախագծից) անկյունագծով, ուղղահայաց և հորիզոնական 1 մ երկարության համար |
1,5 (7-ամբողջ մակերեսի համար) | |
|
3. Պատի երեսպատման տարրերի միացման ուղղության շեղումը ուղղահայացից՝ 1 մ երկարության համար |
1 |
6․8 ՁԳՈՎԻ ԱՌԱՍՏԱՂՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ
228. Ձգովի առաստաղների տեղադրումը պետք է իրականացնել էլեկտրամոնտաժային աշխատանքներն ավարտելուց հետո (ջահերի, առաստաղային կետային լուսատուների և այլնի լարերի բաշխում), օդափոխության և օդորակման համակարգերի տեղադրումից, ցածր հոսանքի համակարգերի լարերի բաշխումից, մակերեսի գծանշումից, կարկասի բոլոր տարրերի տեղադրումից և ամրակցումից (աշխատանքների կատարման նախագծին համապատասխան), դրա հարթության հորիզոնականությունը և նշաններին համապատասխանությունը ստուգելուց հետո:
229. Ձգվող առաստաղի մակերեսը պետք է ունենա միատարր գույն, լինի հարթ, առանց ծալքերի, պատռվածքների, ճաքերի, օգտագործված նյութերի հետքերի։ և դրոշմների։ Պատերի և առաստաղի միջև չպետք է լինեն բացեր։ Կախովի առաստաղի մակերեսին չպետք է լինեն տեսանելի (արտահայտված) լուսավորության սարքերի կամ այլ տարրերի կոնստրուկցիաներ, որոնք գտնվում են ձգովի առաստաղի պաստառից վերև։
230. Այն վայրերում, որտեղ տեղադրված են լուսավորության սարքեր (ջահեր, կետային լուսատուներ և այլն), օդափոխման ցանցեր և այլ վայրերում, որտեղ անհրաժեշտ է անցքի ուրվագծի երկայնքով անել անցքեր, պաստառի ներսից պետք է սոսնձել ջերմային օղակ՝ նյութը ամրացնելու համար: Ջեռուցման խողովակների անցման հատվածները պետք է ամբողջությամբ ծածկված լինեն դեկորատիվ պլաստիկե եզրերով։
231. Շենքերի ներքին հարդարանքում ձգովի առաստաղներ տեղադրելիս պետք է պահպավեն պատվիրատուի պահանջները։ Առաջարկվող հարաչափերը տրված են Նորմերի աղյուսակ 12-ում։ Ծավալաբլոկային շինարարության տեխնոլոգիայով կառուցվող շենքերի համար շենքերի ներքին հարդարման տարածքներում ձգովի առաստաղների տեղադրումն իրականացնելիս պետք է հաշվի առնել ամուր ձուլված երկաթբետոնե ծավալային բլոկների և մեծ չափի մոդուլների տեղափոխման տեխնոլոգիական և կոնստրուկտիվ առանձնահատկություններն ու պայմանները:
Շենքերի ներքին հարդարանքում ձգովի առաստաղների տեղադրմանը ներկայացվող պահանջներ
Աղյուսակ 12․
|
Տեխնիկական պահանջներ |
Թույլատրելի շեղումներ, մմ-ից |
Հսկողություն (մեթոդ, ծավալ, տեսակ, գրանցում) |
|
1. Առաստաղի պաստառի կախվածության անկյունագծի 1 մ երկարության համար |
10 |
Չափում, առնվազն հինգ չափում 10-20 մ2 մակերեսի կամ ավելի փոքր մակերեսի առանձին հատվածների վրա |
|
2. Ամբողջ հարդարման դաշտի հարթության շեղումը (նախագծից) անկյունագծով, ուղղահայաց և հորիզոնական 1 մ երկարության համար |
1(5 - ամբողջ մակերեսի համար) |
7 ՀԱՏԱԿՆԵՐ
7․1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
232. Հատակի կոնստրուկտիվ լուծման ընտրությունը պետք է իրականացվի շահագործման պայմանների պահանջների հիման վրա՝ հաշվի առնելով տեխնիկական և տնտեսական նպատակահարմարությունը շինարարության կոնկրետ պայմաններում.
1) շենքերի և շինությունների գործառնական նշանակությունը.
2) հատակի շահագործման հուսալիությունը և երկարակեցությունը.
3) շինանյութերի որակական չափանիշները, տեխնիկական անձնագրերի տվյալները, շահագործման պահանջները.
4) գրունտների ամրության և դեֆորմացման բնութագրերի առավել ամբողջական օգտագործումը և հատակի տեղադրման համար օգտագործվող նյութերի ֆիզիկական և մեխանիկական հատկությունները.
5) հատակների կառուցման նոր տեխնոլոգիական լուծումները, դրանց առավելությունները.
6) էկոլոգիական (բնապահպանական) անվտանգությունը, էներգաարդյունավետությունը, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության պայմանները.
7) մարդկանց տեղաշարժի անվտանգությունը և մատչելիությունը՝ հաշվի առնելով հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ պահանջների սահմանման անհրաժեշտությունը.
8) հրդեհապայթյունաանվտանգությունը և այլն:
233. Հատակների նախագծումը պետք է իրականացվի տեխնիկական առաջադրանքի և նախագծային լուծումների համաձայն՝ հաշվի առնելով ինժեներական հետազննությունների տվյալները, հատակների վրա շահագործման գնահատված բեռնվածքները և ազդեցությունները, հաշվարկային ցուցանիշները:
234. Հատակների վրա մեխանիկական ազդեցությունների ինտենսիվությունը պետք է ընդունվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05-2024 շինարարական նորմերի պահանջներին։
235. Հատակների նախագծային լուծումները, այդ թվում պատվածքների ընտրությունը պետք է իրականացվի հաշվի առնելով արտադրական և հասարակական շենք և շինություններին, բնակելի, սառնարանային, բարձրագույն ուսումնական, մարզական օբյեկտներին, նախադպրոցական հաստատություններին, առողջապահական կազմակերպություններին, հանրակրթական նշանակության շենքերին ներկայացվող պահանջները՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ին N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ին N93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 շինարարկան նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ին N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.04-2023 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 7-ին N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-02-2022 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 27-ին N 08-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.05-2023 շինարարական մորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 19-ին N 09-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.06-2024 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունիսի 25-ին N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.07-2024 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ին N 25-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.04-2022 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.01-2014 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 30-ին N 32-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.09-2024 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11-07.01-2006 շինարարական նորմերի, ԳՕՍՏ 31189-2015, ԳՕՍՏ 31358-2019, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի N 28-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 32-01-2022 շինարարական նորմերի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-01-2024 շինարարական նորմերի, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության պարտադիր միջոցառումների ապահովման պահանջներին:
236. Կերամիկական կամ կերամոգրանիտով սալիկապատված ջեռուցվող հատակները նախատեսվում են այն տարածքներում, որտեղ մարդիկ քայլում են մերկ ոտքերով՝ լողավազանների (բացառությամբ բացօթյա լողավազանների) պարագծի շուրջը, հանդերձարաններում, ցնցուղարաններում: Հատակի մակերևույթի միջին ջերմաստիճանը պետք է պահպանվի 21-23 0C-ի սահմաններում:
237. Բացասական ջերմաստիճաններով սառեցվող շինություններում հատակները պետք է նախագծվեն՝ հաշվի առնելով հատակների համար հիմնատակ հանդիսացող գրունտների սառեցումը կանխելու անհրաժեշտությունը: Այս նպատակով օգտագործվում են արհեստական ջեռուցման համակարգեր, օդափոխվող ստորգետնյա սարքավորում և պաշտպանության այլ համակարգեր, համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ին N 17-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04․04-2023 շինարարական նորմերի պահանջներին։
7․2 ՀԱՏԱԿՆԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐ
238. Արդյունաբերական տարածքների հատակի ծածկույթի տեսակը պետք է որոշվի մեխանիկական, հեղուկների և ջերմային ազդեցությունների տեսակից և ինտենսիվությունից կախված՝ պարտադիր հաշվի առնելով հատակներին հատուկ պահանջները համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05 - 2024 շինարարական նորմերի պահանջներին։ Հատակի ծածկույթի նյութն՝ այն շինություններում, որտեղ նախատեսված է էլեկտրոնային սարքերի պաշտպանվածություն էլեկտրաստատիկ պարպումից (ԷՍՊ) (ESD), կարող է ունենալ մակերեսային դիմադրություն' 104 Օհմ-ից մինչև 1*109 Օհմ: Համապատասխան հատակների ընտրությունը պետք է իրականացվի համաձայն ԳՕՍՏ ԻԷԿ ՏՌ 61340-5-2-2021, ԳՕՍՏ 23279-2012 և ԳՕՍՏ 22690-2015 ստանդարտների պահանջներին։
239. Բնակելի, հասարակական, վարչական և կենցաղային շենքերում, ինչպես նաև այն տարածքներում, որոնցում հատակների վրա ազդեցությունները նման են արդյունաբերական տարածքներում ազդեցություններին, նախընտրելի է ծածկույթի տեսակը որոշել տարածքի տեսակից կախված, համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05–2024 շինարարական նորմերի պահանջներին:
240. Բետոնե ծածկույթներում, խողովակաշարեր տեղադրելիս, եթե դրանք ուղղակիորեն դրվում են բետոնե հիմնատակի վրա (առանց խողովակաշարերը ծածկելու միջանկյալ երեսասվաղի), ապա հատակի ծածկույթի հաստությունը պետք է լինի առնվազն խողովակաշարի տրամագծի չափով՝ գումարած 45 մմ:
241. 28 օրական բետոնե հիմնատակով ցեմենտի կապակցանյութով ծածկույթների շաղկապման ամրությունը (ադհեզիա) ըստ պոկման պետք է լինի առնվազն 0,75 ՄՊա:
242. Հիդրո-, գոլորշա և ջերմամեկուսիչ շերտի վրա տեղադրվող հատակների ցեմենտբետոնե ծածկույթները պետք է ունենան կոնստրուկտիվ կամ, անհրաժեշտության դեպքում, համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05–2024 շինարարական նորմերի պահանջներով հաշվարկված աշխատող ամրանավորում և ունենան առնվազն 60 մմ հաստություն՝ թույլ, 80 մմ՝ չափավոր և առնվազն 100 մմ՝ զգալի և շատ նշանակալի մեխանիկական ազդեցությունների դեպքում: Կարծրացած շաղախի (բետոնի) շաղկապման ամրությունը բետոնե հիմնատակի հետ, լցումից 7 օր հետո պետք է լինի նախագծային արժեքի առնվազն 50%-ի չափ:
243. Պոլիմերային հատակի ծածկույթների շաղկապման ամրությունը (ադհեզիա) բետոնե հիմնատակի հետ պոկման ուժը պետք է լինի առնվազն 2.0 ՄՊա:
244. Բետոնե ծածկույթով, ներառյալ լարված բետոնի ծածկույթով և ջերմակայուն բետոնի ծածկույթով գրունտի վրա տեղադրվող հատակների ամբողջական հաստությունը պետք է հաշվարկվի՝ հաշվի առնելով հատակի վրա ազդող բեռնավորումը, օգտագործված նյութերը և հիմնատակի գրունտի հատկությունները, բայց պետք է լինի ոչ պակաս, քան 120 մմ:
245. Անասնաբուծական շենքերում հատակի վրա ազդող՝ կենդանիների քաշից առաջացող կենտրոնացված բեռնավորումների հաշվարկային արժեքները պետք է ընդունվեն տեխնոլոգիական նախագծման նորմերի համաձայն՝ հաշվի առնելով գերբեռնվածության գործակիցը, որը հավասար է 1,2-ի, և դինամիկության գործակիցը, որը հավասար է 1,2-ի:
246. Անասնաբուծական շենքերի կերի և գոմաղբի անցուղիներում հատակները պետք է հաշվարկվեն օդաճնշական տրանսպորտից շարժվող բեռների ազդեցության համար՝ անիվի վրա 14,5 կՆ ճնշմամբ:
247. Թեթև բետոնից պատրաստված լատեքսային ցեմենտի ծածկույթով միաձույլ հատակները, որոնք օգտագործվում են անցամքար պայմաններում կենդանիների պահպանման անասնաբուծական շենքերում՝ հատակի ստանդարտացված ջերմայուրացումն ապահովելու համար, պետք է իրականացվեն խարամից պատրաստված ջերմամեկուսիչ շերտի վրա և ունենան առնվազն 20 ՄՊա սեղմման ամրություն:
248. Հրակայուն բետոնե սալերի հաստությունը և ամրանավորումը պետք է ձեռնարկվեն դեֆորմացվող հիմնատակի վրա դրվող կառույցների հաշվարկման համաձայն, հատակին բեռների առավել անբարենպաստ համադրության գործողության դեպքում:
249. Տախտակների, մանրատախտակի, ինժեներական, փայտասալիկի, մանրատախտակե վահանակների և զանգվածային տախտակների, ինչպես նաև լամինատե հատակների հաստությունը պետք է ընդունվի արտադրանքի գործող ստանդարտների համաձայն:
250. Տախտակների, մանրատախտակի, ինժեներական, փայտասալիկի, մանրատախտակե վահանակների և զանգվածային տախտակների, ինչպես նաև լամինատե հատակների ծածկույթի տակ գտնվող օդային տարածքը չպետք է հաղորդակցվի օդափոխման և ծխահանման ուղիների հետ, իսկ 25 մ2-ից ավելի մակերես ունեցող սենքերում այդ տարածքը պետք է բաժանվի տախտակե միջնապատերով՝ առաջացնելով (4-5)x(5-6) մ չափի փակ խցիկներ։
251. Էլեկտրոնային սարքավորումների էլեկտրաստատիկ 5 կվ-ից ոչ ավելի լարման պարպումից պաշտպանության համար բնակելի և հասարակական շենքերի տարածքներում հատակները պետք է իրականացվեն Էլեկտրացրող նյութերի ծածկույթով` տեսակարար մակերեսային դիմադրությամբ 1x106-1x109 Օհմ։
252. Արդյունաբերական շենքերի տարածքներում, որոնք պահանջում են «էլեկտրոնային հիգիենա», որում անհրաժեշտ է ապահովել հակաստատիկ միջոցներ, ինչպես նաև էլեկտրոնային սարքավորումները Էլեկտրական պարպումներից պաշտպանելու համար՝ ոչ ավելի, քան 2 կՎ, հատակները պետք է իրականացվեն ծածկույթով, հաղորդիչ կամ ցրող նյութերից՝ մակերեսային դիմադրությամբ՝ 1x104 – 1x109 Օհմի սահմաններում:
253. Հատակներն այն շինություններում, որտեղ հնարավոր է գազերի, փոշու, հեղուկների և այլ նյութերի պայթյունավտանգ խառնուրդների ձևավորում այնպիսի կոնցենտրացիաներում, որոնց դեպքում հատակին հարվածելուց կամ ստատիկ էլեկտրականության պարպումից առաջացած կայծերը կարող են պայթյուն կամ հրդեհ առաջացնել, պետք է պատրաստվեն էլեկտրացրող կամ Էլեկտրահաղորդիչ ծածկույթով այն նյութերից, որոնք հարվածային ազդեցությունից կայծեր չեն առաջացնում և բնութագրվում են հատակի ծածկույթի մակերևույթի և շենքի հողակցման համակարգի միջև 5x104-ից մինչև 106 Օհմ արտահոսքի դիմադրություն արժեքով։
254. Հատակներն այն շինություններում, որտեղ առկա են պայթուցիկ նյութեր և Էլեկտրական պայթուցիչներ, 1 մՋ-ից պակաս կամ հավասար նվազագույն բոցավառման էներգիայով (ՆԲԷ), պետք է պատրաստված լինեն հաղորդիչ նյութերից, որոնք ազդեցության տակ կայծեր չեն առաջացնում, արտահոսքի դիմադրությամբ ոչ ավելի, քան 5x104 Օհմ համաձայն ԳՕՍՏ 31610.32-1-2015 պահանջներին: Այս դեպքում արգելվում է մեկուսիչ նյութերի օգտագործումը:
255. «Մաքուր» և «առանձնապես մաքուր» սենքերում, որոնք համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ 14644-1-2002 պահանջներին դասակարգված են ըստ ԻՍՈ մաքրության դասերի, հատակները պետք է պատրաստվեն Էլեկտրացրող պոլիմերային ծածկույթով, որը բնութագրվում է հատակի ծածկույթի մակերևույթի և շենքի հողակցման համակարգի միջև 5x104-ից մինչև 107 Օհմ էլեկտրական դիմադրության արժեքով:
256. Հատակի ծածկույթի մակերևույթից ստատիկ էլեկտրականությունը հեռացնելու համար հատակի հաղորդիչ կամ ցրող ծածկույթի տակ պետք է տեղադրվի շենքի հողակցման համակարգին միացված էլեկտրակողմնատար հաղորդաշղթա:
257. Հատակների փոշեանջատման նկատմամբ բարձր պահանջներ ներկայացնելու դեպքում պետք է կիրառվեն «քիչ փոշեանջատող» (մաշելիությունը ոչ ավելի, քան 0,4 գ/սմ2) և «փոշեզերծ» (մաշելիությունը ոչ ավելի, քան 0,2 գ/սմ2) ծածկույթներ:
258. Հատակի ծածկույթի մաշելիությունը չպետք է գերազանցի մաքուր սենքերում միաձույլ հատակների 3 ԻՍՕ դասի համար` առնվազն 0,06 գ/սմ2, 4 ԻՍՕ դասի` 0,09 գ/սմ2 և 5 ԻՍՕ դասի և ավելի բարձր` 0,12 գ/սմ2, իսկ պոլիվինիլ քլորիդի հիման վրա առաձգական նյութերից պատրաստված հատակների համար' համապատասխանաբար 50 մկմ, 90 մկմ և 100 մկմ: Շինության մաքրության դասը որոշվում է համաձայն ԳՕՍՏ ԻՍՕ 14644-1-2002 պահանջներին:
259. 4-ից ոչ ավելի ԻՍՕ դասերի սենքերում պոլիվինիլքլորիդի վրա հիմնված առաձգական նյութերի համակցված վահանակների եզրերը պետք է զոդվեն:
260. Մաքուր սենքերի հատակների համար առավել հաճախ օգտագործվում են առաձգական նյութերից պատրաստված ծածկույթներ, հիմնված պոլիվինիլ քլորիդի վրա, ինչպես գլանափաթեթային, այնպես էլ սալիկային տեսքով, ինչպես նաև պոլիմերային լցովի նյութերից պատրաստված ծածկույթներ:
261. Տախտակից, մանրատախտակից, լինոլեումից և լամինացված մանրատախտակից հատակներում հարակից կտորների միջև սանդղավոր անցումներ չեն թույլատրվում:
262. Հատակի ծածկույթների մակերևույթը չպետք է լինի սայթաքուն, իսկ ծածկույթների թույլ շփման թույլատրելի գործակիցը (ստատիկական և դինամիկական) որոշվում է համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05–2024 շինարարական նորմերի պահանջներին:
263. Հատակների՝ 60 մմ-ից պակաս հաստությամբ միաձույլ ծածկույթներում, որոնք իրականացվում են այն սենքերում, որոնց շահագործման ընթացքում հնարավոր են ջերմաստիճանի փոփոխություններ, պետք է իրականացվեն լրացուցիչ դեֆորմացման կարեր, որոնք համընկնում են հիմնատակի ջերմակծկումային կարերի հետ: Մնացած դեպքերում, դեֆորմացման կարերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 18 մ և պետք է որոշվի` կախված օգտագործվող ծածկույթների նյութերից, ինչպես նաև օգտագործվող նյութերին համապատասխան աշխատանքային արտադրության տեխնոլոգիայից։
264. Ցեմենտի կապակցանյութերով իրականացված միաձույլ ծածկույթներում, որոնց հաստությունը ավելի է 60 մմ-ից, պետք է իրականացվեն ծածկույթի հաստության առնվազն 1/3-ի խորությամբ ջերմակծկումային կարեր, որոնք տեղակայված են միմյանցից հավասար հեռավորությամբ, որը չի գերազանցում ծածկույթի հաստության 30-ապատիկը:
265. Ծածկույթներում կարերի լցումը պետք է կատարվի պոլիմերային էլաստիկ բաղադրությամբ նյութով՝ կարի լայնությունից ոչ ավելի խորությամբ: Լցման բարձրությունը սահմանափակելու համար պետք է օգտագործվի փրփրապոլիստիրոլ կամ փրփրեցված փրփրապոլիէթիլեն: Հրակայուն ծածկույթներում կարերը պետք է լցվեն ցեմենտի և հատիկավորված դոմնային խարամի խառնուրդի հրակայուն լուծույթով՝ կարի ամբողջ խորությամբ:
266. Փայտատաշեղային հավաքովի առձգված սալերի դեֆորմացման կարերը պետք է կրկնվեն հատակների ծածկույթում և պաշտպանված լինեն էլաստիկ տարրերով կամ հարդարվեն պոլիմերային էլաստիկ նյութով: Տարասեռ նյութերից պատրաստված ծածկույթների ծայրակցման դեպքում խորհուրդ է տրվում տեղադրել պղնձե, ալյումինե կամ պողպատե տարրեր, որոնք պաշտպանում են այդ ծածկույթների եզրերը մեխանիկական վնասվածքներից, կարի մեջ ջրի ներթափանցումից և սոսնձված մասերի պոկումից:
7․3 ՄԻՋՆԱՇԵՐՏ
267. Միջնաշերտի տեսակի ընտրությունը պետք է իրականացվի կախված ծածկույթի նյութից, հատակների վրա ազդեցությունների տեսակից և ինտենսիվությունից:
268. Սոսնձի կոմպոզիցիաները պետք է համապատասխանեն հատակի ծածկույթի նյութերին և ապահովեն ծածկույթի միացման ամրությունը (ադհեզիան) միաձույլ հիմնատակերի վրա տեղադրելիս իրականացվում է համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05–2024 շինարարական նորմերի պահանջներին։
269. Հեղուկների միջին և բարձր ինտենսիվությամբ ազդեցության տակ գտնվող հատակների դեպքում չի թույլատրվում օգտագործել ավազե և ջերմամեկուսիչ նյութերից միջնաշերտեր:
7.4 ՋՐԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ ԵՎ ՇՈԳԵՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
270. Կեղտաջրերի և այլ հեղուկների ներթափանցումից ջրամեկուսացումը պետք է ապահովվի հատակի վրա հեղուկների միջին և մեծ ինտենսիվությամբ ազդեցության դեպքում համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05-2024 շինարարական նորմերի պահանջներին․
1) ջրից և չեզոք լուծույթներից մեկուսացում հետևյալ հատակների դեպքում՝ վրածածկերի վրա տեղադրված, նստումային և ուռչող գրունտների վրա տեղադրված, ինչպես նաև փքվող գրունտներով հիմնատակերի վրա տեղադրված՝ չջեռուցվող շինություններում և բաց տարածքներում.
2) օրգանական լուծիչներից, հանքային յուղերից և դրանց էմուլսիաներից՝ վրածածկերի վրա տեղադրված հատակների դեպքում.
3) թթուներից, ալկալիներից և դրանց լուծույթներից, ինչպես նաև կենդանական ծագման նյութերից՝ վրածածկերի և գրունտների վրա տեղադրված հատակների դեպքում:
271. Պոլիմերային լցնովի և բարձր լցվող ծածկույթների դեպքում կեղտաջրերի ազդեցությունից ջրամեկուսացում չի պահանջվում:
272. Կեղտաջրերի և այլ հեղուկների ներթափանցումից ջրամեկուսացումը պետք է լինի առանց ընդհատումների՝ հատակի կառուցվածքում, առուների և ջրանցքների պատերում և հատակներում, սարքավորումների հիմնատակերի վերնամասում, ինչպես նաև այն վայրերում, որտեղ հատակը միանում է այդ կառույցներին: Այն վայրերում, որտեղ հատակը կիպ մոտենում է պատերին, սարքավորումների համար նախատեսված հիմնատակերին, խողովակաշարերին և հատակից վեր գտնվող այլ կառույցներին, ջրամեկուսացումը պետք է լինի առանց ընդհատումների՝ հատակի ծածկույթի մակարդակից առնվազն 200 մմ բարձրությամբ, իսկ եթե հավանական է, որ ջրի շիթերը հասնեն պատերին, ապա մեկուսացումը պետք է կատարվի թրջման ամբողջ բարձրությամբ:
273. Հեղուկների ազդեցության միջին և բարձր ինտենսիվության ենթակա հատակի դեպքում օգտագործվում է երեսպատում (գլանափաթեթային նյութերից) կամ ծածկույթ (մածիկ կոմպոզիցիաներից և ջրամեկուսիչ լուծույթներից, որոնք հիմնված են ցեմենտի կապակցիչի վրա) ջրամեկուսացում:
274. Հեղուկների ազդեցության միջին և բարձր ինտենսիվության ենթակա հատակի, կեղտաջրերի առուների, ջրանցքների և հոսակների տակամասի տակ պետք է օգտագործվի սոսնձումով ջրամեկուսացում:
275. Հատակի վրա հանքային յուղերի, դրանց էմուլսիաների կամ օրգանական լուծիչների ազդեցության միջին և բարձր ինտենսիվության դեպքում չի թույլատրվում բիտումի հիմնատակով սոսնձումով կամ ծածկույթով նյութերից ջրամեկուսացում:
276. Այն շինություններում, որտեղ հատակները ենթարկվում են թթուների, ալկալիների, յուղերի և այլ ագրեսիվ հեղուկների ազդեցությանը, ջրամեկուսիչ նյութերի ընտրությունը պետք է իրականացվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի պահանջներին։
277. Կեղտաջրերի և այլ հեղուկների՝ հատակի վրա միջին ինտենսիվության ազդեցության դեպքում ջրամեկուսացման շերտերի քանակը որոշվում է ըստ նյութի տեսակի ․
1) մածիկների վրա սոսնձվող բիտումային գլանային նյութերից, բիտում պարունակող և պոլիմերային մածիկ կոմպոզիցիաներից և ցեմենտի հիմնատակով ջրամեկուսիչ լուծույթներից' առնվազն երկու շերտով.
2) ինքնասոսնձվող պոլիմերային և նստվող բիտում պարունակող գլանափաթեթային նյութերից' մեկ և ավելի շերտով.
278. Հատակի վրա կեղտաջրերի և այլ հեղուկների ազդեցության մեծ ինտենսիվության դեպքում, ինչպես նաև կեղտաջրերի առուների, ջրանցքների, հոսակների տակամասերում և դրանցից 1մ շառավղով պետք է ավելացվի ջրամեկուսացման շերտերի քանակը․
1) ոչ պակաս, քան երկու շերտ' մածիկ ների, բիտում պարունակող և պոլիմերային մածիկ կոմպոզիցիաների և ցեմենտի վրա հիմնված ջրամեկուսիչ լուծույթների վրա սոսնձված բիտում պարունակող գլանափաթեթային նյութերի համար
2) ոչ պակաս, քան մեկ շերտ' ինքնասոսնձվող պոլիմերային և նստվածքային բիտում պարունակող գլանափաթեթային նյութերի համար:
279. Բիտումի հիմքով նյութերով ջրամեկուսիչ շերտի մակերևույթն (նախքան դրա վրա ծածկույթներ, միջնաշերտեր տեղադրելը կամ ցեմենտ պարունակող նյութերով երեսասվաղ կատարելը) անհրաժեշտ է պատել 1,5-5 մմ ֆրակցիայի ավազով ցանված բիտումի մածիկով: Ջրամեկուսիչ շերտի մակերևույթը թույլատրվում է չպատել ավազով ցանված բիտումի մածիկով այն դեպքում, եթե կիրառվում է գործարանային պայմաններում նման կամ հատուկ ծածկույթով ջրամեկուսիչ նյութ, որը երեսասվաղի շերտի հետ ապահովում է անհրաժեշտ կպչունություն:
280. Հատակի վրա ջրի միջին և բարձր ինտենսիվությամբ ազդեցության (բաց մարզադաշտեր և խաղահրապարակներ) և բետոնե հիմնատակերի վրա ջրաթափանց ծածկույթների օգտագործման դեպքում ծածկույթի և հիմնատակի միջև պետք է դրենաժ կազմակերպվի՝ որպես ցամաքուրդային խողովակներ օգտագործելով դեֆորմացման և տեխնոլոգիական կարերը: Ցամաքուրդային խողովակները պետք է լցված լինեն ծակոտկեն կառուցվածքով էլաստիկ նյութերով։
281. Հատակներում բետոնե տապաստակի շերտի տակ գրունտի վրա պետք է նախատեսվի ջրամեկուսացում ․
1) եթե տապաստակի շերտի ներքևի մասը գտնվում է ստորերկրյա ջրերի մազանոթային բարձրացման վտանգավոր գոտում: Ջրամեկուսացում նախագծելիս, ստորերկրյա ջրերի վտանգավոր բարձրացումը իրենց հորիզոնի նկատմամբ, պետք է ընդունվի․ խճից, կոպճից և խոշորաբեկոր գրունտներից հիմնատակերի դեպքում՝ 0,25 մ; խոշոր ավազից՝ 0,3 մ; միջին խոշորության և մանրահատիկ ավազից՝ 0,5 մ; փոշիավուն ավազից, կավավազից և փոշիավուն կավավազից՝ 1,5 մ; ավազակավից, փոշիավուն ավազակավից և կավավազից, կավից՝ 2,0 մ.
2) եթե տապաստակի շերտը գտնվում է շենքի սալվածքի մակարդակից ցածր.
3) եթե ծծմբաթթվի, աղաթթվի, ազոտական թթվի, քացախաթթվի, ֆոսֆորական թթվի, հիպոքլորային թթվի և քրոմական թթվի լուծույթների ազդեցությունը հատակի վրա միջին և մեծ ինտենսիվությամբ է:
282. Ջրամեկուսացման կոնստրուկցիան պետք է միասնական լինի նկուղների, ավտոտնակների և այլ ստորգետնյա կառույցների հիմնատակերի և պատերի ջրամեկուսացման հետ:
283. Որպես բետոնե հիմնատակի ջրամեկուսացում, մածիկով սոսնձված բիտումային գլանափաթեթային նյութերի, բիտում պարունակող և պոլիմերային գլանափաթեթային նյութերի, բիտում պարունակող և պոլիմերային մածիկ կոմպոզիցիաների և ցեմենտի վրա հիմնված ջրամեկուսիչ լուծույթներից բացի, որոնք տեղադրվում են գրունտի վրա բետոնի նախապատրաստական շերտին, որպես բետոնե հիմնատակի ջրամեկուսացում, կարող են օգտագործվել նաև բիտումով տոգորված մանրացված քարից կամ խճից լցովի ջրամեկուսացնող շերտեր, կամ ասֆալտային ջրամեկուսացում ասֆալտբետոնից:
284. Հատակին ջրի ազդեցության միջին և բարձր ինտենսիվության (բաց մարզադաշտեր և խաղահրապարակներ) և ջրաթափանցելի ծածկույթներն ուղղակիորեն հիմնատակում ընկած ոչ կոշտ տապաստակի շերտի վրա (խիճ կամ կոպիճ) տեղադրելու դեպքում գրունտային հիմնատակում պետք է դրենաժ իրականացվի, որը կապահովի մակերևութային ջրերի հեռացում և ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցում:
285. Հատակի շոգեմեկուսացում պետք է արվի գրունտային հիմնատակով հատակի դեպքում, եթե առկա է ստորերկրյա գազերի արտանետում, և ծածկերի վրա տեղադրվող հատակների դեպքում, եթե ծածկերը բաժանում են ջերմաստիճանի և խոնավության տարբեր շահագործման ռեժիմներով սենքեր:
286. Շոգեմեկուսացման շերտի դիրքը, ֆիզիկական և մեխանիկական հատկությունները որոշվում են գոլորշիների թափանցելիության հաշվարկի հիման վրա: Որպես գոլորշիների արգելք, պետք է օգտագործել պոլիէթիլենային գոլորշամեկուսացնող թաղանթ, մածիկ կամ գլանափաթեթային պոլիմերային կամ բիտում պարունակող ջրամեկուսիչ նյութեր:
7․5 ԵՐԵՍԱՍՎԱՂ
287. Երեսասվաղը պետք է նախատեսվի այն դեպքերում, երբ անհրաժեշտ է․
1) ավելի ցածր ընկած շերտի մակերևույթի հավասարեցում.
2) խողովակաշարի ծածկում.
3) բեռնումների բաշխում ըստ ջերմաձայնամեկուսիչ շերտերի.
4) հատակների նորմավորված ջերմայուրացման ապահովում.
5) ծածկերի վրա իրականացվող հատակների թեքությունների ապահովում:
288. Կեղտաջրերի հեռացման վաքերին, առուներին և հոսակներին հարող վայրերում թեքության ստեղծման համար ցեմենտավազե կամ բետոնե երեսասվաղի ամենափոքր հաստությունը պետք է լինի. ծածկի սալերի վրա տեղադրելիս՝ 20 մմ, ջերմային և ձայնամեկուսիչ շերտի վրա տեղադրելիս՝ 40 մմ: Խողովակաշարերի ծածկման համար երեսասվաղի հաստությունը (ներառյալ ջեռուցվող հատակներում) պետք է լինի առնվազն 45 մմ-ով ավելի, քան խողովակաշարերի տրամագիծը:
289. Խողովակաշարերի տակ ընկած շերտի և խողովակաշարերի ծածկի մակերևույթները հավասարեցնելու, ինչպես նաև հատակի վրա թեքություն ստեղծելու համար պետք է իրականացվի միաձույլ երեսասվաղ՝ B12,5-ից ոչ ցածր դասի բետոնից կամ ցեմենտավազի շաղախից՝ ցեմենտային կապակցանյութով չոր շինարարական հատակային խառնուրդների հիման վրա՝ սեղմման ամրության դասը առնվազն 15 ՄՊա (մակնիշն ըստ ամրության M150):
290. Պոլիմերային ծածկույթների դեպքում միաձույլ երեսասվաղը պետք է նախատեսվի առնվազն B15 դասի բետոնից կամ ցեմենտավազի շաղախներից՝ ցեմենտային կապակցանյութով չոր շինարարական հատակային խառնուրդների հիման վրա՝ սեղմման ամրության դասը առնվազն 20 ՄՊա (մակնիշն ըստ ամրության Մ200):
291. Ջերմա- և ձայնամեկուսիչ առաձգական շերտի վրա արվող երեսասվաղը պետք է իրականացվի բետոնից, որի սեղմման ամրության դասը առնվազն B15 և ձգման` առնվազն Вtb3,6, համաձայն ԳՕՍՏ 26633-2015 պահանջներին կամ ցեմենտավազի շաղախներից համաձայն ԳՕՍՏ 28013-2023 պահանջներին կամ՝ ցեմենտային կապակցանյութով չոր շինարարական խառնուրդների հիման վրա ԳՕՍՏ 31357-2007 պահանջներին՝ սեղմման ամրության դասը առնվազն 20 ՄՊա (մակնիշն ըստ ամրության Մ200) և ձգման ամրությունը ծռելիս՝ առնվազն 4,5 ՄՊա:
292. Սալերում հովացման խողովակներով արհեստական սառույցով մարզադաշտերի երեսասվաղի հաստությունը պետք է լինի 140 մմ:
293. Ստորև տեղադրված շերտերի մակերևույթը հավասարեցնելու համար ցեմենտային կապակցանյութերի հիման վրա դիսպերսիոն ինքնախտացող չոր շինարարական հատակային խառնուրդներով շաղախով իրականացվող միաձույլ երեսասվաղի հաստությունը պետք է լինի շաղախի կազմում պարունակվող առավելագույն լցանյութի տրամագծի առնվազն 1,5 չափով:
294. Ցեմենտային կապակցանյութով երեսասվաղի հարակցման ամրությունը (ադհեզիան) բետոնե հիմնատակից 28 օրականում պոկելու համար պետք է լինի առնվազն 0,6 ՄՊա: Կարծրացած ցեմենտավազի շաղախի (բետոնի) շաղկապման ամրությունը բետոնե հիմնատակի հետ 7 օր հետո պետք է կազմի նախագծային արժեքի առնվազն 50 %-ը:
295. Հատակին 20 կՆ-ից ավելի կենտրոնացված բեռնվածքի դեպքում ջերմային կամ ձայնամեկուսիչ շերտի վրա երեսասվաղի հաստությունը պետք է որոշվի տեղային սեղմման և ճզմանցման հաշվարկով՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 52-01-2021 շինարարական նորմերի պահանջներով հաստաված հաշվարկային մեթոդիկայի, նաև ճկման ուժի մոմենտի գործողությունը՝ հաշվարկված սույն նորմերի 11-րդ մասի համաձայն և պետք է ընդունվի առնվազն 100 մմ հաստությամբ՝ B22.5-ից ոչ ցածր դասի բետոնից:
296. Հատակին 20 կՆ կամ պակաս կենտրոնացված բեռնվածքի դեպքում, հանքային բամբակե սալերի ջերմային կամ ձայնամեկուսիչ շերտի վրա ցեմենտավազի կամ բետոնի երեսասվաղի հաստությունն ընդունվում է, հաշվի առնելով գործող կենտրոնացված բեռնումների արժեքները, ջերմամեկուսիչի և երեսասվաղի նյութերի ֆիզիկական և մեխանիկական բնութագրերը:
297. Ձայնամեկուսիչ միջադիրների կամ լցվածքների վրա պատրաստվող երեսասվաղների՝ այլ կառույցների հետ (պատեր, միջնապատեր, հատակների միջով անցնող խողովակաշարեր և այլն) լծորդման վայրերում պետք է թողնվեն ոչ պակաս 5 մմ լայնությամբ արանքներ՝ երեսասվաղի ամբողջ խորությամբ, որոնք պետք է լցվեն ձայնամեկուսիչ նյութով:
298. Թաց գործընթացները բացառելու, աշխատանքի արտադրությունն արագացնելու, ինչպես նաև հատակի ստանդարտացված ջերմայուրացումն ապահովելու համար պետք է օգտագործվեն գիպսամանրաթելային, գիպսատաշեղային և ցեմենտատաշեղային կամ նրբատախտակից պատրաստված հավաքովի երեսակապեր:
299. Հատակի նորմավորված ջերմայուրացումն ապահովելու համար երեսասվաղի թեթև բետոնը պետք է լինի B5-ից ոչ ցածր դասի, իսկ ծակոտկեն ցեմենտավազի շաղախի սեղմման ամրության դասը՝ առնվազն 5 ՄՊա (մակնիշը ըստ ամրության Մ50):
300. Երեսասվաղում պետք է նախատեսվեն ջերմակծկումային, դեֆորմացման և մեկուսացնող կարեր: Դեֆորմացման և մեկուսացնող կարերը պետք է համընկնեն ստորև գտնվող համապատասխան կարերի հետ: Միաձույլ երեսասվաղի ջերմակծկումային կարերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 6 մ-ը: Դեֆորմացման կարերը պետք է հարդարվեն պոլիմերային ճկուն կոմպոզիցիայով:
301. Ջերմակծկումային կարերը պետք է իրականացվեն երեսասվաղի հաստության առնվազն 1/2 խորությամբ և գծամշակվեն 400-ից ոչ ցածր պորտլանդցեմենտի մակնիշի հիմքով խծուծածեփի կոմպոզիցիայով, իսկ հաջորդաբար պոլիմերային ծածկույթների տեղադրման դեպքում՝ պոլիմերային մածիկային կոմպոզիցիայով:
7.6 ՏԱՊԱՍՏԱԿԻ ՇԵՐՏ
302. Ոչ կոշտ տապաստակի շերտերը (ասֆալտբետոնից, ընտրված կազմի քարե նյութերից, խարամից, խճից և կոպճանյութերից, ներառյալ օրգանական կապակցանյութերով մշակված, անօրգանական կամ օրգանական կապակցանյութերով մշակված գրունտներից և տեղական նյութերից) կարող են կիրառվել դրանց պարտադիր մեխանիկական խտացման պայմանով:
303. Բետոնի, երկաթբետոնե, պողպատաֆիբրաբետոնե կոշտ տապաստակի շերտը պետք է պատրաստված լինի B22,5-ից ոչ ցածր դասի բետոնից:
304. Եթե B22,5 դասի բետոնից տապաստակի շերտում ձգման լարումը հաշվարկվածից ցածր է, ապա թույլատրվում է օգտագործել․
1) ոչ պակաս, քան B7,5 դասի բետոն՝ նախքան հատակը ծածկելը հարթեցնող երեսասվաղ անելու դեպքում,
2) ոչ պակաս, քան B12,5 դասի բետոն՝ բոլոր տեսակի ծածկույթների դեպքում, բացի այն դեպքից, երբ պոլիմերային ծածկույթները տեղադրվում են ուղղակիորեն բետոնե հիմնատակի վրա,
3) ոչ պակաս, քան B15 դասի բետոն՝ ուղղակիորեն բետոնե հիմնատակի վրա տեղադրվելու դեպքում։
305. Հատակներում, որոնք շահագործման ընթացքում կարող են ենթարկվել ագրեսիվ հեղուկների, կենդանական ծագման նյութերի և օրգանական լուծիչների ցանկացած ինտենսիվության ազդեցությանը կամ ջրի, չեզոք լուծույթների, յուղերի և դրանց էմուլսիաների միջին և բարձր ինտենսիվության ազդեցությանը, պետք է ապահովվի կոշտ տապաստակի շերտ:
306. Տապաստակի շերտի հաստությունը որոշվում է ազդող բեռնվածքի նկատմամբ ամրության հաշվարկով համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05-2024 շինարարական նորմերի պահանջներին։
307. Բետոնե տապաստակի շերտն առանց երեսասվաղով հավասարեցման որպես ծածկույթ կամ ծածկույթի հիմնատակ օգտագործելու դեպքում դրա հաստությունը պետք է լինի առնվազն 120 մմ:
308. Ասֆալտբետոնի տապաստակի շերտը պետք է իրականացվի երկու շերտով՝ յուրաքանչյուրը 40 մմ հաստությամբ՝ ստորին շերտը խոշոր հատիկավոր ասֆալտբետոնից (բինդեր) և վերին շերտը՝ լցովի ասֆալտբետոնից:
309. Կոշտ տապաստակի շերտերում պետք է նախատեսվեն մեկուսիչ կարեր՝ պատրաստված ջրամեկուսիչ նյութերից, փրփրեցված փրփրապոլիէթիլենից կամ փրփրապոլիստիրոլի թերթերից: Եթե հատակների ճակատային մակերևույթները հարում են դինամիկական կամ թրթռումային բեռնումով մեքենաների հիմնատակերին, ապա որպես մեկուսիչ կարերի միջնաշերտեր պետք է օգտագործվեն թրթռամեկուսիչ միջադիրներ:
310. Կոշտ տապաստակի շերտերում պետք է նախատեսվեն ջերմակծկումային և դեֆորմացման կարեր, որոնք տեղակայվում են փոխադարձ ուղղահայաց ուղղություններով: Ջերմակծկումային և դեֆորմացման կարերի առանցքներով սահմանափակված տարածքների չափերը պետք է որոշվեն՝ կախված հատակների շահագործման ջերմաստիճանի և խոնավության ռեժիմից՝ հաշվի առնելով շինարարական աշխատանքների կատարման տեխնոլոգիան և ընդունված կոնստրուկտիվ լուծումները: Դեֆորմացման կարերի միջև հեռավորությունը պետք է ընդունվի ոչ ավելի, քան 90 մ՝ ջեռուցվող շենքերի համար, և ոչ ավելի, քան 72 մ՝ չջեռուցվող շենքերի համար:
311. Ջերմակծկումային կարերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի տապաստակի շերտի սալի հաստության 30-պատիկը, իսկ ջերմակծկումային կարի խորությունը պետք է լինի առնվազն 40 մմ և տապաստակի շերտի հաստության առնվազն 1/3-ի չափով: Ջերմակծկումային կարերի միջև հեռավորության ավելացումը պետք է հիմնավորվի ջերմաստիճանային ազդեցության հաշվարկով՝ հաշվի առնելով տապաստակի շերտի կոնստրուկտիվ առանձնահատկությունները և նյութերը: Ջերմակծկումային կարերը պետք է համատեղվեն տեխնոլոգիական կարերի հետ:
312. Ջերմակծկումային կարերի առանցքներով սահմանափակված տարածքների երկարության առավելագույն հարաբերակցությունը դրանց լայնությանը չպետք է գերազանցի 1,5-ը:
313. Ջերմակծկումային կարերը պետք է խցվեն Մ400-ից ոչ ցածր մակնիշի պորտլանդցեմենտի հիմքով ծեփամածիկի կոմպոզիցիայով, իսկ դեֆորմացման կարերը՝ պոլիմերային առաձգական կոմպոզիցիայով: Բետոնե տապաստակի շերտը որպես ծածկույթ օգտագործելիս ջերմակծկումային կարերը պետք է գծամշակվեն պոլիմերային առաձգական կոմպոզիցիայով, իսկ եթե այն օգտագործվում է որպես հիմնատակ պոլիմերային ծածկույթների համար՝ պարզապես պոլիմերային կոմպոզիցիայով: Պոլիմերային առաձգական կոմպոզիցիաները պետք է լրացնեն կարը ոչ ավելի խորությամբ, քան կարի լայնությունն է: Որպես պոլիմերային առաձգական կոմպոզիցիայի բարձրության սահմանափակում պետք է օգտագործվի փրփրապոլիստիրոլ կամ փրփրապոլիէթիլեն:
314. Ազդեցության թույլից բարձր ինտենսիվությամբ սենքերում տեխնոլոգիական կարերը պետք է տեղակայվեն հիմնականում հատակադիր տրանսպորտի տեղափոխման գոտիներից դուրս, հակառակ դեպքում և տեխնոլոգիական, և դեֆորմացման կարերը պետք է նախատեսվեն ՝ օգտագործելով գործարանային արտադրության չհանվող մետաղական կարային պրոֆիլներ:
315. Ջրանցիկ հատակներ ունեցող բաց հարթակներում դեֆորմացման կարերը պետք է օգտագործվեն որպես ջրահեռացման համակարգի ցամաքուրդային խողովակներ: Դրանց գծամշակումը պետք է իրականացվի ծակոտկեն կառուցվածքով պոլիմերային առաձգական կոմպոզիցիայով:
316. Օդի նորմավորված ջերմաստիճան ունեցող սենքերում, եթե բետոնե հիմնատակի ներքևի մասը գտնվում է շենքի սալվածքից վեր կամ շենքի սալվածքից ոչ ավելի, քան 0,5 մ ցածր, արտաքին պատերի երկայնքով, ջեռուցվող սենքերը չջեռուցվող սենքերից առանձնացնող պատերի երկայնքով, գրունտի վրա բետոնե հիմնատակի տակ, պետք է փռել ոչ պակաս, քան 0,8 մ լայնությամբ անօրգանական խոնավադիմացկուն ջերմամեկուսիչ շերտ։ Ջերմամեկուսիչ շերտի հաստությունը որոշվում է ջերմային դիմադրությունն ապահովելու պայմանից' ոչ պակաս, քան արտաքին պատի ջերմային դիմադրությունը:
7.7 ՀԱՏԱԿՆԵՐԻ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՏԱԿԵՐ
317. Հատակների գրունտային հիմնատակերը պետք է ապահովեն տապաստակի շերտի միջոցով փոխանցվող շահագործական բեռնվածքների ընկալումը՝ ելնելով ամրության և հատակի մակերևույթի ուղղաձիգ դեֆորմացիաների առավելագույն մեծության նվազեցման պայմաններից:
318. Հատակի գրունտային հիմնատակերի սահմանային ուղղաձիգ դեֆորմացիաների գերազանցումը կանխելու համար պետք է ձեռնարկվեն միջոցներ բնական և շահագործական գործոնների վնասակար ազդեցությունը բացառելու կամ նվազեցնելու, գրունտի անբարենպաստ հատկությունները վերացնելու համար, ներառյալ․
1) հիմնատակի արհեստական հատուկ շերտերի և միջնաշերտերի (ջրամեկուսիչ, մազանոթները ընդհատող, ջերմամեկուսիչ, հակատիղմային, ամրանավորված և այլն) տեղադրում.
2) հիմնատակի գրունտների շինարարական հատկությունների բարելավում (տոփանումով պնդացում, նստումային գրունտների նախնական թրջմամբ, անբավարար հատկություններով հողերի ամբողջական կամ մասնակի փոխարինում և այլն) այնպիսի խորությամբ, որը որոշվում է հիմնատակի հնարավոր ուղղաձիգ դեֆորմացումը մինչև թույլատրելի արժեքը նվազեցնելու հաշվարկով.
3) գրունտների ամրացում գեոսինթետիկ նյութերով.
4) գրունտների մշակում հանքային կապակցողներով (պորտլանդցեմենտով՝ համաձայն ԳՕՍՏ 31108-2020 պահանջներին, կիրով՝ համաձայն ԳՕՍՏ 9179-2018 պահանջներին:
319. Չի թույլատրվում որպես հատակի հիմնատակ օգտագործել տորֆը, սևահողը և այլ բուսական գրունտները, ինչպես նաև թույլ գրունտներ՝ 5 ՄՊա-ից պակաս դեֆորմացման մոդուլով: Հատակների հիմնատակում այդպիսի գրունտների առկայության դեպքում անհրաժեշտ է դրանք փոխարինել քիչ սեղմելի գրունտներով՝ հաշվարկով որոշված խորությամբ: Լիցքային գրունտները և խախտված կառուցվածքով բնական գրունտները պետք է նախապես պնդացվեն:
320. Լիցքային գրունտների խտացման պահանջվող աստիճանը պետք է որոշվի՝ ելնելով խտացման գործակցի արժեքից (չոր գրունտի նվազագույն պահանջվող խտության հարաբերակցությունը չոր գրունտի առավելագույն խտությանը՝ ստանդարտ եղանակով խտացման դեպքում), որը պետք է որոշվի՝ կախված լցված շերտի հաստությունից, լիցքի նյութի տեսակից և ազդող բեռնվածքից, բայց պետք է լինի ոչ ցածր և համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01 - 2006 շինարարական նորմերի պահանջներին:
321. Գրունտային հիմնատակի համար օգտագործվող գրունտների անվանացանկը, ըստ բնական տեղադիրքում դրանց ծագման, կազմության և վիճակի, պետք է սահմանվի համաձայն ԳՕՍՏ 25100-2020 պահանջներին:
322. Բնական ծագման, ինչպես նաև արհեստական գրունտների բնութագրերը պետք է որոշվեն դաշտային կամ լաբորատոր պայմաններում ինժեներաերկրաբանական հետազոտությունների կիրառմամբ իրականացվող անմիջական փորձարկումների հիման վրա։ :
323. Գրունտային հիմնատակերի նախագծումն առանց համապատասխան ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական հիմնավորման կամ դրա ոչ բավարար լինելու դեպքում չի թույլատրվում:
324. Երբ տապաստակի շերտի ներքևի մասը տեղակայված է բազմամյա կամ սեզոնային ստորերկրյա ջրերի վտանգավոր մազանոթային բարձրացման գոտում, պետք է նախատեսվի հետևյալ միջոցառումներից մեկը․
1) ստորերկրյա ջրերի հորիզոնի իջեցում.
2) հատակի մակարդակի բարձրացում համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05 - 2024 շինարարական նորմերի պահանջներին.
3) բետոնե տապաստակի շերտի դեպքում՝ համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05–2024 շինարարական նորմերի պահանջներին, ստորերկրյա ջրերից պաշտպանվելու համար ջրամեկուսացման օգտագործումը կամ գեոսինթետիկ նյութերից մազանոթային ընդհատող միջնաշերտերի տեղակայումը: Միջնաշերտերի ներքևի մասը պետք է հեռացված լինի ստորերկրյա ջրերի հորիզոնից առնվազն 0,2 մ:
325. Որպես ստորերկրյա ջրերի հաշվարկային մակարդակ պետք է ընդունվի ստորերկրյա ջրերի առավելագույն հնարավոր մակարդակը (աշուն-գարուն ժամանակահատվածում):
326. Հիմնատակում փքվող գրունտների առկայության դեպքում, եթե հատակի հիմնատակերը ենթակա են սառչելու, պետք է իրականացնել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05 – 2024 շինարարական նորմերի պահանջներին:
327. Փքվող գրունտներով տարածքներում հատակներ տեղադրելիս պետք է նախատեսվեն․
1) ստորերկրյա ջրերի իջեցում այնպիսի մակարդակի, որի դեպքում հաշվի չեն առնվում գրունտների փքման հատկությունները.
2) հիմնատակում չփքվող նյութերից կայուն շերտի իրականացնելիս, անհրաժեշտության դեպքերում կիրառում են ջերմամեկուսիչ նյութերի շերտեր, փքվող գրունտի սառեցման խորությունը նվազեցնելու համար.
3) գրունտի արհեստական տաքացում.
4) սառցակալման գոտում փքվող գրունտի ամբողջական կամ մասնակի փոխարինում սառցափքունության աստիճանի 1%-ից պակաս ցուցիչով չփքվող գրունտով.
5) ջրամեկուսիչ կամ գեոսինթետիկ նյութերից պատրաստված մազանոթային ընդհատող միջնաշերտերի տեղակայում:
328. Հիմնատակում նստումային գրունտների առկայության դեպքում պետք է առաջնորդվել համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01–2006 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.05–2024 շինարարական նորմերի պահանջներին։
329. Հատակի հիմնատակի գրունտների նստելու հատկությունները պետք է հաշվի առնվեն գրունտների սեղմող ստվարաշերտի սահմաններում, այն դեպքերում, երբ․
1) գրունտի, հատակի սեփական քաշից և շահագործական բեռնվածքի ընդհանուր սեղմման լարվածությունը գերազանցում է սկզբնական նստեցման ճնշմանը.
2) գրունտի խոնավությունն ավելի բարձր է (կամ կարող է ավելի բարձր դառնալ) նստեցման նախնական խոնավությունից (նստեցման նվազագույն խոնավություն, որի դեպքում դրսևորվում են գրունտի նստելու հատկությունները).
3) արտաքին բեռնվածքի ազդեցության տակ հարաբերական նստելիությունը գերազանցում է 0,01-ը:
330. Նստումային գրունտներով կազմված հիմնատակեր նախագծելիս պետք է հաշվի առնել գրունտի խոնավության բարձրացման հնարավորությունը՝ հատակների տեղադրման պատճառով բնական գոլորշիացման պայմանների խախտման պատճառով (մակերևույթի էկրանավորում): Գրունտի վերջնական խոնավությունը պետք է ընդունվի գլդոնման սահմանի խոնավությանը հավասար:
331. Գրունտի նստելու հատկությունների բնութագրերը պետք է որոշվեն համաձայն ԳՕՍՏ 23161-2012 պահանջներին:
332. Նստումային գրունտներով կազմված հիմնատակերի նախագծումը պետք է իրականացվի համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006 շինարարական նորմերի պահանջներին։
8 ԱՄՈՆԻԱԿԻ ԿԼԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՇՏՊԱՆԻՉ ԾԱԾԿՈՒՅԹ
8․1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
333. Պաշտպանիչ ծածկույթի օգտագործման անհրաժեշտության վերաբերյալ որոշման կարգը
334. Ամոնիակի կլանման պաշտպանիչ ծածկույթը (այսուհետ՝ պաշտպանիչ ծածկույթ) նախատեսված է պահեստային շենքերի և ոչ բնակելի տարածքների բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների ներքին բաց մակերեսներին քսելու համար, որոնցում օդի ջերմաստիճանը պահպանվում է ոչ ցածր, քան 100C և ոչ բարձր, քան 300C, 60%-ից ոչ ավելի հարաբերական խոնավությամբ:
335. Պաշտպանիչ ծածկույթը կիրառվում է այն դեպքում, երբ պահեստային տարածքներում կամ նախատեսվում է, կամ իրականացվել է հումքի կամ այնպիսի նյութերի երկարաժամկետ պահպանում, որոնք կարող են հանդիսանալ ամոնիակի արտանետման պոտենցիալ աղբյուրներ։ Ամոնիակի արտանետումների պոտենցիալ աղբյուրների ցանկը նշված է ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 57256-2021 ստանդարտում։
336. Պաշտպանիչ ծածկույթ պետք է օգտագործել, եթե պահեստային և ոչ բնակելի տարածքներում օդում ամոնիակի կոնցենտրացիան գերազանցում է ԳՕՍՏ 12.1.005-88 ստանդարտով սահմանված առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաները:
337. Պաշտպանիչ ծածկույթ հարկավոր է կիրառել, եթե պահեստային և ոչ բնակելի տարածքների բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաները հանդիսանում են ներսում ամոնիակի արտանետման աղբյուրներ։
338. Բետոնե կոնստրուկցիաներից ամոնիակի արտանետման փաստը հաստատելու համար անհրաժեշտ է ուսումնասիրվող շենքից հեռացնել շինարարական աղբը, կահույքը, կենցաղային քիմիական նյութերը և ամոնիակի արտանետման այլ աղբյուրները: Անհրաժեշտ է նաև տարածքի բոլոր մակերեսներից հեռացնել դեկորատիվ և հարդարման նյութերը:
339. Նորմերի 335-րդ կետում նշված աշխատանքն ավարտելուց հետո, ուսումնասիրվող տարածքի բոլոր մակերեսները պետք է մաքրվեն փոշուց։
340. Նորմերի 335 և 336-րդ կետերում նշված աշխատանքները կատարելուց հետո անհրաժեշտ է առավելագույնս կրճատել ուսումնասիրվող տարածքի և շենքի մնացած տարածքների միջև օդափոխանակությունը։ Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրվող տարածքում ապահովել օդափոխության համակարգի հերմետիկացում՝ օդափոխության անցքերում էկրան մոնտաժելու միջոցով, ինչպես նաև ապահովել դռնատեղերի հերմետիկացում՝ խծուծման միջոցով:
Թույլատրվում է օդափոխության անցքերն ու դռնատեղերը հերմետիկացնել այլ եղանակներով: Եթե լուսամուտատեղերը թույլ են տալիս նվազագույնի հասցնել մթնոլորտային օդի ներհոսքը ուսումնասիրվող տարածք, լուսամուտատեղերի հերմետիկացում չի պահանջվում։
341. Նորմերի 336-րդ կետի պայմանները կատարելուց հետո անհրաժեշտ է ուսումնասիրվող տարածքւմ օդի ջերմաստիճանը պահպանել ոչ ցածր, քան 200C և ոչ բարձր, քան 300C, 60%-ից ոչ ավելի հարաբերական խոնավությամբ: Տարածքում տվյալ ջերմաստիճանի և խոնավության ռեժիմը պետք է պահպանվի շուրջօրյա առնվազն 7 օրվա ընթացքում:
342. Նորմերի 338-րդ կետի պայմանները կատարելուց հետո անհրաժեշտ է գնահատել ուսումնասիրվող տարածքի օդում ամոնիակի պարունակությունը: Եթե ուսումնասիրվող տարածքի օդում ամոնիակի կոնցենտրացիան չի գերազանցում ԳՕՍՏ 12.1.005-88 ստանդարտով սահմանված ԱԹՔ-ը, ապա բետոնե կոնստրուկցիաներից ամոնիակի արտանետումը հաստատելու համար լրացուցիչ աշխատանքներ չեն պահանջվում։ Եթե ուսումնասիրվող տարածքւմ օդում ամոնիակի կոնցենտրացիան գերազանցում է ԳՕՍՏ 12.1.005-88 ստանդարտով սահմանված ԱԹՔ-ը, ապա բետոնի նմուշներ են վերցվում ուսումնասիրվող տարածքի բոլոր բետոնե կոնստրուկցիաներից։ Օդի նմուշառումը և օդում ամոնիակի պարունակության չափման մեթոդի ընտրությունը կատարվում են ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 57256-2021 ստանդարտին համապատասխան։
343. Բետոնի նմուշառումն իրականացվում է բետոնում ամոնիումի միացությունների պարունակությունը որոշելու համար։ Նմուշառումն իրականացվում է շինարարական կոնստրուկցիաներից կեռնի նմուշների հորատմամբ: Ուսումնասիրվող տարածքում յուրաքանչյուր բետոնե կոնստրուկցիայից հորատվում է առնվազն երկու կեռն։ Ամոնիումի միացությունների պարունակության գնահատումն իրականացվում է այս տեսակի հետազոտություններ անցկացնելու համար համապատասխան սարքավորումներ ունեցող լիազորված լաբորատորիաներում՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան:
344. Երկաթբետոնե և բետոնե կոնստրուկցիաների մակերեսին պաշտպանիչ ծածկույթ քսելու հիմքը բետոնի մեջ ամոնիումի միացությունների պարունակությունն է, որը հաշվարկվում է որպես իոն, և գերազանցում է բետոնի զանգվածի 0.0005%-ը:
8․2 ՊԱՇՏՊԱՆԻՉ ԾԱԾԿՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
345. Ամոնիակի կլանման պաշտպանիչ ծածկույթը նախատեսված է պահեստային և ոչ բնակելի տարածքների ներսում շահագործելու համար, որտեղ պահպանվում են Նորմերի 331-րդ կետում նշված ջերմաստիճանի ռեժիմը և օդի խոնավությունը:
346. Երկաթբետոնե և բետոնե կոնստրուկցիաների մակերեսին պաշտպանիչ ծածկույթ քսելու աշխատանքները պետք է իրականացվեն տարածքի ներսում՝ պահպանելով Նորմերի 331-րդ կետում նշված ջերմաստիճանի ռեժիմը և օդի խոնավությունը: Տարածքում տվյալ ջերմաստիճանի և խոնավության ռեժիմներն անհրաժեշտ է պահպանել շուրջօրյա՝ ամբողջ աշխատանքի ընթացքում և աշխատանքի մեկնարկից առնվազն 2 օր առաջ։
347. Պաշտպանիչ ծածկույթի քսելու աշխատանքներն սկսելուց առաջ անհրաժեշտ է ստուգել բետոնե մակերեսի համապատասխանությունը Նորմերի աղյուսակ 5-ում տրված պահանջներին: Եթե բետոնե մակերեսին հայտնաբերվում են թերություններ, պետք է միջոցներ ձեռնարկվեն դրանք վերացնելու համար:
348. Պաշտպանիչ ծածկույթը քսելու պահին անհրաժեշտ է նվազագույնի հասցնել մշակվող և շենքի մնացած տարածքների միջև օդափոխանակությունը: Դրա համար մշակվող տարածքւմ անհրաժեշտ է ապահովել հերմետիկացում․ օդափոխության համակարգը՝ օդափոխության անցքերի վրա էկրաններ մոնտաժելով, դռնատեղերը՝ խծուծման միջոցով։
Թույլատրվում է օդափոխության անցքերի և դռնատեղերի հերմետիկացումն այլ եղանակներով: Եթե մշակվող տարածքում առկա է անհատական օդափոխման համակարգ, հերմետիկացում չի պահանջվում։ Լուսամուտների և լուսամուտատեղերի հերմետիկացում չի պահանջվում։
349. Պաշտպանիչ ծածկույթի քսման աշխատանքների ընդունումը կատարվում է տեսողական ստուգմամբ: Պաշտպանիչ ծածկույթի մակերեսին չպետք է լինեն ճաքեր, կոտրվածքներ և օտար միացումներ:
350. Պաշտպանիչ ծածկույթի քսման աշխատանքների ընդունման և պաշտպանիչ ծածկույթի ընդունման միջև ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել մշակվող և շենքի մնացած տարածքների միջև օդափոխանակությունը՝ համաձայն սույն կանոնների 345․ կետի:
351. Պաշտպանիչ ծածկույթի ընդունումը կատարվում է մշակված տարածքի օդում ամոնիակի պարունակությունը գնահատելուց հետո: ԳՕՍՏ 12.1.005-88 ստանդարտի համաձայն՝ փակ օդում ամոնիակի պարունակությունը պետք է լինի ԱԹՔ-ից ցածր։ Շինարարական կոնստրուկցիաների մակերեսներին պաշտպանիչ ծածկույթ քսելու աշխատանքների ավարտի և մշակված տարածքի օդում վնասակար նյութերի պարունակության գնահատման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի առնվազն 30 օր:
8․3 ՊԱՇՏՊԱՆԻՉ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԸ
352. Ամոնիակի կլանման պաշտպանիչ ծածկույթը բաղկացած է երկու շերտից՝ գրունտային շերտ և հիմնատակային շերտ։
353. Գրունտային շերտի պատրաստման կազմի մեջ բաղադրիչների պարունակությունը պետք է լինի հետևյալը.
1) ջուր - 50% ըստ զանգվածի,
2) գրունտ - 35% ըստ զանգվածի,
3) երկաթ (II) սուլֆատ 7,
4) ջուր - 15% ըստ զանգվածի։
354. Գրունտային շերտի կազմի պատրաստման համար օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 23732-2011 ստանդարտի պահանջներին։ Գրունտային շերտի կազմը ստանալու համար օգտագործվող գրունտը պետք է լինի գործարանային արտադրության՝ պատրասռված ակրիլային լատեքսի հիման վրա և համապատասխանի ԳՄ 1, ԳՄ 3 կամ ԳՄ 4 պահանջներին՝ համաձայն Նորմերի աղյուսակ 4-ի։ Երկաթի (II) սուլֆատի 7 ջրայինը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 4148-78 պահանջներին և ունենա մ․(մաքուր) կամ ավելի բարձր որակավորում։
355. Պաշտպանիչ ծածկույթի գրունտային շերտի պատրաստման համար ակրիլային լատեքսի հիմքով գրունտ ընտրելիս անհրաժեշտ է փորձարկել գրունտը` պատրաստելով գրունտային շերտի կազմ` 2-ից 5 լիտր ծավալով: Կազմը պատրաստվում է Նորմերի 358-րդ կետի համաձայն։ Գրունտային շերտի կազմի արտադրության համար նախատեսված գրունտը համարվում է պիտանի, եթե ստացված կազմի մեջ չի նկատվում նստվածք և կախյալ մասնիկների առաջացում։
356. Պաշտպանիչ ծածկույթի հիմնատակային շերտի բաղադրիչների պարունակությունը ներկայացված է Նորմերի աղյուսակ 13-ում։
Ամոնիակի կլանման համար նախատեսված պաշտպանիչ ծածկույթի հիմնատակային շերտի բաղադրիչների պարունակությունը
Աղյուսակ 13․
|
Միա-ցության N |
Բետոնում ամոնիումի միացությունների պարունակությունը՝ հաշվարկված որպես NH+4 իոն, % ըստ զանգվածի |
Միացության բաղադրիչները, % զանգված | ||
|
Գիպսային կապակցանյութ |
Երկաթի (II) սուլֆատ 7-ջրային |
Ջուր | ||
|
1 |
0,005-ի պակաս |
67 |
3 |
30 |
|
2 |
0,005-0,010 |
65 |
5 |
30 |
|
3 |
0,010-0,015 |
63 |
7 |
30 |
|
4 |
0,015-ից ավելի |
60 |
10 |
30 |
357. Երկաթբետոնե և բետոնե կոնստրուկցիաներում ամոնիումի միացությունների առկայության դեպքում պաշտպանիչ ծածկույթի հիմնական շերտում բաղադրիչների պարունակությունը ընտրվում է՝ ելնելով շինարարական կոնստրուկցիայի բետոնում իոնով հաշվարկած ամոնիումի միացությունների պարունակությունից՝ համաձայն Նորմերի աղյուսակ 13-ի:
358. Եթե շենքերի պահեստային տարածքներում նախատեսվում է տեղադրել հումք կամ ապրանքներ, որոնք կարող են լինել տարածքի օդ ամոնիակի արտանետման պոտենցիալ աղբյուրներ, խորհուրդ է տրվում օգտագործել թիվ 3 պաշտպանիչ ծածկույթի հիմնական շերտի կազմը՝ համաձայն Նորմերի աղյուսակ 13-ի:
359. Եթե շենքերի պահեստային տարածքներում երկար ժամանակ պահվել են հումք կամ ապրանքներ, որոնք կարող են հանդիսանալ տարածքի օդ ամոնիակի արտանետման պոտենցիալ աղբյուրներ, խորհուրդ է տրվում օգտագործել թիվ 4 պաշտպանիչ ծածկույթի հիմնական շերտի կազմը՝ համաձայն Նորմերի աղյուսակ 13-ի:
8․4 ՊԱՇՏՊԱՆԻՉ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
360. Պաշտպանիչ ծածկույթի գրունտային շերտի կազմը պատրաստվում է հետևյալ հաջորդականությամբ. երկաթի (II) սուլֆատի 7-ջրայինը լցնում են ջրով տարայի մեջ և խառնում են մինչև այն ամբողջությամբ լուծվի մեխանիկական եղանակով։ Երկաթի (II) սուլֆատի 7-ջրայինը համարվում է լուծված, եթե մեխանիկական խառնման բացակայության դեպքում տարայի հատակին հատիկներ չեն ընկնում։ Հաջորդը, տարայի մեջ ավելացնում են գրունտ, նորից խառնում են մեխանիկական եղանակով մինչև միասեռ վիճակի հասնելը։
361. Բետոնի մակերեսին գրունտային շերտ պատրաստելու համար միացությունը քսելու ժամկետը 24 ժամ է պատրաստման պահից:
362. Համաձայն Նորմերի 358-րդ կետի պատրաստված գրունտային շերտի կազմության քսումը շինարարական կոնստրուկցիայի բետոնի մակերեսին իրականացվում է երեք շերտով: Կազմի յուրաքանչյուր շերտի սպառումը և չորացման ժամանակը համապատասխանում են արտադրողի կողմից հայտարարված հարաչափերին:
363. Պաշտպանիչ ծածկույթի հիմնական շերտի միացությունը պատրաստվում է հետևյալ հաջորդականությամբ. երկաթի (II) սուլֆատի 7-ջրայինը լցնում են ջրով տարայի մեջ և խառնում են մինչև այն ամբողջությամբ լուծվի մեխանիկական եղանակով։ Երկաթի (II) սուլֆատի 7-ջրայինը համարվում է լուծված, եթե մեխանիկական խառնման բացակայության դեպքում տարայի հատակին հատիկներ չեն ընկնում։ Ստացված շաղախման լուծույթը ավելացնում են գիպսային կապակցանյութով երկրորդ տարայի մեջ, ստացված խառնուրդը խառնվում է մեխանիկական եղանակով մինչև մածուկանման վիճակի հասնելը։
364. Պաշտպանիչ ծածկույթի հիմնական շերտի կազմությունը մածուկանման վիճակում բնութագրվում է կարճ կարծրացման ժամանակով, ինչը պետք է հաշվի առնել կազմության մեծ ծավալների պատրաստման ժամանակ։
365. Հիմնական շերտի կազմը մածուկանման վիճակում սույն կանոնների 360․ կետի համաձայն քսվում է շինարարական կոնստրուկցիայի բետոնե մակերեսին ներկման մածկիչով մեկ շարժումով, հարթեցնելով առանց տրորելու։ Հարակից հատվածների քսման և կցորդման գործընթացն իրականացվում է մեկ բռնակով՝ բետոնե պատի բարձրության երկայնքով 1 մ հատվածի վրա հաջորդաբար վերևից ներքև։ Հարակից հատվածների քսման և կցորդման գործընթացն իրականացվում է մեկ բռնակով՝ բետոնե ծածկի 1մ լայնությամբ հատվածի վրա հաջորդաբար տարածքի երկայնքով։ Հարակից հատվածների քսման և կցորդման գործընթացն իրականացվում է մեկ բռնակով բետոնե հատակի 1 մ լայնությամբ հատվածի վրա հաջորդաբար տարածքի երկայնքով։
366. Պաշտպանիչ ծածկույթի հիմնական կազմության քսվող շերտի հաստությունը պետք է լինի ոչ պակաս 10 մմ-ից և ոչ ավելի 20 մմ-ից:
367. Մակերեսի հավասարությունն ապահովելու և պաշտպանիչ ծածկույթի հաստությունը վերահսկելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գիպսե փարոսներ: Գիպսե փարոսների մոնտաժումն իրականացվում է ըստ Նորմերի 360-րդ կետի գրունտավորված բետոնե մակերեսի վրա՝ համաձայն Նորմերի 244-րդ կետի: Աշխատանքի ավարտից հետո փարոսները պետք է հեռացնել և պաշտպանիչ ծածկույթի ամբողջականությունը վերականգնել բազային շերտի կազմությամբ:
368. Պաշտպանիչ ծածկույթի ամրությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում Նորմերի 360-րդ կետի համաձայն նախապես գրունտավորված բետոնե մակերեսի վրա մոնտաժել ցինկապատ երեսասվաղի ամրացնող ցանց՝ երեսասվաղման աշխատանքների համար, որը համապատասխանում է աղյուսակ 6-ի պահանջներին և դիմացկուն է քիմիական կոռոզիային։ Երեսասվաղի ցանցի մոնտաժումից հետո քսվում է պաշտպանիչ ծածկույթի հիմնական շերտի կազմությունը:
8․5 ՊԱՇՏՊԱՆԻՉ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
369. Պաշտպանիչ ծածկույթի հարկադիր չորացումը՝ ծածկույթի մակերեսը հատուկ ջեռուցման սարքերով տաքացնելով, չի թույլատրվում։ Պաշտպանիչ ծածկույթով տարածքում օդափոխանակումը պետք է իրականացվի կամ օդափոխության անհատական համակարգի միջոցով կամ լուսամուտատեղերով: Այս դեպքում անհրաժեշտ է բացառել մթնոլորտային տեղումների ներթափանցումը մշակված տարածք։
370. Պաշտպանիչ ծածկույթի շահագործումը պետք է իրականացվի աղյուսակ 13-ում տրված ջերմաստիճանի ռեժիմի և օդի խոնավության պահպանման միջոցով։
371. Պաշտպանիչ ծածկույթի շահագործումը չի թույլատրվում առանց ծածկույթի մակերեսին դեկորատիվ և հարդարման ծածկույթների քսելու։ Դեկորատիվ ծածկույթի և դեկորատիվ նյութերի քսումը պաշտպանիչ ծածկույթին թույլատրվում է իրականացնել պաշտպանիչ ծածկույթը ընդունելուց հետո։
372. Չի թույլատրվում պաշտպանիչ ծածկույթի մակերեսին քսել գիպսացեմենտային շաղախներ, հարթեցնող խարնուրդներ և այլ շինարարական նյութեր՝ շաղախված ջրով, առանց գրունտային կամ ջրամեկուսիչ լուծույթներով ծածկույթի մակերեսի նախնական մշակման։
373. Պաշտպանիչ ծածկույթի շահագործման ժամանակ չի թույլատրվում մեխանիկական ներգործություն ծածկույթի վրա, ինչը կարող է առաջացնել կոտրվածքներ, ճաքեր և պաշտպանիչ ծածկույթի անջատում բետոնե կոնստրուկցիաների մակերեսից։
374. Այն դեպքում, երբ տարբեր տեխնոլոգիական ամրակներ մոնտաժելու համար անհրաժեշտ է պաշտպանիչ ծածկույթի կետային հորատում, թույլատրվում է պաշտպանիչ ծածկույթի և ամրացնող տարրի միջակայքի հերմետիկացման համար օգտագործել շինարարական սինտետիկ հերմետիկ։
375. Չի թույլատրվում պաշտպանիչ ծածկույթի մակերեսի գերխոնավացում, ինչպես նաև ծածկույթի մակերեսին կենցաղային լվացող միջոցների քսումը։
376. Մշակված տարածքի շահագործման ընթացքում դեկորատիվ կամ հարդարման շերտով քսված պաշտպանիչ ծածկույթի որակի գնահատումն անց են կացնում տարածքի օդում ամոնիակի պարունակության գնահատմամբ։ Ըստ ԳՕՍՏ 12.1.005-88 ստանդարտի՝ փակ օդում ամոնիակի պարունակությունը պետք է լինի ԱԹՔ-ից ցածր։ Ամոնիումի պարունակությունը մշակված տարածքների օդում իրականացնում են այն կազմակերպությունները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացել են թույլտվություն նմանատիպ հետազոտություններ իրականացնելու համար։ Տարածքներում ամոնիումի պարունակության գնահատումն իրականացվում տարվա մեջ երկու անգամից ոչ պակաս։
ԱԿՏ ԹԱՔՆՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
N____ ____ __________ 20 թ.
ակտի կազմման համարը և ամսաթիվը
___________________________________________________________________________
(օբյեկտի անվանումը և տեղը (հասցեն)
___________________________________________________________________________
(ընդունվող աշխատանքի բնույթը)
Պատասխանատու անձիք՝
պատվիրատուի, կամ տեխնիկական պատվիրատուի, կամ շահագործման համար պատասխանատուի
____________________________________________________________________________
(Ա.Ա., պաշտոնը)
գլխավոր կապալառու_________________________________________________________
(Ա.Ա., պաշտոնը)
ենթակապալառու____________________________________________________________
(կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, Ա.Ա, պաշտոնը)
___________________________________________________________________________
որակի տեխնիկական հսկողություն իրականացնող________________________________
____________________________________________________________________________
(Ա.Ա., պաշտոնը)
հեղինակային հսկողություն ____________________________________________________
(Ա.Ա.., պաշտոնը)
1. Ընդունման ներկայացված են հետևյալ աշխատանքները
___________________________________________________________________________
(ծածկված աշխատանքների անվանումները)
2. Աշխատանքները կատարվել են նախագծային փաստաթղթերի համաձայն
|
___________________________________________________________________________ |
3. Աշխատանքների կատարման ընթացքում օգտագործվել են շինարարական նյութեր (արտադրանքներ)
___________________________________________________________________________
(վկայականների և (կամ) որակի և անվտանգության հաստատման այլ փաստաթղթեր: Եթե անհրաժեշտ է
նշել ավելի քան 5 փաստաթուղթ, նշվում է դրանց ռեգիստրի հղումը, որը հանդիսանում է ակտի
անբաժանելի մասը)
4. Ներկայացվել են աշխատանքների համապատասխանությունը հաստատող փաստաթղթեր
___________________________________________________________________________
(կատարողական սխեմաներ և գծագրեր, փորձաքննությունների, հետազոտությունների, լաբորատոր և այլ
փորձարկումների արդյունքներ, որոնք կատարվել են շինարարական վերահսկողության ընթացքում)
5. Աշխատանքների մեկնարկի և ավարտի ամսաթվերը:
Աշխատանքների մեկնարկ՝ ___________ 20 թ.
Աշխատանքների ավարտ՝ ___________ 20 թ.
6. Աշխատանքները կատարվել են համաձայն
___________________________________________________________________________
(տեխնիկական կանոնակարգերի, նորմատիվ իրավական ակտերի անվանումներն ու բաժինները, նախագծային
փաստաթղթերի բաժինները)
7. Հաջորդ աշխատանքների կատարումը թույլատրվում է
___________________________________________________________________________
(աշխատանքների, շինարարական կոնստրուկցիաների, ինժեներական ցանցերի հատվածների անվանումները)
Լրացուցիչ տեղեկություններ:
___________________________________________________________________________
Ակտը կազմվել է _________ օրինակով (եթե ակտը լրացվում է թղթային տարբերակով):
Կցված փաստաթղթեր:
___________________________________________________________________________
(կատարողական սխեմաներ և գծագրեր, փորձաքննությունների, հետազոտությունների, լաբորատոր և այլ
փորձարկումների արդյունքներ)
Պատասխանատու անձանց ստորագրություններ՝
պատվիրատու _________________________
գլխավոր կապալառու_________________________________________________________
ենթակապալառու____________________________________________________________
տեխնիկական հսկողություն իրականացնող______________________________________
հեղինակային հսկողություն իրականացնող_______________________________________
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|