ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1975-Ն
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունից բխող միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1975-Ն որոշման |
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Շուկայական հարաբերությունների և միջազգային ինտեգրացիոն գործընթացների զարգացման պայմաններում պետական ներդրումային ծախսերի արդյունավետ պլանավորման, շինարարության ոլորտի զարգացման և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը պահանջում է ծախսերի գնահատման համակարգի բարեփոխում:
2. Գնային քաղաքականության ազատականացումը հանգեցրել է մինչ այժմ գնագոյացման ոլորտում գործող՝ տնտեսության կենտրոնացված պլանավորման և կառավարման սկզբունքների փոփոխությանը:
3. Շինարարական արտադրանքի գնի ձևավորման անմիջական մասնակից են պատվիրատուն և կապալառուն՝ որպես շուկայական հարաբերություններում առաջարկի ու պահանջարկի ձևավորման հիմնական ներուժ (կողմեր):
4. Շինարարության գնագոյացումը, որպես պատճառահետևանքային կարևորագույն գործընթաց, պետք է ապահովված լինի կանխատեսվող ծախսերի հաշվարկի այնպիսի արդիականացված համակարգով ու կիրառման մեթոդաբանությամբ, որը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների (պատվիրատու, նախագծող, շինարար, փորձաքննող, հետազննող) համար ոլորտի զարգացումը խթանելու գործում կդառնա մատչելի և արդյունավետ գործիք:
2. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
5. Գնագոյացման քաղաքականության նպատակն է շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման, դրան առնչվող օրենսդրության կատարելագործման և երկարաժամկետ ռազմավարության մշակման միջոցով քաղաքաշինական գործունեության մասնակիցների իրավահարաբերությունների կարգավորումն ու ժամանակին (ԵՄ անդամ և զարգացած այլ պետություններին) համահունչ գործարար միջավայրի ձևավորումը, համապատասխան բարեփոխումների իրագործմամբ քաղաքաշինության բնագավառի զարգացումը և շինարարական արտադրանքի մրցունակության ապահովումը:
3. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
6. Շնարարության ոլորտում գնագոյացման քաղաքականության հիմնական սկզբունքներն են.
1) քաղաքաշինական գործունեության օբյեկտների համար նախագծային փաստաթղթերի շրջանակներում նախահաշվիվների կազմման պարտադիր պայմանի վերացումը: Մրցույթի մասնակիցը հրապարակված նախագծի, ծավալաթերթի և տեխնիկական մասնագրերի հիման վրա ներկայացնում է գնային առաջարկ: Գնային առաջարկում ըստ մասնաբաժինների շինարարական աշխատանքների գումարները չպետք է գերազանցեն Քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված մասնաբաժինների գումարները,
2) խոշորացված ծախսերի միավոր արժեքների և անալոգային օբյեկտների տվյալների կիրառումը՝ շինարարական աշխատանքների գնահատման և բյուջետային կանխատեսումների ապահովման համար,
3) նախագծային փաստաթղթերում շինարարական նյութերի, ապրանքատեսակների, պատրաստվածքների, սարքերի և սարքավորումների տեխնիկական մասնագրերի ներառման պահանջի սահմանումը,
4) շինարարական աշխատանքների միավոր արժեքների, նյութերի, ապրանքատեսակների, պատրաստվածքների, սարքերի և սարքավորումների, ինչպես նաև առանձին տեսակի շինարարական աշխատանքների բնութագրային ու տեխնիկական ցուցանիշների, միավոր տվյալների շտեմարանների (այսուհետ՝ Շտեմարան) ձևավորումը, հրապարակումը: Շտեմարանները ձևավորվում են մասնագիտական ստորաբաժանման (խմբի) կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում ձևավորված խոշորացված, շուկայական արժեքների, շինարարական կազմակերպությունների կողմից ներկայացված գնայային առաջարկների վերլուծության հիման վրա,
5) Շտեմարանների պարբերական (ամսական կտրվածքով) արդիականացումը, վերանայումը՝ մոնիթորինգի (մշտադիտարկման) լիազորություններով oժտված մասնագիտական ստորաբաժանման (խմբի) կողմից,
6) Շտեմարանների թվայնացման, կիրառման հասանելիության ապահովումը,
7) Շտեմարանների պարբերաբար արդիականացման համար մոնիթորինգային ստորաբաժանման մասնագետների փոխգործակցությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ֆինանսների նախարարության, քաղաքաշինական գործունեության սուբյեկտների, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
4. ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓԸ
|
Աղյուսակ 1 |
|
հ/հ |
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | ||||
|
|
Անվանում |
Հարաչափեր |
Բնութագրային նկարագիր |
Տեխնիկական ցուցանիշներ |
Միավոր գին |
|
1. |
… |
… |
… |
… |
… |
|
1.1 |
… |
… |
… |
… |
… |
|
2. |
… |
… |
… |
… |
… |
|
2.1 |
… |
… |
… |
… |
… |
5. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
7. Քաղաքականության շրջանակներում առաջարկվող փոփոխություններն իրենց անմիջական ազդեցությամբ առաջնահերթ են թե՛ շինարարական ծրագրերի նախագծման և թե՛ դրանց իրագործման փուլում: Նախագծման աշխատանքների համար ներկայումս առաջարկվող նոր Շտեմարանների ձևավորումը ենթադրում է նախկինում սահմանված բազմաթիվ ընթացակարգերի, ընդունված իրավական ակտերի, փոխկապակցված գործընթացների վերանայում՝ պատվիրատու-կապալառու իրավահարաբերությունների նկատմամբ նոր մոտեցումների ընկալման անհրաժեշտություն: Ընդ որում, վերջինս կարևորվում է թե՛ պետական և թե՛ ոչ պետական պատվիրատուների պարագայում:
8. Գնագոյացման արդի նորմերը հիմնականում վերաբերում են շինարարությունում կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների ծախսային մասին կամ կապալի պայմանագրերով սահմանման ենթակա նախագծային, նախագծերի փորձաքննության, շինարարական աշխատանքների որակի տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքի, շինարարական աշխատանքների իրական արժեքի ձևավորման գործընթացին (այդ թվում մրցութային), ինչպես նաև մշտադիտարկման արդյունքներով տվյալների և փաստաթղթերի մշակմանը:
9. Գնագոյացման արդի քաղաքականության հիմքում դիտարկվող և կիրառելի ելակետային տվյալներն ու ծախսերի հաշվարի եղանակը, օրենսդրական կարգավորումները, թվային կանխատեսումները, մշտադիտարկման օբյեկները և Շտեմարանների տեսակները նկարագրված են Աղյուսակ 2-ում:
|
Աղյուսակ 2 |
|
ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ |
ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՂԱՆԱԿ |
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ |
|
1. Թվային կանխատեսումներ՝ ըստ խոշորացված հաշվարկի | ||
|
1) նախագծային և շինարարական աշխատանքների նախնական (մինչպայմանագրային) գնահատում, 2) նախագծային, շինարարական (կառուցապատման ծրագրերի) բիզնես- պլանների գնահատում, հիմնավորում, |
արժեքի խոշորացված ցուցանիշներ, անալոգ- օբյեկտների օրինակով ծախսերի խոշորացված գնահատում |
առանձին տեսակի աշխատանքների արժեքի խոշորացված ցուցանիշների և անալոգ-օբյեկտների (նախագծերի) տվյալների վերլուծություն |
|
3) տարեկան բյուջեներ, եռամյա միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական, նպատակային ու զարգացման համալիր ծրագրերի գնահատում, ֆինանսական կանխատեսումներ |
(հավաքագրում), ուսումնասիրություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 23.12.2024թ N 31-Ն հրամանով ամրագրված տվյալներ | |
|
2. Մշտադիտարկման օբյեկտներ | ||
|
1) ՀՀ ՊԵԿ գրանցամատյաններից շինարարական ապրանքների և արտադրատեսակների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում Կոմիտեի կողմից 2) շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերից շինարարական աշխատանքների տեսակների և շինարարական նյութերի վերաբերյալ նյութերի հավաքագրում Կոմիտեի կողմից 3) անալոգ-օբյեկտների (այդ թվում ԵՄ անդամ պետությունների և առաջադեմ այլ երկրների) վերլուծություն և տեղեկատվության հավաքագրում Կոմիտեի կողմից 4) շինարարական արտադրությամբ զբաղվող կազմակերպություններից (արտադրողներից, քաղաքաշինական գործունեության սուբյեկտներից) շինարարական ապրանքների և արտադրատեսակների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում Կոմիտեի կողմից |
շուկայական /ռեսուրսայի ընթացիկ/կ/ գներ |
արտադրողի գնացուցակներ /փրայս-թերթիկներ/, գնաճի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, այլ տեղեկատվություն |
|
3. Շտեմարաններ | ||
|
1) շինարարական նյութերի 2) շինարարական աշխատանքների |
մշտադիտարկման ստորաբաժանման աշխատանքային փաստաթղթեր, հիմնավորված ցուցանիշներ |
հասանելի, հրապարակված տեղեկատվություն |
6. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
10. 1992 թվականից ի վեր, գների ազատականացման և գնագոյացման գործոնների անկայունության հետ կապված կատարվել են շինմոնտաժային աշխատանքների արժեքի փոփոխման գործակիցների (ինդեքսների) հաշվարկներ թե՛ 1984 թվականի և թե՛ 1991 թվականի գործող գների /նորմերի/ նկատմամբ, որոնք ներկայումս էլ հանդիսանում են շինարարության նորմատիվ համակարգի բազային /ելակետային/ տվյալների հիմքը:
11. 1998 թվականի գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի վերանայման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 63-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում մշակվել և արդիականացվել է գնագոյացման համակարգի նորմերի մի մասը, որոնց կիրառումն ապահովելու համար ընդունվել է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշումը և ներկայումս ուժը կորցրած ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտենբերի 10-ի նիստի N 51 արձանագրային որոշմամբ հաստատված «Շինարարության ոլորտի զարգացման ծրագրի» հայեցակարգը:
12. ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշման համաձայն շինարարությունում գնագոյացման նախկին համակարգի արդիականացման, դրա ուղղությամբ անհետաձգելի բարեփոխումների առաջին փուլի իրագործման արդյունքում վերանայված և շինարարության արժեքի կառուցվածքում ներառված (աշխատավարձի, նյութերի արժեքի, մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքի, վերադիր ծախսերի, շահույթի չափի, նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության արժեքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, չնախատեսված աշխատանքների ծախսերի) նորմատիվները հաստատվել և գործողության մեջ են դրվել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի N 41-Ն հրամանով՝ հիմքում ունենալով հաշվարկի բազիսաինդեքսային մեթոդաբանությունը: Նշված հրամանի ընթացիկ լրամշակումն իրականացվել է 2011 թվականին և հրամանով նախատեսված բոլոր դրույթները ներառվել են ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ հաստատված կարգում, որը ներկայումս մասնակի ուժը կորցրած է ճանաչվել և փոխարենն ընդունվել է ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656- Ն որոշումը:
13. ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 916-Ն որոշմամբ շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգում կատարվել են շինաշխատանքների որակի տեխնիկական հսկողության արժեքի հաշվարկման մեթոդաբանության արդիականացմանն (ազատականացման) ուղղված փոփոխություններ: Մասնավորապես՝ որակի տեխնիկական հսկողության ծառայության ծախսերի համար սահմանված նորմատիվները սահմանվել են որպես խորհրդատվական (կողմնորոշիչ) բնույթ կրող՝ պայմանագրային արժեքների (բացառությամբ ոչ մրցակցային գնումների դեպքերի), բյուջեների ձևավորման ու նախահաշիվների կազմման համար, չսահմանափակելով մրցակցային ձևով ծառայության գնման գործընթացի, ինչպես նաև հնարավոր բանակցությունների արդյունքում ձևավորվող ծառայության ծախսերի գնահատումը՝ այն դարձնելով առավել իրատեսական և գործող շուկային համարժեք: Տվյալ փոփոխությունը հնարավորություն է ընձեռել ապահովելու պատվիրատուի կողմից տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերումը նախաորակավորման ընթացակարգով՝ մասնակցի գնային և ոչ գնային առաջարկների ու պայմանների գնահատմամբ: Տեխնիկական հսկողության մասով համարժեք դրույթներ են սահմանվել նաև ՀՀ կառավարության 2017թվականի մայիսի 4-ի N 526-Ն և ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն որոշումներում:
14. Շինարարական արտադրության տեխնոլոգիայի առանձնահատկություններից ելնելով առանձին տեսակի (համանուն, նույնաբովանդակ) շինաշխատանքների կատարման համար պահանջվող կապիտալ ներդրումների արժեքները կարող են էականորեն տարբերվել, ուստի իրատեսական ծախսերի գնահատման պարագայում դրանք դիտարկվում են (կամ պետք է դիտարկվեն) դասակարգված:
7. ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
15. Շինարարական աշխատանքների գնագոյացման կամ խոշորացված ծախսերի գնահատման (գնագոյացման) հիմքում ներկայումս կարող է դիտարկվել.
1) ռեսուրսային մեթոդաբանությունը (ընթացիկ գների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 802-Ն որոշմամբ սահմանված ապրանքների և արտադրատեսակների մասով),
2) ռեսուրսաինդեքսային մեթոդաբանությունը (բազային և ընթացիկ գների),
3) բազիսաինդեքսային մեթոդաբանությունը (1984 թվականի բազիսային տվյալներ և ինդեքսներ)
4) աշխատանքների արժեքի խոշորացված ցուցանիշների կիրառման մեթոդաբանությունը,
5) անալոգ-օբյեկտների ցուցանիշների կիրառման մեթոդաբանությունը:
8. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԸ ՈՉ ԱՐԴԻ ԲԱԶԻՍԱԻՆԴԵՔՍԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ
16. Ներկայումս կապիտալ ներդրումների կամ շինմոնտաժային աշխատանքների (նախահաշվային) արժեքի հաշվարկման հիմքում հիմնականում դիտարկվում են խորհրդային տարիներին՝ 1984 թվականին հաստատված ելակետային (բազային) տվյալներն ու դրանց պարբերաբար ինդեքսավորման սկզբունքը:
17. Շինաշխատանքների արժեքի կառուցվածքում ներառվող հիմնական բաղադրիչներն են.
1) նյութածախսի նորմատիվները (գործակիցները),
2) աշխատատարության նորմատիվները (գործակիցները),
3) մեքենաների շահագործման ծախսերի նորմատիվները (գործակիցները),
4) աշխատավարձի նորմատիվները (գործակիցները),
5) նյութերի և կառուցվածքների շուկայական գները,
6) այլ նորմեր, նորմատիվներ ու ծախսեր:
18. Խորհրդային տարիներին մշակված նախահաշվային նորմավորման համակարգն առանձնանում է իր բացառիկ մեծ ծավալով և շինարարական ապրանքատեսակների գների և շինարարության ոլորտի ինդեքսների (գործակիցների) վերաբերյալ մոնիթորինգային (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մշտադիտարկման) մեկ տեղեկատվական աղբյուրից (minfin.am կայքէջից) ստացվող տվյալներից կախվածությամբ։
19. ՀՀ ֆինանսների նախարարության կայքէջում 2023 թվականի հունվար ամսվա կտրվածքով ներկայացված է շուրջ 1800, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համար՝ շուրջ 1980 անվանում ապրանքատեսակ՝ շինարարական նյութեր, կոնստրուկցիաներ և պատրաստվածքներ (տեխնիկական հատկանիշներ, ապրանքային նշան, ծագման երկիր) ու դրանց կողմնորոշիչ գները (առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)), որից 1000-ից ավելին Հայաստանի Հանրապետությունում արտադրվող: Ակնհայտ է, որ ոլորտում գնային քաղաքականության ազատականացման-արդիականացման հետ մեկտեղ շինանյութերի և կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների <ներգրավվածությունը> տվյալ տեղեկատվական համակարգում առնվազն կարող է կրկնապատկվել և ներկայացվել իրական արժեքով՝ տեղեկատվական համակարգը շինարարական արտադրանքի լրացուցիչ, արդի տեսականիով համալրելու դեպքում:
20. Դեռ շրջանառության մեջ են գտնվում արտադրական, տարրային, խոշորացված, շինարարական աշխատանքների առանձին տեսակների միավոր գների և ռեսուրսների (մեքենա-մեխանիզմների, շինանյութի, էներգակիրների) պահանջարկի 1984 թվականին մշակված հավաք նորմերի ժողովածուները և դրանց նկատմամբ կիրառվող ինդեքսները (գործակիցները): Ուստի՝ եվրոպական և այլ առաջադեմ երկրներում կիրառվող արդի (ռեսուրսային) մեթոդի համեմատությամբ բազիսաինդեքսայինը համարվում է ոչ նպատակահարմար, ներկայիս պահանջարկին չբավարարող:
9. ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ) ԳՈՐԾՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԸ
21. ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշմամբ շինարարությունում գնագոյացման նորմատիվային փաստաթղթերի պահանջները ոչ պետական (այդ թվում համայնքային) բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի մասով կրում են խորհրդատվական (կողմնորոշիչ) բնույթ:
22. Ոլորտում գործող գնագոյացման նորմատիվային հիմնական փաստաթղթերն են.
1) ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն որոշումը,
2) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23- ի N 31-Ն հրամանը,
3) ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի N 21-Ն հրամանը,
4) ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի N 19-Ն հրամանը,
5) ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի փետրվարի 15-ի N 20-Ն հրամանը,
6) ՀՀ քաղաքաշինության նախարարի 2009 թվականի փետրվարի 19-ի N 13-Ն հրամանը:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն որոշմամբ հաստատված գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգի մեթոդաբանությամբ.
ա. առկա բանաձևերը դեռ փոխկապակցված են 1984 թվականի ԵՐԵՐ (ЕРЕР- единые районные единичные расценки) ժողովածուների գնացուցակների և դրանց նկատմամբ կիրառվող ինդեքսների ու Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների հետ, որոնք ունեն արդիականացման կարիք,
բ. շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների կողմնորոշիչ գների հիմքում դիտարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության minfin.am կայքէջում յուրաքանչյուր ամիս հրապարակվող շինարարական նյութերի/ապրանքատեսակների գների վերաբերյալ տեղեկատվությունը (մինչև շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգի/քաղաքականության և դրանից բխող միջոցառումների ծրագրի հաստատումը, մոնիթորինգային խմբերի ձևավորումը), իսկ տվյալների բացակայության դեպքում, շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալներն ու գները հիմնավորող փաստաթղթերը:
24. Գործող ժողովածուներում (ԵՐԵՐ) բացակայում են նոր նյութերով, կառուցվածքներով, սարքավորումներով, մեքենաներով, մեխանիզմներով, կաղապարամածային համակարգերով իրականացվող աշխատանքների (տեխնոլոգիաների) նկարագրերը և նախահաշվային նորմերը:
25. Նոր շինարարական նյութերի, աշխատավարձի իրական ծախսերի որոշման համար կիրառելի չեն նաև նախկին արտադրական նորմերի ԵՆԻՐ (ЕНиР- единые нормы и расценки) ժողովածուները՝ դրանցում նոր մեքենա-մեխանիզմների, սարքավորուների և շինարարական արդի տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով:
26. Ռեսուրսների ծախսի նախահաշվային նորմերը զգալիորեն տարբերվում են շինարարական կազմակերպությունների կողմից ձևավորված փաստացի ծախսերի ցուցանիշներից, ինչը հիմք է ծառայում երկակի ստանդարտների ու մոտեցումների ձևավորման համար:
27. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2009 թվականի ապրիլի 3-ի N 09-Ն հրամանով հաստատված խոշորացված ցուցանիշների ժողովածուի արդիականացված տարբերակը հաստատվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանով:
28. Գնագոյացման նորմատիվային բազայի անկատարությունը հանգեցնում է վեճերի առաջացման, ինչն էլ իր հերթին բերում է ներդրումային ծրագրերի իրացման ժամկետների աճի և արդյունքային ցուցանիշների անկման:
29. Շինարարական ծրագրերի անարդյունավետությանը նպաստում են նաև խորհրդային տարիներին ձևավորված մասնագետների ծերացումը և ժամանակին զուգընթաց երիտասարդ մասնագետների ոչ բավարար թվաքանակն ու առկա խնդիրների լուծման միասնական և հստակ իրավական հիմքերի բացակայության հանգամանքը:
10. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (MINFIN.AM) ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԳՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
30. Տեղական արտադրության և Հայաստանի Հանրապետություն ներկրվող շինանյութերի ու պատրաստվածքների հիմնական տեսակների տվյալներում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին դրանց համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը:
31. Շինանյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների տեսականին ունի ընդլայնման կարիք, իսկ ամրագրված գները նաև արդիականացման՝ (ճշգրտման) ըստ գործող շուկայի:
32. Շինանյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների բնութագրերի նկարագրությունը լիարժեք չէ, այն չի մանրամասնում տվյալ նյութի, կոնստրուկցիայի և պատրաստվածքի բոլոր հատկանիշները, որոնք կարևորվում են տվյալ ապրանքատեսակի նպատակային օգտագործման և ընտրության հարցում:
33. Բացակայում են շինանյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների բնութագրերի դասակարգումը և ծածկագրումը:
34. 2023 թվականից ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետություն ներկրվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող շինարարական նյութերի գործող շուկայական արժեքների (էլեկտրոնային) ձեռքբերման գործընթաց՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող տվյալների համաձայն, ինչը գնահատվում է որպես առաջընթաց նախկինում գործող գործելաոճի՝ տնտեսվարողներից բազմաթիվ դեպքերում ոչ ճշգրիտ տվյալների առձեռն ձեռքբերման համեմատությամբ:
11. ՆԵՐԿԱՅԻՍ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
35. ՀՀ քաղաքաշինության ոլորտում իրագործվող մրցութային գործընթացները պետական և մասնավոր ներդրումային ծրագրերի մասով տարբեր են: Մի դեպքում դրանք համապատասխանեցվում են Հայաստանի Հանրապետությունում գնումների մասին օրենսդրության պահանջներին, որտեղ գնման ներկայացվող շինարարական օբյեկտները պարտադիր համալրվում են նախագծանախահաշվային փաստաթղթերով, մյուս դեպքում՝ նախահաշվային փաստաթղթերի առկայության պահանջը կարող է համարվել նախընտրելի կամ ոչ պարտադիր:
36. Պետական ծրագրերի պարագայում նախահաշվային փաստաթղթերի մշակման հիմքում ներկայումս դիտարկվում է բազիսաինդեքսային (այն է՝ ոլորտում գործող նորմատիվ ակտերով սահմանված նախահաշվի կազմման) մեթոդը, մասնավոր ներդրումային ծրագրերի նախահաշվարկների հիմքում կարող է դիտարկվել նաև խոշորացված ցուցանիշների կիրառման և ռեսուրսային հաշվարկի մեթոդաբանությունը:
37. Ներդրումային ծրագրերի մրցութային արժեքը որոշելու համար Հայաստանի Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների գերակշիռ մասը կիրառում է նախահաշվարկի ներկայումս առավել տրամաբանական ու ճշգրիտ ռեսուրսային (ընթացիկ գների) մեթոդը՝ հիմնվելով բանվորների աշխատավարձի, մեքենաների շահագործման, վերադիր ծախսերի որոշման սեփական արտադրական փորձի արդյունքում ձևավորված տեղեկատվական բազայի և նյութերի շուկայական արժեքների վրա:
38. Խոշոր և բազմամյա արտադրական փորձ ունեցող կազմակերպությունների համար մրցութային արժեքի ձևավորման նմանատիպ մոտեցումը որոշակի առումով ընդունելի է, սակայն նախագծային լուծումների բազմազանության, դրանցում նորագույն տեխնոլոգիաների, հատուկ նյութերի և սարքավորումների կիրառման դեպքում ի հայտ է գալիս տեղեկատվական բազայի անբավարար ծավալը և անկատարությունը, արդի Շտեմարանների բացակայությունը:
39. Առաջարկվող ռեսուրսային (այդ թվում ռեսուրսաինդեքսային) մեթոդաբանության ներդրման շրջանակներում օրենսդրորեն կամրագրվի պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին նախատեսվող շինարարական ծրագրերի գնման գործընթացների կազմակերպման (առանց նախահաշվային փաստաթղթերի և նախահաշվային արժեքների հայտարարման) այլընտրանքային հնարավորություն՝ մրցութային գործընթացներում միայն շինարարական աշխատանքների ծավալաթերթերի ներկայացմամբ, որով կներդրվի քաղաքաշինական ծրագրերի պետական գնումների հրավերներից նախահաշվային փաստաթղթերի հրապարակումը բացառելու, պետություն-մասնավոր հատված փոխհարաբերությունները առավելագույնս ազատականացնելու և շինարարական օբյեկտների գնային առաջարկի ձևավորումը <գործարքային> դարձնելու պահանջը:
12. ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ
40. Ներկայումս մասնակի կիրառվող, 1984 թվականի գների նկատմամբ բազիսաինդեքսային մեթոդի փոխարեն շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկն ըստ գործող նորմերի հնարավոր է իրականացնել նաև հետևյալ այլընտրանքային մեթոդների կիրառմամբ.
1) ռեսուրսային մեթոդ, որն իրականացվում է շուկայում գործող և կանխատեսվող գների մշտադիտարկումների (մոնիթորինգի, վերլուծության) հիման վրա՝ մոնիթորինգային խմբերի կամ ստորաբաժանումների ներգրավմամբ: Տվյալ պարագայում մշտադիտարկման պարբերական գործառույթները կարող են վերապահվել թե՛ նախագծային, թե՛ շինարարական կազմակերպություններին և թե՛ առանձին վերլուծական (մոնիթորինգային կենտրոններին) խմբերին, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության սուբյեկտ հանդիսացող կառուցապատող- պատվիրատուներին: Ռեսուրսների պահանջարկի (նյութերի, կառուցվածքների, կոնստրուկցիաների, էներգակիրների, մեքենաների շահագործման, աշխատատարության) պարբերաբար ճշգրտվող տվյալները համապատասխանեցվում են նախագծային և տարբեր նորմատիվային փաստաթղթերի պահանջներին: Վերջինս՝ բազիսաինդեքսային մեթոդի համեմատությամբ գնահատվում է, որպես առավել մատչելի, ճշգրիտ և արդյունավետ հաշվարկի տարբերակ և գործող շուկայի պահանջները առավելագույնս բավարարող ու առաջադեմ մեթոդաբանություն,
2) ռեսուրսաինդեքսային մեթոդ (ռեսուրսային և ինդեքսային մեթոդների համատեղում), որի հիմքում դրված է ռեսուրսային մեթոդով հաշվարկված նախահաշվային արժեքում հաշվառվող ծախսերի մի մասի պարբերաբար ինդեքսավորման սկզբունքը՝ ընթացիկ գներով շինարարական աշխատանքների արժեքը որոշելու համար: Ռեսուրսաինդեքսային մեթոդը բազիսաինդեքսայինի համեմատությամբ համարվում է առավել ճկուն և ճշգրիտ հաշվարկի տարբերակ՝ որպես գործող շուկայի պահանջները առավելագույնս բավարարող և առաջադեմ մեթոդաբանություն: Ռեսուրսաինդեքսային մեթոդը ենթադրում է շարունակական՝ մասնագիտացված մոնիթորինգային խմբի կամ աշխատակիցների մշտադիտարկման և վերլուծական բնույթի աշխատանքներ (ամենամսյա կամ եռամսյակների կտրվածքով) և պարբերաբար թարմացվող տվյալների Շտեմարանների ձևավորում:
3) խոշորացված նախահաշվային նորմատիվների և ցուցանիշների կիրառման մեթոդ, որի կիրառումը առավել հաճախ հանդիպում է ներդրումային (այդ թվում ռազմավարական և երկարաժամկետ) ծրագրերի մշակման, ինչպես նաև գոյություն ունեցող անալոգ-օբյեկտների բազային (այդ թվում միջինացված) տվյալների հավաքագրման և դրանց ինդեքսավորման (ընթացիկ գներին համապատասխանեցման) անհրաժեշտության դեպքում: Այս մեթոդը հանդիսանում է արդի պայմաններում մատչելի և առավել պարզ ու կիրառվում է ներդրումային ծրագրի պատվիրատուի պահանջով՝ շինարարության արժեքի, ընթացիկ (ռեսուրսային) կամ կանխատեսվող գներով, նախնական գնահատում կատարելու համար՝ մրցութային գործընթացների նախապատրաստման և կապալառուների հետ անմիջական բանակցությունների անցկացման անհրաժեշտությամբ:
41. Ռեսուրսային և ռեսուրսաինդեքսային մեթոդների կիրառման հիմքում գործում է կամ պետք է գործի համապատասխան նորմատիվային բազա, կամ այսպես կոչված ռեսուրսային (շուկայում գործող ռեսուրսների ընթացիկ գների մշտադիտարկման, վերլուծության հիման վրա մշակված) <նախահաշվային նորմեր>, շինարարական ծրագրերի ինֆորմացիոն մոդելավորմամբ ֆինանսական, նյութական և տեխնիկական ռեսուրսների տվյալների Շտեմարան (այսինքն՝ տեղեկատվական բազա):
42. Շտեմարանը պետք է ձևավորվի հասանելի գործիքակազմով, <Քաղաքաշինության մասին> օրենքով սահմանված քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից կիրարկման համար մատչելի, երկլեզու (հայերեն և անգլերեն):
13. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
43. Հայաստանի Հանրապետության շինարարության ոլորտում գնագոյացման նկատմամբ միասնական մոտեցումների և դրանց օգտագործման մատչելիության ապահովման, նախահաշվային նորմավորման համակարգի արդիականացման ծրագրի մշակման անհրաժեշտությամբ առաջարկվում է ուսումնասիրել և նախանշել.
ա. Եվրոպական միության (ԵՄ) և այլ զարգացած երկրներում գործող գնագոյացման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ընդհանուր մեթոդաբանության առանձնահատկությունները,
բ. նախահաշիվների հաշվարկման ռեսուրսային (ընթացիկ և կանխատեսվող գների) և ռեսուրսաինդեքսային մեթոդաբանության կիրառման նպատակահարմարությունը,
գ. պետական և համայնքային պատվիրատուների համար նախահաշվային տեղեկատվական նոր Շտեմարաններում ներառման ենթակա հիմնական շինանյութերի և սարքավորումների ընթացիկ (ռեսուրսային, շուկայում գործող) գների մշտադիտարկման մեթոդաբանությունը,
դ. նոր մեթոդաբանությունների տեղայնացման համար միջոցառումների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսվող առաջնահերթությունների ցանկը,
ե. նախահաշվային աշխատավարձի, մեքենաների շահագործման, վերադիր և այլ ծախսերի որոշման պարամետրիկ եղանակների ներդրման սկզբունքները (հաշվարկի տվյալ մեթոդը հիմնվում է գործառնական-ֆունկցիոնալ նմանատիպ նշանակությամբ նոր ապրանքատեսակների ու արտադրանքի և գոյություն ունեցողի (բազային համարվող ապրանքատեսակի) միջև գնային համեմատական վերլուծությունների հիման վրա, տոկոսային կշռված ինդեքսի որոշմամբ, պարամետրերից յուրաքանչյուրի գնահատումով՝ ըստ սպառողական հատկանիշների-պարամետրերի՝ կառուցվածքի, արտադրության տեխնոլոգիայի, հզորության, էներգախնայողության, չափերի, շահագործման ժամկետների և այլն),
զ. խոշորացված նախահաշվային նորմերի ձևավորման սկզբունքները, որոնք պետք է հիմնված լինեն շուկայի ուսումնասիրության՝ քաղաքաշինական գործունեության սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից շինարարական գործընթացի մասով տրամադրված ցուցանիշների վերլուծության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապրանքների և արտադրատեսակաների մասով արձանագրած տվյալների հիման վրա,
է. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող՝ բազիսաինդեքսային (1984 թվականի բազային տվյալների ինդեքսավորման) և առաջարկվող՝ ռեսուրսային (ընթացիկ և կանխատեսվող գների կիրառման), ռեսուրսաինդեքսային (համատեղված) մեթոդաբանությունների, խոշորացված ցուցանիշների և գների կիրառման անալոգային սկզբունքների առավելություններն ու թերությունները:
14. ՈԼՈՐՏԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
44. Որպես ոլորտում գնագոյացման համակարգի բարելավման առավել արդյունավետ միջոց և ռեսուրսային մեթոդի ներդրման շարժիչ ուժ ներկայումս դիտարկվում է շենքի/շինության տեղեկատվական մոդելավորման ԲԻՄ (Building Information Modeling, կրճատ՝ BIM) տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարական ծրագրերի ինֆորմացիոն մոդելավորումը, վերջինիս հետ կապված ֆինանսական, նյութական և տեխնիկական ռեսուրսների ծրագրման, արդյունավետ օգտագործման և աշխատանքների կատարման հնարավորությունները:
45. Խնդրի համատեքստում կարևորվում է մասնագիտական վերլուծական (մոնիթորինգային) խմբերի գործունեությանը զուգահեռ շինարարությունում գնագոյացման տվյալների Շտեմարանի ձևավորումը, որը կարող է ծառայել որպես հսկայական տեղեկատվական բազա և պահանջված մասնագիտական աջակցություն քաղաքաշինական գործունեությամբ զբաղվող սուբյեկտներին՝ ապահովելով դրա կիրառման մատչելիությունը, որպես հասանելի և պարբերաբար արդիականացվող տեղեկատվության աղբյուր: Այս մոտեցումը կարևորվում է հատկապես պետական և համայնքային պատվիրատու հանդիսացող մարմինների կողմից իրականացվող շինարարական ծրագրերի պարագայում:
46. Տեղեկատվական (կամ ինֆորմացիոն) մոդելավորման համակարգը պետք է ընդգրկի պարբերաբար արդիականացվող տվյալներ նաև շինարարությունում օգտագործվող նյութական, տեխնիկական և մարդկային ռեսուրսների համար պահանջվող միավոր հանրագումարային ծախսի (ըստ անհրաժեշտության նաև առանձին բաղադրիչների) վերաբերյալ:
47. Կարևոր է համարվում այն հանգամանքը, որ վերլուծական խմբերի (պետական մարմիններում մասնագիտական ստորաբաժանումների) ստեղծմամբ ենթադրվում է առաջնային աղբյուրի՝ անմիջականորեն քաղաքաշինական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների (արտադրողների) կողմից տվյալների տրամադրման հնարավորություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված տեղեկատվության վերլուծություն, համադրում, խնդիրների բացահայտում և համագործակցություն մասնագիտական հանրության հետ։ Տվյալների արդիականացումը (վերանայումը) նախատեսվում է եռամսյա պարբերականությամբ, ինչը թույլ կտա ունենալ առավել իրատեսական և հավաստի տեղեկատվություն շինարարությունում գործող գների վերաբերյալ, կատարել առավել ճշգրիտ հաշվարկներ, բացառել ոչ իրատեսական և շինարարական արտադրանքի իրական գինը գերազանցող ծախսերը, թվայնացնել շինարարական օբյեկտների նախահաշվային հաշվարկը, ստանալ օգտագործվող ռեսուրսների անվանացանկը և այլն:
48. Ինֆորմացիոն (տեղեկատվական) մոդելում նախատեսվող որևէ փոփոխություն ուղղակիորեն կարտացոլվի նաև գնագոյացման ընթացքում ձևավորվող նախահաշվի/խոշորացված ծախսերում կամ դրանց մի մասում:
49. Էլեկտրոնային թվայնացված Շտեմարանների համակարգի գործունեության պարագայում ակնկալվում է կազմված նախահաշվի կամ ծախսերի հաշվարկի գնահատման (կամ փորձաքննության) արդյունավետության բարձրացում, ժամկետների էական կրճատում և որպես հետևանք հիմնավորված նախագծային լուծումների ընտրություն:
50. Պետական կառավարման անմիջական ազդեցությամբ իրականացվող ռազմավարությունը ենթադրում է (ակնկալում է) շինարարության գնագոյացման ոլորտում շենքի/շինության տեղեկատվական մոդելավորման (BIM) տեխնոլոգիաների և ռեսուրսային մեթոդի կիրառում, տվյալների Շտեմարանի և դրանից բխող այլ գործառույթների (խոշորացված նախահաշվային արժեքներ, անալոգային գներ, մասնավոր նախահաշվարկներ) համար կառավարման և համակարգող մարմինների, գործընթացների շարունակականության երաշխիքների ստեղծում (օրենսդրական ապահովում):
51. Խնդրի առնչությամբ կարևորվում է «Շինարարությունում ինֆորմացիոն մոդելավորում. Տեղեկատվության դասակարգման և ծածկագրավորման սկզբունքները» միջպետական կամ դրան համարժեք այլ ստանդարտի տեղայնացման և կիրարկման ապահովումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
15. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
52. Ծրագրի աշխատանքային ռեսուրսներն (կատարողները) ու կառավարման մարմիններն են.
ա. մասնագիտացված նախագծային և շինարարական կազմակերպություններն՝ ի դեմս մասնագետների (այդ թվում լիցենզավորված, արտոնագրված, հավաստագրված),
բ. մասնագիտացված գիտական, գիտափորձարարական կազմակերպություններն՝ ի դեմս գիտական գործունեությամբ զբաղվող մասնագիտական և տեխնիկական ռեսուրսների,
գ. մասնագիտացված բարձրագույն ուսումնական հաստատություններն (կազմակերպությունները)՝ ի դեմս մասնագիտական կարողություններով օժտված պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողական և տեխնիկական ռեսուրսների,
դ. ոլորտային հասարակական կազմակերպությունների փորձագետ-մասնագետները,
ե. տեղեկատվական նոր տեխնոլոգիաներին տիրապետող մասնագիտական և տեխնիկական ռեսուրսները,
զ. քաղաքաշինության ոլորտի լիազորված պետական մարմնի և շահագրգիռ պետական կառավարման համակարգի այլ մարմինների մասնագիտական և տեխնիկական ռեսուրսները:
53. Ծրագրի առանձին խնդիրների կամ դրանց խմբերի լուծման համար կատարողների ընտրությունը կարող է իրականացվել գնման մրցութային գործընթացների կազմակերպման միջոցով:
54. Ծրագրի աշխատանքային փաստաթղթերն են.
ա. օրենսդրությունը,
բ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ վիճակագրական կոմիտեի արձանագրած և վերլուծական (մոնիթորինգային) խմբերի կողմից ոլորտի ուսումնասիրության արդյունքներով ձեռք բերված տվյալները,
գ. շահագրգիռ մարմինների, վերլուծական խմբերի համատեղ քննարկումների, վերլուծությունների, այլընտրանքային փորձի արդյունքները,
դ. ամփոփ եզրակացությունները, ընդունված որոշումները,
ե. Ծրագրի տեխնիկական առաջադրանքը (բնութագիրը):
55. Ծրագրի քաղաքականության միջոցառումներն են.
ա. իրավական դաշտի (այդ թվում՝ ժողովածուների, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, կարգերի, մեթոդական ցուցումների, այլ իրավական ակտերի) մշակման ու լրամշակման աշխատանքները,
բ. Ծրագրի ընթացիկ վերահսկողության կազմակերպումն ու արդյունքային ցուցանիշների գնահատումը՝ ըստ միջոցառումների ժամանակացույցի:
16. ԾՐԱԳՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ՝ ԸՍՏ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
56. Ըստ կարճաժամկետ արդյունքների՝ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են.
1) oրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի վերանայում, լրամշակում ըստ առաջնահերթության՝ 2026 թվականին (շենքի/շինության տեղեկատվական մոդելավորման (BIM) տեխնոլոգիաների կիրառմամբ շինարարական ծրագրերի ինֆորմացիոն մոդելավորման պիլոտային ծրագրերի ներդրման, տեղեկատվական Շտեմարանի ստեղծման, մասնագիտական կադրերի վերապատրաստման վերաբերյալ և այլն),
2) Քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի կողմից Շտեմարանների թվայնացման՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի նախագծման տեխնիկական բնութագրերի մշակում և հաստատում՝ 2026-2027 թվականներին,
3) Ծրագրի շրջանակներում ընթացիկ աշխատանքների մեկնարկ, մշտադիտարկում՝ 2027 թվականից սկսած,
4) Ծրագրի կատարման արդյունքների գնահատում՝ ըստ իրագործված միջոցառումների:
57. 2024 թվականի ընթացքում առաջնահերթ կատարված միջոցառումները ներկայացված են Աղյուսակ 3-ում և Աղյուսակ 4-ում:
|
Աղյուսակ 3 |
|
Շինարարության արժեքի խոշորացված ցուցանիշներ (ՇԱԽՑ) |
Տարբեր նշանակության շենքերի, շինությունների անալոգ-օբյեկտներ |
|
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն հրամանով հաստատված <Կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի և շինությունների, կառուցվածքների, շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները> |
անալոգ-օբյեկտներ՝ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքեր, շինություններ, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և ինժեներական այլ ենթակառուցվածքներ (էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման, կոյուղու, օդափոխության, հրդեհաշիջման, կապի, վերականգնվող էներգիայի համակարգեր և այլն) |
|
Աղյուսակ 4 |
|
Գնագոյացման նախահաշվային նորմեր |
Առաջարկվող լուծում, շարունակական գործընթաց |
|
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն հրամանով հաստատված <Շինարարական աշխատանքների գնագոյացման նախահաշվային նորմերն ու դրանց կիրառման |
Մշտադիտարկման արդյունքներով գործող նորմերի արդիականացում, ըստ շինարարական նյութերի և շինաշխատանքների առանձին տեսակների Շտեմարանների տվյալների, դրանց կառուցվածքում ներառվող բաղադրիչների հիմնական մասի |
| կարգը> | (աշխատատարություն, մեքենա-մեխանիզմների շահագործում, նյութածախս և այլն) համար շուկայական՝ հանրագումարային արժեքի ձևավորման |
17.ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՈՒՂՂԱԿԻ, ՄԻՋԱՆԿՅԱԼ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
58. 2026-2028 թվականների ժամանակահատվածում նախատեսվող միջոցառումներից ակնկալվող ուղղակի արդյունքներն են.
ա. քաղաքաշինական ծրագրերի վերլուծական/մոնիթորինգային խմբերի (այդ թվում տարածքային) կամ մասնագիտական ստորաբաժանումների ստեղծման ու դրանց աշխատակարգերի մշակման համար իրավակարգավորումների ապահովումը՝ 2027- 2028թվականներին,
բ. շինարարական արտադրության գնային ազատականացված քաղաքականության ներդնումը՝ 2027 թվականին:
59. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների 2027-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (այսուհետ՝ ՄԺԾԾ) հատվածում կանխատեսվող միջանկյալ արդյունքներն են.
ա. մասնագիտացված վերլուծական (մոնիթորինգային) խմբերի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության սուբյեկտներից ձեռքբերվող կամ սուբյեկտների կողմից տրամադրվող շինարարական աշխատանքների տեսակների և շինարարական նյութերի արժեքների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, շինարարությունում գնագոյացման տեղեկատվական Շտեմարանների ձևավորումը, հավաքագրված տվյալների վերլուծությունը և համադրումը, խնդիրների բացահայտումը և առաջարկների ներկայացումը,
բ. նոր ռազմավարությամբ նախատեսվող գնագոյացման համակարգի օրենսդրական փաստաթղթերի պարբերաբար արդիականացումը,
գ. տեղեկատվական էլեկտրոնային համակարգում (Շտեմարաններում) քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար հասանելի և մատչելի տվյալների (պարբերաբար վերանայման ենթակա) հրապարակումը:
60. Ծրագրի իրագործումից ակնկալվող վերջնական արդյունքն է պետական և ոչ պետական պատվիրատու հանդիսացող կազմակերպությունների կողմից ռեսուրսային (շուկայական) մեթոդով հաշվարկված նախահաշվային արժեքները կամ դրանց ծախսերի գնահատումը, ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության և շինարտադրանքի մրցունակության ապահովումը։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25-ի N 1975-Ն որոշման |
Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի Ծ Ր Ա Գ Ի Ր
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ
|
Հ/ Հ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նպատակը |
Միջոցառման իրականացման ակնկալվող արդյունքը |
Պատասխա- նատու |
Համակատարող- ներ |
Ժամկետը |
Ֆինանսավորման աղբյուրը, ֆինանսա- կան միջոցների չափը |
|
1. |
Օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի արդիականացում, լրամշակում/մշակում |
2.1 «Քաղաքա-շինության մասին» օրենքում լրացումների և փոփոխությունների նախատեսում, ենթաօրենսդրական ակտերի՝ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 740-Ն, ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 472-Ն, ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1656-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի N 31-Ն և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանների վերանայում, արդիականացում |
Մոնիթորինգային ստորաբաժանման ձևավորման և աշխատակարգի մշակման իրավական հիմքերի ստեղծում |
ՀՀ քաղաքաշինութ յան կոմիտե |
ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ վիճակագրական կոմիտե, ՀՀ կադաստրի կոմիտե |
2026 թվականներ (շարունակա- կան) |
Ֆինանսավոր ում չի պահանջվում |
|
2. |
Գնագոյացման ոլորտի մշտադիտարկում |
Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնում մասնագիտական ներուժի հավաքագրման միջոցով, վերլուծական կարողություններով և լիազորություններով օժտված աշխատանքային խմբի՝ մոնիթորինգային ստորաբաժանման ձևավորում (3-4 հոգանոց անձնակազմով) |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության վերլուծություն, ամսական/ եռամսյա կտրվածքով արդյունքների համադրում շուկայի փաստացի պահանջարկի և քաղաքաշինական գործունեության սուբյեկտների տվյալների հետ |
ՀՀ քաղաքաշինութ յան կոմիտե |
ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2027-2028թթ. շարունակա- կան |
ՀՀ պետական բյուջե, ըստ նախատեսվող հաստիքացուց ակների՝ 1 աշխատակցի միջին աշխատավար ձի չափով կպահանջի ` օրինակ՝ 500.0հազ.դր ամx4աշխատ ակիցx12ամիս =24,000.0 հազ.դրամ՝ 1 տարվա կտրվածքով: |
|
3. |
Տեղեկատվության հավաքագրման էլեկտրոնային Շտեմարանների ստեղծում |
Շտեմարանների թվայնացում, դրանց հասանելիություն քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար |
Թվով 2 թվայնացված Շտեմարաններ |
ՀՀ քաղաքաշինութ յան կոմիտե |
ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 21-ի N 81-Ա որոշմամբ ստեղծված տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ |
2027 թ. |
Տեղեկատվակ ան համակարգերի կառավարման խորհրդին տրամադրվող միջոցներ |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
26.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|