Գլխավոր տեղեկություն
Համար
N 840-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2025-20.01.2026)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 840-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 875-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքային զարգացում» ծրագրի մասին» N 875-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Շոու-Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01528343) 2025 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված՝ թիվ 155-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի, գյուղ Մյասնիկյան 2 հողատարածք հասցեում կառուցվող «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոնի նախագծային աշխատանքների իրականացում՝ 1,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Թիմ Իսթեյթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08221576) 2024 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված՝ թիվ 163-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «ՔՈԱՖ Սմարթ» ավանի փակ ավտոկայանատեղիի շենքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքների իրականացում՝ 9,689,045 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

26.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.01.2026, N 3-Ա 26.12.2025, N 840-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան