ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1974-Ն
ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ, ՆՐԱՆՑ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի, վիճակների և կարգավիճակների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) չապահովագրված անձանց համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի․
3) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները՝ համաձայն N 3 հավելվածի․
4) առողջության համընդհանուր ապահովագրություն չունեցող անձանց համար առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցման ենթակա սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող առանձին կազմակերպությունների աշխատողների կատեգորիաները, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթը՝ համաձայն N 4 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի 318-Ն և 2014 թվականի մարտի 27-ի 375-Ն որոշումները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման |
ՑԱՆԿ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻՑ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՄԲԵՐԻ, ՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԻ
1․ Բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք ունեն՝
1) վերարտադրողական տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում (42 օր).
2) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.
3) զինվորական հաշվառման, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զորակոչերի, ինչպես նաև պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին ներգրավման ենթակա անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և հիվանդանոցային փորձաքննություն).
4) 200.0 հազ. ՀՀ դրամից ցածր աշխատավարձ ստացող զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, փրկարարական ծառայողներ.
5) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարար ծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության կամ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) զինծառայողի, փրկարարական ծառայողների ընտանիքի անդամներ.
6) ձերբակալվածներ (միայն անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող դեպքերի մասով), կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.
7) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ.
8) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.
9) ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ.
10) դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն և իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.
11) Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած, այդ թվում` ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձինք.
12) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք (բռնության դեպքով պայմանավորված՝ անձի առողջական խնդիրների լուծման նպատակով).
13) զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում).
14) զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք՝ բուժման սկզբից 3 ամսվա ընթացքում, մինչև բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը՝ վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկման մասով.
15) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և ֆունկցիոնալության համապատասխանաբար խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ ունեցող անձինք․
16) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
17) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
18) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած անձի ընտանիքի անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ․
19) ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ անդամ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման |
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ՀԱՄԱՎՃԱՐԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
1․ Սույն հավելվածով սահմանվում է առողջության ապահովման և բարելավման ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը, լրացուցիչ ծառայությունների ցանկը։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ռեզիդենտ բնակչությանը (բացառությամբ 1-ին ենթակետում ընդգրկված անձանց), անկախ օրենքով սահմանված կարգավիճակից առողջության պահպանման և բարե լավման ծրագրի շրջանակներում մատուցվում են.
1) մինչև 1 տարեկան երեխաների բժշկական օգնություն և սպասարկում․
2) ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն որոշմամբ սահմանված մանկական սննդի տրամադրում.
3) մինչև 18 տարեկան երեխաների քրոնիկ վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում՝ այդ թվում առողջարանային բուժում․
4) մինչև 18 տարեկան երեխաների մտավոր, հոգեկան, լսողական և զարգացման այլ հապաղումներ և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակներ, որոնց բժշկական օգնությունը և սպասարկման կազմակերպումը և իրականացումը կարող է կազմակերպվել ցերեկային ստացիոնար և (կամ) արտահիվանդանոցային պայմաններում․
5) պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ․
6) անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ․
7) փոխպատվաստման և փոխպատվաստված անձանց շարունակական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող չապահովագրված անձանց համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալն իր մեջ ներառում է`
1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկի և տվյալ ծառայության իրականացումը կարգավորող չափորոշիչների համաձայն`
ա. վերակենդանացման բժշկական օգնության ծառայություններ,
բ. տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
գ. հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
դ. ինֆեկցիոն, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
ե. հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայություններ,
զ. hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ,
է․ ծննդօգնություն և հղիության ախտաբանություն,
ը. սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայություններ (կորոնար անոթների ստենտավորում),
թ. գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների էնդովասկուլյար բուժման ծառայություններ,
ժ. աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատական բուժման ծառայություններ,
ժա․ չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծառայություններ,
ժբ․ սուր վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում,
ժգ. այրվածքաբանական ծառայություններ,
ժդ. Հեպատիտ C ախտորոշմամբ անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ.
2) արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները՝ լիազոր մարմնի կողմից սահմանված ծավալների և տվյալ ծառայության իրականացումը կարգավորող չափորոշիչների համաձայն`
ա․ առողջության առաջնային պահպանման ծառայություններ,
բ․ հղիների նախածննդյան և ծննդկանների հետծննդյան (42 օր) հսկողություն,
գ․ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ,
դ․ արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները՝ հաստատված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլյոզ ախտորոշում ունեցող պացիենտներին։
4. Համավճարային պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակները` լիազոր մարմնի կողմից հաստատված հիվանդությունների և վիճակների ցանկին և չափորոշիչներին համապատասխան՝
1) անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ.
2) մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ.
3) ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների ճառագայթային և քիմիաթերապևտիկ բժշկական օգնության ծառայություններ.
4) սրտի անհետաձգելի վիրահատությունների ժամանակ կատարվող աորտակորոնար շունտավորման բժշկական օգնության ծառայություններ։
5. Սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված նվազագույն ծավալում ներառված ծառայություններից բացի, N 1 հավելվածով սահմանված անձանց անվճար կամ համավճարային սկզբունքով մատուցվում են նաև հետևյալ լրացուցիչ ծառայությունները՝ լիազոր մարմնի կողմից հաստատված հիվանդությունների և վիճակների ցանկին և չափորոշիչներին համապատասխան, մասնավորապես՝
1) վիրահատական, ինչպես նաև ցանկացած այլ ոչ վիրահատական, կյան քին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող քրոնիկ հիվանդությունների սրացումների և բարդությունների թերապևտիկ բուժումը.
2) վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները՝ միայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 11-րդ, 13-ից 19-րդ ենթակետերով սահմանված անձանց.
3) ստոմատոլոգիական բժշկական օգնության հետևյալ ծառայությունները՝ ատամի հեռացում, պուլպիտի բուժում, պերիօդոնտիտի բուժում, կարիեսի բուժում՝ միայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետում ընդգրկված ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամության 1-ին խումբ ունեցող անձանց, 3-րդ, 11-րդ, 19-րդ ենթակետերով սահմանված անձանց։
6․ Սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված ծառայությունները համավճարի պայմաններով տրամադրվում են նաև սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին, 4-ից 9-րդ, 15-րդ ենթակետերում ընդգրկված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և ֆունկցիոնալության ծանր և միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց և հաշմանդամության 2-րդ և 3-րդ խումբ ունեցող անձանց, 17-րդ, 18-րդ ենթակետերում ընդգրկված անձանց։
7. Արտահիվանդանոցային լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները տրամադրվում են՝ միայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ից 12-րդ ենթակետերով սահմանված անձանց։
8. Տնային մահերի դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձման ծառայությունները տրամադրվում են N 1 հավելվածով սահմանված խմբերում ընդգրկված անձանց։
9․ Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից, առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում, միայն սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետում ընդգրկված զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարար ծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակառուների, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողների, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ ենթակետերում ընդգրկված անձանց տրամադրվվում են հետևյալ ծառայությունները.
1) գլխուղեղի և ողնուղեղի էնդովասկուլյար բուժում (ներառյալ միայն միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը).
2) կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.
3) շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.
4) ստորին վերջույթների խոշոր և պերիֆերիկ զարկերակների և կորոնար անոթների ստենտավորում՝ դեղապատ առավելագույնը 3 ստենտով, բալոնային դիլատացիա՝ առավելագույնը 3 բալոնով, անգիոպլաստիկա.
5) սրտի բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորում.
6) սրտի փականների պրոթեզավորում.
7) սրտի կծկումները սինխրոնացնող ռիթմավար սարքերի (Pacemaker) իմպլանտացիա (միախոռոչանի և երկխոռոչանի)՝ 3 տարի շահագործման պայմաններով․
8) փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ՍՌՎՍ իմպլանտացիա՝ 3 տարի շահագործման պայմաններով.
9) կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիա՝ 3 տարի շահագործման պայմաններով․
10) լրացուցիչ անցուղիների կաթետերային աբլացիա.
11) վերել և վայրէջ աորտայի վիրահատություններ՝ անկախ եղանակի.
12) բալոնային պլաստիկա կամ վալվուլոտոմիա սրտի բնածին արատների դեպքում.
13) տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ՝ սրտի բնածին և կառուցվածքային (ձեռքբերովի) արատների դեպքում.
14) սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը), այդ թվում՝ ժամանակավոր.
15) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ մեխերի, հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում.
16) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ֆիբրոուրեթերոռենոսկոպիկ.
17) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա։
10․ Էլեկտրոնային արագացուցիչով ճառագայթային թերապևտիկ բուժումը IMRT և VMAT մեթոդներով՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում տրամադրվում է միայն սույն որոշման N 1 հավելվածի 7-րդ և 11-րդ ենթակետերում ընդգրկված անձանց, իսկ նույն հավելվածի մնացած խմբերում ընդգրկված անձանց՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման |
ՉԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼԻՑ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով կարգավորվում են չապահովագրված անձանց համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալից և լրացուցիչ ծառայություններից օգտվելու կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները։
2․ Սույն որոշման մեջ «չապահովագրված անձ» հասկացությունը կիրառվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում կիրառվող իմաստով։
3․ Բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալն իր մեջ ընդգրկում է չապահովագրված անձանց (այսուհետ՝ շահառու) համար պետության կողմից հատուցման ենթակա՝ սույն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, որոնք երաշխավորում են պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը։
4․ Բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայությունները, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից դուրս, չապահովագրված անձանց համար պետության կողմից հատուցման ենթակա, սույն որոշմամբ նախատեսված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են, որոնք թվարկված են սույն որոշման հավելված 2-ում և տրամադրվում են միայն սույն որոշման հավելված 1-ով նախատեսված վիճակով կամ կարգավիճակով պայմանավորված դեպքերում և երաշխավորում են պետության կողմից նրանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը։
5․ Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքին ու բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ֆինանսավորում է առողջության համընդհանուր ապահովագրությունում չներառված անձանց նվազագույն ծավալների և լրացուցիչ ծառայությունների դիմաց՝ փաստացի հատուցելու միջոցով:
6. Սույն կարգի համաձայն՝ շահառուները բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից, ինչպես նաև լրացուցիչ ծառայություններից օգտվում են ուղեգրման միջոցով, որն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային առողջապահական համակարգի (այսուհետ՝ ԷԱՀ) միջոցով:
7․ Ուղեգիրը էլեկտրոնային կարգով լրացվող փաստաթուղթ է, որը տրամադրվում է սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված կազմակերպությունների համապատասխան իրավասությունն ունեցող անձանց կողմից` սույն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան ծառայությունը ստանալու նպատակով։
8. Ուղեգիրն ուժի մեջ է տրամադրման օրվանից սկսած՝ 30 օրվա ընթացքում, ընդ որում՝ ուղեգրի ուժի մեջ գտնվելու ընթացքում ուղեգիրն ուժը կորցնում է բժշկական կազմակերպության կողմից բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու դեպքում կամ ուղեգրի ժամկետը սահմանվում է բժշկական կազմակերպության կողմից հերթագրման ժամկետին համապատասխան: Ուղեգրման պահին շահառուի սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգավիճակը վավեր է մինչև պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում մատուցելու կամ պացիենտի մահվան օրը:
9. Ուղեգիրն ԷԱՀ-ի միջոցով ընդունվում է այն բժշկական կազմակերպության կողմից, ուր դիմել է պացիենտը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը: Ուղեգիրն ընդունելուց հետո բժշկական կազմակերպությունը ցուցաբերում է բժշկական օգնություն և սպասարկում կամ հերթագրում է սույն որոշմամբ սահմանված կարգով:
10. Սույն որոշմամբ սահմանված կարգով ուղեգիր տրամադրում են`
1) առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպությունները.
2) դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները.
3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
4) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները, ինչպես նաև անձի ֆունկցիոնալության գնահատման իրավասու պետական մարմինը՝ լրացուցիչ բժշկական հետազոտության մասով.
5) առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական ապահովման կամ բժշկական վարչությունները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պոլիկլինիկան, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալները և կենտրոնական պոլիկլինիկան, հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևան քաղաքի և մարզերի զինվորական կոմիսարները: Ընդ որում՝
ա. պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում սահմանված անձանց ուղեգրումներն իրականացվում են միայն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության, զինվորական հոսպիտալների և կենտրոնական պոլիկլինիկայի միջոցով, բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող դեպքերի, երբ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ զինծառայողի ընդունման մասին բժշկական կազմակերպության կողմից 6 ժամվա ընթացքում Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչությանը կամ մոտակա զինվորական հոսպիտալին ծանուցելու պայմանով.
բ. Պետական պահպանության և Ազգային անվտանգության մարմինների զինծառայողների ուղեգրումներն իրականացվում են միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության կամ վարչության պոլիկլինիկայի միջոցով, բացառությամբ անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերի, երբ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է շտապ օգնության ծառայության ուղեգրով կամ բժշկական կազմակերպության ընդունարանի բժշկի եզրակացության հիման վրա՝ զինծառայողի ընդունման մասին բժշկական կազմակերպության կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչություն ծանուցելու պայմանով։
11. Ուղեգրում ներառվում են առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) ուղեգրի համարը.
2) ուղեգրող բժշկական կազմակերպության կամ մարմնի անվանումը.
3) ուղեգրվող անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի կամ նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի համարը՝ ինքնաշխատ ձևով բնակչության պետական ռեգիստրից ներմուծման միջոցով.
4) պացիենտի նախնական ախտորոշումը.
5) ուղեգրման նպատակը, այն է՝
ա. ախտորոշման ճշտում նեղ մասնագիտացված կենտրոններում արտահիվանդանոցային պայմաններում․
բ. ֆիզիկական, մտավոր, լսողական և զարգացման հապաղումներ ունեցող երեխաների բժշկական օգնություն և սպասարկում արտահիվանդանոցային պայմաններում․
գ. ախտորոշման ճշտում հիվանդանոցային պայմաններում․
դ. բուժում հիվանդանոցային պայմաններում․
ե. հատուկ և դժվարամատչելի հետազոտություններ․
զ. առողջարանային բուժում․
է. վերականգնողական բուժում․
ը. փորձաքննություն (ֆունկցիոնալության գնահատման նպատակով ռազմաբժշկական, դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ)․
թ. այլ.
6) ուղեգրող անձի անունը, ազգանունը.
7) ուղեգիրը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը.
8) շահառուի սույն որոշմամբ հաստատված կարգավիճակը հավաստող փաստաթուղթը․
ա․ սույն որոշման Հավելված 1-ի 1-ին կետի 11-րդ, 15-րդ, 18-րդ, 19-րդ ենթակետերում նշված անձանց դեպքում էլեկտրոնային բազաների փոխգործելիության հարթակի միջոցով ստացված տվյալները,
բ․ սույն որոշման Հավելված 1-ի 1-ին կետի 1-ից 10-րդ, 12-ից 14-րդ, 16-րդ և 17-րդ ենթակետերում նշված անձանց դեպքում՝ Լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերը։
12. Առանց ուղեգրի կամ այլ հիմքերով առողջության պահպանման և բարելավման ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու դեպքերը սահմանվում են Լիազոր մարմնի կողմից:
13. Չապահովագրված անձանց սույն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից բխող և լրացուցիչ ծառայություններ կարող է տրամադրվել Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության, Պետական պահպանության ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված միջնորդագրերի հիման վրա՝ Լիազոր մարմնի ուղեգրերով:
14. Շահառուներին սույն որոշման հավելված 2-ով սահմանված ծառայությունները մատուցվում են հերթագրման եղանակով․
1) բժշկական կազմակերպության կողմից իրականացվող համապատասխան ծառայության թողունակության (կադրային, սարքավորումների, շենքային և այլ պայմաններ) անբավարարության դեպքում.
2) պետական բյուջեի համապատասխան ծրագրերի և միջոցառումների կամ Լիազոր մարմնի կողմից հաստատված ենթամիջոցառումների գումարների եռամսյակային չափաքանակները գերազանցելու վերաբերյալ Լիազոր մարմնի կողմից այդ մասին ծանուցվելուց հետո, եթե մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքը գերազանցում է․
ա․տվյալ ենթամիջոցառման մասով առաջին եռամսյակի համար (աճողական) հատկացված գումարը 30%-ով.
բ․տվյալ ենթամիջոցառման մասով առաջին կիսամյակի համար (աճողական) հատկացված գումարը 20%-ով.
գ. սկսած երրորդ եռամսյակից, եթե հաշվետու ամսվա վերջի դրությամբ գերազանցում է տվյալ եռամսյակի համար հատկացված միջոցները 1/3-ի չափով:
15. Սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետով պայմանավորված հերթագրման դեպքում կազմակերպությունը բժշկական օգնությունը և սպասարկումը կարող է իրականացնել տվյալ ֆինանսական տարում՝ հերթագրման ժամկետներից շուտ՝ առանց դեպքի փոխհատուցման ներկայացնելու ժամկետների փոփոխության:
16. Հերթագրման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Լիազոր մարմնի կողմից հաստատված հիվանդությունների և վիճակների ցանկերին համապատասխան մատուցվող հետևյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները․
1) անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում.
2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն և սպասարկում.
3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն և սպասարկում.
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.
5) հղիության հսկողության ընթացքում, ծննդօգնության և հղիության ախտաբանության դեպքերում մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում.
6) չարորակ հիվանդությունների բուժում.
7) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացում.
8) դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննության համար իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ.
9) ախտաբանաանատոմիական ծառայություններ.
10) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ։
17. Անկախ միջոցառման կամ ենթամիջոցառման հերթագրման ենթակա լինելուց, հերթագրման ենթակա չեն հետևյալ շահառուներին մատուցվող ծառայությունները․
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.
2) Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:
18. Հերթագրումը իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ ըստ բժշկական կազմակերպություններ դիմելու ժամկետների, էլեկտրոնային ուղեգրի հիման վրա, որն արտացոլվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի համապատասխան հաշվետվողական ձևում:
19. Ուղեգիրը տալու օրվանից մեկ ամսվա ընթացքում բժշկական կազմակերպություն դիմելու դեպքում, եթե առկա է բժշկական կազմակերպության կողմից իրականացվող համապատասխան ծառայության թողունակության անբավարարություն, ապա մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ժամկետը, նույն բժշկական օգնությունը և սպասարկումն ստանալու համար շահառուն կարող է դիմել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպությունների, ընդ որում՝
1) ուղեգրի ուժի մեջ լինելու (ուղեգիրը տալու օրվանից սկսած 30 օր) դեպքում՝ նույն ուղեգրով, որի դեպքում շահառուն դիմում է այն բժշկական կազմակերպությանը, որտեղ հերթագրված է, և որի կողմից ընդունված էլեկտրոնային ուղեգիրը չեղարկվում է, և շահառուն դիմում է այն բժշկական կազմակերպությանը, որտեղ նախատեսում է ստանալ սույն որոշմամբ սահմանված բժշկական օգնություն և սպասարկում.
2) ուղեգիրը տալու օրվանից հետո 30 օրը լրացած լինելու դեպքում՝ նոր ուղեգրով:
20. Շահառուների հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, էլեկտրոնային ուղեգրի հիման վրա, որի վերաբերյալ պացիենտին տրվում է հերթագրման թերթիկ (ձև N 1) կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում՝ ԷԱՀ-ի միջոցով։
21. Հերթագրված շահառուներին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի վերաբերյալ գրառում է կատարվում ԷԱՀ-ում:
22. Հերթագրված շահառուների հերթագրման ժամկետները շահառուների համաձայնությամբ կարող են փոփոխվել կազմակերպությունների թողունա- կության կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի տվյալ ծրագրի/միջոցառման/ենթամիջոցառման գումարների ավելացման, ինչպես նաև հերթագրված շահառուների բժշկական օգնություն և սպասարկում չստանալու դեպքերում:
23. Հերթագրված շահառուներն իրենց բժշկական օգնության ժամկետների փոփոխության մասին տեղեկացվում են ԷԱՀ-ի միջոցով։
24. Հերթագրում կարող է իրականացվել նաև հաջորդ ֆինանսական տարվա առաջին երկու ամիսների ընթացքում՝ կազմակերպության կողմից վերահաստատման պայմանով:
25. Հերթագրված կամ հերթագրման ենթակա շահառուներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, շահառուի կամ նրա հարազատի գրավոր համաձայնությամբ:
26. Սույն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալի և լրացուցիչ ծառայությունների մատուցման ֆինանսավորումն իրականացնում է Հիմնադրամը՝ Հիմնադրամի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա, ընդ որում՝
1) հրապարակային օֆերտայի պայմանագրով ֆինանսավորումը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Առողջության առաջնային պահպանում», «Մոր և մանկան առողջության պահպանում», «Շտապ բժշկական օգնություն», «Ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության ապահովում», «Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնություն» և «Վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագիր» ծրագրերի վրա՝ բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով թվարկված ծրագրի և միջոցառումների.
2) օֆերտայի պայմանագրով ֆինանսավորումը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Դատաբժշկական և ախտաբանաանատոմիական ծառայություններ» ծրագրի և «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ», «Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ», «Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բժշկական օգնության ծառայություններ» միջոցառումների վրա։
27. Ֆինանսավորման գումարները նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով:
28. Մատուցված ծառայությունների դիմաց կազմակերպություններին ֆինանսավորումն իրականացվում է մատուցված ծառայությունների շրջանակներում կատարված ծավալների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով կառավարության կողմից յուրաքանչյուր ծրագրի համար սահմանված եռամսյակային համամասնությունների շրջանակներում։
29. Մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսական հատկացումներն իրականացվում են տվյալ ծառայությունները մատուցող բոլոր կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների հանրագումարի և Լիազոր մարմնի կողմից տվյալ միջոցառման կամ ենթամիջոցառման համար հաստատված չափաքանակի եռամսյակային սահմանաչափի համամասնության համադրությամբ:
30. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով նախատեսված միջոցներն սպառված լինելու դեպքում, տվյալ տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ պարտավորությունները համարվում են դադարած: Տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա կազմակերպության կողմից մատուցված և չվճարված կատարողականները ճանաչվում են որպես պարտավորություն և ֆինանսավորվում են հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով նախատեսված միջոցների հաշվին:
31. Հեռավոր և սահմանամերձ շրջանների բնակչությանը բժշկական օգնություն տրամադրող, իրենց կողմից մատուցվող ծառայությունների առումով տվյալ տարածաշրջանում այլընտրանք չունեցող կազմակերպությունների համար՝ ելնելով նրանց տնտեսական ու տարածքային առանձնահատկություններից, Լիազոր մարմնի կողմից կարող են սահմանվել բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման անհատական պայմաններ, հիվանդությունների և վիճակների ցանկ։
32. Նվազագույն ծավալում և լրացուցիչ ծառայությունների ցանկում չընդգրկված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տեսակները և կազմակերպման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:
33. Կազմակերպությունների կողմից նվազագույն ծավալում և լրացուցիչ ծառայությունների ցանկում ներառված ծառայությունների մատուցման դիմաց փոխհատուցումը իրականացվում է Լիազոր մարմնի կողմից հաստատված նորմատիվներով և գներով՝ հաշվի առնելով Լիազոր մարմնի կողմից սահմանված փոխհատուցման առանձնահատկությունները։
34. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դիմաց փոխհատուցումը իրականացվում է՝
1) ըստ մարդաշնչի փոխհատուցվող ծառայությունների համար՝ գրանցված բնակիչների թվաքանակի և մեկ բնակչի համար Լիազոր մարմնի կողմից հաստատված տարեկան նորմատիվի համապատասխան չափի արտադրյալով․
2) փաստացի կատարողականի հիման վրա՝ կազմակերպությունների կողմից մատուցված նվազագույն ծավալում ներառված և լրացուցիչ ծառայությունների քանակի և տվյալ ծառայությունների համար Լիազոր մարմնի կողմից հաստատված գների և նորմատիվների արտադրյալի գումարի չափով․
3) բոնուսային եղանակով՝ Լիազոր մարմնի կողմից հաստատված որակական և քանակական ցուցանիշների կատարման դիմաց՝ նվազագույն ծավալում ներառված և լրացուցիչ ծառայությունների համար Լիազոր մարմնի կողմից հաստատված գներով և նորմատիվներով:
35. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման փոխհատուցումը իրականացվում է՝
1) փաստացի կատարողականի հիման վրա՝ ըստ Լ կազմակերպությունների կողմից մատուցված նվազագույն ծավալում ներառված և լրացուցիչ ծառայությունների քանակի և դրանց համար Լիազոր մարմնի կողմից հաստատված գների և նորմատիվների արտադրյալի գումարի չափով.
2) բոնուսային եղանակով՝ Լիազոր մարմնի կողմից հաստատված որակական և քանակական ցուցանիշների կատարման դիմաց՝ Լիազոր մարմնի կողմից հաստատված գներով և նորմատիվներով.
3) պահպանման ծախսերով՝ տվյալ կազմակերպության (բաժանմունքի) ընդհանուր մահճակալային ֆոնդում հիվանդների զբաղեցրած մահճակալների տեսակարար կշռի, շենքային պայմանների, տարածաշրջանային, բժշկական օգնության և սպասարկման այլ առանձնահատկությունների հիման վրա՝ Լիազոր մարմնի կողմից հաստատված նորմատիվների հիման վրա:
36. Արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման գները, համավճարի չափերը և փոխհատուցման առանձնահատկությունները սահմանվում են Հիմնադրամի կողմից՝ Լիազոր մարմնի համաձայնությամբ:
37. Համավճարի կիրառման դեպքում (բացառությամբ արտահիվանդանոցային ծառայությունների) բժշկական կազմակերպության և պացիենտի միջև կնքվում է բժշկական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են պետության կողմից փոխհատուցվող և շահառուի կողմից վճարվող գումարների չափը, տրամադրվող ծառայության տեսակը և գինը, ծառայության մատուցման ամսաթիվը և ժամանակահատվածը: Պայմանագրի կրկնօրինակը պահպանվում է հիվանդության պատմագրում կամ ամբուլատոր քարտում, ինչպես նաև կատարվում է համապատասխան նշում էլեկտրոնային առողջապահության համակարգում։
38. Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի ձևակերպումից հետո համավճարը պացիենտի կամ նրա փոխարեն որևէ անձի կամ կազմակերպության կողմից փոխանցվում է բժշկական կազմակերպության հաշվեհամարին:
39. Համավճարի վճարումը կարող է կատարվել ինչպես միանվագ, այնպես էլ տարաժամկետ եղանակով, սակայն ոչ ուշ, քան շահառուի դուրսգրման օրը: Պայմանագրով կողմերը կարող են նախատեսել համավճարի գումարի վճարման ավելի երկար ժամանակ:
40. Այն դեպքում, երբ պացիենտը հնարավորություն չունի իրականացնելու սահմանված չափով համավճար, կազմակերպության տնօրենի կամ նրա կողմից լիազորված անձի պատճառաբանված որոշման հիման վրա (գրավոր արձանագրելով) այդ պացիենտը կարող է ազատվել համավճարից կամ նրա նկատմամբ կարող է կիրառվել զեղչված համավճար սույն որոշմամբ սահմանված չափաքանակների շրջանակներում:
41. Համավճարից ազատման կամ զեղչման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ եռամսյակում համավճարից ստացված ընդհանուր գումարի 20 տոկոսը: Այս դեպքում համավճարից ազատման կամ զեղչման գումարները բժշկական կազմակերպության կողմից ձևակերպվում են որպես սույն կարգի հիման վրա տվյալ հիվանդին անհատույց տրված և պացիենտի համար վճարված գումարներ:
Ձև N 1
Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ N___
Ամիսը, ամսաթիվը, տարեթիվը _______________________
Ազգանունը, անունը ________________________________
Բնակության վայրը _________________________________
Նախատեսվող ընդունման ամսաթիվը _________________
Շահառու կամ նրա ներկայացուցիչը ___________________
(ստորագրություն)
Բժշկական կազմակերպության պատասխանատուն_________
(ստորագրություն)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշման |
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹԸ
1․ Սույն հավելվածով կարգավորվում են սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող առանձին կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողներին, վերջիններիս տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթին առնչվող հարաբերությունները։
2․ Բժշկական օգնության և սպասարկման համար պետության կողմից փոխհատուցման ենթակա են առողջության համընդհանուր ապահովագրություն չունեցող սոցիալական փաթեթի շահառուների և բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող առանձին կազմակերպությունների աշխատողների հետևյալ կատեգորիաներում ներառված անձինք (այսուհետ՝ շահառուներ)․
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն աշխատողներ (սոցիալական փաթեթի շահառուներ) հանդիսացող և սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձինք (բացառությամբ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների).
2) Հրապարակային օֆերտայի պայմանագրերի շրջանակներում պետության կողմից հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող ստորև թվարկված կազմակերպությունների հետևյալ աշխատողները․
ա. 50 տոկոս և ավելի պետության կամ համայնքային բաժնեմաս ունեցող միայն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (դիսպանսերներ, պոլիկլինիկաներ, ընտանեկան բժշկության կենտրոններ, առողջության առաջնային պահպանման կենտրոններ, բժշկական ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ) հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող և նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս աշխատաժամանակով աշխատողները (այդ թվում` վարչական)՝ բացառությամբ տնտեսական (տեխնիկական) սպասարկում իրականացնող աշխատողների,
բ. մարզերում գործող՝ 50 տոկոս և ավելի պետության կամ համայնքային բաժնեմաս ունեցող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների (բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ, ծննդատներ և շտապ բժշկական օգնության կայաններ) և արյան փոխներարկման կայանների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող և նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս աշխատաժամանակով աշխատողները (այդ թվում` վարչական)՝ բացառությամբ տնտեսական (տեխնիկական) սպասարկում իրականացնող աշխատողների,
գ. Երևան քաղաքում գործող՝ 50 տոկոս և ավելի պետության կամ համայնքային բաժնեմաս ունեցող հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների (բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ, ծննդատներ) ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնություն իրականացնող կազմակերպությունների հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող և նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս աշխատաժամանակով բուժաշխատողները (ավագ, միջին և կրտսեր)։
3․ Շահառուների համատեղությամբ աշխատանքի դեպքում՝
1) եթե աշխատողի հիմնական կամ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այնպիսի գործատուների մոտ, որոնք սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված շահառուների կազմակերպություններ են, ապա անձն ընդգրկվում է որպես շահառու Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետով սահմանված կարգով.
2) եթե աշխատողի հիմնական և համատեղությամբ աշխատանքները կատարվում են այնպիսի գործատուների մոտ, որոնք սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված կազմակերպություններ են, ապա համատեղությամբ աշխատանք կատարող անձը ծրագրի շրջանակներում ընդգրկվում է որպես շահառու իր հիմնական աշխատանքի վայրից: Որպես շահառու ընդգրկվելու համար աշխա տողի աշխատաժամանակի տևողությունը հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին չպետք է պակաս լինի առնվազն կես դրույքից (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսից).
3) եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը ներառված չէ սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում կետում նշված կազմակերպությունների ցանկում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետում նշված կազմակերպությունում, և աշխատաժամանակն այդ կազմակերպությունում կազմում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության առնվազն 50 տոկոսը, ապա այդ անձը ընդգրկվում է որպես շահառու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով.
4) եթե սույն հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված անձը համատեղությամբ աշխատում է նաև սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված կազմակերպությունում, և որտեղ աշխատողի աշխատաժամանակի տևողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի նորմալ կամ կրճատ տևողության առնվազն 50 տոկոս է, ապա այդ անձը ընդգրկվում է որպես շահառու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով: Այս դեպքում աշխատողը համատեղության աշխատավայրից իր դրույքի (աշխատաժամանակի տևողության) վերաբերյալ փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին, որի հիման վրա հիմնական աշխատավայրի գործատուն էլեկտրոնային առողջապահության համակարգում դադարեցնում է շահառուի կարգավիճակը:
4․ Շահառուների՝ պետության կողմից հատուցման ենթակա բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունքը ծագում է շահառուի` առաջին անգամ աշխատանքի ընդունվելու օրվանից 6 ամիս հետո, շարունակում է գործել շահառուի կարգավիճակում հաստիքային աշխատող հանդիսանալու ամբողջ ընթացքում և ավարտվում է աշխատանքից ազատվելու օրվանից 6 ամիս հետո։ Շահառուի կարգավիճակը դադարում է նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում: Ընդ որում՝ եթե շահառուն կազմակերպությունից աշխատանքից ազատվելուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվում կամ տեղափոխվում է մեկ այլ շահառու կազմակերպությունում աշխատանքի կամ տվյալ կազմակերպությունում աշխատանքից ազատվելուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում կրկին ընդունվում է աշխատանքի կամ տեղափոխվում այլ աշխատանքի՝ առնվազն կես դրույք (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս) աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, ապա շահառուի՝ սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու իրավունքը շարունակում է գործել առանց ընդհատման։
5. Շահառուների պետության կողմից հատուցման ենթակա առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանների ձևավորումը ու վարումն իրականացվում է հետևյալ կերպ՝
1) շահառուների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանը էլեկտրոնային առողջապահության համակարգում ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական համակարգից.
2) էլեկտրոնային առողջապահության համակարգում ձևավորված շտեմարանում շահառուների կարգավիճակը հաստատվում է պետական մարմնի (կազմակերպության) իրավասու անձանց կողմից.
3) այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական համակարգից տվյալների ինքնաշխատ փոխանցումը հնարավոր չէ, ապա էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալները լրացվում են պետական մարմնի (կազմակերպության) իրավասու անձանց կողմից.
4) էլեկտրոնային առողջապահության համակարգում ներառված տվյալների ցանկացած փոփոխության դեպքում տվյալ պետական մարմնի (կազմակերպության) կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային առողջապահության համակարգում կատարվում է համապատասխան փոփոխություն.
5) էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալների՝ ժամանակին հաստատման, մուտքագրման, դրանց ճշգրիտ և ամբողջական լինելու պատասխանատուն հանդիսանում է տվյալ պետական մարմնի (կազմակերպության) ղեկավարը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի շահառու կազմակերպությունների ցանկում առաջին անգամ ներառվելու կամ ցանկից դուրս գալու կամ հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) փոփոխության դեպքում պետական մարմնի (կազմակերպության) կողմից դրա մասին մեկամսյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացվում առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին.
7) էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական համակարգին հարցում է իրականացվում՝ ըստ սույն հավելվածի 3-րդ կետում ընդգրկված կազմակերպությունների հարկ վճարողի հաշվառման համարի, որի արդյունքում վերջինս տրամադրում է այդ կազմակերպության աշխատողների մասին հետևյալ տվյալները՝
ա․ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
բ․ տվյալ պաշտոնում նշանակման օրը, ամիսը, տարեթիվը,
գ․ աշխատանքից ազատվելու դեպքում` ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը,
դ․ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդ գնալու և արձակուրդից վերադառնալու օրը, ամիսը, տարեթիվը.
8) սույն կետի 7-րդ ենթակետում նշված տվյալների հիման վրա էլեկտրոնային առողջապահության համակարգում ձևավորվում է շահառուների շտեմարան.
9) շահառուի աշխատանքից ազատվելու օրվանից 6 ամիս հետո ավտոմատ կասեցվում է շահառուի կարգավիճակը, իսկ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց կարգավիճակը դադարեցվում է գործատուի կողմից՝ արձակուրդի օրվանից։
6. Շահառուներին տրամադրվող պետության կողմից հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթը ներառում է․ վիրահատական և թերապևտիկ բուժումը (բացառությամբ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայությունների)։
7․ Շահառուների պետության կողմից հատուցման ենթակա բժշկական օգնության ու սպասարկման արտահիվանդանոցային ծառայությունների փաթեթը ներառում է՝
1) վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն) արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող բժշկական օգնությունը և սպասարկումը.
2) արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող գործիքային հետևյալ հետազոտությունները՝
ա. էխոկարդիոգրաֆիա դուպլեքս հետազոտությամբ,
բ. Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա,
գ. ռենտգենոգրաֆիա ներերակային հեղուկ կոնտրաստավորմամբ,
դ. կոլոնոսկոպիա,
ե. մամոգրաֆիա,
զ. էլեկտրոկարդիոգրաֆիա չափավորված ծանրաբեռնվածությամբ (տրեդմիլթեստ, վելոէրգոմետրիա),
է. հոլտեր մոնիթորինգ,
ը. ռադիոնուկլիդային ախտորոշման հետազոտություններ (երիկամներ, լյարդ, ոսկրեր, թոքեր և այլն),
թ. համակարգչային տոմոգրաֆիա առանց ներերակային կոնտրաստավորման,
ժ. համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ներերակային կոնտրաստավորմամբ (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը),
ժա. մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ առանց կոնտրաստավորման (անկախ սարքի հզորությունից),
ժբ. մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա՝ կոնտրաստավորմամբ (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը՝ անկախ սարքի հզորությունից):
8․ Սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «թ»-«ժբ» պարբերություններում ներառված ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են համավճարային սկզբունքով:
9․ Շահառուների պետության կողմից հատուցման ենթակա բժշկական օգնության ու սպասարկման հիվանդանոցային ծառայությունների փաթեթը ներառում է՝
1) բժշկական օգնության և սպասարկման տրամադրում վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքերում.
2) չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ընդ որում՝ չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժումը՝ մինչև 24 սեանսի հատուցմամբ.
3) վիրահատական ծառայություններ՝ գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, ուռուցքաբանական վիրաբուժական, ինտերվենցիոն սրտաբանական, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական, կրծքային վիրաբուժական, սրտային վիրաբուժական, անոթային վիրաբուժական, ուռոլոգիական, պրոկտոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, պլաստիկ վերակառուցողական, միկրովիրաբուժական, դիմածնոտային, անոթանեյրովիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասով.
4) հիվանդանոցային բուժման հստակ ցուցումների առկայության դեպքում թերապևտիկ հիվանդությունների հիվանդանոցային բուժումը, ընդ որում՝ քրոնիկ հիվանդությունների դեպքում արտահայտված սրացումների բուժում` մինչ վիճակի կայունացումը.
5) նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող հետևյալ բժշկական ծառայությունները՝
ա․ գլխուղեղի և ողնուղեղի էնդովասկուլյար բուժում (ներառյալ միայն միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),
բ․ կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
գ․ շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
դ․ ստորին վերջույթների խոշոր և պերիֆերիկ զարկերակների և կորոնար անոթների ստենտավորում՝ առավելագույնը 3 ստենտով, բալոնային դիլատացիա՝ առավելագույնը 3 բալոնով, անգիոպլաստիկա,
ե․ սրտի բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորում,
զ․ սրտի փականների պրոթեզավորում,
է․ սրտի կծկումները սինքրոնացնող ռիթմավար սարքերի (pacemaker) իմպլանտացիա (միախոռոչանի և երկխոռոչանի)՝ 3 տարի շահագործման պայմաններով,
ը․ փորոքների կծկումները վերասինխրոնիզացնող ՍՌՎՍ իմպլանտացիա՝ 3 տարի շահագործման պայմաններով,
թ․ կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիա՝ 3 տարի շահագործման պայմաններով,
ժ․ լրացուցիչ անցուղիների կաթետերային աբլացիա,
ժա․ վերել և վայրէջ աորտայի վիրահատություններ՝ անկախ եղանակից, ժբ. բալոնային պլաստիկա կամ վալվուլոտոմիա սրտի բնածին արատների դեպքում,
ժգ․ տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ՝ սրտի բնածին և կառուցվածքային (ձեռքբերովի) արատների դեպքում,
ժդ․ սիներակի (վ.կավա/v.cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ ֆիլտրի արժեքը), այդ թվում՝ ժամանակավոր,
ժե․ բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ մեխերի, հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում,
ժզ․ քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ֆիբրոուրեթերոռենոսկոպիկ,
ժէ․ սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա՝ առանց փոխպատվաստման նյութի արժեքի։
10. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ներառում է բուժման համար անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում`
1) բժշկական խորհրդատվությունները.
2) հիվանդանոցային բուժման ընթացքում իրականացվող բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները.
3) հիվանդանոցային բուժման ընթացքում հիվանդանոցի կողմից անհրաժեշտ դեղերով, բժշկական նշանակության պարագաներով ապահովումը, այդ թվում՝ բժշկական սարքավորումները (կարող գլխիկները, արթրոսկոպիկ վիրահատությունների ժամանակ օգտագործվող խարիսխները, ինտերֆերենտ պտուտակները, կախակալ ֆիքսացիոն համակարգերը, բարձր կայունության թելերը և ժապավենները, սառը աբլյացիոն էլեկտրոդները, ներակնային ոսպնյակները) և բուժական բոլոր միջամտությունները.
4) պացիենտին հիվանդասենյակով ապահովելը՝ առավելագույնը 3 մահճակալ (բացառությամբ պացիենտի կողմից նախընտրած առանձին վճարովի հիվանդասենյակների արժեքի).
5) սույն հավելվածի 9-րդ կետում ընդգրկված հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում սույն հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ա»-«ը» պարբերություններում ընդգրկված հետազոտությունների արժեքները ներառվում են հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գնի մեջ, իսկ «թ»-«ժբ» պարբերություններում ընդգրկված հետազոտությունները հատուցվում են լրացուցիչ՝ ամբողջ գնով (առանց համավճարի կիրառման):
11. Սույն հավելվածով նախատեսված փաթեթի շրջանակներում հատուցման ենթակա չեն հետևյալ հիվանդությունները, դեպքերը, բժշկական օգնության տեսակները, առողջական վիճակները, հետազոտությունները և ծառայությունները՝
1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերի.
2) այն հետազոտությունները, բժշկական միջամտությունները, բժշկական օգնության ու սպասարկման ցանկացած այլ ծառայություններ (ներառյալ դեղերը, բժշկական պարագաները), որոնք մատուցվել են շահառուի ցանկությամբ կամ իրականացվել են առանց բժշկի նշանակման.
3) պացիենտի կողմից նախընտրած առանձին վճարովի հիվանդասենյակի ծախսերը.
4) ոչ ավանդական այլընտրանքային բուժումը և ախտորոշման մեթոդները.
5) վերջույթների և դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը, ինչպես նաև պրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական, լսողական սարքերը, այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները (բացառությամբ սույն հավելվածով սահմանված դեպքերի և ներակնային արհեստական ոսպնյակների)։
12. Շահառուներին սույն փաթեթում չընդգրկված ծառայությունները մատուցվում են սույն որոշմամբ սահմանված առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|