ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Կառավարությունը» բառերը փոխարինել «որի որակի և դիզայնի միասնական չափանիշները, ինչպես նաև նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-495-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: