ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2025 թվականի N 1984-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 610-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» N 610-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Հաստատել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահին ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության առնվազն 6 ամիս վավերականությամբ կացության կարգավիճակ, ազատվում են մուտքի վիզայի պահանջից՝ համաձայն հավելվածի։».
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝
«3.1. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված քաղաքացիների համար 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը կգործի առանց մուտքի վիզայի ռեժիմ։».
4) որոշումը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 29-ի N 1984-Ն որոշման |
|
«Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի N 610-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՀԻՆ ՈՒՆԵՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ, ՇԵՆԳԵՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՐԿՐՆԵՐԻ, ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԲԱՀՐԵՅՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՎԱԶՆ 6 ԱՄԻՍ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ, ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋԻՑ
|
»: |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|