ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետի «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
|
«2.1. օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ամուսնացողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում ամուսնության գրանցման համար, ներառյալ վկայական տալու համար |
բազային տուրքի հարյուրապատիկի չափով». |
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ուղղման և լրացման համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով». |
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
|
«4.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխության համար |
բազային տուրքի երեսնապատիկի չափով». |
5) 5-րդ կետի «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթնապատիկի» բառով.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
|
«6.1. Օտարերկրյա քաղաքացիների համար հայրություն (մայրություն) ճանաչելու համար |
բազային տուրքի երեսնապատիկի չափով». |
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ կետերով.
|
«14. օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրման մասին ակտային գրանցման համար |
բազային տուրքի երեքհարյուրապատիկի չափով |
|
15. քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության վերաբերյալ տեղեկանքի համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-523-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|