ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 846-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,164,000,720 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքի իրացում և մանկալքության կանխարգելում Տավուշի մարզում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 846-Ա որոշման |
«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՈՒՄ ԵՎ ՄԱՆԿԱԼՔՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
1) Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությանը համահունչ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական առաջնահերթություն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացման և մանկալքության կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը. 2) ներկայացված ծրագիրն ունի երկու ուղղություն՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և երիտասարդների համար հոգատար և ապահով ընտանեկան միջավայրին մոտ խնամքի և դաստիարակության ապահովումը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների ամրապնդումը: Այս երկու ուղղություններով աշխատանքներն իրականցվում են Տավուշի մարզում. 3) այս ծրագրի նպատակներն են մինչև 18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և երիտասարդների համար հոգատար և ապահով ընտանեկան միջավայրի ձևավորումը, որը կապահովի նրանց ներդաշնակ զարգացումը և հետագա ինտեգրումը, Տավուշի մարզում մանկալքության դեպքերի նվազեցումը, ծրագրի շահառու ծնողների ծնողավարման գիտելիքների և հմտությունների զարգացումը, ծրագրի շահառու երեխաների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական վերականգնում, ծրագրի շահառու ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում. 4) անհրաժեշտ է նշել, որ ընտանեկան միջավայրին մոտ խնամքը և դաստիարակությունը տրամադրվում է Տավուշի մարզի տարբեր համայնքներում բնակվող ընտանիքներում, որտեղ խնամք և դաստիարակություն է ստանում միջինում վեց երեխա՝ ամուսնական զույգի կամ մեկ խնամք իրականացնողի կողմից. 5) ինչ վերաբերվում է ընտանիքների ամրապնդմանը, ապա ընտանիքներին կազմակերպությունը ցուցաբերում է համապարփակ աջակցություն, նրանց սոցիալական և իրավական խնդիրների լուծման, ներընտանեկան բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, ինչպես նաև զբաղվածության և առողջապահական հարցերում։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպություն (Բրիգիտենաուեր Լենդե 50, Վիեննա 1200, Ավստրիա) |
|
4. |
Ծրագրի կատարողը |
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ (ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, քաղ. Երևան, Հր. Քոչարի 8, բն. 18-19) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում Բնագավառը՝ սոցիալական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
1,164,000,720 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան շուրջ 60 երեխա և երիտասարդ, ինչպես նաև 150 ընտանիքներ: |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) նախատեսվում է ծրագրի շահառուներին տրամադրել նյութական, կրթադաստիարակչական, մարզամշակութային, հոգեբանական, առողջապահական պարագաներ և ծառայություններ, շահառու ընտանիքների բնակարանների վարձակալության վճարներ, այլ ընտանեկան ծախսեր, ինչպես նաև ամառային հանգստի կազմակերպում: Շահառուների համար կազմակերպել դասընթացներ, հոգեբանական թերապիաներ, իրավաբանական խորհրդատվություններ, քննարկումներ, տրամադրել դասընթացների համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 388,487,966 դրամի չափով. 2) նախատեսվում է ձեռք բերել սարքավորումներ և գույք, իրականացնել ՍՕՍ-Մանկական գյուղի տարածքի և շինությունների, շահառու ընտանիքների տների, գույքի և սարքավորումների վերանորոգում, պահպանում և արդիականացում, տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցները բացառապես օգտագործվում են շահառուների առաջնային կարիքների համար) նորոգման, տեխնիկական սպասարկման, շահագործման ծառայությունների և վառելանյութի ձեռքբերում, ինչպես նաև տրանսպորտային այլ ծախսեր (տաքսի և բեռնափոխադրումներ), (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում), շահառու ընտանիքների տների կոմունալ ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 93,844,414 դրամի չափով. 3) կատարվելու է ծրագրի իրականացման նպատակով մասնագիտական անձնակազմի աշխատավարձերի վճարում, ինչպես նաև խնամք իրականացնողներին տրամադրվելիք կենսաթոշակի վճարում: Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 450,427,432 դրամի չափով. 4) ծրագրի ընթացքում նախատեսվում են կազմակերպական ծախսեր՝ վարչական աշխատակազմի աշխատավարձի, գործուղման, առողջության ապահովագրության, տպագրական, ֆիլմի նկարահանման, կոմունալ, բանկային և փոստային, աուդիտորական ծառայությունների, աշխատակիցների համար դասընթացների, սուպերվիզիաների (հոգեբանական աջակցության) կազմակերպման, գրասենյակային պարագաների ձեռքբերման, ինչպես նաև հանդիպումների ընթացքում հյուրասիրությունների համար ծախսեր: Իրականացվելու է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 231,240,908 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) շահառուների համար սննդի ձեռքբերում` 75,143,006 դրամի չափով. 2) շահառուների համար լվացող նյութերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 18,310,678 դրամի չափով. 3) շահառուների համար հագուստի, կոշիկի և այլ առաջնային անհրաժեշտության պարագաների ձեռքբերում՝ 53,098,767 դրամի չափով. 4) դպրոցական պարագաների (գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակ), դիդակտիկ նյութերի (ներկեր, բառագրքեր, քարտեր և այլն) և դասագրքերի ձեռքբերում՝ 22,092,890 դրամի չափով. 5) նախասիրությունների խմբակների, մասնագիտական և ծնողավարման դասընթացների ծառայությունների ձեռքբերում` 39,865,164 դրամի չափով. 6) Մարզամշակութային միջոցառումների, մարզական խաղերի, օլիմպիադաների, մրցաշարերի, համերգների, թատերական և կրկեսային ներկայացումների, էքսկուրսիաների, ազգային-ավանդական և միջազգային տոնական միջոցառումներին մասնակցության նպատակով ծառայությունների ձեռքբերում՝ 2,600,384 դրամի չափով. 7) երեխաների համար ճամբարային և առողջարանային համալիրներում ամառային հանգստի կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում՝ 50,764,063 դրամի չափով. 8) առողջության առաջնային պահպանման նպատակով անհրաժեշտ դեղորայքի, բժշկական, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվությունների ծառայությունների ձեռքբերում՝ 43,375,774 դրամի չափով. 9) կոմունալ ծառայությունների (էլեկտրաէներգիա, ջրամատակարարում, գազամատակարարում, աղբահանություն) ձեռքբերում` 16,591,324 դրամի չափով. 10) տարածքի, գույքի և սարքավորումների վերանորոգման, պահպանման և արդիականացման ծառայությունների ձեռքբերում՝ 60,779,018 դրամի չափով. 11) գույքի և տեխնիկայի (կահույք, կահավորանք, կենցաղային տեխնիկա, համակարգչային սարքավորումներ և այլ անհրաժեշտ պարագաներ) ձեռքբերում՝ 8,382,000 դրամի չափով. 12) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (տաքսի և բեռնափոխադրում) (օգտագործվում է տնայցերի և ծրագրային այլ գործառնությունների ընթացքում)՝ 10,313,535 դրամի չափով. 13) աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների կազմակերպման նպատակով ծառայությունների ձեռքբերում՝ 18,551,365 դրամի չափով. 14) հեռահաղորդակցության, փոստային ծառայությունների և գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 10,735,614 դրամի չափով. 15) ծրագրային հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (ջուր, խմորեղեն, միրգ և այլն)՝ 3,063,664 դրամի չափով. 16) աշխատակիցների գործուղման համար ավիատոմսերի, հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 15,681,706 դրամի չափով. 17) տեղեկատվական արշավի կազմակերպման, ծրագրի լուսաբանման նպատակով ծառայությունների և նյութերի ձեռքբերում (տեսանյութերի նկարահանում, մամլո հաղորդագրություններ, հարցազրույցներ, հոդվածներ, սոցիալական ցանցերի էջերում հրապարակումներ, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ, նյութերի տպագրություն)՝ 29,090,036 դրամի չափով. 18) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 10,000,000 դրամի չափով: |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) վարչական աշխատակազմի աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ և բժշկական ապահովագրություն՝ 135,654,486 դրամի չափով. 2) դասընթացների, սեմինարների կազմակերպում աշխատակիցների համար` 18,551,365 դրամի չափով. 3) հեռահաղորդակցության, կոմունալ ծառայության և գրասենյակային պարագաների ձեռքբերում՝ 5,145,655 դրամի չափով. 4) տեղեկատվական արշավի կազմակերպման, ծրագրի լուսաբանման նպատակով ծառայությունների և նյութերի ձեռքբերում (տեսանյութերի նկարահանում, մամլո հաղորդագրություններ, հարցազրույցներ, հոդվածներ, սոցիալական ցանցերի էջերում հրապարակումներ, ասուլիսներ, հեռուստահաղորդումներ, նյութերի տպագրություն)՝ 29,090,036 դրամի չափով. 5) աշխատակիցների գործուղման համար ավիատոմսերի, հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում՝ 15,681,706 դրամի չափով. 6) ծրագրային հանդիպումների, միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ նյութերի, հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում (ջուր, խմորեղեն, միրգ և այլն)՝ 3,063,664 դրամի չափով. 7) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 10,000,000 դրամի չափով. 8) չնախատեսված կազմակերպչական ծախսեր (բանկային, փոստային ծախսեր, գույքահարկ և այլն)՝ 14,053,995 դրամի չափով: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, առողջապահության նախարարության, ոստիկանության, Տավուշի մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, Միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
29.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|