Գլխավոր տեղեկություն
Համար
N 1228-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1228-Ա

 

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8 մասը`

1․ Ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ և հաստատել ժամանակավոր խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն ժամանակավոր խորհուրդը իրավասու է վեցամսյա ժամկետում իրականացնելու նույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունները մինչև նույն օրենքի համաձայն հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, որից հետո ժամանակավոր խորհրդի լիազորությունները համարվում են դադարեցված։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1228-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ

 

Անահիտ Ավանեսյան  

- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)

Արմենակ Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վահան Սիրունյան   - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Համլետ Սահակյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Վիկտորյա Այդինյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

30.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան