ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թվականի N 153-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով և հաշվի առնելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով` 2 872 348 000 (երկու միլիարդ ութ հարյուր յոթանասուներկու միլիոն երեք հարյուր քառասունութ հազար) ՀՀ դրամ,
2) ծախսերի գծով` 3 400 800 000 (երեք միլիարդ չորս հարյուր միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ,
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 528 452 000 (հինգ հարյուր քսանութ միլիոն չորս հարյուր հիսուներկու հազար) ՀՀ դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N1 հավելվածի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն N2 հավելվածի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N3 հավելվածի:
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) ` համաձայն N4 հավելվածի:
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N5 հավելվածի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N6 հավելվածի:
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:
9. Սահմանել, որ համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն որոշմամբ սահմանված չափաքանակների 15%-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։
|
Կողմ - 11 |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2025 թվականի դեկտեմբերի 24 ք. Մեղրի |
Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
|
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ |
1. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համայնքի բյուջեն տեղական ինքնակառավարման մարմիններին Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիրն է: Բյուջեի կազմման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակեցումը: Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-ին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է գալիք ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում։ Բյուջեն ՏԻՄ-ի գործունեության ֆինանսական կառավարման առանցքն է: 2026 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:
Համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կատարվել են ելնելով 2024 թվականի փաստացի կատարողականից, 2025 թվականի պլանավորված ցուցանիշների վերլուծության արդյունքներից, ինչպես նաև համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման, 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերից, որը նպաստում է տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորմանը: Համայնքի բյուջեի նախագիծը կազմվել է բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա: Համայնքի գործունեության արդյունավետությունը կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների նպատակային օգտագործումից:
Ես դիմում եմ համայնքի ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին, բնակիչներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերել համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման համար: Ցանկանում եմ նշել, որ 2026 թվականին ավելացել է պետական բյուջեից Մեղրի խոշորացված համայնքին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան 44 401 600 (քառասունչորս միլիոն չորս հարյուր մեկ հազար վեց հարյուր) ՀՀ դրամով կամ 6.98 տոկոսով,անշարժ գույքի հարկման բազան 25.0 տոկոսով, ըստ որի էլ կանխատեսվել են 2026 թվականի բյուջետային տարվա համար համայնքի զարգացման հիմնական ուղղությունները.
1) բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով անշարժ գույքի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները.
2) ժամանակի պահանջներին համապատասխան համայնքային միջավայրի ստեղծում, հասարակական կյանքի ոլորտներում համայնքի տարածական համաչափ զարգացման և պլանավորման ապահովում․
3) բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը.
4) բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների (ըստ համայնքի բնակավայրերի առանձնահատկությունների) մակարդակն ու որակը.
5) կառավարման արդյունավետության բարձրացում, համայնքի գործունեության թափանցիկություն և բնակչությանը լիարժեք հաշվետու լինել․
6) հանրության ներգրավվածության և իրազեկվածության բարձրացում, տեղական ինքնակառավարմանը նրանց մասնակցության ապահովում․
7) իրականացնել համայնքի բնակչության խոցելի խմբերին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին, Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին ֆինանսական և նյութական օգնություն տրամադրելու և աջակցություն ցուցաբերելու միջոցառումներ.
8) աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը, կառուցելով նոր ենթակառուցվածքներ՝ հաշվի առնելով նաև համայնքի համառոտ նկարագիրը, զարգացման ուղղվածությունն ու տեսլականը.
9) իրականացնել համայնքի ղեկավարին օրենքով վերապահված լիազորություններ՝ պաշտպանության, փրկարար ծառայության, արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու ոլորտում․
10) համայնքում աղբահանության, շրջական միջավայրի պաշտպանության, փողոցների լուսավորության միջոցառումների իրականացում։
2026 թվականի բյուջեի Մեղրի համայնքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսամակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, զբոսաշրջության,համայն քային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:
Ակնկալում եմ մեր համայնքի գործարար միջավայրի, ձեռնարկատերերի, բնակիչների աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը՝ համայնքի առջև դրված ծրագրային խնդիրների իրականացման, շոշափելի արդյունքների հասնելու և տեղական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը իրագործելու համար:
2. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
1) 2024 թվականի փաստացի ցուցանիշներ՝
Համայնքի 2024 թվականի բյուջեն՝ հաստատված համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27- ի N137-Ն որոշմամբ.
2) 2025 թվականի հաստատված ցուցանիշներ՝
Համայնքի 2025 թվականի բյուջեն՝ հաստատված համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24- ի N 128-Ն որոշմամբ.
3) 2026 թվականի կանխատեսվող ցուցանիշներ՝
«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
2026 թվականի հարկային եկամուտների և տուրքերի ցուցանիշների կանխատեսման համար հիմք են ընդունվել նախնական վերլուծությունները, կիրառման առաջարկված մոտեցումները և հաշվարկները, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգիրքը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Պետական տուրքերի գծով բյուջետային մուտքերի կանխատեսումները կատարվել են՝ ըստ նախորդ տարիների փաստացի հավաքագրումների միտումների, հաշվի առնելով ՀՀ օրենսդրության մեջ կատարված առանձին փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները: ՀՀ Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթների կիրառման արդյունքում հարկային եկամուտների կազմում հիմնական աճը նախատեսվում է անշարժ գույքի մասով եկամտատեսակից։
Պաշտոնական դրամաշնորհները կանխատեսվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշերը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան, պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները (սուբվենցիաներ), պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները (սուբվենցիաներ), Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի համաձայն համայնքի բնապահպանական ծրագրերի իրականացման համար տրամադրվող սուբվենցիաները, պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող անվերադարձ կարգով տրվող մասհանումները ( ռոյալթի):
Գույքի վարձակալությունից եկամուտները ծրագրվել են հիմք ընդունելով վարձակալության հաշվառման բազայի ճշգրտումները, լուծված և նոր կնքված պայմանագրերը, պայմանագրերի փոփոխությունները, ինչպես նաև նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները:
Վարչական գանձումների գծով ցուցանիշները ծրագրվել են հիմք ունենալով ավագանու կողմից սահմանված Մեղրի համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, աղբահանության կազմակերպման համար սահմանված դրույքաչափերը, համայնքային ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների, մարզամշակույթային կենտրոնի ծառայությունից օգտվողների համար սահմանված վճարները, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները, անշարժ գույքի հասցեավորման համար և համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարները:
Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը նախատեսվել են ծախսերի տնտե սական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող) գործառնական դասակարգման տողում՝ մինուս նշանով, որը ներառում է հողի իրացումից մուտքեռը և այլ հիմնական միջոցների իրացումից մուտքեր։
Ապառքները և Տարեսկզբի ազատ մնացորդը կճշգրտվեն 2025 թվականի բյուջետային տարվա ավարտից հետո։ Համայնքի ավագանու որոշմամբ տարեսկզբի ազատ մնացորդը կօգտագործվի նախորդ (եզրափակված) բյուջետային տարում վարչական մասից ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերի գծով` առկա պարտավորությունների կատարման համար (պարտավորությունների առկայության դեպքում) կամ տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով։
Համայնքի բյուջեի մուտքերի, ծախսերի և հավելուրդի կամ դեֆիցիտի (պակասուրդի) համեմատական վերլուծությունը ըստ տարիների ներկայացվում է աղուսյակի տեսքով
|
(հազար դրամ) |
|
Հ/հ |
ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2024. փաստ. |
2025թ. հաստ. |
2026թ. կանխ. |
2025թ 2024թ նկատ.% |
2026թ 2025թ նկատ. % |
Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%) | ||
|
2024թ |
2025թ |
2026թ | |||||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
1057156.1 |
2198023.2 |
2872348.0 |
207.9 |
130.6 |
100 |
100 |
100 | |
|
1. |
Հարկեր և տուրքեր |
148757 .5 |
157524.6 |
181379.3 |
105.9 |
115.1 |
14.1 |
7.2 |
6.3 |
|
2. |
Գույքային հարկեր անշարժ գույքից |
23143.8 |
24630.70 |
32056.3 |
106.4 |
130.1 |
2.1 |
1.1 |
1.1 |
|
3. |
Գույքային հարկեր այլ գույքից |
105952 .9 |
109566.9 |
127328.0 |
103.4 |
116.2 |
10.0 |
5.0 |
4.5 |
|
4. |
Տեղական տուրքեր |
13 238.6 |
17527.0 |
15795.0 |
132.4 |
-9.8 |
1.3 |
0.8 |
0.5 |
|
5. |
Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր |
6525.0 |
5800.0 |
6200.0 |
-11.1 |
106.9 |
0.7 |
0.3 |
0.2 |
|
6. |
Պաշտոնական դրամաշնորհներ |
633064.9 |
1671569.6 |
1964206.5 |
264.0 |
117.5 |
59.9 |
76.0 |
68.4 |
|
7. |
Այլ եկամուտներ |
275333.7 |
368929.0 |
726762.2 |
134.0 |
197.0 |
26.0 |
16.8 |
25.3 |
|
8. |
Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր |
217451.5 |
205000.0 |
100000.0 |
-5.7 |
-51.2 |
20.6 |
2.5 |
9.3 |
|
9. |
Դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներ |
174398.1 |
291856.5 |
528452.0 |
167.3 |
181.0 |
8.3 |
9.3 |
3.5 |
4. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Նախագծով նախատեսված բյուջետային ծախսերի ծավալներում ծախսերի տեսակարար կշիռը ըստ գործառնական դասակարգման կազմում է՝
1) ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ՝ 8.8 տոկոս․
այն ներառում է համայնքապետարանի աշխատակազմի պահպանման, տեղեկատվական ծրագրերի, հանրային հատվածի հաշվապահության և հանրային այլ ծառայությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության կազմակերպման (պատվիրակված լիազորություն) ծախսերը, համայնքային գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գնահատման և տեղեկատվության տրամադրման հետ կապված վճարումները, ինչպես նաև դատարան ներկայացվող դիմումներ, հայցադիմումների համար սահմանված վճարումներ.
2) պաշտպանություն՝ 0.02տոկոս կամ 1000.0 հազ․դրամ.
3) հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն `0.02 տոկոս կամ 1000.0 հազ․դրամ.
4) տնտեսական հարաբերություններ՝ 28.9 տոկոսը.
այն ներառում է գյուղատնտեսության, ոռոգման, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտի ծրագրերը։ Մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում կանխատեսվել է լիզինգով՝ 5 տարի մարման ժամկետով, պետության կողմից կանխավճարի սուբսիդավորմամբ ձեռք բերել շարժական մոդուլային սպանդանոց, տրանսպորտի ոլորտում՝ սուբվենցիոն ծրագրով ճանապարհային ենթակառուցվածքների, ներհամայնքային ճանապարհների ու փողոցների բարեկարգում Մեղրի, Ագարակ քաղաքներում և 5 գյուղերում.
5) շրջակա միջավայրի պաշտպանություն՝ 5.2 տոկոսը.
այն ներառում է համայնքում աղբահանությաւն և սանիտարական մաքրման ծառայությունները, կենսաբազմազանության և բնության պաշտպանությաւն, կանաչապատ տարածքների պահպանման ծրագրերը.
6) բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ՝ 27.7 տոկոս․
այն ներառում է բնակարանային շինարարություն, համայնքային զարգացում, ջրամատակարարում, փողոցների լուսավորում ոլորտները։ Մասնավորապես՝ բնակարանային շինարարության ոլորտում նախատեսվել է Մեղրի և Ագարակ քաղաքների բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում սուբվենցիոն ծրագրի աշխատանքներ, որը կառավարության հաստատմանն է ներկայացվել 2025 թվականին, սակայն ծրագրի հաստատումը հետաձգվել է 2026 թվական.
7) առողջապահություն՝ 0.6 տոկոս․
այն նախատեսվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի համաձայն կատարված մասհանվող գումարով համայնքի համար ձեռք բերել բժշկական սարքավորումներ.
8) հանգիստ, մշակույթ և կրոն՝ 14.8 տոկոս․
հանգստի և սպորտի ծառայությունների ոլորտում ռոյալթիներից ազդակիր համայնքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված մասհանումներով նախատեսվում է ավարտին հասցնել 2024 և 2025 թվականների ծրագրերը, այն է՝ Մեղրի քաղաքի մարզադաշտի վերանորոգում, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի հուշահամալիրի տարածքում զբոսայգու հիմնում, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Ագարակ քաղաքի կենտրոնական զբոսայգու բարեկարգում, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Կարճևան, Կուրիս և Գուդեմնիս ազդակիր գյուղական բնակավայրերում պուրակների կառուցում, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում պուրակի կառուցում, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցի հարակից տարածքում պուրակի կառուցում, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Ագարակ քաղաքի կենտրոնական զբոսայգու կանաչապատում և բարեկարգում.
9) կրթություն 14.1 տոկոս․
այն ներառում է նախադպրոցական կրթության, հիմնական ընդհանուր կրթության, արտադպրո ցական դաստիարակության ոլորտները։Նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականի «Նոր մանկապարտեզի հիմնում Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում» սուբվենցվիոն ծրագիրը.
10) Սոցիալական պաշտպանություն 0.1 տոկոս.
նախատեսվում է աջակցություններ տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին.
11) պահուստային ֆոնդ.
համաձայն «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, Մեղրի համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի ծախսերում նախատեսվել է պահուստային ֆոնդ՝ վարչական մասի եկամուտների 5 տոկոսի չափով, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար, իսկ ֆոնդային բյուջեի ծախսերում պահուստային ֆոնդ չի նախատեսվել։
Համայնքի բյուջեի ծախսերի համեմատական վերլուծությունը ըստ տարիների ներկայացվում է աղուսյակի տեսքով․
|
(հազար դրամ) |
|
Հ/հ |
ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2024թ փաստ. |
2025թ հաստ. |
2026թ կանխ. |
2025թ 2024թ նկատ. % |
2026թ 2025թ նկատ % |
Տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ (%) | ||
|
2024թ |
2025թ |
2026թ | |||||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
948701.4 |
2489879.7 |
3400800.0 |
201.3 |
150.4 |
100.0 |
100.0 |
100.0 | |
|
1. |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ |
224195.6 |
317548.2 |
298328.0 |
141.6 |
-6.0 |
23.6 |
12.9 |
8.8 |
|
2. |
Պաշտպանություն |
0.0 |
0.0 |
1000.0 |
0,0 |
0.0 |
0,0 |
0 |
0.02 |
|
3. |
Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն |
0.0 |
0.0 |
1000.0 |
0,0 |
0.0 |
0,0 |
0.0 |
0.02 |
|
4. |
Տնտեսական հարաբերություններ |
-34952.2 |
429733.6 |
986022.2 |
1229.0 |
229.4 |
-3.6 |
17.4 |
28.96 |
|
5. |
Շրջակա միջավայրի պաշտպանություն |
160153.0 |
166550.0 |
176550.0 |
104.0 |
106.0 |
16.9 |
6.8 |
5.2 |
|
6. |
Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն |
229461.8 |
439449.1 |
873568.0 |
191.5 |
198.8 |
24.1 |
17.7 |
25.7 |
|
7. |
Առողջապահություն |
0.0 |
0.0 |
18850.0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
0.6 |
|
8. |
Հանգիստ, մշակույթ և կրոն |
56289.6 |
617707.3 |
504659.8 |
1097.0 |
-18.3 |
5.9 |
24.8 |
14.8 |
|
9. |
Կրթություն |
310159.6 |
496917.7 |
478322.0 |
160.2 |
-3.7 |
32.7 |
20.0 |
14.1 |
|
10. |
Սոցիալական պաշտպանություն |
2760.0 |
4 000.0 |
4 000.0 |
144.9 |
100,0 |
0,3 |
0.2 |
0.1 |
|
11. |
Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր |
634.0 |
3973.8 |
58500.0 |
626.0 |
1472.1 |
0.1 |
0.2 |
1.7 |
5. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ
1) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
2) «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԵՎԻՔ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
3) «ՄԵՂՐԻԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ
4) «ՄԵՂՐԻԻ ՄՍՈՒՐ - ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ
5) «ԱԳԱՐԱԿԻ ՄՍՈՒՐ - ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ
6) «ՄԵՂՐԻԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ
2025 թվականի սեպտեմբերի 1-ից «Մեղրի համայնքի մսուր - մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացվել է նոր մսուրային խումբ 2-3 տարեկան երեխաների համար, որը պայմանավորված է թվով 19 երեխաների ավելացմամբ։
2025 թվականի մարտի 1-ից բացվել է «Ագարակի մսուր - մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Ալվանքի մասնաճյուղը, իսկ 2025 թվականի ապրիլի 10-ից՝ «Ագարակի մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի մասնաճյուղը։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
2026 թվականին նախատեսված հաստիքային միավորների թիվը կազմում է 69.0 դրույք, փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակը 67, իսկ աշխատավարձի ֆոնդը 194976.0 հազար ՀՀ դրամ, որը մնացել է անփոփոխ 2025 թվականի նկատմամբ։
«ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՐԵՎԻՔ» ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ
Աշատողների հաստիքային միավորների թիվը 2026 թվականին կազմում է 57,75 դրույք, փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակը 48, որը մնացել է անփոփոխ 2025 թվականի նկատմամբ, իսկ աշխատավարձի ֆոնդը 96930.0 հազար ՀՀ դրամ՝ 2025 թվականի 88590.0 հազար ՀՀ դրամի փոխարեն: Աշխատավարձի ֆոնդի ավելացումը պայմանավորնած է մանկավարժական դրույքաչափերի աճով։
«ՄԵՂՐԻԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ
2026 թվականին նախատեսված աշխատակիցների հաստիքային միավորների թիվը կազմում է 27.25 դրույք ՝ 2025 թվականի 26.75 -ի փոխարեն, փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակը 47, իսկ աշխատավարձի ֆոնդը 45408.0 հազար ՀՀ դրամ՝ 2025 թվականի 44358.0 հազար ՀՀ դրամի փոխարեն։ Կենտրոնում գործում են պարի, նկարչության, կավագործության, կար ու ձևի, գորգագործության խմբակներ գործարքային վարձատրությամբ։
«ՄԵՂՐԻԻ ՄՍՈՒՐ - ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ
2026 թվականին նախատեսվում է աշխատակիցների հաստիքային միավորների թիվը՝ 65.255 դրույք, 2025 թվականի 64.505 ՀՀ դրամի փոխարեն, փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակը 80, իսկ աշխատավարձի ֆոնդը՝ 116864.3 հազար ՀՀ դրամ, 2025 թվականի՝ 115661.3 հազար ՀՀ դրամի փոխարեն։
«ԱԳԱՐԱԿԻ ՄՍՈՒՐ - ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ
2026 թվականին նախատեսվում է աշխատակիցների հատիքային միավորների թիվը 44.66 դրույք, 2025 թվականի 53.66 դրույքի փոխարեն, փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակը 59, իսկ աշխատավարձի ֆոնդը` 96800.4 հազար ՀՀ դրամ՝ 2025 թվականի 95339.4 հազար ՀՀ դրամի փոխարեն:
«ՄԵՂՐԻԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ
2026 թվականին նախատեսվում է աշխատակիցների հատիքային միավորների թիվը 90,5 դրույք, 2025 թվականի 86.5 դրույքի փոխարեն փաստացի աշխատողների (զբաղեցրած հաստիքների) միջին տարեկան ցուցակային թվաքանակը 91, իսկ աշխատավարձի ֆոնդը 230172.0 հազար ՀՀ դրամ, 2025 թվականի 219420.0 հազար ՀՀ դրամի փոխարեն:
6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ԾՐԱԳՐԵՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի կապիտալ ծրագրերը նախատեսվել են՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի բ) ենթակետով և 5-րդ կետով սահմանված կարգով տրամադրվելիք սուբվենցիաների և ռոյալթիի հատկացումները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի համաձայն համայնքի բնապահպանական ծրագրերի իրականացման համար տրամադրվող սուբվենցիաները, տարեսկզբի ազատ մնացորդը և 2026 թվականին ֆոնդային բյուջեյի սպասվելիք մուտքերը:
1) 2025 թվականին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված «Մեղրի և Ագարակ քաղաքներում բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում» սուբվենցիոն ծրագիրը հետաձգվել է 2026 թվական, որով ակնկալվում է 707 667 549 (յոթ հարյուրյոթ միլիոն վեց հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր քառասունինը) ՀՀ դրամի կապիտալ ներդրումներ։ 2025թվականին սկսված «Նոր մանկապարտեզի հիմնում Նռնաձոր բնակավայրում» սուբվենցիոն ծրագրի չկատարված մասը՝ գումարով 80 297 176 (ութսուն միլիոն երկու հարյուր իննսունյոթ հազար մեկ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ, նախատեսվել է ավարտին հասցնել 2026 թվականին.
2) Ճանապարհային տնտեսության բնագավառում 2025 թվականին հաստատված «Ճանապարհային ենթակառուցվծքների բարեկարգում Ագարակ քաղաքում» սուբվենցիոն ծրագրերի չկատարված մասը նախատեսվել է ավարտին հասցնել 2026 թվականին: 2026 թվականին կատարել ՀՀ կառավարության կողմից նոր հաստատված «Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում Մեղրի քաղաքում (ասֆալտապատում)» 84 000 000 (ութսունչորս միլիոն) ՀՀ դրամ և «Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում 5 գյուղերում (սալիկապատում)» 385 000 000 (երեք հարյուր ութսունհինգ միլիոն) ՀՀ դրամ գումարներով սուբվենցիոն ծրագրերը.
3) Որպես ազդակիր համայնք Մեղրի համայնքին 2025 թվականին մասհանված ռոյալթիի 332 000 000 (երեք հարյուր երեսուներկու միլիոն) ՀՀ դրամ գումարը 2025 թվականին նախատեսվել էր ուղղել «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի հուշահամալիրի տարածքում զբոսայգու հիմնում» 100 000 000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ, «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Ագարակ քաղաքի կենտրոնական զբոսայգու բարեկարգում» 100 000 000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ, «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Կարճևան, Կուրիս և Գուդեմնիս ազդակիր գյուղական բնակավայրերում պուրակների կառուցում» 54 000 000 (հիսունչորս միլիոն) ՀՀ դրամ, «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում պուրակի կառուցում» 58 000 000 (հիսունութ միլիոն) ՀՀ դրամ, «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցի հարակից տարածքում պուրակի կառուցում» 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ ծրագրերի կատարմանը։ Ծրագրերի չկատարված մասը՝ 300 000 000 (երեք հարյուր միլիոն) ՀՀ դրամ գումարով, նախատեսվել է ավարտին հասցնել 2026 թվականին.
4) 2024 թվականին մասհանված ռոյալթիի 93 652 934 (իննսուներեք միլիոն վեց հարյուր հիսուներեկու հազար ինը հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ գումարը, որը 2024 թվականի բյուջեով նախատեսվել էր ուղղել «Մեղրի քաղաքի մարզադաշտի վերանորոգում» ծրագրի կատարմանը, 2025 թվականին չի ավարտվել և ծրագրի չկատարված մասը նախատեսվել է ավարտին հասցնել 2026 թվականին 118 858 800 (մեկ հարյուր տասնութ միլիոն ութ հարյուր հիսունութ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումարի մնացորդով` որից 31 247 866 (երեսունմեկ միլիոն երկու հարյուր քառասունյոթ հազար վաթսունվեց) ՀՀ դրամը ավելացվել է այլ ներդրողների կողմից.
5) Պետության կողմից բնապահպանական հարկերից մասհանվող 59 921 000 (հիսունինը միլիոն ինը հարյուր քսանմեկ հազար) ՀՀ դրամից 2026 թվականին նախատեսվում է կատարել «Կարճևանի խորքային հորի կառուցում» 22 000 000 (քսաներկու միլիոն) ՀՀ դրամ և «Բժշկական սարքավորումների ձեռք բերում» 18 850 000 (տասնութ միլիոն ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարով ծրագրեր, իսկ 19 071 000 (տասնինը միլիոն յոթանասունմեկ հազար) ՀՀ դրամ գումարի մնացորդի ծրագիր կներկայացվի կառավարության հաստատմանը 2027 թվականի համար.
6) Հայանքի բյուջեի միջոցներից նախատեսվում է արևային պանելների ձեռք բերման և տեղադրման համար 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, նոր աղբատարի ձեռքբերում՝ աղբի տեսակավորման հնարավորությամբ 20 000 000 (քսան միլիոն) ՀՀ դրամ գումար։
2024-2025 թվականների անավարտ և 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թվականին նախատեսված ըստ ոլորտների կապիտալ ծրագրերն են՝
|
(հազար դրամ) |
|
հ/հ |
Ծրագրի անվանում |
Ծրագրի նախնական արժեք |
Ծանոթություն |
|
1. |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ |
||
|
Վարչական սարքավրումների ձեռքբերում |
7 000,0 |
Համայնք | |
|
Կարճևանի խորքային հորի կառուցում (բնապահպանական) |
22000.0 |
Բնապահպանական | |
|
Արևային պանելների տեղադրում |
2500.0 |
Համայնք | |
|
2. |
Գյուղատնտեսություն |
||
|
Շարժական սպանդանոցի ձեռք բերում (լիզինգ) |
3940.0 |
Համայնք,կառավարություն | |
|
3. |
Ճանապարհային տրանսպորտ |
||
|
Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում 5 Գյուղերում (սալիկապատում) |
550000.0 |
Սուբվենցիա | |
|
Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում Ագարակ քաղաքում |
396402.9 |
Սուբվենցիա, 2025թ.մնացորդ | |
|
Ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգում Մեղրի քաղաքում (ասֆալտապատում) |
84000.0 |
Սուբվենցիա | |
|
4. |
Աղբահանում |
||
|
Նոր աղբատարի ձեռքբերում՝ աղբի տեսակավորման հնարավորությամբ |
20000,0 |
Համայնք | |
|
5. |
Բնակարանային շինարարություն |
||
|
Մեղրի և Ագարակ քաղաքների բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում |
707667.5 |
Սուբվենցիա | |
|
Մեղրի համայնքի «Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 15, 17, 19, 32, 36, 42, Ադելյան փողոցի 15ա, 15բ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և վերելակների արդիականացում» |
9900.0 |
Սուբվենցիա, 2025թ.մնացորդ | |
|
6. |
Առողջապահություն |
||
|
Բժշկական սարքավորումների ձեռք բերում |
18850.0 |
Բնապահպանական | |
|
7. |
Հանգստի և սպորտի ծառայություններ |
||
|
Մեղրի քաղաքի մարզադաշտի վերանորոգում |
118858.8 |
Ռոյալթի,այլ ներդրող, 2024թ.մնացորդ | |
|
Մեղրի,Փարամազի հուշահամալիրի տարածքում զբոսայգու հիմնում |
90000.0 |
Ռոյալթի, 2025թ.մնացորդ | |
|
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Ագարակ քաղաքի կենտրոնական զբոսայգու բարեկարգում |
90000.0 |
Ռոյալթի, 2025թ.մնացորդ | |
|
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Կարճևան,Կուրիս և Գուդեմնիս ազդակիր գյուղական բնակավայրերում պուրակների կառուցում |
50000.0 |
Ռոյալթի, 2025թ.մնացորդ | |
|
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Ագարակ քաղաքի կենտրոնական հրապարակում պուրակի կառուցում |
52000.0 |
Ռոյալթի, 2025թ.մնացորդ | |
|
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցի հարակից տարածքում պուրակի կառուցում |
18000.0 |
Ռոյալթի, 2025թ.մնացորդ | |
|
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համանքի Ագարակ քաղաքի կենտրոնական զբոսայգու կանաչապատում և բարեկարգում |
7801.0 |
Ռոյալթի, 2025թ.մնացորդ | |
|
8. |
Նախադպրոցական կրթություն |
||
|
Նոր մանկապարտեզի հիմնում Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում |
80297.2 |
Սուբվենցիա,2025թ.մնացորդ | |
|
Ընդամենը ծրագրերի արժեքը |
2 329 217.4 |
||
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|