ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2026 թվականի համար օրենքով չսահմանված տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։
|
Կողմ - 11
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՏՈՒՇ ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ - 0 |
Ձեռնպահ - 0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2025 թվականի դեկտեմբերի 24 ք. Մեղրի |
Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2025 թ. դեկտեմբերի 24-ի N 150-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
1. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր հենասյան համար:
2. Սահմանել միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների՝ Մեղրի համայնքի ավտոկանգառներից օգտվելու համար ծառայության վճար՝ ամսական 1500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:
3. Համայնքի վարչական տարածքում տարբեր միջոցառումների կազմակերպման նպատակով համայնքային սեփականություն համարվող մշակույթի տների, դահլիճների, ակումբների օգտագործման տրամադրման համար սահմանել վճար՝
1) «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի Ագարակի և Մեղրիի մասնաշենքերի դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով 0 (զրո ) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրվա համար 20000 (քսան հազար) ՀՀ դրամ և վաճառված տոմսերի հասույթի 20%-ի չափ՝ պայմանագրային հիմունքներով, համաձայն որի միջոցառման կազմակերպիչները սահմանված պարտադիր միանվագ վճարը՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամը վճարում են միջոցառման ամրագրման օրը՝ որպես կանխավճար, որը ենթակա չէ վերադարձման: Մեղրի և Ագարակ քաղաքներում գտնվող մյուս դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների նպատակով` 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ․
2) Գյուղական բնակավայրերի ակումբների դահլիճների համար՝ բարեգործական միջոցառումների անցկացման նպատակով 0 (զրո) ՀՀ դրամ, այլ միջոցառումների անցկացման նպատակով մեկ օրը` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ․
3) Համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումների համար դահլիճները տրամադրվում են անվճար․
4) «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոնական և հիշատակի օրերից դուրս իրականացվող միջոցառումների՝ թատերական և տիկնիկային ներկայացումներ, փառատոններ, տոնավաճառներ, երգի ու պարի մրցույթների վճարովի տարբերակով կազմակերպելու դեպքում տոմսերի վաճառքի համար 500-1000 (հինգ հարյուրից մեկ հազար) ՀՀ դրամ, որը հավաքագրվում և մուտքագրվում է Մեղրի համայնքի բյուջե։
4. Սահմանել Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների օտարման և օգտագործման տրամադրման փաստաթղթերի (փաթեթի) կազմման, չափագրական և այլ նման աշխատանքների կատարման համար ծառայության վճար՝ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
5. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման, օտարման կամ օգտագործման տրամադրման, չափագրական աշխատանքների կատարման համար ծառայության վճար՝
1) Ավտոտնակների, այգետնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների համար՝ 10000 (տասը հազար) ՀՀ դրամ.
2) Բնակելի տների, տնտեuական և oժանդակ շինությունների համար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ.
3) Հասարակական, արտադրական և այլ նշանակության շինությունների համար՝ 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ:
6. Սահմանել Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար՝
1) Շինությունների համար՝
ա. Ֆիզիկական անձանց համար` 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ.
բ. Իրավաբանական անձանց համար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 300 (երեք հարյուր) ՀՀ դրամ․
2) Հողամասերի համար՝
ա. Ֆիզիկական անձանց համար` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ․
բ. Իրավաբանական անձանց համար` 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, գումարած յուրաքանչյուր 1 քառակուսի մետր մակերեսի համար՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ:
7. Մեղրի համայնքի վարչական տարածքում տրանսպորտային ծառայությունից (ներհամայնքային ուղևորափոխադրումներ) օգտվող մեկ ուղևորի համար համայնքի կողմից մատուցվող ծառայության դիմաց փոխհատուցման վճար սահմանել ըստ երթուղիների՝ համաձայն աղյուսակի․
Աղյուսակ
2026 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ) ՕԳՏՎՈՂ ՄԵԿ ՈՒՂԵՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԸ ԸՍՏ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ
|
N |
Երթուղու անվանումը և ուղեգիծը |
ՀՀ դրամ (մեկ ուղևորի համար) | |
|
1. |
ք.Ագարակ |
ք.Մեղրի (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
2. |
ք.Ագարակ |
գ.Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
3. |
ք.Ագարակ |
գ.Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
4. |
ք.Ագարակ |
գ.Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով |
200 (երկու հարյուր) |
|
5. |
ք.Ագարակ |
գ.Վահրավար (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
6. |
ք.Ագարակ |
գ.Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
7. |
ք.Ագարակ |
գ.Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
8. |
ք.Ագարակ |
գ.Կարճևան (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
9. |
ք.Ագարակ |
գ.Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
10. |
ք.Ագարակ |
գ.Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
11. |
ք.Ագարակ |
գ.Նռնաձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
12. |
ք.Ագարակ |
գ.Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
13. |
ք.Մեղրի |
Արաքսաշեն թ. (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
14. |
ք.Մեղրի |
գ.Լեհվազ (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
15. |
ք.Մեղրի |
գ.Վարդանիձոր(հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
16. |
ք.Մեղրի |
գ.Կարճևան (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
17. |
ք.Մեղրի |
գ.Թխկուտ (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
18. |
ք.Մեղրի |
գ.Վահրավար (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
19. |
ք.Մեղրի |
գ.Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
20. |
ք.Մեղրի |
գ.Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
21. |
ք.Մեղրի |
գ.Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
22. |
ք.Մեղրի |
գ.Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
23. |
ք.Մեղրի |
գ.Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
24. |
ք.Մեղրի |
գ.Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
25. |
Արաքսաշեն թ. |
գ.Ալվանք (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
26. |
Արաքսաշեն թ. |
գ.Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով |
100 (մեկ հարյուր) |
|
27. |
գ. Լեհվազ |
գ.Վահրավար (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
28. |
գ.Լեհվազ |
գ.Վարդանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով |
100 (մեկ հարյուր) |
|
29. |
գ.Լեհվազ |
գ.Թխկուտ (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
30. |
գ.Լեհվազ |
գ.Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
31. |
գ.Լեհվազ |
գ.Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
32. |
գ.Լեհվազ |
գ.Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
33. |
գ.Լեհվազ |
գ.Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
34. |
գ.Վարդանիձոր |
գ.Թխկուտ (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
35. |
գ.Վարդանիձոր |
գ.Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
36. |
գ.Վարդանիձոր |
գ.Տաշտուն (հետադարձը՝նույնուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
37. |
գ. Վահրավար |
գ.Գուդեմնիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
38. |
գ. Վահրավար |
գ.Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
39. |
գ.Գուդեմնիս |
գ.Կուրիս (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
40. |
գ.Թխկուտ |
գ.Լիճք (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
41. |
գ.Թխկուտ |
գ.Տաշտուն (հետադարձը՝նույնուղեգծով) |
200 (երկու հարյուր) |
|
42. |
գ.Ալվանք |
գ. Շվանիձոր (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
|
43. |
գ.Լիճք |
գ. Տաշտուն (հետադարձը՝ նույն ուղեգծով) |
100 (մեկ հարյուր) |
8. Համայնքային սեփականություն հանդիսացող МАЗ-551605-280-600 մոդելի բեռնատար ինքնաթափ ավտոմեքենայի ծառայություններից օգտվելու համար սահմանել վճար՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 10000 ( տասը հազար) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:
9. Համայնքային սեփականություն հանդիսացող JCB 3CX SiteMaster մոդելի բազմաֆունկցիոնալ անվավոր էքսկավատորի ծառայություններից օգտվելու համար սահմանել վճար՝ առաջին մեկ ժամվա համար՝ 20000 (քսան հազար) ՀՀ դրամ, գումարած հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար՝ 12000 (տասներկու հազար ) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա:
10. Համայնքային սեփականություն հանդիսացող ITMGO285-2WD-75HPFARM, YOT X 804, SAMB-603, ՉԻՎԱՆ75․4 մակնիշների տրակտորների ծառայություններից օգտվելու համար սահմանել վճար՝
1) Գյուղատնտեսական հողատարածքներում հող վարելու համար՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 2 (երկու) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա.
2) Խոտհարքներում խոտ հնձելու համար՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 3 (երեք) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա.
3) Խոտհարքներում խոտ հավաքելու համար՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 2 (երկու) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա.
4) Գյուղատնտեսական հողատարածքներում ցանք կատարելու համար յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 1 (մեկ) ՀՀ դրամ, վառելիքի ծախսը թողնելով պատվիրատուի վրա։
11. Համայնքային սեփականություն հանդիսացող MITSUBISHI CANTER 3.0D մակնիշ և տիպար, հաշվառման համարանիշ՝ 065DC61 ավտոաշտարակի ծառայություններից օգտվելու համար սահմանել վճար՝ սկսած նվազագույնը մեկ ժամից, այդ թվում մեկ ժամվա համար նախատեսել 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ առանց վառելիքի տրամադրման, իսկ մեկ աշխատանքային օրվա համար՝ համապատասխանաբար 8 ժամ տևողությամբ՝ հաշվարկելով առավոտյան ժամը 08։30-ից մինչև 17։30-ը, ընդմիջում՝ նախատեսված 12։30-ից 13։30-ը սահմանել 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Խ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|