ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1229-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 860-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ մասերով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 860-Լ որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 11-րդ կետը «կառավարման» բառից հետո լրացնել «համակարգի» բառով.
3) 14-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) 15-րդ կետում՝
ա. 2-րդ ենթակետից «, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման» և «հետախուզական» բառերը հանել,
բ. 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով՝
«4․1) պետական սահմանի պահպանության նպատակով հետախուզական գործունեության իրականացումը․»,
գ. 12-րդ ենթակետում «և թմրանյութերի» բառերը փոխարինել «, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի» բառերով, իսկ «բռնությամբ փոխելու» բառերը՝ «բռնի տապալելու» բառերով,
դ․ 14-րդ ենթակետը «պահպանության» բառից հետո լրացնել «նպատակով ձեռնարկվող» բառերով, «մարմիններում,» բառից հետո՝ «այդ թվում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում,» բառերով, իսկ «պահպանման» բառից հետո՝ «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,
ե․ 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15) արտաքին հակահետախուզական գործունեության շրջանակներում, վարչապետի որոշմամբ սահմանված կարգով համագործակցելով Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հետ, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը․»,
զ․ 18-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության նախագահին» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահին» բառերով, «տեսակներով» բառից հետո լրացնել «Կառավարության սահմանած կարգով» բառերով, իսկ «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում գաղտնագրային և ծածկագրային կապի կրիպտոգրաֆիկական ու տեխնիկական անվտանգության կազմակերպումը, այդ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը» բառերը հանել,
է․ 20-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով, «ներկայացուցչությունների փոստատարային օպերատիվ կապի (բացառությամբ դիվանագիտական փոստի)» բառերը փոխարինել «ծառայության մարմինների թղթակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումների (բացառությամբ դիվանագիտական փոստի) օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով,
ը․ 21-րդ ենթակետը «դիվանագիտական» բառից հետո լրացնել «ծառայության» բառով.
5) 16-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետը «կողմից» բառից հետո լրացնել «իրենց իրավասությունների սահմաններում» բառերով,
բ․ 14․6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.7-րդ ենթակետով՝
«14․7) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց եղանակով իր գործունեության համար անհրաժեշտ, օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիություն ստանալը, այդ թվում՝ առցանց ձևաչափով․»,
գ․ 15-րդ ենթակետում «ներկայացուցչություններում» բառը փոխարինել «դիվանագիտական ծառայության մարմիններում» բառերով, «միջոցառումների» բառը՝ «միջոցառումների՝ օրենքով սահմանված կարգով» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը հանել,
դ․ 19-րդ ենթակետից «, հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, դրանց նախնական իրավական գնահատական տալը և համապատասխան ընթացքի ապահովումը» բառերը հանել,
ե․ 20-րդ ենթակետում «պետական» բառը փոխարինել «պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով,
զ․ 22-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 22․1-ին ենթակետով՝
«22․1) ազգային անվտանգության ծառայության տնօրենի սահմանած կարգով հատուկ տեխնիկական միջոցների կիրառումը․»,
է․ 26-րդ ենթակետից «՝ օրենքով սահմանված կարգով» բառերը հանել.
6) 21-րդ կետում՝
ա․ 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«19) օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների սպայական անձնակազմին գործուղում է պետական մարմիններ և կազմակերպություններ` նրանց թողնելով զինվորական ծառայության մեջ․»,
բ․ 24-րդ ենթակետում «ծառայության ղեկավար աշխատողներին զինվորական բարձրագույն» բառերը փոխարինել «ծառայությունում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց բարձրագույն զինվորական» բառերով,
գ․ 27-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«27) օրենսդրությամբ սահմանված կարգով պարգևատրում է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց․»,
դ․ 32-րդ ենթակետը «պարտականությունները» բառից հետո լրացնել «(աշխատատեղի նկարագրերը)» բառերով,
ե․ 33-րդ ենթակետը «պայքարի» բառից հետո լրացնել «և գործընկեր հատուկ ծառայությունների հետ փոխգործակցության» բառերով.
7) 25-27-րդ կետերում «պաշտոնի անձնագրով» բառերը փոխարինել «աշխատատեղի նկարագրով» բառերով։
2. Հույժ գաղտնի:
3. Հույժ գաղտնի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
30.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|