ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2025 թվականի N 169-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.7-րդ կետի, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -26 Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ Լ. ԱՆԱՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կ. ԼԱԼԱԶԱՐՅԱՆ Ս. ԷԼԲԱԿՅԱՆ Ս. ՄԵԼԻՔՅԱՆ Է. ԲԱՐՍԵՂՅԱՆ Լ. ԱՆԱՆՅԱՆ Շ. ԱՐԱՄՅԱՆ Ք. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Է. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Գ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Ն. ԲԵԳԶԱԴՅԱՆ Վ. ԴԱՎԹՅԱՆ Լ. ՆԱԶԱՐՅԱՆ Ս. ԱԴԱՄՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Լ. ԳԱՍՊԱՐՅԱՆ Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Վ. ԵԴԻԳԱՐՅԱՆ Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆ Վ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ս. ՄՈՍՈՅԱՆ Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ՝ |
Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ |
|
2025թ. դեկտեմբերի 19 ք. Գյումրի |
|
Հավելված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի N 169-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Գյումրի համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվությունը՝ համաձայն Ձև 1-ի, տալիս է Գյումրի համայնքի ղեկավարը, եթե շրջիկ առևտրի կետը թույլտվության տրամադրման պահին (ինչպես առաջին, այնպես էլ յուրաքանչյուր հաջորդ անգամ) համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին և պայմաններին:
2. Համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։
3. Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված հայտը ստանալուց հետո՝ 10 օրացուցային օրվա ընթացքում:
4. Շրջիկ առևտրի իրականացման հայտը ներկայացվում է Գյումրու համայնքապետարան՝ թղթային տարբերակով, համաձայն Ձև 2-ի՝ միաժամանակ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1) տեղական տուրքի վճարման անդորրագիր,
2) դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,
3) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,
4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,
5) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,
6) արտաքին տեսքի վերաբերյալ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գովազդի բաժնի կողմից տրամադրված եզրակացություն:
5. Շրջիկ առևտրի իրականացման հայտը ներկայացվելուց հետո 3 օրվա ընթացքում շրջիկ առևտրի կետը հայտատուի կողմից ներկայացվում է զննության։ Եթե զննության ընթացքում ավտոմոբիլի կամ կցորդի վերասարքավորման օրինականության, սանիտարական կամ տեխնիկական անվտանգության նորմերի պահպանության վերաբերյալ հիմնավոր կասկածներ են առաջանում, ապա կարող է պահանջվել, 3 օրվա ընթացքում, ներկայացնել տեղեկանքներ՝ տրված համապատասխան պետական կառավարման լիազոր մարմիններից կամ մասնագիտական եզրակացություն՝ լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից։
6. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, առաջացել է սույն հավելվածի 5-րդ կետում նշված փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն, հայտատուն սահմանված ժամկետում շրջիկ առևտրի կետը չի ներկայացրել զննության, ինչպես նաև սույն հավելվածով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում։
7. Շրջիկ առևտրի թույլտվությունը չի կարող հայտատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից։
8. Թույլտվությունը տրվում է մեկ ամիս ժամկետով, սակայն հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ առանց վերը նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Գյումրու համայնքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն։
9. Տրամադրված թույլտվության ժամկետը լրանալու, հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը չվճարելու, ինչպես նաև շրջիկ առևտուր իրականացնելուց հրաժարվելու դեպքում, թույլտվությունը համարվում է չեղարկված:
10. Շրջիկ առևտուր իրականացնելուց հրաժարվելու մասին անհրաժեշտ է շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից Գյումրու համայնքապետարան ներկայացնել գրավոր դիմում:
11. Գյումրու համայնքապետարանի կողմից իրականացվող ընթացիկ հսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու պարագայում այդ մասին գրավոր ծանուցվում է տնտեսավարող սուբյեկտը կամ շրջիկ առևտրի կետում տնտեսական գործունեություն իրականացնող անձը կամ նրա աշխատակիցը, ապա ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի թույլտվությունը չեղարկվում է։
12. Ծանուցումը ստանալուց հրաժարվելու դեպքում՝ այն հրապարակվում է շրջիկ առևտրի կետում տնտեսական գործունեություն իրականացնող անձի կամ նրա աշխատակցի ներկայությամբ:
13. Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության իրականացումն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
II. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով:
15. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդներ կարող են լինել մինչև 6 մետր երկարության, 2 մետր լայնության և 2,5 մետր բարձրության:
16. Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման ավտոնոմ համակարգով, որը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին թիվ 138 հրամանով հաստատված աղմուկի թույլատրելի նորմերին ներկայացվող պահանջներին, իսկ հանրային սննդի ծառայություն մատուցողները՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր։ Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Որակի հսկողություն» N2-III-Ա 2-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին թիվ 876 հրամանով հաստատված կանոններին համապատասխանող խմելու ջրի, ինչպես նաև գոյացած կեղտաջրի պահման համար յուրաքանչյուրը առնվազն 100 լիտր տարողունակությամբ հերմետիկ փակ տարաներով:
17. Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները կամ դրանց կցորդները կողային (մայթին կից) հատվածից պետք է ունենան համապատասխան բացվածք՝ առևտրի իրականացման կամ ծառայությունների մատուցման համար:
18. Շրջիկ առևտրի կետերն անվտանգ կայանման կազմակերպման համար պետք է ապահովված լինեն արգելակման համակարգի հանգույցներով:
19. Շրջիկ առևտրի կետի արտաքին տեսքի և դրա վրա փակցված գովազդի ու ձևավորման հաստատման համար անհրաժեշտ է Գյումրու համայնքապետարան ներկայացնել դիմում և արտաքին տեսքից ու գովազդից լուսանկար կամ էսքիզ, որտեղ պետք է նշված լինեն նաև գովազդի արտաքին չափերը։
II. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
20. Շրջիկ առևտրի կետերի միջոցով գործունեություն թույլատրվում է իրականացնել հետևյալ վայրերում՝ տվյալ վայրի համար սահմանված ժամերին և ժամկետում։ Սահմանված ժամը լրանալուց հետո թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը պարտավոր են ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը, ընդ որում նշված վայրի համար ամրագրումը մեկ օրից ավել լինելու դեպքում շրջիկ առևտրի կետը նշված վայրում կարող է կայանել մինչև ամրագրման ժամկետի ավարտը, սույն կետով նախատեսված ժամերից դուրս՝ առանց գործունեություն իրականացնելու։
|
N |
Փողոցի և տարածքի անվանում |
Ժամեր |
Ժամկետներ |
|
1 |
Հաղթանակի պողոտա |
0900-2300 |
մինչև 7 օր |
|
2 |
Շահումյան փողոց |
0900-2300 |
մինչև 7 օր |
|
3 |
Պարույր Սևակ փողոց |
0900-2300 |
մինչև 7 օր |
|
4 |
Կայարանամերձ հրապարակի հարևանությամբ |
0900-2300 |
մինչև 7 օր |
|
5 |
Խրիմյան Հայրիկ փողոց, ՊԵԿ հյուսիսային մաքսատուն-վարչության հարևանությամբ |
0900-2300 |
մինչև 7 օր |
|
6 |
Շառլ Ազնավուրի հրապարակի հարևանությամբ |
0900-2300 |
մինչև 7 օր |
|
7 |
Ղարսի խճուղի, «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածք |
0900-2300 |
մինչև 7 օր |
21. Նույն փողոցում մի քանի շրջիկ առևտրի կետերը միմյանցից պետք է տեղակայվեն առնվազն 200 մետր հեռավորությամբ, որոնք կկահավորվեն հատուկ ցուցանակներով:
III. ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ
22. Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվում վաճառել՝
1) մսամթերք,
2) ձու,
3) ծովամթերք,
4) կաթնամթերք,
5) կենդանիներ
6) դեղեր և բժշկական նշանակության արտադրանք,
7) շինանյութ,
8) ավտոպահեստամասեր,
9) հրավառության կամ հրագործական արտադրանք,
10) պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ
11) կենցաղային և համակարգչային տեխնիկա,
12) աուդիո և վիդեո արտադրանք,
13) կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր,
14) որսորդական պարագաներ,
15) տնտեսական ապրանքներ և գրենական պիտույքներ,
16) պահպանակներ, միջադիրներ և հիգիենիայի այլ պարագաներ,
17) ծխախոտի արտադրանք,
18) թունդ ոգելից խմիչքներ,
19) հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ,
20) մանկական կերեր,
21) այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
23. Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվում մատուցել՝
1) վարսահարդարման և դիմահարդարման ծառայություններ,
2) ինտերնետ ծառայություններ,
3) բանկային կամ արտարժույթային ծառայություններ,
4) կապի և հեռահաղորդակցման ծառայություններ,
5) բժշկական ծառայություններ,
6) կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ,
7) ցանկացած տեսակի մերսման ծառայություններ։
Ձև 1
ԳՅՈՒՄՐԻ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N ՇԱ – 000000
ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ
Տրված` _____ __________________ 20 թվական
Իրականացման և (կամ) մատուցման թույլատրված գործունեության անվանումը՝
____________________________________________________________________________________
Հայտատու իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը՝
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Շրջիկ առևտրի կետի հաշվառման համարանիշը՝
____________________________________________________________________________________
Գործունեության տեսակի իրականացման վայրերը և ժամկետները՝
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
Թույլտվության գործողության ժամկետը՝
20-- թվականի -----------ից մինչև 20-- թվականի ---------- ը
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար |
______________ (ստորագրությունը) |
______________ (անունը, ազգանունը) |
Կ. Տ.
Ձև 2
Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավար
___________________ - ին
(անունը, ազգանունը)
Հ Ա Յ Տ
ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը կամ իրավաբանական անձի անվանումը, գրանցման համարը
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
2. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրի հասցեն կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
3. Գործունեության տեսակի իրականացման վայրը, հեռախոսահամարը
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
4. Շրջիկ առևտրի կետի հաշվառման համարանիշը՝ -----------------------------------------------------------
5. Ծառայության անվանումը, որի իրականացման և մատուցման թույլտվություն ստանալու մասին հայտ է ներկայացվում --------------------------------------------------------------------------------------------------------
6. Թույլտվության ժամկետը ------------------------------------------------------------------------------------------
/Նշել պահանջվող ժամկետը/
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
/կազմակերպության պատասխանատու անձի անունը, ազգանունը, անհատ
ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը/
-------------------------------------------- 20 թ.
Կ. Տ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|