ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«29» դեկտԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 883-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 330-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-360-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-3-րդ կետերով և 16-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի «Արտոնագրված հաշտարարների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 330-Ն հրամանի N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) 1-ին կետում «Արտոնագրված հաշտարարների» բառերից հետո լրացնել «և մշտապես գործող հաշտարարական հաստատությունների» բառերը.
2) 3-րդ կետում «(այսուհետ՝ հաշտարարներ)» բառերից հետո լրացնել «և մշտապես գործող հաշտարարական հաստատությունները» բառերը.
3) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ռեեստրում հրապարակվում են մշտապես գործող հաշտարարական հաստատությունների վերաբերյալ հետևյալ տվյալները՝ անվանում, հասցե, կապի միջոցներ».
4) ամբողջ տեքստում «Ցանկ 1» բառերը փոխարինել «Ընդհանուր ցանկ» բառերով, իսկ «Ցանկ 2» բառերը փոխարինել «Պարտադիր հաշտարարության գործեր քննող հաշտարարների ցանկ» բառերով.
5) 9-րդ կետում՝
ա. երեխայի բնակության վայրի որոշման» բառերից հետո լրացնել «կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած բնակության վայրը փոփոխելու» բառերը,
բ. «ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման» բառերից հետո լրացնել «կամ դրա փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելու» բառերը,
գ. «երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու» բառերից հետո լրացնել «կամ դրանց փոփոխման, այդ թվում՝ դատարանի սահմանած» բառերը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ս. ԳԱԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|