ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2025 թ. N 99-Ն
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՈՑ ՁՈՐ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ (ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14․4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով՝ ավագանին որոշում է`
1․ Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի ք. Ջերմուկ, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ, Հերհեր բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Վայոց ձոր-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Ջերմուկ համայնքի բնակավայրերի (ք. Ջերմուկ, գ. Կեչուտ և գ. Գնդեվազ) գլխավոր հատակագիծը (գոտևորման նախագիծը)՝ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների առաջարկվող փոփոխություններով՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -9
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
|
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
|
2025 թ․ դեկտեմբերի 24 ք. Ջերմուկ |
|
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|