Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.05-2026.01.18 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2026
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
26.12.2025
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«26» դեկտեմբերի 2025 թ.

N 28-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀՇՆ 20-0301-2025 «ՀԱՆՔԱՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՋՐԵՐԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 1-ին մասը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 20-03․01-2025 «Հանքափորվածքների պաշտպանությունը ստորգետնյա և մակերեսային ջրերից» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածի 41-րդ կետը («ՍՆիՊ 2.06.14-85 «Հանքափորվածքների պաշտպանությունը ստորգետնյա մակերեսային ջրերից»):

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

12/26/2025

Ե. ՎարդանՅԱՆ

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
նախագահի 2025 թվականի
դեկտեմբերի 26-ի N 28-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 20-03․01-2025 «ՀԱՆՔԱՓՈՐՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԵՎ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՋՐԵՐԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան