Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.01.05-2026.01.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.01.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2026 թվականի N 22-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշումը (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով՝

«2.1. Ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառելու նպատակով՝ սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված ժամկետում, որոնց հաշվառումը Կադաստրի կոմիտեի կողմից հաստատվում կամ մերժվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում:»:

2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված կարգով քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի» բառերը փոխարինել «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության և քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության» բառերով.

2) 1-ին կետի 5-րդ ենթակետում «www.e-cadastre.am կայքէջում» բառերը փոխարինել «անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում» բառերով.

3) 3-րդ կետում «Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանի» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1028-Ն որոշման» բառերով.

4) 4-րդ կետը «լուսանկար» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված անհրաժեշտ այլ փաստաթղթեր» բառերով.

5) 8-րդ կետը «(sms)» բառից հետո լրացնել «, իսկ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում ինքնակամ կառույցը հաշվառվում է սույն կարգի 8.1-ին կետով սահմանված կարգով» բառերով.

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին և 8.2-րդ կետերով՝

«8.1. Չափագրողի կողմից 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված (իսկ պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) դեպքում անկախ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու հանգամանքի) ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ hաշվառման փաթեթն առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելուց և Կադաստրի կոմիտե ներկայացնելուց հետո ձևավորվում է չափագրման ծածկագիր, և պատվիրատուն դրա վերաբերյալ տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms), որը հավաստում է հաշվառման փաթեթը Կադաստրի կոմիտե ներկայացված լինելու հանգամանքը։ Ներկայացված hաշվառման փաթեթն ուսումնասիրվում է Կադաստրի կոմիտեի կողմից՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում։ Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է չափագրողի կողմից կազմված տվյալները օրթոֆոտոհատակագծերի (օրթոֆոտոլուսանկարների) հետ համեմատելով և փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելով, որի արդյունքում Կադաստրի կոմիտեն հաստատում կամ մերժում է ինքնակամ կառույցի հաշվառումը։ Ինքնակամ կառույցի հաշվառումը հաստատելու կամ մերժելու վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է կարճ հաղորդագրության միջոցով (sms)։

8.2. Այն ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների), որոնք Կադաստրի կոմիտե հաշվառման են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետների խախտմամբ, սակայն գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման միասնական մատյանում կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում արտացոլված են, հաշվառված լինելու վերաբերյալ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրվում է համապատասխան տեղեկանք՝ դիմումի ներկայացման պարագայում։ Սույն կետում նշված դեպքում տեղեկանք տրամադրելու համար Կադաստրի կոմիտեն ուսումնասիրում է 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերը (օրթոֆոտոլուսանկարները) և իր կողմից ստեղծված, հավաքագրված, այդ թվում` գրանցման համար ներկայացված տվյալները։ Տեղեկանքի տրամադրումը մերժվում է, եթե ներկայացված հաշվառման փաթեթը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված պահանջներին։».

7) 10-րդ կետը «1-4-րդ կետերում» բառերից հետո լրացնել «և 3.1-ին մասով» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 20-ին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2026 թվական: