Գլխավոր տեղեկություն
Համար
N 5-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2026 թվականի N 5-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆ ՖՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

2) «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 24-ը ներառյալ.

3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունվարի 8-ի N 5-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղե- կու- թյուն-

ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1.

3919900000

Պիտակներ՝ պոլիմերային, ինքնակպչուն

Պիտակներ՝ պոլիմերային, ինքնակպչուն

կգ

75 840

Չինաստան,

Հնդկաստան,

Արաբական Միացյալ Էմիրություններ,

Եվրամիության

երկրներ,

Թուրքիա, Իրան

Չինաստան,

Հնդկաստան,

Արաբական Միացյալ Էմիրություններ,

Եվրամիության

երկրներ,

Թուրքիա, Իրան

367 680 000

 

2.

0405901000

Կաթնային յուղ (սննդի արտադրու- թյան մեջ օգտագործելու համար)

Կաթնային յուղ՝ 99.3% կամ ավել յուղի պարունակությամբ և ոչ ավել, քան 0,5% ջրի պարունակությամբ՝ 200-250 լիտր

տակառներով

կգ

400 000

Չինաստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եվրամիության երկրներ, Թուրքիա, Իրան

Չինաստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եվրամիության երկրներ, Թուրքիա, Իրան

738 000 000

 

3.

0405101900

Քաղցրասե-

րուցքային

կարագ (սննդի

արտադրու-

թյան մեջ

օգտագործելու

համար)

Քաղցրասերուց-

քային կարագ՝ ոչ

ավել, քան 85%

յուղայնությամբ՝

5-25 կգ

ստվարաթղթե

արկղներով

կգ

500 000

Չինաստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եվրամիության երկրներ,

Թուրքիա, Իրան

Չինաստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եվրամիության երկրներ,

Թուրքիա, Իրան

700 000 000

 

4.

3824995500

Էմուլգատոր Palsgaard DMG0093

(սննդի արտադրու- թյան մեջ օգտագործելու

համար)

Փոշու տեսքով էմուլգատոր։ Փաթեթավորումը՝ 10-50 կգ

բազմաշերտ թղթե պարկերով

կգ

24 300

Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ

Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ

36 000 000

 

5.

3824995500

Էմուլգատոր Palsgaard DMG0291

(սննդի արտադրու- թյան մեջ օգտագործելու

համար)

Էմուլգատոր՝ հատիկավոր, փաթեթավորված 10-50 կգ

ստվարաթղթե տուփերով

կգ

3 000

Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ

Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ

6 250 000

 

6.

3824995500

Էմուլգատոր Palsgaard PGE

1105 (սննդի

Էմուլգատոր՝ մածուկի տեսքով,

10-50 կգ

կգ

3 600

Եվրամիության երկրներ,

Եվրամիության երկրներ,

9 000 000

 
   

արտադրու- թյան մեջ օգտագործելու

համար)

պոլիէթիլենային տարայով

   

Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրություններ

   

7.

3824995500

Էմուլգատոր Palsgaard PGE 1117 (սննդի արտադրու- թյան մեջ օգտագործելու

համար)

Էմուլգատոր՝ մածուկի տեսքով՝ 10-50 կգ

պոլիէթիլենային տարաներով

կգ

3 000

Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ

Եվրամիության երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ

7 500 000

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

           

1 864 430 000

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

08.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան