ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՔՍՓԱԹ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՄԱՅԼԵՌ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2026 թվականի N 10-Ա

 

«ԷՔՍՓԱԹ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՄԱՅԼԵՌ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Ներառել «Էքսփաթ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 264.110.1221192) «Մայլեռ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում (այսուհետ՝ շահագործողների ռեեստր)՝ հյուրանոցների տրամադրման ծառայություններ (ՏԳՏԴ – I 55.10.1) իրականացնելու համար։

2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 5 տարի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ հաստատված կարգով «Էքսփաթ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Մայլեռ ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համար՝ 264.110.1340301) միջև պայմանագիրը կնքվելու դեպքում վերջինիս պատճենն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «Էքսփաթ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.

2) «Էքսփաթ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վկայականը տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան