Գլխավոր տեղեկություն
Համար
N 738-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.06/42(1055) Հոդ.697
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հուլիսի 2014 թվականի N 738-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 08.01.26 N 23-Ն)

 

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով և «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 46-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 29.11.18 N 1420-Ն, 08.01.26 N 23-Ն)

1. Հաստատել`

1) օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) (ենթակետն ուժը կորցրել է 06.12.18 N 1391-Ն)

3) օտարերկրյա պետություններում գործող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների ծառայության հետ կապված ծախսերի ամսական փոխհատուցման չափը` համաձայն N 3 հավելվածի.

4) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.

5) օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը` համաձայն N 5 հավելվածի:

N 5 հավելվածում նշված փոխհատուցման գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

Վարձակալած բնակարանի պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում, եթե վարձատուն պահանջում է վարձավճարի ավելացում, ապա այն կարող է ավելացվել առավելագույնը 5 տոկոսի չափով՝ արտաքին գործերի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո:

Եթե նոր նշանակված ավելի ցածր պաշտոնով դիվանագետը շարունակելու է բնակվել ավելի բարձր պաշտոնով դիվանագետի համար արդեն իսկ վարձակալված բնակարանում, ապա արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ՝ բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափը մնում է անփոփոխ:

Սույն որոշմամբ սահմանված՝ դիվանագետի բնակարանի համար տրամադրվող փոխհատուցման գումարի չափի մեջ կարող են ներառվել նաև կոմունալ և այլ պարտադիր վճարները:

Դիվանագետի համար բնակարան վարձակալելիս օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի միջոցներից, անհրաժեշտության դեպքում, հատկացվում է վարձատուի կողմից պահանջվող դրամական գրավ (դեպոզիտ)՝ առավելագույնը մեկ ամսվա վարձավճարի կրկնապատիկի չափով, և անշարժ գույքի գործակալության կողմից պահանջվող միջնորդավճար, որը չի կարող գերազանցել սույն որոշմամբ տվյալ երկրի համար սահմանված բնակարանի համար ամսական տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Դրամական գրավը (դեպոզիտը) վարձատուի կողմից, գույքին պատճառված վնասի պատճառով, չվերադարձվելու դեպքում փոխհատուցվում է դիվանագետի անձնական միջոցների հաշվին:

(1-ին կետը փոփ. 06.12.18 N 1391-Ն, լրաց. 08.01.26 N 23-Ն)

1.1. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության մեկնող դիվանագետը օտարերկրյա պետություն մեկնելուց առաջ և ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց առաջ՝ իր և իր ընտանիքի անդամների մեկնելու և վերադառնալու, այդ թվում՝ անձնական օգտագործման ուղեբեռի և տրանսպորտային միջոցի տեղափոխման ծախսերի համար ստանում է փոխհատուցում սույն որոշման N 3 հավելվածում սահմանված փոխհատուցման հիսուն տոկոսի չափով:

(1.1-ին կետը լրաց. 20.01.22 N 60-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 738-Ն որոշման

 

 Աղյուսակ N 1

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

(միասնական եվրոյով վճարման գոտու երկրների համար)

 

(դրամ)

NN
ը/կ

Պաշտոնը

Պաշտոնային
դրույքաչափը

1.

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

217870

2.

Գլխավոր հյուպատոս

177336

3.

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

177336

4.

Խորհրդական

167202

5.

Առաջին քարտուղար

157069

6.

Երկրորդ քարտուղար

146935

7.

Երրորդ քարտուղար

136802

8.

Կցորդ

126668

Աղյուսակ N 2

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

(միասնական եվրոյով վճարման գոտու երկրներից բացի` այլ երկրների համար)

(դրամ)

NN
ը/կ

Պաշտոնը

Պաշտոնային
դրույքաչափը

1.

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

247516

2.

Գլխավոր հյուպատոս

201466

3.

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

201466

4.

Խորհրդական

189954

5.

Առաջին քարտուղար

178442

6.

Երկրորդ քարտուղար

166929

7.

Երրորդ քարտուղար

155417

8.

Կցորդ

143905

(հավելվածը խմբ. 24.03.16 N 286-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 738-Ն որոշման

 

(հավելվածն ուժը կորցրել է 06.12.18 N 1391-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 738-Ն որոշման

 

Աղյուսակ 1

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ 

 

NN

ը/կ

Դիվանագիտական ներկ.

դեսպան

մշտ. ներկա-

յացուցիչ

գլխ. հյուպատոս

դեսպա- նորդ

խորհրդա- կան

1-ին քարտու-

ղար

2-րդ քարտու-

ղար

3-րդ քարտու-

ղար

կցորդ

1.

Շվեյցարիայի

Համադաշնություն-Ժնև

CHF 5,081

   

CHF

4,065

CHF

3,811

CHF 3,557

CHF 3,303

CHF 3,049

CHF 2,795

2.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն-Լոնդոն

£ 3,404

   

£ 2,723

£ 2,553

£ 2,383

£ 2,213

£ 2,042

£ 1,872

3.

Ֆրանսիայի Հանրապետություն -Փարիզ

€ 3,885

   

€ 3,108

€ 2,914

€ 2,720

€ 2,525

€ 2,331

€ 2,146

4.

Ֆրանսիայի Հանրապետություն-Ստրասբուրգ

 

€ 3,885

 

€ 3,108

€ 2,914

€ 2,720

€ 2,525

€ 2,331

€ 2,146

5.

Ֆրանսիայի Հանրապետություն-Լիոն

   

€ 3,302

€ 3,108

€ 2,914

€ 2,720

€ 2,525

€ 2,331

€ 2,146

6.

Ֆրանսիայի Հանրապետություն-Մարսել

   

€ 3,302

€ 3,108

€ 2,914

€ 2,720

€ 2,525

€ 2,331

€ 2,146

7.

Ավստրիայի Հանրապետություն -Վիեննա

€ 4,204

   

€ 3,363

€ 3,153

€ 2,943

€ 2,733

€ 2,522

€ 2,312

8.

Չեխիայի Հանրապեություն-Պրահա

€ 3,190

   

€ 2,552

€ 2,393

€ 2,233

€ 2,074

€ 1,914

€ 1,755

9.

Գերմանիայի

Դաշնային Հանրապետություն-Բեռլին

€ 3,701

   

€ 2,961

€ 2,776

€ 2,591

€ 2,406

€ 2,221

€ 2,036

10.

Իտալիայի Հանրապետություն-Հռոմ

€ 3,903

   

€ 3,122

€ 2,927

€ 2,732

€ 2,537

€ 2,342

€ 2,147

11.

Վատիկան

€ 3,903

   

€ 3,122

€ 2,927

€ 2,732

€ 2,537

€ 2,342

€ 2,147

12.

Բելգիայի Թագավորություն-Բրյուսել, ՆԱՏՕ

€ 4,126

€ 4,126

 

€ 3,301

€ 3,095

€ 2,888

€ 2,682

€ 2,476

€ 2,269

13.

Նիդերլանդների Թագավորություն-Հաագա

€ 3,824

   

€ 3,059

€ 2,868

€ 2,677

€ 2,486

€ 2,294

€ 2,103

14.

Հունաստանի Հանրապետություն-Աթենք

€ 3,070

   

€ 2,456

€ 2,303

€ 2,149

€ 1,996

€ 1,842

€ 1,689

15.

Իսպանիայի Թագավորություն-Մադրիդ

€ 3,398

   

€ 2,718

€ 2,549

€ 2,379

€ 2,209

€ 2,039

€ 1,869

16.

Լիտվայի Հանրապետություն-Վիլնյուս

€ 3,075

   

€ 2,460

€ 2,306

€ 2,153

€ 1,999

€ 1,845

€ 1,691

17.

Շվեդիայի Թագավորություն-Ստոկհոլմ

€ 3,885

   

€ 3,108

€ 2,914

€ 2,720

€ 2,525

€ 2,331

€ 2,146

18.

Բուլղարիայի Հանրապետություն-Սոֆիա

€ 2,917

   

€ 2,334

€ 2,188

€ 2,042

€ 1,896

€ 1,750

€ 1,604

19.

Ռումինիայի Հանրապետություն -Բուխարեստ

€ 2,652

   

€ 2,122

€ 1,989

€ 1,856

€ 1,724

€ 1,591

€ 1,459

20.

Լեհաստանի Հանրապետություն -Վարշավա

€ 2,804

   

€ 2,243

€ 2,103

€ 1,963

€ 1,823

€ 1,682

€ 1,542

21.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ -

Վաշինգտոն

$4,311

   

$3,449

$3,233

$3,018

$2,802

$2,587

$2,371

22.

Ամերիկայի Միացյալ

Նահանգներ - Նյու Յորք

 

$4,311

 

$3,449

$3,233

$3,018

$2,802

$2,587

$2,371

23.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ - Լոս

Անջելես

   

$3,664

$3,449

$3,233

$3,018

$2,802

$2,587

$2,371

24.

Կանադա-Օտտավա

$4,418

   

$3,534

$3,314

$3,093

$2,872

$2,651

$2,430

25.

Արգենտինայի Հանրապետություն -Բուենոս Այրես

$4,032

   

$3,226

$3,024

$2,822

$2,621

$2,419

$2,218

26.

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն - Բրազիլիա

$3,715

   

$2,972

$2,786

$2,601

$2,415

$2,229

$2,043

27.

Եգիպտոսի Արաբական Հանրապետություն-

Կահիրե

$3,018

   

$2,414

$2,264

$2,113

$1,962

$1,811

$1,660

28.

Իրանի Իսլամական Հանրապետություն-

Թեհրան

$3,018

   

$2,414

$2,264

$2,113

$1,962

$1,811

$1,660

28.1 

 Իրանի Իսլամական

Հանրապետություն-Թավրիզ

 

 

 

$2,565

 

$2,414

$2,264

$2,113

 

$1,962

 

$1,811

$1,660

29.

Սիրիայի Արաբական

Հանրապետություն- Դամասկոս

$4,485

   

$3,588

$3,364

$3,140

$2,915

$2,691

$2,467

30.

Սիրիայի Արաբական Հանրապետություն-

Հալեպ

   

$3,812

$3,588

$3,364

$3,140

$2,915

$2,691

$2,467

31.

Իրաքի

Հանրապետություն- Բաղդադ

$4,485

   

$3,588

$3,364

$3,140

$2,915

$2,691

$2,467

32.

Իրաք-Էրբիլ

   

$3,812

$3,588

$3,364

$3,140

$2,915

$2,691

$2,467

33.

Լիբանանի Հանրապետություն -Բեյրութ

$4,485

   

$3,588

$3,364

$3,140

$2,915

$2,691

$2,467

34.

Արաբական Միացյալ Էմիրություններ-Աբու

Դաբի

$4,471

   

$3,577

$3,353

$3,130

$2,906

$2,683

$2,459

35.

Արաբական Միացյալ Էմիրություններ -Դուբայ

   

$3,800

$3,577

$3,353

$3,130

$2,906

$2,683

$2,459

36.

Քուվեյթի Պետություն- Էլ Քուվեյթ

$3,889

   

$3,111

$2,917

$2,722

$2,528

$2,333

$2,139

37.

Հնդկաստանի Հանրապետություն -Դելի

$3,018

   

$2,414

$2,264

$2,113

$1,962

$1,811

$1,660

38.

Չինաստանի

Ժողովրդական Հանրապետություն -Պեկին

$4,359

   

$3,487

$3,269

$3,051

$2,833

$2,615

$2,397

39.

Ռուսաստանի Դաշնություն-Մոսկվա,

ՀԱՊԿ

$4,576

$4,576

 

$3,661

$3,432

$3,203

$2,974

$2,746

$2,517

40.

Ռուսաստանի

Դաշնություն-Սանկտ Պետերբուրգ

   

$3,890

$3,661

$3,432

$3,203

$2,974

$2,746

$2,517

41.

Ռուսաստանի

Դաշնություն-Դոնի Ռոստով

   

$3,890

$3,661

$3,432

$3,203

$2,974

$2,746

$2,517

42.

Ռուսաստանի Դաշնություն-Սոչի

   

$3,890

$3,661

$3,432

$3,203

$2,974

$2,746

$2,517

43.

Ուկրաինա-Կիև

$3,221

   

$2,577

$2,416

$2,255

$2,094

$1,933

$1,772

44.

Ուկրաինա-Օդեսա

   

$2,738

$2,577

$2,416

$2,255

$2,094

$1,933

$1,772

45.

Բելառուսի Հանրապետություն-Մինսկ

$3,018

   

$2,414

$2,264

$2,113

$1,962

$1,811

$1,660

46.

Ղազախստանի Հանրապետություն- Նուրսուլթան

$3,448

   

$2,758

$2,586

$2,414

$2,241

$2,069

$1,896

47.

Վրաստան-Թբիլիսի

$3,018

   

$2,414

$2,264

$2,113

$1,962

$1,811

$1,660

48.

Վրաստան-Բաթում

   

$2,565

$2,414

$2,264

$2,113

$1,962

$1,811

$1,660

49.

Թուրքմենստան- Աշգաբադ

$3,018

   

$2,414

$2,264

$2,113

$1,962

$1,811

$1,660

50.

Թուրքիայի Հանրապետություն, -Ստամբուլ, ՍԾՏՀ

 

$3,018

 

$2,414

$2,264

$2,113

$1,962

$1,811

$1,660

51.

Ճապոնիա-Տոկիո

$4,987

   

$3,990

$3,740

$3,491

$3,242

$2,992

$2,755

52

Մեքսիկայի Միացյալ

Նահանգներ-Մեխիկո

$3,715

   

$2,972

$2,786

$2,601

$2,415

$2,229

$2,043

53.

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն-

Հանոյ

$3,018

   

$2,414

$2,264

$2,113

$1,962

$1,811

$1,660

54.

Ինդոնեզիայի Հանրապետություն- Ջակարտա

$3,092

   

$2,474

$2,319

$2,164

$2,010

$1,855

$1,701

55.

Մոլդովայի

Հանրապետություն- Քիշնև

$3,240

   

$2,592

$2,430

$2,268

$2,106

$1,944

$1,782

56.

Իսրայելի Պետություն - Թել Ավիվ

$4,649

   

$3,719

$3,487

$3,254

$3,022

$2,789

$2,557

57.

Կատարի Պետություն - Դոհա

$3,484

   

$2,787

$2,613

$2,439

$2,265

$2,090

$1,916

58.

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն- Ադիս Աբեբա

$3,664

   

$2,931

$2,748

$2,565

$2,382

$2,198

$2,015

59.

Ուրուգվայի Արևելյան

Հանրապետություն

$3,914 

   

$3,132 

 $2,936  $2,740

$2,544 

 $2,349

$2,153 

 60.

Կիպրոսի Հանրապետություն-
Նիկոսիա

€3,514 

    

€2,811 

€2,636 

€2,460 

€2,284 

€2,108 

€1,933 

61.

Հունգարիա-

Բուդապեշտ

€3,950

    €3,160 €2,963

€2,765

€2,568

€2,370

€2,173

62.

Օմանի

Սուլթանություն-

Մասկատ

$3,400

    

$2,720

$2,550

$2,380

$2,210

$2,040

$1,870

(աղյուսակը լրաց. 01.02.24 N 173-Ն, 25.04.24 N 604-Ն, 16.05.24 N 688-Ն, 28.11.24 N 1859-Ն, 10.04.25 N 399-Ն)

 

Աղյուսակ 2

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ

 

NN

ը/կ

Դիվանագիտական գրասենյակ

դեսպան

մշտ. ներկայա-ցուցիչ

գլխ. հյուպա-տոս

դեսպա-նորդ

խորհր-դական

1-ին քարտու-ղար

2-րդ քարտու-ղար

3-րդ քարտու-ղար

կցորդ

1.

Լյուքսեմբուրգ

     

€3,570

€3,347

€3,124

€2,901

€2,678

€2,454

2.

Սերբիայի

Հանրապետություն

     

€2,645

€2,480

€2,314

€2,149

€1,984

€1,818

3.

(կետն ուժը կորցրել է 16.05.24 N 688-Ն)

(աղյուսակը լրաց. 01.02.24 N 173-Ն, փոփ. 16.05.24 N 688-Ն)

(հավելվածը խմբ. 06.12.18 N 1391-Ն, լրաց. 06.02.19 N 78-Ն, խմբ. 20.01.22 N 60-Ն, լրաց. 01.02.24 N 173-Ն, 25.04.24 N 604-Ն, լրաց., փոփ. 16.05.24 N 688-Ն, լրաց. 28.11.24 N 1859-Ն, 10.04.25 N 399-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 738-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու կամ oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը, իսկ ավտոմեքենայով մեկնելու դեպքում՝ վառելիքի գումարը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

(հավելվածը լրաց. 08.01.26 N 23-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 3-ի N 738-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

 

NN

ը/կ

Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար,

խորհրդական

Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ

1

2

3

4

1.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

(Վաշինգտոն)

$ 3,400

$ 3,200

2.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

(Նյու Յորք)

$ 4,000

$ 3,800

3.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

(Լոս Անջելես)

$2,900

$2,800

4.

Ավստրիայի Հանրապետություն

(Վիեննա)

€ 2,000

€ 1,800

5.

Արաբական Միացյալ

Էմիրություններ (Աբու Դաբի)

$ 2,300

$ 2,100

6.

Արաբական Միացյալ Էմիրություններ

(Դուբայ)

$ 2,400

$ 2,200

7.

Արգենտինայի

Հանրապետություն (Բուենոս Այրես)

$1,800

$1,700

8.

Բելառուսի

Հանրապետություն (Մինսկ)

$900

$800

9.

Բելգիայի Թագավորություն

(Բրյուսել)

€ 2,100

€ 1,900

10.

Բրազիլիայի Դաշնային

Հանրապետություն (Բրազիլիա)

$1,800

$1,700

11.

Բուլղարիայի Հանրապետություն

(Սոֆիա)

€ 1,100

€ 1,000

12.

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

(Բեռլին)

€ 2,100

€ 1,900

13.

Եգիպտոսի Արաբական

Հանրապետություն (Կահիրե)

$1,700

$1,600

14.

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն

(Ադիս Աբեբա)

$ 3000

$ 2000

15.

Թուրքիայի

Հանրապետություն (Ստամբուլ)

$1,300

$1,200

16.

Թուրքմենստան

(Աշգաբադ)

$900

$800

17.

Ինդոնեզիայի Հանրապետություն

(Ջակարտա)

$1,700

$1,600

18.

Իսպանիայի Թագավորություն

(Մադրիդ, Վալենսիա)

€ 1,800

€ 1,700

19.

Իսրայելի Պետություն

(Թել Ավիվ, Երուսաղեմ)

$2,200

$2,100

20.

Իտալիայի Հանրապետություն (Հռոմ)

€ 2,600

€ 2,400

21.

Իրանի Իսլամական

Հանրապետություն (Թեհրան)

$1,200

$1,100

21.1.

Իրանի Իսլամական

Հանրապետություն (Թավրիզ)

$1,100

$1,000

22.

Իրաքի Հանրապետություն

(Բաղդադ)

$1,800

$1,700

22.1.

Իրաքի Հանրապետություն

(Էրբիլ)

$1,300

$1,200

23.

Լեհաստանի Հանրապետություն

(Վարշավա)

€ 1,500

€ 1,300

24.

Լիբանանի Հանրապետություն

(Բեյրութ)

$1,250

$1,150

25.

Լիտվայի Հանրապետություն

(Վիլնյուս)

€ 1,200

€ 1,100

26.

Կանադա

(Օտտավա)

$1,700

$1,600

27.

Հնդկաստանի

Հանրապետություն (Դելի)

$ 1,700

$ 1,500

28.

Հունաստանի

Հանրապետություն (Աթենք)

€ 1,900

€ 1,700

29.

Ղազախստանի

Հանրապետություն (Աստանա)

$950

$850

30.

Ճապոնիա

(Տոկիո)

$4,000

$3,700

31.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

(Լոնդոն)

£2,700

£2,500

32.

Մեքսիկայի Միացյալ

Նահանգներ (Մեխիկո)

$2,500

$2,400

33.

Մոլդովայի Հանրապետություն

(Քիշնև)

$800

$700

34.

Նիդերլանդների Թագավորություն

(Ամստերդամ, Հաագա)

€ 2,100

€ 1,900

35.

Շվեդիայի Թագավորություն

(Ստոկհոլմ)

€ 2,400

€ 2,300

36.

Շվեյցարիայի Համադաշնություն

(Ժնև)

3,800 CHF

3,600 CHF

37.

Չեխիայի Հանրապետություն

(Պրահա)

€ 1,800

€ 1,600

38.

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

(Պեկին)

$1,400

$1,300

39.

Ռումինիայի Հանրապետություն

(Բուխարեստ)

€ 1,200

€ 1,000

40.

Ռուսաստանի Դաշնություն

(Մոսկվա)

$1,900

$1,800

41.

Ռուսաստանի Դաշնություն

(Սանկտ Պետերբուրգ)

$1,250

$1,150

42.

Ռուսաստանի Դաշնություն

(Դոնի Ռոստով)

$1,200

$1,100

43.

Ռուսաստանի Դաշնություն

(Սոչի)

$1,300

$1,200

44.

Սիրիայի Արաբական

Հանրապետություն (Դամասկոս)

$1,000

$900

45.

Սիրիայի Արաբական

Հանրապետություն (Հալեպ)

$800

$750

46.

Վատիկան

€ 2,600

€ 2,400

47.

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

(Հանոյ)

$1,100

$1,000

48.

Վրաստան

(Թբիլիսի)

$ 1,100

$ 900

49.

Վրաստան

(Բաթում)

$700

$600

50.

Ուկրաինա

(Կիև)

$1,400

$1,300

51.

Ուկրաինա

(Օդեսա)

$1,100

$1,000

52.

Կատարի Պետություն

(Դոհա)

$ 2,840

$ 2,740

53.

Քուվեյթի Պետություն

(Էլ Քուվեյթ)

$3,200

$3,100

54.

Ֆրանսիայի Հանրապետություն

(Փարիզ)

€ 2,800

€ 2,600

55.

Ֆրանսիայի Հանրապետություն

(Ստրասբուրգ)

€ 1,700

€ 1,500

56.

Ֆրանսիայի Հանրապետություն

(Լիոն)

€ 1,500

€ 1,300

57.

Ֆրանսիայի Հանրապետություն

(Մարսել)

€ 1,500

€ 1,300

58.

Ուրուգվայի Արևելյան

Հանրապետություն (Մոնտեվիդեո)

$2,000

$1,900

59.

Լյուքսեմբուրգ

(Լյուքսեմբուրգ)

€2,400

€2,200

60.

Սերբիայի Հանրապետություն

(Բելգրադ)

€1,550

€1,450

61.

Կիպրոսի Հանրապետություն

(Նիկոսիա)

€1,550

€1,450

62.

Հունգարիա

(Բուդապեշտ)

€1,700

€1,550

63.

Օմանի Սուլթանություն

(Մասկատ)

$ 2,200

$ 2,000

(հավելվածը լրաց. 08.01.26 N 23-Ն)