Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 13-Ա

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

Հաստատել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2025 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-275-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

12.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 13-Ա որոշման

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական

ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«2025 թվականին Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերա-

զանցող չափա-քանակի հաշվին արտադրվող

էլեկտրաէներգիայի

վաճառքից ստացված

լրացուցիչ գումարների

հաշվարկման ու վճարման կարգը սահմանելու

մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

2026 թվականի

փետրվարի

3-րդ տասնօրյակ

2026 թվականի

մարտի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սևանա լճի էկոհամակարգի

վերականգնման, պահպանման,

վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության

2025 թվականի սեպտեմբերի 12-ի

ՀՕ-275-Ն օրենքի 2-րդ հոդված

2.

«2025 թվականին Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերա-զանցող չափա-քանակի հաշվին արտադրվող

էլեկտրաէներգիայի

վաճառքից ստացված

լրացուցիչ գումարների

հաշվին կատարվելիք

բյուջետային ելքերի

նախահաշիվը սահմանելու մասին» ՀՀ

կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ տարածքային

կառավարման և

ենթակառուցվածքների

նախարարություն

2026 թվականի

օգոստոսի

2-րդ

տասնօրյակ

2026 թվականի

սեպտեմբերի 1-ին

տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սևանա լճի էկոհամակարգի

վերականգնման, պահպանման,

վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության

2025 թվականի սեպտեմբերի 12-ի

ՀՕ-275-Ն օրենքի 2-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


12.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ