ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 18-Ա
«ԷՔՍՊՈ-2027» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում կայանալիք «Խաղ հանուն մարդկության. Սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով՝
1. «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանին (այսուհետ՝ հանձնակատար):
2. «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպչական աշխատանքների իրականացնող նշանակել «Մշակույթի զարգացման» հիմնադրամը (համաձայնությամբ)։
3. Հանձնակատարին՝
1) ապահովել «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգումը.
2) Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում կայանալիք «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսի լիազոր մարմնի հետ մինչև 2026 թվականի հունվարի 20-ը կնքել համապատասխան պայմանագիր.
3) 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո ապահովել «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի մշակումը՝ ներառելով ֆինանսական գնահատականը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը.
4) մինչև ցուցահանդեսի բացումը՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:
4. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր գերատեսչության մասով՝ ապահովել «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացի իրականացումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
14.01.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|