ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 61
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/2, փետրվար 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 1995 թ. N 61

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 29-ի N 82 որոշումը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 29-ի N 82 որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 82

«29» սեպտեմբերի 1994 թ.

 

ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը` քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հարցը.

 

Ո Ր Ո Շ Ե Ց`

 

1. Սեփականաշնորհել ներկայացվող «փոքր» օբյեկտները` թվով 436 (ցանկը կցվում է 34 էջ):

 

ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀի Պ/Կ

Բ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Ց Ա Ն Կ

 

1994 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

NN

ը/կ

Ծածկագիրն 

ըստ ծրագրի

Օբյեկտի պատկանելությունը, անվանումը

Օբյեկտի հասցեն

ք. Երևան

Մանրածախ առևտուր

1.

70206

N 630 հրուշակեղենի խանութ Նալբանդյան 43

2.

70290

N 820 խանութ Դավթաշենի-2 թաղ., 28

3.

70560

նախկին «Ավտոտուրիստ» N 40 խանութ Կիևյան 8

Կենցաղսպասարկում

ք. Ապարան

4.

4227

հին կենցաղի տուն (կարի արտադրամաս)  

Ապարանի շրջ.

5.

4219

կենցաղի տուն գ. Թթուջուր

6.

4220

N 1 վարսավիրանոց  

ք. Արմավիր

7.

3667

կարի արտ. շենք Լենինի փող.