ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 1995 թ. N 61
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 29-ի N 82 որոշումը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի 1994 թվականի սեպտեմբերի 29-ի N 82 որոշմամբ հաստատված «փոքր» օբյեկտների գույքագրման ու գնահատման աշխատանքները և այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
3. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը, պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
N 82 |
«29» սեպտեմբերի 1994 թ. |
ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը` քննարկելով ՀՀ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թ. ծրագրով» նախատեսված «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման հարցը.
Ո Ր Ո Շ Ե Ց`
1. Սեփականաշնորհել ներկայացվող «փոքր» օբյեկտները` թվով 436 (ցանկը կցվում է 34 էջ):
|
ՀաՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀի Պ/Կ |
Բ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Ց Ա Ն Կ
1994 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
|
NN ը/կ |
Ծածկագիրն ըստ ծրագրի |
Օբյեկտի պատկանելությունը, անվանումը |
Օբյեկտի հասցեն |
|
ք. Երևան | |||
|
Մանրածախ առևտուր | |||
|
1. |
70206 |
N 630 հրուշակեղենի խանութ | Նալբանդյան 43 |
|
2. |
70290 |
N 820 խանութ | Դավթաշենի-2 թաղ., 28 |
|
3. |
70560 |
նախկին «Ավտոտուրիստ» N 40 խանութ | Կիևյան 8 |
|
Կենցաղսպասարկում | |||
|
ք. Ապարան | |||
|
4. |
4227 |
հին կենցաղի տուն (կարի արտադրամաս) | |
|
Ապարանի շրջ. | |||
|
5. |
4219 |
կենցաղի տուն | գ. Թթուջուր |
|
6. |
4220 |
N 1 վարսավիրանոց | |
|
ք. Արմավիր | |||
|
7. |
3667 |
կարի արտ. շենք | Լենինի փող. |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|