Գլխավոր տեղեկություն
Համար
N 22-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.01.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 22-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 770-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 1-ի «Տեքստիլ ոլորտի օպերատոր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 770-Ա որոշմամբ հաստատված hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Է. Զաքարյան», «Ա. Վարշամյան», «Ա. Եգանյան», «Ա. Պողոսյան», «Հ. Պատվականյան», «Մ. Մովսիսյան», «Ֆ. Հարությունյան» բառերը հանել.

2) «ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ» բառերով.

3) «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.01.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ