ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈՒՆՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ N 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 307-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «12 064 879 600» թիվը փոխարինել «15 680 580 067.60» թվով:
2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 3 615 700 467.60 ՀՀ դրամ է, որից վարչական մասի մնացորդը՝ 3 337 917 448.20 ՀՀ դրամ, ֆոնդային մասի մնացորդը՝ 277 783 019.40 ՀՀ դրամ.
ա) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 337 917 448.20 ՀՀ դրամն ուղղել Արտաշատ համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2025 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը.
բ) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 3 000 000 000 ՀՀ դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս»:
3. Որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «8 564 879 600» թիվը փոխարինել «8 902 797 048.20» թվով:
4. Որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «5 500 000 000» թիվը փոխարինել «8 777 783 019.40» թվով:
5. Որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի:
6. Որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի:
7. Որոշման հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 3-ի:
8. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով.
«7.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դիֆիցիտը (պակասուրդը) համաձայն սույն որոշման հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն սույն որոշման հավելված 5-ի».
«7.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն սույն որոշման հավելված 6-ի»:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -18 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՐԱՆՏ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
2026 թ. հունվարի 14 ք. Արտաշատ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 14-ի N 2-Ն որոշման |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 14-ի N 2-Ն որոշման |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 14-ի N 2-Ն որոշման |
|
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 14-ի N 2-Ն որոշման |
|
Հավելված 5 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 14-ի N 2-Ն որոշման |
|
Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 14-ի N 2-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|